Լրահոս
Սպորտ
10:58
27.12.22
110

Եղիշե Մելիքյանը մտադիր է հաստատել լավագույն մարզչի կոչումը

Img default alt hy

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պարտավորեցնող է համարում 2022 թվականի տարվա լավագույն մարզիչ ճանաչվելը:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ինձ: Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին ու ակումբին, քանի որ առանց նրանց նման նվաճման չէի կարող հասնել։ Մրցանակը պարտավորեցնում է մրցաշրջանի երկրորդ հատվածում անել հնարավորն ու անհնարինն այս կոչումը հաստատելու և մեր նպատակներին հասնելու համար»,- Մելիքյանի խոսքերը փոխանցել է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը։