Լրահոս

2022-12-27
  • Img default alt hy
    Սփյուռք
    Լիտվացի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Հայ առաքելական եկեղեցին ճանաչել որպես ավանդական կրոնական համայնք
    Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են պետության կողմից ճանաչված ավանդական կրոնական ինը կազմակերպությունների ներկայիս ցանկին ավելացնել Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ նրանց, Լիտվայի հնագույն կրոնական համայնքներից է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիտվական Delfi պարբերականին: «Լիտվայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների պատմությունը սկսվում է 14-րդ դարի երկրորդ կեսից, ինչը նշանակում է, որ նրանք Լիտվայում ավելի երկար են ապրում և դավանում իրենց կրոնը, քան ավանդական ճանաչված որոշ կրոնական համայնքների և ասոցիացիաների անդամները», – բացատրական գրության մեջ նշում են օրենքի փոփոխության հեղինակները։ Նրանք նշում են, որ Լիտվան տարիներ շարունակ ունեցել է կայուն հայկական սփյուռք։ Անցյալ տարվա համապետական մարդահամարը ցույց է տվել, որ Լիտվայում ապրում է 1125 հայ: Պետության կողմից ճանաչված ինը կրոնական համայնքներն ու ասոցիացիաները հետևյալն են՝ հռոմեական կաթոլիկ, հունական կաթոլիկ, ավետարանական-լյութերական, ավետարանական բարեփոխված, ռուս ուղղափառ, հին հավատացյալ, հուդայական, սուննի մուսուլմանական և կարաիմական:
    16:07
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական գործընթացներն ապաքաղաքական չեն լինում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցող մի շարք ակցիաների, պահանջների ժամանակ հաճախ դրանց մասնակիցները շտապում են հայտարարել, թե իրենց գործողություններն ապաքաղաքական են: Իրականում սա բավական տարօրինակ հայտարարություն է, քանի որ նշյալ ակցիաների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք՝ բոլորը, քաղաքական բովանդակություն ունի, ներկայացված պահանջները՝ ևս: Հնարավոր է՝ այս պարագայում գործ ունենք «ապակուսակցական», իսկ ավելի ճշգրիտ՝ «վերկուսակցական» տերմինի հետ՝ նկատի ունենալով, որ այս կամ այն ակցիան դուրս է մեկ կուսակցության շրջանակներից, սակայն ոչ երբեք «ապաքաղաքական»: Կրկնենք՝ քաղաքական գործընթացները չեն կարող ապաքաղաքական լինել, եթե նույնիսկ դրանց մասնակիցները իրենց քաղաքականության մաս չեն համարում: Հարցն այն է, որ ցանկացած ցույց, ցանկացած պահանջ, առավել ևս՝ պետական մարմիններից, ինքնին քաղաքական է: Ուրեմն, ինչո՞ւ են շատերն այսպես կտրուկ օգտագործում «ապաքաղաքական» տերմինը: Պատճառները, երևի թե, քիչ չեն, սակայն կարծում ենք, որ առաջնային պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ հետևողականորեն ապականել ենք քաղաքական դաշտը՝ այն վերածելով սոսկ կուսակցությունների «բազարների», ինչի արդյունքում այսօր քաղաքական պայքարը բացառապես ասոցացվում է որևէ կուսակցության անդամակցության հետ: Ավելին, վերջին չորս տարում այնպիսի անառողջ մթնոլորտ է ձևավորվել «սև-սպիտակի» կոնտեքստում, որ շատերը նույնիսկ վախենում են, թե իրենց ակցիան կասոցացվի այս կամ այն ուժի հետ: Մի խոսքով, ինքներս մեզ դրել ենք փակուղու մեջ: Թե ինչպես ենք դուրս գալու, դժվար է ասել, բայց մի բան հստակ է. քաղաքական գործընթացներին մասնակցությունը ամոթ բան չէ, ավելին՝ ավելի անցանկալի է իներտությունը, հատկապես մտավորականության պարագայում: Ինչպես մի հայտնի քաղաքական գործիչ էր ասում, քաղաքականությունն անբարոյականություն է, երբ դրանով զբաղվում են անբարոյականները»:
    16:00
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մի խումբ արցախցիներ քայլերթով շարժվել են Ստեփանակերտի օդանավակայան
    Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 27-ին «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացրել են նախաձեռնողները, ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն է և իրենց իրավունքներին պահանջատեր լինելը:
    15:57
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Զելենսկին «ծանր և ցավալի» է որակել ռազմաճակատի որոշ հատվածներում առկա իրավիճակը
    Վերջին 48 ժամվա ընթացքում Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակում են կենտրոնացած մնալ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի և Լուգանսկի մարզի Սվատովո քաղաքի շուրջ: Ռուսաստանն այդ շրջաններում իրականացնում է հաճախակի, բայց ոչ մեծամասշտաբ հարձակումներ, որոնց արդյունքում գրավել է ոչ մեծ տարածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր դեկտեմբերի 27-ի տեղեկագրում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում ևս հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ռուսական ուժերը գնդակոծել են տասնյակ բնակավայրեր: Բացի այդ, ըստ Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ի, ռուսական ուժերը ականանետներից և հրետանուց կրակ են բացել Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ: Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ Բախմուտի, Ավդեևկայի և Կրեմեննայայի շրջանում «ծանր և ցավալի» իրավիճակ է, սակայն ուկրաինացի մարտիկները զսպում են հակառակորդի առաջխաղացումը: Զելենսկին նաև հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների պատճառով դեկտեմբերի 26-ին 9 միլիոն մարդ զրկվել է էլեկտրական հոսանքից: Ռուսական կողմից էլ հաղորդում են ուկրաինական հարվածների մասին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից տեղեկացրել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 25 անգամ գնդակոծել են հանրապետության տարածքը, 4 մարդ վիրավոր է: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայից էլ հայտնել են, որ հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն լրացուցիչ անձնակազմ է տեղակայել Խարկովի շրջանում՝ ուժեղացնելու այն ստորաբաժանումները, որոնք գործում են Սվատովո քաղաքի ուղղությամբ: Նաև հաղորդվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Կրեմեննայայի մոտ է ուղարկել վարձկանների գրոհային խմբեր: Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 10 ամիս: Այս ընթացքում արևմտյան երկրները պատժամիջոցների 9 փաթեթ են սահմանել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք են տրամադրել Ուկրաինային՝ ռուսական հարվածներին դիմակայելու համար: Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբեն հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի Patriot զենիթահրթիռային համակարգեր վեց ամսվա ընթացքում:
    15:54
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած են անվտանգային, սոցիալական, տնտեսական ահռելի մարտահրավերներ ու վտանգներ, ՀՀ գործող իշխանությունները ամենևին չեն պատրաստվում որևէ կերպ փոխել իրենց առօրյան։ Այսինքն, առօրյայի գոնե այն մասը, որ վերաբերում է վայելքներին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, բացի տարեվերջյան պարգևավճարներից, իշխող քաղաքական ուժը այլ «ուղղություններով» ևս, մեղմ ասած, աչքի չի ընկնի «ասկետությամբ»: Կուլիսներում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ, որ հատկապես բավականին մեծ շուքով պատրաստվում են կազմակերպել տարեվերջյան կորպորատիվներ։ Մասնավորաբար, այս օրերին և՛ կառավարության աշխատակազմում, և՛ իշխող խորհրդարանական խմբակցությունում, և՛ ՔՊ-ում ինտենսիվ ցուցակագրում են միջոցառումների մասնակիցներին՝ ըստ «սորտի ու ռանգի»։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ կորպորատիվներից մեկը նախատեսվում է անցկացնել «Դվին հոլում», մյուսը՝ Ծաղկաձորում»:
    15:47
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
    Ծնվել է 44–օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ ունենալով, նրանց հայրենասեր մեծացնելով։ Աստված պահապան ձեզ»,– ասել է Վլադիմիր Խաչատրյանը։ Ազատ Մանուկյանն ու Սոֆյա Հակոբյանն իրենց նորածին որդուն անվանակոչել են Արեգ։ Փոքրիկն ընտանիքի երրորդ զավակն է։ Ծնողները նշում են՝ փոքրիկ Արեգի համար անելու են այն ամենն, ինչ չհասցրին անել իրենց ավագ որդու համար։
    15:40
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Օմանի խորհրդարանը կողմ է քվեարկել Իսրայելի դեմ բոյկոտի ընդլայնմանը
    Օմանի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 26-ին քվեարկել է Իսրայելի բոյկոտի մասին օրենքի ընդլայնման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը: Խորհրդակցական ժողովը (Մեջլիս աշ-Շուրա) քվեարկել Է Իսրայելի բոյկոտի մասին օրենքի առաջին կետում լրացումներ կատարելու օգտին, որոնք ենթադրում են սպորտային, մշակութային կամ տնտեսական բոլոր շփումների արգելք: Փոփոխությունն արգելում է իսրայելցիների հետ անձամբ կամ առցանց փոխգործակցությունը: Խորհրդարանի փոխխոսնակ Յակուբ ալ-Հարիթին WAF նորությունների գործակալությանը հայտնել է, որ օրենքի փոփոխությունը «կուժեղացնի Իսրայելի քրեականացումը և բոյկոտը»: Փոփոխությունն այժմ կներկայացվի Մեջլիսի օրենսդիր հանձնաժողովի քննարկմանը՝ մինչև վերջնական քվեարկությունը։ Ըստ օրերս իսրայելական ԶԼՄ-ներում տարածված կարծիքների՝ բոյկոտի մասին քննարկումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ Իսրայելը ձգտում Է հասնել նրան, որ Օմանն իր երկրի օդային տարածքով թույլատրի իրականացնել քաղաքացիական թռիչքներ: Այս տարվա սկզբին Սաուդյան Արաբիան, որը նույնպես կապեր չունի Իսրայելի հետ, այս երկրին թույլ Է տվել օգտագործել իր օդային տարածքը, սակայն Օմանը դրան դեմ է հանդես եկել, ինչը նշանակում է, որ Իսրայելից դեպի Ասիա թռիչքներն ավելի երկար են տևում: Օմանը և Իսրայելը չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ: Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բին Համադ ալ-Բուսայիդին անցյալ տարի հայտարարել էր, որ Օմանը կփոխի իր քաղաքականությունը միայն այն բանից հետո, երբ կլուծվի իսրայելապաղեստինյան հակամարտությունը՝ երկու պետությունների գոյակցության հիման վրա:
    15:29
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկ դերասանի թատրոն` այս անգամ Շիրակի մարզպետարանում. «Yerkir.am»
    Yerkir.am-ը գրում է. 19.12.2022թ. տեղի ունեցավ Շիրակի մարզի տարեվերջյան մարզխորհրդի նիստը` ընդլայնված կազմով։ Ինչպես կառավարության մակարդակում, այնպես էլ այստեղ ականատես էինք մեկ դերասանի թատրոնի։ Ստատիկ, թվերի տեսքով ներկայացված հաշվետվություններից զատ կարևոր էր մարզպետի շեշտադրումները։ Իրեն օրենքի գիտակ և օրինականության պահապան համարող տիկին մարզպետը դպրոցի տնօրեններին մեղադրեց ուռճացված հաստիքացուցակների մեջ։ Մարզպետը երևի տեղյակ չէ, որ տարիֆիկացիոն ցուցակները և հաստիքացուցակները հավանության են արժանանում կառավարման խորհուրդներում, որտեղ մարզպետը ունի առնվազն երեք անդամ, և դրանք վերջում հաստատում է մարզպետը։ Սա դեմագոգության հերթական դրսևորումն է։ Մարզպետը խոսեց նաև մամուլում տեղ գտած այն հրապարակումների մասին, ըստ որոնց, մարզում դպրոցի տնօրենների ընտրությունների ժամանակ մարզպետարանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, երբ գլխավոր թեկնածուն ոչ իշխանահաճո թեկնածու է, և այդ հրապարակումներն անվանեց պատվիրված` պնդելով, որ որևէ միջամտություն չկա, և եթե որևէ մեկը միջամտի` անպայման կպատժվի։ Նազելի Բաղդասարյանը մոռանում է, որ տասնյակ մրցույթներ չեն կայացել, քանզի մարզպետի