Լրահոս

2023-01-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը
    Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: Այդ մասին ասված է Արմավիրի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում: Հնարավոր է սա 2 մարդ, վարդ and էուստոմա նկարն է «Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»,- նշված է գրառման մեջ: Հնարավոր է սա 1 անձ and նորածին նկարն է
    16:30
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արցախի բուժհաստատություններում 2022-ին ծնվել է 1623 երեխա
    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ-ում: 2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա: Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա:
    16:22
    09.01.23
    Ավելին
  • Միջազգային
    Իրանն ու Ադրբեջանը քայլեր կձեռնարկեն «որոշ տարաձայնություններ» հարթելու ուղղությամբ
    Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն ու Բաքուն քայլեր են ձեռնարկում երկու երկրների միջև եղած «որոշ տարաձայնությունները» բանակցային ճանապարհով հարթելու ուղղությամբ: Ըստ «Թուրան» գործակալության՝ նա ընդգծել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները նորմալ են՝ չնայած որոշ թյուրընկալումներին:
    16:18
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:15
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ալ-Նասրի Instagram-ի բաժանորդների թիվը մեկ շաբաթում 800 հազարից հասել է 11 միլիոնի
    «Ալ-Նասրի» մարզիչ Ռուդի Գարսիան հիացած է Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցությամբ ակումբի սոցիալական ցանցերում: «Անհավանական է, թե որքան մեծ ուշադրություն է նա բերել մեր ակումբին: Հիմա բոլորը գիտեն, թե ինչ է «Ալ-Նասրը» և որտեղ է այն գտնվում: Մի քանի օրում Կրիշտիանուի տրանսֆերի պատճառով մեր Instagram-ի բաժանորդների թիվը 800 հազարից հասավ 10 միլիոնի»,- ասել է մարզիչը Fox Sports-ին։ Նշենք, որ այս պահին «Ալ-Նասրի» Instagram-ի բաժանորդների թիվը հատել է 11 միլիոն, մեկ շաբաթ առաջ այն կազմում էր 800 հազար։
    16:07
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նախագահն Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա
    Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: Իրանի նախագահը Թուրքիա է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Քանանին իր խոսքում ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են:
    16:00
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թբիլիսիում ոստիկանի են կյանքից զրկել
    Երեկ՝ հունվարի 8-ի առավոտյան, հավանաբար լուսադեմին, Թբիլիսիում ոստիկան է սպանվել։ Ըստ տեղեկության՝ միջադեպի առնչությամբ մեկ մարդ է ձերբակալվել։ Սպանության մասին տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։ ՆԳՆ փոխանցմամբ, հետաքննություն է սկսվել Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորությամբ սպանությանը և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելուն, պահելուն և կրելուն։ Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածը նախկին ոստիկան է։
    15:54
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում ցորենի ներմուծումը նվազել է
    Ռուսաստանը, որը Վրաստանում ցորենի հիմնական մատակարն է, կրկին բարձրացնում է հացահատիկի արտահանման գինը, հայտնում է BusinessPressNews-ը, փոխանցում է Ալիք մեդիան: Տեղեկության համաձայն, հունվարի 11-ից ցորենի հարկը ներկայիս 4160,9 ռուբլուց կդառնա 4766,30 ռուբլի (57-ից՝ 65 դոլար) մեկ տոննայի դիմաց։ Արտահանման հարկը նախկին դրույքաչափի համեմատ կավելանա 14,5 տոկոսով. նոր հարկը կգործի հունվարի 17-ից։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2022 թվականի 11 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում ցորենի ներմուծումը զգալիորեն նվազել է՝ գրեթե 56 տոկոսով։ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը գնել է 155 հազար 704 տոննա ցորեն՝ 55,4 մլն դոլար արժողությամբ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 352 հազար 719 տոննա՝ 88,7 մլն դոլար արժողությամբ։ Ավանդաբար հիմնական ներկրողը Ռուսաստանն է, ընդհանուր առմամբ՝ Վրաստանը ցորեն է գնել 8 երկրներից. Ռուսաստան՝ 145 հազար 776 տոննա՝ 52,3 մլն դոլար արժողությամբ, Ղազախստան՝ 3 703 տոննա՝ 1,2 մլն դոլար արժողությամբ, Ուկրաինա՝ 2 500 տոննա՝ 978,8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, Հայաստան՝ 3 569 տոննա՝ 714,6 հազար դոլար արժողությամբ, Ավստրիա՝ 66,2 տոննա՝ 80,9 հազար դոլար արժողությամբ, Գերմանիա՝ 36,4 տոննա՝ 50,8 հազար դոլար արժողությամբ, Թուրքիա՝ 53,5 տոննա՝ 46,7 հազար դոլար արժողությամբ, Ֆրանսիա՝ 0,15 տոննա՝ 0,19 հազար դոլար արժողությամբ:
