Լրահոս
2023-01-09
-
ԻրավականՓաբերից մեկի մոտ հինգ կին ծեծկռտուք է սարքելՀունվարի 7-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նրանք ժամը 03.50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Իսկ ձերբակալման ժամանակ նրանցից մեկը իր մոտից գցել է պոլիէթիլային փաթեթ, որի մեջ դեղնականաչավուն զանգված և թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք էին: Կատարվում է նախաքննություն:Ավելին18:4009.01.23 -
ՏարածաշրջանԱվելի քան 600 խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետումՌազմավիրական ճանապարհի (Կովկասյան լեռնաշղթայով անցնող և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհը ) մի հատվածում երթևեկության սահմանափակումների պատճառով Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում կուտակվել է մի քանի հարյուր բեռնատար, հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Ճանապարհներին Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնելու սպասող բեռնատարների թիվը 615 է: Տոնական հանգստյան օրերին անցակետով պետական սահմանը երկու ուղղություններով հատել է 24 680 փոխադրամիջոց և 65 840 մարդ», - ասել է Տոմաևը կառավարության աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։ Նա հավելել է, որ ներկայում Ռազմավիրական ճանապարհի տեղամասով երթևեկությունը փակ Է խոշոր բեռնատար ավտոմեքենաների համար: Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ Վլադիկավկազից մինչև Լարս բնակավայր Ռազմավիրական ճանապարհով խոշոր բեռնատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումներ են մտցվել հունվարի 8-ից՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով, և գործելու են մինչև հետագա ծանուցումը: Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։Ավելին18:3009.01.23 -
ԻրավականՀունվարի 5-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 5-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության` 27, ընտանեկան բռնության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 7, խուլիգանության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և հոգեկան ներգործության՝ 3-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի մաքսանենգության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, սպառնալիքի, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, ավազակային հարձակման, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 9 մարդ զոհվել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին18:2009.01.23 -
ՍպորտԲռնցքամարտի ֆեդերացիան պարգևատրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն ԳուլամիրյանինՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնը այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝ հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ: Արսեն Գուլամիրյանը նաև վարպետաց դաս է անցկացրել: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ մշտապես կապը պահում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում ապրող հայ բռնցքամարտիկների հետ:Ավելին18:1509.01.23 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է անցկացրել. մասնակցել է նաև Ռոբերտ ՔոչարյանըArmlur.am-ը գրում է ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, վերջինս էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Արտագնա նիստի ժամանակ քննարկվել են Լաչինում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը, ներքաղաքական իրավիճակը, ամփոփվել է անցած տարին, խոսել ենք ֆրակցիայի մարտավարական քայլերի մասին»,-ասաց Խամոյանը: Հարցին՝ առաջիկա ԱԺ նիստերին մասնակցելու վերաբերյալ արդյո՞ք նոր որոշում ունի խմբակցությունը, հարցը քննարկվե՞լ է խմբակցության նիստի ժամանակ, Խամոյանն ասաց. «Խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու մասով ավելի վաղ հայտարարություն էինք տարածել, սա ուժի մեջ է: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ստեղծված իրավիճակից սկսած՝ մինչև ֆրակցիայի աշխատանքային գործունեություն»:Ավելին18:1209.01.23 -
ԻրավականԱրագ սննդի կետի մոտ մի քանի հոգու դանակահարած երիտասարդը հայտնաբերվել է. ոստիկանության տեսանյութըՀունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Հաջորդ հաղորդումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 19-ամյա, 18-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ: 25-ամյա երիտասարդի վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա հիվանդանոցում մահացել էր: Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը դեպքի մասնակիցներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին 18-ամյա երիտասարդը Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1009.01.23 -
ՏարածաշրջանՊեսկովը հերքել է զորահավաքի շարունակման մասին լուրերըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել մեծ նշանակություն չտալ զորահավաքի շարունակման մասին հաղորդագրություններին, որոնք ամանորյա օրերին տարածվել են Telegram-ալիքներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Интерфакс» գործակալությանը: «Առհասարակ պետք չէ նման կարևորություն տալ Telegram-ալիքներին: Սկզբնաղբյուրը պաշտոնական կառավարությունն է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի գլխավորությամբ: Չի կարելի գերագնահատել Telegram-ալիքները», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով զորահավաքի մասին հաղորդումները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի զորահավաք էր հայտարարվել։ Հոկտեմբերի վերջին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահին տեղեկացրել էր, որ զորահավաքի հետ կապված աշխատանքներն ավարտված են։ Նոյեմբերի 1-ին Պեսկովը հաստատել էր, որ մասնակի զորահավաքն ավարտվել է, և համաձայն նախագահի աշխատակազմի պետական իրավական վարչության եզրակացության՝ դրա ավարտի մասին առանձին հրամանագիր չի պահանջվում։ Պեսկովի խոսքով՝ ՊՆ-ն հեռագրեր է ուղարկել զինկոմիսարիատներ՝ ծանուցագրեր ուղարկելը դադարեցնելու հրամանով։ Այն հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում զորահավաքի մեկնարկի մասին սեպտեմբերյան հրամանագիրը, և արդյոք դրա հիման վրա կարող է զորակոչի նոր փուլ սկսվել, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, խոսքը գնում էր հստակ թվաքանակի՝ 300 հազար մարդու մասին, այդ հրամանը համապատասխանաբար կատարվել է»։ Նոյեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ զորակոչվել է 318 հազար մարդ, այդ թվում՝ կամավորներ։ Դեկտեմբերին նա հայտնել էր, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա:Ավելին18:0509.01.23 -
ԻրավականՊարզվում են Արմավիրի մարզում տեղի ունեցած ավազակության դեպքի հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արմավիր բնակավայրում գտնվող վճարային տերմինալից մի խումբ անձանց կողմից, դանակի սպառնալիքով, հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ դիմակավորված անձինք, իրեն դանակով սպանության սպառնալիքներ տալով, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալից հափշտակել են գումար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, դիմակավորված 5 անձինք փորձել են գողանալ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 1 փողոցում գտնվող, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալը։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել խանութի աշխատակիցը և փորձել կանխել հանցանքի կատարումը: Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը փորձել է վերջինիս հարվածել դանակով, ապա ոտքով հարվածել է աճուկային հատվածին, որից հետո դանակի սպառնալիքով տարել է նրան մի կողմ, իսկ մյուսներն այդ ընթացքում, լինգով կոտրելով վճարային տերմինալը, հափշտակել են գումար և հեռացել: Քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0009.01.23 -
ՔաղաքականՎահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 22 տարի ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: 2001թ.-ից Վահե Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի ստորաբաժանման Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, Ավան և Նոր-Նորք բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժինների պետ, ինչպես նաև ՀԿԱԾ Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, որպես բաժնի պետ:Ավելին17:5609.01.23 -
ՄիջազգայինՌազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապՆորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ռազմագերիների ազատման անհրաժեշտության մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հունվարի 9-ին տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․ «Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարը, և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։Ավելին17:5009.01.23 -