նշանակած` հիմնականում մարզպետարանի աշխատակիցներ հանդիսացող կառավարման խորհրդի անդամները չեն ներկայանում մրցույթներին և արդյունքում քվորում չի ապահովվում։ Հարց է առաջանում, քանի՞ հոգի են պատժվել դպրոցների տնօրենների ընտրություններին միջամտելու համար։ Մարզպետի քննադատական խոսքը հիմնականում ուղղված էր Ախուրյան համայնքի համայնքապետ Արծրուն Իգիթյանին, որը ՔՊ-ից չէ և հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։ Մարզպետը վստահ խոսքով ցույց է տալիս, որ մարզում ամեն ինչ իր վերահսկողության տակ է և որևէ մեկը թող հանկարծ չփորձի հակաօրինական ինչ որ բան անել` այնինչ, որպես մարզպետ իր 13-ամսյա գործունեության ընթացքում, մենք բազմիցս ենք արձանագրել մարզպետարանի կողմից թույլ տրված ապօրինությունների մասին:
    15:25
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Էնթոնի Հոփքինսը կրկնօրինակել է «Ուենսդեյ» սերիալի Իրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Էնթոնի Հոփքինսը, ըստ երևույթին, կարող է անել բացարձակապես ամեն ինչ, այդ թվում՝ բավականին լավ պատկերել կտրված ձեռք… Դերասանը նոր տեսանյութ է հրապարակել, որում փոխանցել է «Ուենսդեյ» սերիալի գոթական մթնոլորտը և կրկնօրինակել Իրին։ Տեսահոլովակում դերասանը նախ ցույց է տալիս իր ձեռքը, իսկ ֆոնին հնչում է Ադամսների ընտանիքի թեմատիկ երգը: Այնուհետև դերասանը ցուցադրել է իր դաշնամուրային հմտությունները, իսկ վերջում հրաժեշտ տվել հանդիսատեսին։ Քեթրին Զետա-Ջոնսը, որը սերիալում մարմնավորել է Մորտիշա Ադամսին, մեկնաբանել է դերասանի տեսահոլովակը՝ գրելով․ «Ես քեզ այնքան եմ սիրում, Թոնի»:
    15:22
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 392 դրամ է, վաճառքինը՝ 400.50 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 405 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 4.80 դրամ է, վաճառքինը՝ 5.68։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 409 դրամով, վաճառվում՝ 426 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ է։
    15:15
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Բրյուսով» ձախողված օպերացիան շարունակվում է․ Լիլիթ Գալստյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««ԲՐՅՈւՍՈՎ» ՁԱԽՈՂՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱՆ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է․ կամ արդարադատությունը իշխանության պատանդ «Բրյուսով» ձախողված օպերացիան իշխանությանը հոգեխանգարմունք առաջացնելու չափ հանգիստ չի տալիս։ Ձախողումը թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, օպերացիայի գլխավոր կուրատոր Դ․ Դումանյանի և փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի վրա։ Բրյուսովի համալսարանի ոչ իշխանական, անցանկալի թեկնածուի ընտրությունից անմիջապես հետո, գրչի թեթև հարվածով, նրանք աշխատանքից ազատվեցին, և ազատվեցին ոչ թե ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմի, ոլորտների չիմացության, ոչ ադեկվատ ընկալումների կամ դիլետանտիզմի, այլ, ըստ էության, իշխանությանը «չմատուցված կոնկրետ ծառայությունների» համար․․․ Ռեկտորի ընտրությանը նախորդած՝ Բրյուսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից ֆրանկենշտեյնական մի խառնարան ստանալու անհաջող արշավը բավական լուսաբանվել է։ Վստահաբար, եթե չհանդիպեին Բրյուսովի ուսանողության և դասախոսների ընդվազմանը, հերթական քանդիչ ծրագիրն իրականացվելու էր, անգամ այն պարագայում, երբ բուհերի միացման ուսումնասիրություն-գնահատում գոյություն չուներ, ինչպես խոստովանեց Դումանյանը։ Հակառակ ռեկտորի ընտրությունից երկու օր առաջ հարուցված քրեական գործին, զազրելի ռեպրեսիվ գործիքներին, դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտոր ընտրվեց անցանկալի