Լրահոս

2022-12-27
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ոճաբաններն ասել են, թե ինչպես գեղեցիկ ավարտել 2022 թվականը և սկսել 2023-ը
    Պետք է ճանապարհել 2022 թվականը և դիմավորել նոր տարին սեփական անձի հանդեպ մեծ սիրով և առավելագույն հարմարավետությամբ՝ չհրաժարվելով փայլերի շքեղ էլեգանտությունից, կարևոր է քեզ ազատություն տալ, ասում են ոճաբան Վլադ Լիսովեցը և դիզայներ Ալենա Ախմադուլինան։ «Առաջին հերթին պետք է Նոր տարին դիմավորել այն գույնով, որում ձեզ հարմար եք զգում: Պետք չէ ուշադրություն դարձնել աստղագուշակությանը և մնացած ամեն ինչին: Դուք կարող եք տեսնել մի բան, այն կարող է լինել ամեն ձև՝ կապույտ, կանաչ, նույնիսկ սև, և դուք կհասկանաք, որ հենց այս զգեստն է, այս հագուստն է, որ ձեզ ամենաշատը դուր է գալիս: Պետք է հնարավորինս հետաքրքիր և շքեղ տեսք ունենալ, նույնիսկ տանը»,- ասել է ոճաբան Վլադ Լիսովեցը: Լիսովեցը կոչ է անում չվախենալ փայլերից և սևից. «Սևը ոչ մի բացասական բանի հետ չի ասոցացվում, այն շատ գեղեցիկ գույն է: Այն կարող եք լրացնել կանաչով, կարմիրով, այն միշտ տպավորիչ տեսք կունենա: Մի վախեցեք փայլից և ընդհանրապես ոչնչից մի վախեցեք»,- ասել է նա: AKHMADULLINA նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Ալենա Ախմադուլլինան աջակցել է իր գործընկերոջը՝ նշելով, որ սև ու մուգ կանաչ գույները միշտ ակտուալ են ամանորյա լուքերի համար։ «Ինչ վերաբերում է պրինտներին, ուշադրություն դարձրու բնության մոտիվներին, որոնք արված են թվային ոճով, օրինակ՝ ձյան փաթիլները կամ ծաղիկները, որոնք վերածվում են պիքսելների, տեղին են փայլով հյուսվածքները՝ լուրեքս, մետալիկ էֆֆեկտ»,- գործակալությանն ասել է Ախմադուլինան։
    14:00
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հիվանդանոցում հետազոտվելուց հետո կալանավորը վերադարձվել է բանտ և մահացել․ փաստաբան
    Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․ «Այսօր, ժամեր առաջ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 46-ամյա մի կալանավորի ինքնազգացությունը վատացել է։ Հիվանդանոց տեղափոխվելուց և հետազոտվելուց կարճ ժամանակ անց, կալանավորը վերադարձվել է բանտ և ․․․ բանտում մահացել։ Պատկերացնում ե՞ք։ Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։ Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։ Ցավակցում եմ մահացածի հարազատներին և հուսով եմ, որ պատշաճ քննությունը կբացառի հետագայում նմանատիպ դեպքերը։ Հղումը դնում եմ մեկնաբանությունում»։
    13:56
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
    Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1950 թվականին ծնված Սուրեն Ղազարյանը։
    13:52
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
    Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել դեկտեմբերի 26-ին, որտեղ նույն օրը մասնակցել էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
    13:49
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդը պարեկներին է ներկայացրել լիցքավորված ատրճանակ
    Դեկտեմբերի 26-ին` ժամը 02.30-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Աղբյուր Սերոբի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու համար ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
    13:45
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ
    Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները․ «2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը, որի համաձայն՝ Կարինե Հարությունյանը ընտրվել է ԲՊՀ-ի ռեկտոր։ Քվեարկության արդյունքները միաձայն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ռեկտորի ընտրության համար գումարված հոգաբարձուների խորհդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ, հոգաբարձուների խորհդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։ Որպես կանոն հոգաբաձուների խորհդի կողմից ընդունված որոշումները և արձանագրությունները խորհրդի նախագահը ստորագրել է խորհրդի քարտուղարի կողմից պատրաստելուց հետո մեկ-երկու օրվա ընթացքում։ Նման գործելաոճը կիրառվել է նախկինում հոգաբարձուների խորհդի բոլոր նախագահների կողմից։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված արձանագրությունը և որոշումը նիստի անցկացումից հետո առաջին աշխատանքային օրը, ընդունված գործելաոճի համաձայն, փոխանցվել է Համբարձում Մաթևոսյանի օգնականին՝ ստորագման ներկայացնելու համար։ Սակայն Համբարձում Մաթևոսյանը անհասկանալի ու անհայտ պատճառով հրաժարվում է ստորագրել արձանագրությունը և որոշումը։ ԲՊՀ-ն արձանագրությունը և որոշումը նաև փոստային կապի միջոցով առաքել է Համբարձում Մաթևոսյանին և մինչ օրս, կրկին պատասխան չի ստացվել։ Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԲՊՀ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ԲՊՀ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։ Գրությանը կցվել են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, հոգաբարձուների խորհդի նիստին ներկա անդամների ցանկը, նիստի արձանագրությունը խորհրդի քարտուղարի ստորագրությամբ, ինչպես նաև խորհդի նիստի տեսաձայնագրությունը։ Ամփոփելով՝ հանգում ենք այն եզրակացության, որ վերոգրյալի բուն նպատակը ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման անհարկի ձգձգումն է, քանի որ 2023 թվականի հուվարի 11-ին լրանում է ռեկտորի պաշտոնավարման ժամկետը։ Կոչ ենք անում պատասխանատուներին հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, քանի որ հակառակ պարագայում կարող է առաջանալ ԲՊՀ-ի կառավարման ճգնաժամ, որից կտուժեն հազարավոր ուսանողներ ու աշխատակիցներ»։
    13:37
    27.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԱՊՀ երկրների ղեկավարները 7 ժամ զրուցել են. Պուտինն առանձին կհանդիպի Փաշինյանի ու Ալիևի հետ
    ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում 7 ժամից ավելի է տևել: Այս մասին հայտնում է ռուսական Gazeta.ru-ն: Հանդիպումից հետո պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել, հայտնի չէ, թե 7 ժամից ավելի ինչի մասին են խոսել ԱՊՀ անդամ երկրների առաջնորդները, որին մասնակցում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Հավաքի բաց մասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ երկրներին անհանգստացնող տարածաշրջանային հարցերն են քննարկելու:
    13:34
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մինչ օրս կան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հազարավոր չպայթած ռումբեր. BBC
    Ուելսում դեռևս գտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հազարավոր չպայթած գերմանական ռումբեր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Ըստ լրատվամիջոցի՝ քանի որ Գերմանիայի առանցքային թիրախները ծովափնյա Քարդիֆ և Սուոնսի քաղաքներն են եղել, ենթադրվում է, որ ռումբերից շատերը հենց այդ հատվածներում են: 1941 թ.-ին Ուելսը վերածվել է մեծ ռազմադաշտի ոչ միայն Բրիստոլի ծոցի երկայնքով տեղակայված արդյունաբերական օբյեկտների պատճառով, այլև քանի որ այդտեղով անցնում էր ճանապարհ դեպի Անգլիայի հյուսիս-արևմուտք: Պատմաբան Սթիվ Դեյի գնահատմամբ՝ Ուելսի վրա կատարվել է 743 օդային գրոհ, երբ քաղաքների և օբյեկտների վրա միանգամից նետվել է 5-ից մինչև 30 հազար ռումբ։ Դրանց մոտ 10%-ը չի պայթել։ Դա է պատճառը, որ Ուելսի արտակարգ ծառայություններում տարեկան մոտ 20 ահազանգ է ստացվում՝ կապված չպայթած արկերի հետ։ 1950-ական թվականներին տարեկան գրանցվել է մոտ 80 նման ահազանգ: _128030472_mediaitem128030471.jpg (83 KB)
    13:30
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈՒ ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար. ՊՆ խոսնակ
    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ Զինված ուժերում աննախադեպ է», - «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
    13:27
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը. «Լույս» հիմնադրամ
    «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։ Ինչպես և կանխատեսելի էր, վերջին տարիներին Ադրբեջանի ազդեցությունը հատկապես մեծացավ այն երկրներում, որոնք հանդիսանում են ադրբեջանական էներգակիրների անմիջական կամ հեռանկարային շահառուներ։ Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի և նավթի հիմնական շահառուն՝ Իտալիան, վերջիններից էր, որ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այն էլ 44-օրյա պատերազմից հետո միայն՝ 2020թ․ դետեմբերին։ Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։ Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝ 1. ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, 2. Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը, 3. խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ լոյալ մոտեցումը օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։ Պետք է նկատի ունենալ, որ Արցախի հարցի այնպիսի կարգավորումը, որը հիմքեր կստեղծի ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետի երկարացման համար, չի բխում Արևմուտքի շահերից։ Բրյուսելի համար խիստ անցանկալի է նաև հակամարտության վերսկսումը այնպիսի մասշտաբներով, որը կարող է սպառնալիք ստեղծել Ադրբեջանից դեպի ԵՄ անցնող էներգետիկ ենթակառուցվածքների համար։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Ամեն կերպ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ցանկությունը և Ադրբեջանի հետ վերջին տարիներին մեծացող էներգետիկ համագործակցությունը ԵՄ-ին դարձնում են այս բանակցությունների շահագրգիռ մասնակից։ Որքան մեծանան ԵՄ ակնկալիքներն Ադրբեջանից էներգակիրների մատակարարման հարցում, այնքան միջնորդության նժարը թեքվելու է դեպի ադրբեջանական շահերի տիրույթ։ Նաև այս է պատճառը, որ Բաքուն, մերժելով, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, փորձելով չեզոքացնել համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը, հոժարությամբ համաձայնում է Բրյուսելի միջնորդությանը, քանի որ միջնորդի նկատմամբ ունի ազդեցության որոշակի լծակներ՝ ամեն օր դեպի ԵՄ մատակարարվող էներգակիրների տեսքով։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ նախապատվությունը տալիս Ադրբեջանի հետ բանակցությունների հենց բրյուսելյան հարթակին․ ընդ որում այս միտումը հատկապես նկատելի է ուկրաինական ճգնաժամից հետո, երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում։ «Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
