Լրահոս
Քաղաքական
15:40
22.12.22
89

ՄԻԵԴ` ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշումից ոգևորվելու որևէ բան չկա․ փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաց թողնման ենթակաների (շտապօգնություն, անսպասելիորեն ճանապարհին մնացածներ) շրջանակը չափազանց նեղ է: Անգամ խոսք չկա բաժանված ընտանիքների, գոնե` անծնող մնացած երեխաների մասին:

Սրանով զբաղվող հիմնարկը պետք է հստակ պարզաբանումներ տա` ի՞նչ են գրել բողոքի մեջ, ի՞նչ է գրել ադրբեջանը և ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ: Պարզաբանումներ են պետք հասկանալու համար, թե ինչու՞ է այդ հիմնարկը սահմանափակվում միայն ՄԻԵԴ-ով, որի (իմ կարծիքով) իրավազորությունն ակնհայտորոն բավարար չէ հարցի ավելի լայն լուծման համար:

Ադրբեջանի հանցավոր ռեժիմն այժմ մարդկության դեմ հանցանք է գործում:
2 տարի է անցել ու մենք ոչինչ չենք արել օրինակ` միջազգային քրեական դատարան դիմելու մասով: Անգամ նախապատրաստական աշխատանք չի տարվել` դատարանի կանոնադրության հաստատման համաձայնագրի վավերացում և այլն: Ձեր ղեկավարներն էին ամբիոններից հայտարարել, որ նախաձեռնելու են (եթե հետ են կանգնել` ասեք իմանանք, թե չէ ձեր վրա են բարդելու վերջում):

Բայց այս ամենից զատ, ե՞րբ ենք հասկանալու, որ իրավունքի պաշպանությունը «թուղթ ու գրիչով» չի միայն: Այս գործընթացն ունի առավելապես ինքնապաշտպանության իրավաքաղաքական հիմքերն ապահովող նշանակություն: Հակառակ դեպքում, եթե սահմանափակվում ես սրանով, ապա նմանվում ես բակում նեղացված լացկան երեխայի, որի հարցը որևէ մեկը չի լուծում, այլ միայն հանգստացնում են, որ չլացի»: