Լրահոս
Սպորտ
12:05
27.12.22
158

Սխալ է վիճել՝ նրանցից ով է լավագույնը․ Մակելելեն՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

Img default alt hy

Ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն խոսել է Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Կարծում եմ՝ սխալ է վիճել, թե նրանցից ով է լավագույնը: Դուք պարզապես չեք կարող դա անել:

Դա նույնն է, ինչ ընտրել Պելեի ու Մարադոնայի միջև: Սրանք տարբեր մշակույթներ են, տարբեր ֆուտբոլ:

Մեսսին ծնվել է այս տաղանդով, բայց նրանք երկուսն էլ անհավանական խաղացողներ են: Ես չեմ կարող ընտրություն կատարել նրանց միջև»,- «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Մակելելեին Sky Sports-ը։