Լրահոս
Իրավական
15:15
22.12.22
143

Իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

Img default alt hy

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոդային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել Սպանդարյան գյուղի 32-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է հարևանի տանը երկաթների վրա ընկնելու հետևանքով:

Արթիկի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին են հրավիրել 39-ամյա հարևանին: Նա խոստովանել է, որ իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է 32-ամյա հարևանին:

Դանակը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթը: