Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:49
22.12.22
150

Միրզոյանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպել Բայրամովի հետ. ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Երևանը հրաժարվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։