ԱշխարհԲունդեսթագի պատգամավորների պատվիրակությունը սկսել է այցը ԹայվանԳերմանացի օրենսդիրների խումբն այսօր քառօրյա այցով ժամանել է Թայվան։ 10 հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում են Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Յոհաննես Ֆոգելը և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի Ագնես Շտրակ Ցիմերմանը։ Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Ըստ կղզու արտաքին քաղաքական գերատեսչության՝ նախատեսված են հանդիպումներ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, կառավարության նախագահ Սու Չժենչանի, օրենսդիր Յուանի (Խորհրդարանի) խոսնակ Յու Սիկունի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Ուի և այլ պաշտոնատար անձանց հետ։ 2022 թվականի հոկտեմբերին գերմանացի օրենսդիրները երկու անգամ այցելել են Թայվան, ինչը հանգեցրել է Պեկինի և Բեռլինի միջև հարաբերությունների բարդացման։ Թայվանի շուրջ միջազգային լարվածությունը սրվեց անցյալ տարվա օգոստոսի 2-3-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Այցի ավարտի հաջորդ օրը Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը (ՉԺԱԲ) լայնածավալ զորավարժություններ սկսեց կղզու ջրային վեց գոտիներում՝ հրթիռային հրաձգություններով: Հունվարի 8-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի Մարտական հրամանատարության արևելյան գոտին հայտարարել Է Թայվանի շրջակայքի ջրերում և օդային տարածքում կանոնավոր վարժանքներ անցկացնելու մասին։ Դրանց ընթացքում մշակվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հարվածները ցամաքային թիրախներին և հարձակողական գործողությունները ծովում։ Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Թայվանի ռազմական գերատեսչության տվյալների, կղզու հարակից տարածքներում հայտնաբերվել են ՉԺԱԲ-ի չորս նավ և 57 ռազմական ինքնաթիռ, որոնցից 28-ը հատել են Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը և մտել կղզու հակաօդային պաշտպանության գոտի: Թայվան կղզին սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, բայց Պեկինն այն համարում է միասնական երկրի անբաժանելի մասը և կոչ է անում օտարերկրյա պետություններին հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:Ավելին17:4009.01.23 -
ՄիջազգայինԻրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա և ՍիրիաԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Ծրագրվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիա: Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»։ Նախատեսվող այցերի ժամկետի մասին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։ Ռայիսիի սպասվող ուղևորությունների ծրագրի մասին մանրամասներ նույնպես դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում և կլինի վերջին 4 տարիների ընթացքում Իրանի նախագահի առաջին այցը Թուրքիա: Իրանը և Թուրքիան Ռուսաստանի հետ միասին կազմում են, այսպես կոչված, Աստանայի՝ Սիրիայում խաղաղ կարգավորման երաշխավոր երկրների եռյակը: Նոյեմբերի 23-ին կայացել Է Աստանայի ձևաչափով վերջին հանդիպումը, որի արդյունքներով Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կրկին ընդգծել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի, պաշտպանել են հանրապետության տարածքային ամբողջականությունը և մերժել երկրում «նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը», ինչպես նաև դատապարտել են ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը։ Ղազախստանի մայրաքաղաքում Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը, որը կդառնա արդեն 20-րդը, նախատեսված Է 2023 թվականի առաջին կեսին: Բացի դրանից, ակնկալվում է, որ Ռուսաստանում տեղի կունենա նաև «եռյակի» գագաթնաժողովը:Ավելին17:3009.01.23 -
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին և ԼարսումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին17:2209.01.23 -
Հայաստանում Եվրամիության նոր առաքելություն տեղակայելու հարցն են քննարկում Երևանն ու ԲրյուսելըԵրևանն ու Բրյուսելը քննարկում են մեր երկրում Եվրամիության քաղաքացիական նոր առաքելություն տեղակայելու հնարավորությունը: Այս հարցին անդրադարձ է եղել այսօր Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Եվրամիության տեխնիկական գնահատման խմբի անդամների հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հայաստանում Եվրամիության դեսպանը:Ավելին17:1809.01.23 -
ԻրավականԽանգարել էր դանակահարել փորձողին՝ ստանալով վնասվածքՀունվարի 8-ին, ժամը 22.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի հասցեներից մեկում ծեծկռտուք է: Նշված հասցե օպերատիվ խումբ էր մեկնել: Ժամը 23.58-ին հիվանդանոցից էր հաղորդում է ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից ձեռքի մատների կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մոլդովական փողոցի նշված հասցեում օտարերկրյա երկու քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել մյուսին, ապա փորձել էր խփել դանակով, սակայն հիվանդանոց տեղափոխված տղամարդը խանգարել էր նրան՝ ստանալով վնասվածքներ: Հունվարի 9-ի կեսգիշերին 30-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:Ավելին17:0709.01.23 -
