Լրահոս
Երևան
11:23
27.12.22
141

Բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel Astra-ն

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Խորենացի փողոցում բախվել են 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Կարեն Ն.-ի վարած, շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը, ում տեղափոխում էին հիվանդանոց, ժամանած շտապօգնության մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնիը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։