Լրահոս
2022-12-27
-
ՀասարակականԹումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:1727.12.22 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:1027.12.22 -
ՀասարակականՀրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ՀՀ և ԱՀ ՄԻ պաշտպանների արտահերթ զեկույցըՀայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով: Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։ Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։ Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։ Հաստատված պրակտիկայի համաձայն զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։Ավելին10:0027.12.22 -
ՍպորտՌոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է՝ միջազգային բոլոր մրցաշարերի շրջանակումIFFHS-ը՝ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան, հրապարակել է ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։Ավելին00:0827.12.22 -
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0027.12.22
2022-12-26
-
ՍպորտՊիկեն մեդիա ֆուտբոլային լիգա է հիմնել, որին կմասնակցեն նաև Ագուերոն ու ԿասիլյասըԻսպանիայում պատրաստվում են գործարկել մեդիա ֆուտբոլային լիգա։ Թագավորների լիգա (Kings League) կոչվող նախագծի հիմնադիրներից մեկը «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն է։Ավելին23:5526.12.22 -
ՀասարակականՏարեմուտի միջոցառում ԱԺ այգումԱյսօր ԱԺ այգում տարեմուտի միջոցառում է տեղի ունեցել։ ԱԺ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել։Ավելին23:5326.12.22 -
ԱշխարհԽորթ հայրը սեռական ոտնձգության է ենթարկել անչափահաս որդունՎրաստանի Ռուսթավի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում բնակվող մոտ 40 տարեկան տղամարդը՝ խորթ հայրը, սիստեմատիկ կերպով սեռական ոտնձգություն է կատարել իր անչափահաս որդու նկատմամբ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է inforustavi.ge-ն:Ավելին23:5026.12.22 -
ՀասարակականՆռնակները ձեռքին խանութ է մտել, պայթեցրել դրանցից մեկը. արտակարգ դեպք Նոր ԽարբերդումՁերբակալվել է Նոր Խարբերդի հագուստի խանութներից մեկում նռնակ պայթեցրած 35-ամյա տղամարդը: Քննչական կոմիտեի տվյալով՝ նա հագուստի խանութի նախկին սեփականատերն է, եկել է նոր սեփականտիրոջ որդու հետ ինչ-որ հաշիվ մաքրելու:Ավելին23:4526.12.22 -
ԻրավականԴատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթ չի հանդիսացել իմ դիմումը․ փաստաբանԻ պատասխան լրագրողների բազմաթիվ զանգերի և հաղորդագրությունների, նշեմ, որ դատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթ չի հանդիսացել իմ դիմումը։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Գայանե Պապոյանը։Ավելին23:4026.12.22 -
ԱրցախԱդրբեջանական հատուկ ծառայությունները ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում. ԱՀ ԱԱԾԱրցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։Ավելին23:3426.12.22 -
ՄիջազգայինԷրդողանի պրոռուսական խաղերը մեծ դժգոհություն են առաջացնում ՆԱՏՕ-ումԷրդողանը ոտքն ամրացնում է ռուս-ուկրաինական հակամարտությունում՝ կարգելով իրեն հակամարտության միակ միջնորդ: Նա հայտարարել է, թե Արևմուտքը միայն սադրանքներով է զբաղված և կոնֆլիկտը լուծելու ջանք չի գործադրում:Ավելին23:2826.12.22 -
ԱրցախԻնչու չի բացվել Արցախ տանող ճանապարհը. Վոլկովի տեղակալը պարզաբանել է Արցախ մեկնողներին․ News․amԵրևանի Հանրապետության հրապարակից այսօր առավոտից մեկնարկված մի խումբ քաղաքացիների ավտոերթը դեպի Ստեփանակերտ ընդհատվել է Արցախ տանող փակ ճանապարհին։ Նրանք հանդիպել են ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալի հետ։ Ակցիայի մասնակիցներից մեկը մանրամասներ է ներկայացրել հանդիպումից։, հայտնում է News․am-ը։Ավելին23:2026.12.22 -
ԻրավականԻնձ հարվածելու նպատակով կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է. Ռուբեն ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է կնոջ, դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։Ավելին23:1426.12.22 -
ԻրավականՔրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սուբուտեքս և մարիխուանա. 1 անձ կալանավորվել էՆախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին23:0626.12.22 -
ՍպորտՊելեի վիճակը վատացել է. նա հրաժեշտ է տվել ընտանիքինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։Ավելին22:5826.12.22 -
Տարածաշրջան«Վերջ Ալիևին, ազատություն Բախտիարին». Բաքվում «մաքրել են» փողոցները բողոքիցՎերածննդի հրապարակում պետնախարար Ռուբեն Վարդանյանը նաև հայտարարել է, թե հարևան երկրները Արցախից պետք է ժողովրդավարության օրինակ վերցնեն, նայեն հանրահավաքի կադրերը ու հասկանան ինչպես հարգել մարդու իրավունքները:Ավելին22:5026.12.22 -
ՀասարակականՏավուշ գյուղում այրվել է 30 հակ անասնակերԴեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:Ավելին22:4026.12.22 -
ՄիջազգայինՉինաստանը կհանի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի պահանջը երկիր ժամանողների համարՉինաստանը կթեթևացնի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:Ավելին22:3226.12.22 -
ԱրցախՊատանդ՝ սեփական տանը, գերի՝ հայրենիքում. Արցախը որոշում է մնալ ու պայքարելԱրցախի Վերածննդի հրապարակում 1988-ի ոգով կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքը, ըստ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության, ուղերձ է պարունակում Հայաստանի իշխանության համար, որ ի վերջո դիրքավորվի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը, ինչպես ամրագրված է մեր Մայր օրենքում, որովհետև այդպես արցախցիների համար ավելի հեշտ կլինի պայքարել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ:Ավելին22:2426.12.22