    13:22
    27.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայաստանը ճնշումներ նաև միութենական պետության մասով է ստանում». ՀՀ ԱԽ քարտուղար
    Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է որ, «Հայաստանը ճնշումներ նաև միութենական պետության մասով է ստանում», ըստ նրա՝ Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ: ԱԽՔ-ը չի մանրամասնել, թե կոնկրետ ով է ճնշում Հայաստանին՝ միութենական պետության մասով: Փոխարենն Արմեն Գրիգորյանն ասել է, որ Երևանը որևէ քայլ չի արել, որ Մոսկվայի հետ դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։
    13:18
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշտարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
    Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:
    13:15
    27.12.22
    Ավելին
  • Արցախ
    Բլոկադայի 16-րդ օրն է. Արցախի ԱԱԾ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը
    372 ժամ փակ է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: 16 օր Արցախը բլոկադայի ենթարկած ադրբեջանցիների հատուկ ծառայություններն արցախցիներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ բնակիչներին խուճապի մատնելու համար: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ թշնամին օգտագործում է արցախցիների «Ֆեյսբուք»-յան էջեր: «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն»,- նշված է հաղորդագրությունում:
    13:09
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և ՍԱՏՄ երկու պաշտոնյա
    ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը փաստացի չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր արտահանման ենթակա ժամկետանց ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Սահմանված կարգի խախտմամբ ոչնչացման գործընթացի կազմակերպման հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասը ըստ էության իրացվել է, ինչով էական վնաս է պատճառվել հասարակության օրինական շահերին: 26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նախաքննությունը շարունակվում է:
    13:07
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mitsubishi-ն ու 06-ը․ կան վիրավորներ
    Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Սոս Լ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել է ճանապարհին շրջադարձ կատարող, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Հարութ Հ․-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/27/1229595/
    13:04
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ
    ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին միասնաբար դիմակայելու համար: Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում: Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով այս բարդ իրավիճակում առկա խնդիրների քննարկման և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը:
    13:00
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված 71-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
    Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում «Մինի Կուպեր» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա Սարգիս Բադալյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:54
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախ ուղարկված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը
    Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Արցախ է տեղափոխվել 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ ԱՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկել Արցախ:
    12:47
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում չկա գաղափարական միասնություն և նպատակ. իրար ոտքի տակ են փորում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձեւավորվել, կան խմբեր, որոնք մինչեւ հոգու խորքն ատում են իրար եւ իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։ Խիստ սրված են նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Դրանք անվերադարձ փչացել են այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը քար է գցել Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահ դառնալու երազանքի վրա՝ առաջարկելով եւ ամեն ինչ անելով, որ այդ պաշտոնը զբաղեցնի Վահագն Խաչատուրյանը։ Խմբակցությունում էլ կան մի քանի փոքր խմբեր, որոնք միմյանց չեն հանդուրժում։ Եվ բոլորը միայն տանել չեն կարողանում Արսեն Թորոսյանին, ով բացահայտեց ՔՊ ընտրությունների կեղծիքները։ Երբեմնի հեղափոխական թիմակիցների շահերն ու նպատակներն այլեւս խիստ տարբեր են, չկա գաղափարական միասնություն, եւ ամենակարեւորը՝ նրանք տարբեր եկամուտներ ունեն, ինչն ամենամեծ դժգոհությունների պատճառն է»:
    12:40
    27.12.22
    Ավելին