Լրահոս
Միջազգային
11:42
27.12.22
80

Գուտերեշը պատրաստ Է միջնորդ լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայի հակամարտության հարցում, միայն եթե բոլոր կողմերը համաձայն լինեն դրան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 26-ին ТАСС-ին հայտնել են Գուտերեշի գրասենյակում՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի այն հայտարարությունը, որ Կիևը նախաձեռնել է մինչև փետրվարի վերջը ՄԱԿ-ում «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել, որին որպես միջնորդ, հնարավոր է, կմասնակցի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

«Ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է գլխավոր քարտուղարը, ինքը կարող է միջնորդ լինել, միայն եթե բոլոր կողմերը ցանկանան, որ ինքը միջնորդ հանդիսանա», - նշել են ՄԱԿ-ում: