Լրահոս
Իրավական
10:51
27.12.22
188

Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ: Այս  մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացնում է Պեմզաշենի սպանության գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը:

«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը): Ավելին, ըստ փորձագետի եզրակացության. Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։