ԱշխարհԹուրքիայում հայտնել են, որ Ուկրաինայից արտահանվող հացահատիկի 5,4%-ն Է առաքվել աղքատ երկրներ«Հացահատիկի գործարքի» մեկնարկից ի վեր Ուկրաինայի նավահանգիստներից գրեթե 17 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք Է արտահանվել ծովային հումանիտար միջանցքով: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Վահիտ Քիրիշչիի՝ այդ պարենի ընդհանուր ծավալի միայն 5,4%-ն է առաքվել աղքատ երկրներ: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Հունվարի 8-ի դրությամբ 633 նավով հացահատիկային միջանցքով արտահանվել է 16,9 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում՝ հացահատիկ: Այդ ծավալի միայն 5,4 տոկոսն է առաքվել ամենաաղքատ երկրներ, որոնք դրա կարիքն ունեն», - ասել Է նախարարը։ Ուկրաինայից պարենի արտահանման շուրջ համաձայնագրերը կնքվել էին 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում՝ 120 օրով։ Համաձայնություններից մեկն սկզբնապես գործել Է մինչև նոյեմբերի 19-ը և կանոնակարգել է հացահատիկի արտահանման կարգը Կիևի կողմից վերահսկվող Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից։ Համաձայնությունները նոյեմբերի 17-ին երկարաձգվել են ևս 120 օրով։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ գործարքը երկարաձգվել է ավտոմատ կերպով, քանի որ դրան մասնակցող կողմերը (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) առարկություններ չեն ունեցել:Ավելին17:0009.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա. Թուրքիայի ՊՆԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը ներկայիս 6 մղոնից ավելի, ինչպես նաև թույլ չի տա տարածաշրջանում ի վնաս Անկարայի ստատուս քվոյի ձևավորումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարը Աթենքին հորդորել է հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլերի չձգտել։ Աքարը շարունակել է սպառնալ Հունաստանին և հորդորել հիշել պատմության դասերը: «Աթենքը պետք է հիշի պատմության դասերը: Թուրքիան չի տրվում հունական կողմի սադրանքներին, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ձևավորվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,-նշել է նա։Ավելին16:5209.01.23 -
ՍպորտԼե Գրեն ներողություն է խնդրել ԶիդանիցՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (FFF) Նոել Լե Գրեն ներողություն է խնդրել ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանից: «Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ խոսքերի համար, որոնք բոլորովին չեն արտահայտում ոչ իմ մտքերը, ոչ էլ իմ վերաբերմունքն այն ֆուտբոլիստին, որը եղել է Զիդանը, և այն մարզչին, որը նա դարձել է: Ես տվեցի հարցազրույց, որը չպետք է տայի` հակադրելով Դիդյե Դեշամին և Զինեդին Զիդանին՝ բախելով ֆրանսիական ֆուտբոլի երկու հուշարձաններին: Ես խոստովանում եմ, որ անտեղի արտահայտություններ եմ թույլ տվել, որոնք թյուրիմացության տեղիք են տվել: Զիդանը գիտի, թե որքան մեծ հարգանք եմ տածում նրա և բոլոր ֆրանսիացիների հանդեպ»,- Լե Գրեի խոսքերն է փոխանցում AFP-ը: Ավելի վաղ Լե Գրեն կոշտ էր պատասխանել Զիդանի մասին հարցին: Ֆրանսիացի մասնագետին աջակցող խոսքեր են հղել Մադրիդի «Ռեալը» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն:Ավելին16:4509.01.23 -
ԱշխարհՁկնորսները բռնել են բոլորովին թափանցիկ արարածի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՄՆ-ում ձկնորսները ջրից դուրս են բերել թափանցիկ արարածի, որը, չնայած արտաքին տեսքին, անվնաս է մարդկանց համար, գրում է LADBible-ը։ Անսովոր որսի կադրերը սոցցանցերում հրապարակել են հենց իրենք՝ ձկնորսները։ Նրանցից մեկը բռնել է թափանցիկ արարածին, իսկ մնացածները հեռախոսով նկարել են ծովաբնակին։ «Ասեք ինձ, որ սա այլմոլորակային չէ», - լուսանկարը մակագրել է ձկնորսներից մեկը: Գրառումն արագ տարածվել է համացանցում ՝ դառնալով վիրուսային: Որոշ մեկնաբաններ խորհուրդ են տվել ձկնորսներին բաց թողնել որսը և ձեռքով չդիպչել դրան, քննարկման մյուս մասնակիցները որոշել են, որ սա գիտությանն անհայտ կենդանի է։ Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ ձկնորսները հայտնաբերել են ֆրոնիմա՝ խորջրյա արարած, որն ապրում է բոլոր օվկիանոսներում: Մարդկանց համար խեցգետնի այս տեսակն անվնաս է և սնվում է պլանկտոնով կամ այլ մանր ձկներով։ Probably just put it back. Credit: Figen/TwitterLook at this little guy. Cute right? Credit: Figen/TwitterԱվելին16:3709.01.23