թեկնածուն՝ Կ․ Հարությունյանը։ Բայց, ինչպես ասում են՝ Show must go on…Նախ պարզվում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրել ընտրությունների արդյունքներն արտացոլող արձանագրությունը։ Եվ ահա երեկ, Դատախազության տարածած հաղորդումից հայտնի է դառնում, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, մեկը՝ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների, մյուսը՝ վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ։ Ես առանձնապես զարմացած չեմ, որովհետև թավշով ու բոլորին սիրո խոստումով իշխանության եկած, բայց իրականում ցինիկ ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշոսկուները կնախանձեին։ Սա ոչ Լաչինի միջանցքն է, ոչ էլ սեփական ժողովրդի ու երկրի ինքնիշխանության ապահովման հարցն է։ Թքած․․․․Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանների մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասկանալի խառնարան ստանալով։ Պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․․․այսպես՝ քայլ առ քայ,, ամենուր, վրեժխնդիր ու ճղճիմ․․․ Կարելի է բանտերում կեղեքել ոչ քպ-ական համայնքապետերին, կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել ու կտտանքների ենթարկել՝ անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով։ Հիմա, գոնե հիմա, հասկանու՞մ եք, թե ինչու էին ՍԴ-ում դատավորներ փոխում, ինչո՞ւ են ԲԴԽ-ն մաքրում անցանկալիներից, ինչո՞ւ են բանտերում կեղեքվում ոչ քպ-ական համայնքապետերը, ինչո՞ւ է կազմաքանդվում բանակը, ինչու են հրեշայնացնում անցյալը, հերոսներին, մեր նվիրական արժեքները, ինչո՞ւ սրանց պետք չի մշակույթը, ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին, ինչու են աղազարյանը, վիգեն խաչատրյանները, գագիկ մելքոնյաններն ու մի ասլանյան բարձրաձայնում, թե Արցախը մերը չի․․․ Ուշքի եկեք, սրանք մենք չենք․․․»
    15:07
    27.12.22
    Ավելին
  • Աշխարհ
    Սերբիայի բանակը բերվել է մարտական բարձր պատրաստության
    Սերբիա-Կոսովո չթուլացող լարվածության ֆոնին՝ Ալեքսանդր Վուչիչի հրամանով Սերբական բանակը բերվել է մարտական բարձր պատրաստության: Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը: Սերբիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ոստիկանության և անվտանգության այլ ստորաբաժանումներին էլ է հրամայել լինել լիակատար մարտական պատրաստության վիճակում:
    15:04
    27.12.22
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը նորից է ասում՝ «ուկրաինական պատերազմի մաս չենք»
    Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ որևէ երկրի զենք չի վաճառում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչը պատասխանել է Ուկրաինայի նախագահի խորհրդականի հայտարարությանը: Միխայիլ Պոդոլյակը կոչ էր արել լուծարել իրանական զենքերի արտադրմասերը:
    15:00
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մեղրիում մանուշակներ են ծաղկել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Մեղրիում դեկտեմբերին մանուշակներ են ծաղկել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Մեղրի, դեկտեմբեր, մանուշակ․․․», - գրել է Գագիկ Սուրենյանը։
    14:56
    27.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինան հատուկջոկատայիններ է տեղակայում Լուգանսկի շրջանում
    Կիևը հատուկջոկատայիններ է տեղակայում Լուգանսկի շրջանի Կրեմեննայա շրջանում՝ կորուստները լրացնելու համար: Հայտարարել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի սպա Անդրեյ Մարոչկոն: Նրա խոսքով՝ այդ հատուկջոկատայինները վերապատրաստում են անցել եվրոպական երկրներում: Նրանց մեջ կան նաև օտարերկրյա վարձկաններ:
    14:54
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը հայտարարել է Սև ծովում նոր գազի պաշարների հայտնաբերման մասին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սև ծովի թուրքական ջրերում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական «Fatih» հորատող նավի աշխատանքների արդյունքում Չայջումա կոչվող հանքավայրում 3023 մետր խորության վրա հայտնաբերվել են 58մլրդ խմ բնական գազի պաշարներ: Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված պաշարների ծավալը վերջնական ուսումնասիրությունից հետո դեռ կարող է մեծանալ: Բայց այդ ավելի վաղ Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540մլրդ խմ գազի պաշարների ծավալը վերջնական ճշգրտումներից հետո վերանայվել է՝ գնահատվելով 652 մլրդ խմ: Այսպիսով Թուրքիայի հայտնաբերած գազի ծավալների հանրագումարը հասավ 710 մլրդ խմ-ի: «Այսօրվա ցուցանիշներով միջազգային շուկայում մեր գազի պաշարների արժեքը հասնում է 1 տրիլիոն դոլարի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
    14:52
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեզ մի փունջ ադրբեջանցիներ, որոնք չեն պատկերացնում հայերի հետ մեկ միջավայրում խաղաղ համակեցությունը. ադրբեջանագետ
    Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է. Ձեզ մի փունջ ադրբեջանցիներ՝ հասարակ քաղաքացիներ, եմ բերել, որոնք ՉԵՆ պատկերացրել ու ՉԵՆ պատկերացնում հայերի հետ մեկ միջավայրում խաղաղ համակեցությունը: Խնդիրը այստեղ 2 մասի պետք է բաժանել. 1.Հայաստանի ոչ հայկական կառավարություն. վերջինս անտեսելով 44-օրյա պատերազմից առաջ և ՀԱՏԿԱՊԵՍ պատերազմից հետո բոլոր մեր(փորձագետների, քաղաքական գործիչների և այլն) պնդումները, որ Ադրբեջանի հետ #խաղաղություն_հնարավոր_Չէ՝ պիտակավորվում էին որպես ռևանշիտներ, նախկիններ, «պացեֆիստներ» և այլն: «Խաղաղության դարաշրջանի» բոլոր ոչ հայկական քպ կառավարության պնդումներ դարձան ոճիր Հայաստանի(Գեղարքունիքի, Սյուիքի մարզի) սահմանամերձ բնակիչների համար և ոչ միայն: 2.BBC-ի լրագրողի «հայերի հետ համատեղ ապրելու» հարցը. այդ հարցը բոլորովին էլ պատահական չէր՝ հասկանալով ներադրբեջանական պատկերը փորձում էին հայատյացության ֆոնը ավելի տեսանելի դարձնել(Ի դեպ հայկական կողմում այդ հարցը բացակայում էր): Ադրբեջանի հասարակության գերակշռող(~90%) հատվածը՝ հայերին՝ հասարակ քաղաքացիներին, դիտարկում է որպես իրեն ենթակա, իրենց համար աշխատող ու 4-րդ «սոռտի» ազգ: Ադրբեջանում հասարակությունը այնքան թունավորված է, որ առնվազն 50 տարի է պետք մաքրել հայատյացությունից:
    14:48
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արտակ Դաշյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ
    Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը Արտակ Դաշյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը ակումբի և ֆուտբոլիստի հետ կնքվել է 1,5 տարվա ժամկետով: Դաշյանը հանդես է եկել Երևանի «Ուրարտու», Դոնեցկի «Մետալուրգ», Բահրեյնի «Ալ-Մուհարրակ», «Գանձասար-Կապան», Սկոպյեի «Վարդար», Երևանի «Ալաշկերտ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում։ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, «Փյունիկ»-ը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և ունի 34 միավոր: Առաջատարը 47 միավորով «Ուրարտու»-ն է:
    14:45
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին
    Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Կառավարությունից, ՀՀ վարչապետն իր խոսքում ասել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպման համար: Սա արդեն լավ ավանդույթ է դառնում: Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան: Շնորհակալություն հանդիպման համար»: Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:
    14:41
    27.12.22
    Ավելին