Լրահոս
Քաղաքական
16:22
22.12.22
112

Երևանը մեղադրում է Մոսկվային ու սպասում Բաքվի պատասխանին

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոն ու հանգստություն պահպանելու համար և գործում են բացառապես այն փաստաթղթերի տառին համապատասխան, որոնք ստորագրվել են կողմերի միջև»,- այս հայտարարությամբ այսօր Պուտինի խոսնակ Պեսկովը, ըստ էության, պատասխանել է Փաշինյանին:

Հայաստանի վարչապետը կառավարության այսօրվա նիստում ռուս խաղաղապահներին ուղիղ մեղադրել է Լաչինի միջանցքը վերահսկելու իրենց պարտավորությունները չկատարելու համար: Նա նաև համեմատական է անցկացրել ադրբեջանցիների ու ռուսների մեջ, շեշտել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ ռուս խաղաղապահները չեն կատարում ստանձնած պարտավորությունները: