Լրահոս
2022-12-27
-
ՀասարակականՀարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի 2023 թվականի հունվարի 3-ից 5-ըՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։ Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը, հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։Ավելին12:2727.12.22 -
Շոու բիզնեսԱստղ ծնվում են. Քիմ Քարդաշյանը մանկությունից լուսանկար է հրապարակելՔիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի աշնանը (վերջերս դարձավ 42 տարեկան)։ Աստղը ծնվել է Լոս Անջելեսում։ Նա արյան մեջ ունի նաև հայկական արմատներ (հոր կողմից), ինչպես նաև հոլանդական և շոտլանդական արմատներ՝ շնորհիվ մոդել մոր։ Ի?նչ տեսք ուներ Քիմը մանկության տարիներին: Աստղը հազվագյուտ ընտանեկան լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցում։ Կադրում (նրանից բացի) Քրիս Ջենները և քույրերն են՝ Քլոեն և Քորթնին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես բաժանվեցին։ Ամուսնալուծության գործընթացի շրջանակներում ռեփերը համաձայնել է Քիմին սեփականության իրավունք տալ 4,5 միլիոն դոլար արժողությամբ տան սեփականությունը Հարավային Կալիֆորնիայում գտնվող նրա առանձնատան մոտ:Ավելին12:2027.12.22 -
Քաղաքական«Իրական մեղավորը»․ դեկտեմբերի 28-ին երթ՝ դեպի կառավարության շենքՀՅԴ ՀԵՄ-ը, վաղը, ժամը 15։00-ին,Մատենադարանից երթ է նախաձեռնել դեպի կառավարության շենք։ Հայտարարությա մեջ ասվումէ․ «Արցախը 2 շաբաթից ավել գտնվում է ամբողջական շրջափակման մեջ: Արցախի միջանցքի բացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պահանջով մենք երթ ենք նախաձեռնել դեպի ՀՀ կառավարության շենք: Չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին Մատենադարանից երթով շարժվում ենք կառավարության շենք` փաստացի իշխանություններից պահանջելու տեր կանգնել Սահմանադրությամբ ամրագրված պարտականություններին: Միացիր երթին նաև դու´, քո պահանջը ներկայացրու պատասխանատուներին»:Ավելին12:1627.12.22 -
ՍպորտՊելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը նորից վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։ «Պելեն, ով շարունակում է գտնվել հիվանդանոցում, հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։ Նրա ընտանիքն ասում է, որ վիճակն էլ ավելի է վատացել»,- գրել է Հալիդը։ Պելեն շարունակում է պայքարել հաստ աղիքի քաղցկեղի դեմ։ Նա ստիպված է եղել Սուրբ ծնունդը հիվանդանոցում անցկացնել։ Ընտանիքը, սակայն, եղել է նրա կողքին:Ավելին12:1227.12.22 -
ԱրցախԱրցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքումԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։Ավելին12:0827.12.22 -
ՍպորտՍխալ է վիճել՝ նրանցից ով է լավագույնը․ Մակելելեն՝ Մեսսիի և Ռոնալդուի մասինՖրանսիացի նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն խոսել է Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Կարծում եմ՝ սխալ է վիճել, թե նրանցից ով է լավագույնը: Դուք պարզապես չեք կարող դա անել: Դա նույնն է, ինչ ընտրել Պելեի ու Մարադոնայի միջև: Սրանք տարբեր մշակույթներ են, տարբեր ֆուտբոլ: Մեսսին ծնվել է այս տաղանդով, բայց նրանք երկուսն էլ անհավանական խաղացողներ են: Ես չեմ կարող ընտրություն կատարել նրանց միջև»,- մեջբերում է Մակելելեին Sky Sports-ը։Ավելին12:0527.12.22 -
Շոու բիզնեսԵս երեխաներին պաշտպանում եմ Քանյեի սկանդալային պահվածքի մասին տեղեկություններից․ Քիմ ՔարդաշյանԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է նախկին ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ծնողական պարտականությունները կիսելու «սարսափելի դժվարության» մասին։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։ «Ես միանշանակ պաշտպանել եմ նրան և կշարունակեմ պաշտպանել նրան իմ երեխաների աչքում: Իմ տանը երեխաներս ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում»,- խոստովանել է աստղը։ Քարդաշյանն ասել է, որ ինքը ժառանգներին չի պատմում հանրային տարածքում նախկին ամուսնու սկանդալային պահվածքի մասին և չի քննադատում նրա գործողությունները։ Դերասանուհին ասել է նաև, որ հանգիստ է վերաբերվում երեխաների հետ հոր մասին խոսելիս: «Ես կարող եմ այնպես վարվել, կարծես ոչինչ չի պատահել, բայց երբ նրանց տանեմ դպրոց, կարող եմ լավ լաց լինել», - ասել է Քարդաշյանը: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին։ Զույգը չորս երեխա ունի՝ 9-ամյա Նորթը, 7-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն և 3-ամյա Փսալմը։ 2021 թվականի փետրվարին Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ պատճառաբանելով տարաձայնություններ: Նշենք, որ վերջին ամիսներին Ուեսթը տարբեր հարթակներում հանդես է գալիս խիստ հակասական, սկանդալային, հակասեմական հայտարարություններով, ինչի հետևանքով աստղի հետ պայմանագրային կապերը խզել են բազմաթիվ ընկերություններ:Ավելին11:5727.12.22 -
ՍպորտԳիրացած Մեսսին. Արգենտինայի հավաքականի երկրպագուի դաջվածքըԱրգենտինացի երկրպագուները տարբեր կերպ են նշում Աշխարհի առաջնությունում իրենց հավաքականի հաղթանակը։ Փողոցներում, հրապարակներում բազմաթիվ տոնախմբությունների մասնակցելուց բացի նորաձև է դարձել Մեսսիի պատկերով դաջվածքներ ունենալը: Դաջվածքներն էլ են տարբեր: Երբեմն Մեսսին բոլորովին իրեն նման չէ: Երկրպագուներից մեկի դաջվածքում նա օրինակ չափազանց գեր է:Ավելին11:5027.12.22 -
ՄիջազգայինԳուտերեշը պատրաստ Է միջնորդ լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայի հակամարտության հարցում, միայն եթե բոլոր կողմերը համաձայն լինեն դրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 26-ին ТАСС-ին հայտնել են Գուտերեշի գրասենյակում՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի այն հայտարարությունը, որ Կիևը նախաձեռնել է մինչև փետրվարի վերջը ՄԱԿ-ում «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել, որին որպես միջնորդ, հնարավոր է, կմասնակցի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը: «Ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է գլխավոր քարտուղարը, ինքը կարող է միջնորդ լինել, միայն եթե բոլոր կողմերը ցանկանան, որ ինքը միջնորդ հանդիսանա», - նշել են ՄԱԿ-ում:Ավելին11:4227.12.22 -
ՀասարակականՄարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների առանձնատներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի՝ 11։00-17։00 Աշտարակ քաղաք մասնակի և Մուղնի գյուղ, Արարատի մարզի՝ 11։00-15։00 Դալար գյուղ մասնակի, 11։00-16։00 Արտաշատ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Գոլեցյան և Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Առինջ և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10:30-14:00 Վարդենիս համայնք՝ Վ.Համբարձումյան, Վ.Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Լոռու մարզի՝ 12:00-14:00 Վանաձոր քաղաք՝ Աբովյան, Աղաբաբյան, Ամառանոցային, Այվազովսկու, Արաբկիր, Բանակի, Բուսաբանական, Դպրոցի, Զաքարյան, Զորավար Անդրանիկի, Լալվար, Լոռվա, Կամոյի, Կարբիշևի, Կիլիկիայի, Հակոբյան, Հաղթանակի, Մ.Հերացի, Մայմեխի, Մելիքյան, Միչուրինի, Մյասնիկյան, Մուրացան, Սայաթ-Նովայի, Վանաձոր 7, Վարդանանց, Տաթևի, Օրբելի և Ֆիդայինների փողոցներ, Երևանյան խճուղի մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3527.12.22 -
ԱշխարհԿոսովոյի հետ սահմանին գտնվող Սերբիայի զորքերը բերվել են «լիակատար մարտական պատրաստության վիճակի»Սերբիան Կոսովոյի հետ սահմանին գտնվող իր զորքերը բերել է «լիակատար մարտական պատրաստության վիճակի»՝ անտեսելով լարվածությունը թուլացնելու մասին ՆԱՏՕ-ի կոչերը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը հայտարարել է, որ ոստիկանության և անվտանգության այլ ստորաբաժանումներին «հրամայել է լինել լիակատար մարտական պատրաստության» վիճակում՝ բանակի շտաբի պետի հրամանատարության ներքո, «իրենց օպերատիվ պլանի» համաձայն։ Հայտարարության մեջ նա ասել է, որ գործել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով, որպեսզի «բոլոր միջոցները ձեռնարկվեն Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար»: Սերբիայի պաշտպանության նախարարը և բանակի շտաբի պետը այցելել են Կոսովոյի հետ սահման և հանդիպել այնտեղ տեղակայված Սերբիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ: Դեկտեմբերի 26-ին ՆԱՏՕ-ի խաղաղապահները հայտարարել էին, որ հետաքննում են Զուբին Պոտոկ քաղաքում օրերս տեղի ունեցած հրաձգության միջադեպը. Զուբին Պոտոկում էթնիկ սերբերն արդեն երկու շաբաթ է՝ արգելապատնեշներով փակել են ճանապարհը՝ բողոք հայտնելով սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ: 1998-99 թվականների պատերազմից տարիներ անց Կոսովոն Բալկաններում դեռ հանդիսանում է լարվածության օջախ: Սերբիան չի ճանաչում իր նախկին նահանգի կողմից անկախության հռչակումը 2008 թ.-ին, իսկ կարգավորման հասնելու Արևմուտքի միջնորդական ջանքերն առայժմ տապալվել են: Associated Press-ը նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կոսովոյում լարվածությունն ավելի է աճել. ԱՄՆ-ն և Եվրամիության երկրների մեծ մասը ճանաչել են Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիան ապավինում է Ռուսաստանին և Չինաստանին՝ հավակնություններ ներկայացնելով շրջանի նկատմամբ: ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը Կոսովոյում են գտնվում 1999 թ.-ից, երբ անդրատլանտյան դաշինքը ռմբակոծեց Սերբիան՝ ստիպելով հեռանալ Կոսովոյից: Կոսովոյի կառավարությունը դիմել է ՆԱՏՕ-ի զորքերին, որպեսզի նրանք հեռացնեն սերբերի կողմից կանգնեցված արգելապատնեշները: Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ «ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի, և ոչ մի ճանապարհի վրա արգելապատնեշներ չպետք է լինեն»: Իր հերթին Սերբիան ՆԱՏՕ-ի խաղաղապահներին խնդրել է մինչև 1000 զինվորական տեղակայել Կոսովոյի հյուսիսում՝ պաշտպանելու այնտեղ բնակվող սերբերին էթնիկ ալբանացիների հալածանքներից:Ավելին11:2727.12.22 -
ԵրևանԲախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel Astra-նԵրեկ՝ դեկտեմբերի 26-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Խորենացի փողոցում բախվել են 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Կարեն Ն.-ի վարած, շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/27/1229587/Ավելին11:2327.12.22 -
Հասարակական«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից: «2022 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976թ. ծնված Ա.Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեկտեմբերի 26-ին ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, Ժամը 01:10-ի սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին11:2027.12.22 -
ԱրցախԱրցախցի շուրջ 350 հիվանդ չի կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում. Թագուհի ԹովմասյանԱդրբեջանի կողմից Արցախը արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով շուրջ 350 հիվանդ չի կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: 20 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխա է: «120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը», - Facebook-ում գրել է Թովմասյանը:Ավելին11:1227.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները վերածում է ագրեսիայի նախապատրաստման. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան Ադրբեջանի» պրոցեսը։ Ի՞նչ է սա նշանակում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ։ Այս նոր գործընթացը չպետք է խառնել նախկինում Ադրբեջանի հնչեցրած այն հայտարարությունների հետ, երբ նշվում էր, որ օրինակ՝ Երևանը կամ Սևանա լիճը Ադրբեջանի պատմական հողերն են։ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները քարոզչական, բանակցային ճկունության բաղադրիչից վերածում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստման։ Այսինքն՝ Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը և պլանավորում է դրան հասնելու քաղաքական, իրավական, պատմական, ռազմական հիմքերի նախապատրաստումը»։Ավելին11:0527.12.22 -
ԻրավականԴավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը կդիմի դատարան նրա խափանման միջոցը փոխելու հարցովՀայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը դիմելու է դատարան նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը: Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով»:Ավելին11:0227.12.22 -
ՍպորտԵղիշե Մելիքյանը մտադիր է հաստատել լավագույն մարզչի կոչումըԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պարտավորեցնող է համարում 2022 թվականի տարվա լավագույն մարզիչ ճանաչվելը: «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ինձ: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին ու ակումբին, քանի որ առանց նրանց նման նվաճման չէի կարող հասնել։ Մրցանակը պարտավորեցնում է մրցաշրջանի երկրորդ հատվածում անել հնարավորն ու անհնարինն այս կոչումը հաստատելու եւ մեր նպատակներին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքյանի խոսքերը փոխանցել է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը։Ավելին10:5827.12.22 -
ԻրավականՊեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակՊեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացնում է Պեմզաշենի սպանության գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը: «Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը): Ավելին, ըստ փորձագետի եզրակացության. Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։Ավելին10:5127.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Արցախում սահուն իշխանափոխություն է սկսվել. Փաշինյանին մերժել չկարողացող Հարությունյանի փոխարեն իշխանության է գալիս մերժելու ունակ Վարդանյանը։ «168 Ժամ» «168 Ժամ»-ը գրում է. «Արցախի շրջափակումից հետո էապես մեծացել են տնտեսական անվտանգության հետ կապված ռիսկերը: «Հրապարակ» Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, եւ հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։ «Հրապարակ» ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն բացել Արցախի ճանապարհը՝ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական եղանակով։ «Փաստ» Իշխանությունները բավականին մեծ շուքով պատրաստվում են կազմակերպել տարեվերջյան կորպորատիվներ։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ:Ավելին10:5027.12.22