    15:47
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններում
    Թուրքական ընդդիմությունը փետրվարին կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուի անունը, հայտնել է կառավարական շրջաններին մոտ կանգնած HՖrriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Հերթական համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) Թուրքիայում նախատեսված է անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր Էր համարել ընտրությունների անցկացումը տեղափոխել ավելի վաղ ժամկետ՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։ «Նախագահի ընդհանուր թեկնածուի, ընտրական դաշինքի ձևի և վեց առաջնորդների մանդատի համատեղ հայտարարությունը նախատեսվում է փետրվարին», - ասել է սյունակագիրը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելի վաղ ստեղծել էին «Ժողովրդի դաշինքը»: Թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն լինելու է նախագահ Էրդողանը։ Թուրքիայի նախագահն ինքը երկար ժամանակ չէր մեկնաբանում իր թեկնածության առաջադրումը, սակայն համախոհների հետ հանդիպման ժամանակ բոլորի համար անսպասելիորեն նա հայտարարեց, որ մտադիր է պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար՝ կոչ անելով իր հիմնական գլխավոր մրցակցին՝ Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ձախ կենտրոնամետ «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, հայտարարել ընդդիմության թեկնածուի անունը։ Միևնույն ժամանակ պարբերաբար անցկացվում են ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդների հանդիպումներ, որոնց մասնակցում են «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, «Երջանկություն» աջ պահպանողական սուննիական կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն, քեմալական-պահպանողական «Դեմոկրատական​» կուսակցության ղեկավար Գյուլթեքին Ույսալը, «Ժողովրդավարություն և բեկում» կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդներն առաջին հանդիպումից հետո հայտարարություն են արել «կառավարման ուժեղացված խորհրդարանական համակարգի» անցնելու մասին հուշագրի նախապատրաստման մասին։
    15:40
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՄԱԿ-ը նշել է 2022 թ.-ին պարենի համաշխարհային գների աճ 14,3 %-ով
    Պարենի համաշխարհային գները 2022 թվականին աճել են 14,3 %-ով: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ պարենամթերքի գների ինդեքսը կազմել է 132.4 կետ, ինչը 1,9 %-ով պակաս Է նոյեմբերի ցուցանիշից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ՊԳԿ-ի կայքից: Կազմակերպությունը նշում է, որ պարենամթերքի գների ինդեքսը նվազում է ինը ամիս շարունակ և1%-ով ցածր է եղել 2021 թվականի դեկտեմբերի համեմատությամբ։ «Նոյեմբերի համեմատությամբ դեկտեմբերին ինդեքսի նվազումը պայմանավորված էր բուսական յուղերի համաշխարհային գների կտրուկ անկմամբ, հացահատիկի և մսի գների որոշակի նվազման հետ միաժամանակ, սակայն այդ գործընթացները մասամբ հավասարակշռվել են շաքարի և կաթնամթերքի գների չափավոր աճով», - ասվում է ՊԳԿ-ի ամփոփագրում: Հացահատիկի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ նվազել Է 1,9 %-ով, սակայն այն 4,8 %-ով բարձր է եղել 2021թ.-ի դեկտեմբերի համեմատությամբ։ 2022 թվականի արդյունքներով՝ հացահատիկի գների ինդեքսը հասել է նոր ռեկորդի (154,7 կետի) և 17,9 %-ով բարձր է եղել 2021 թվականի ցուցանիշից։ Բուսական յուղերի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ նվազել է 6,7%-ով և դարձել 2021 թվականի փետրվարից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Ամփոփագրում պարզաբանվում է, որ դա պայմանավորված է արմավենու, սոյայի, հլածուկի և արևածաղկի ձեթերի համաշխարհային գնանշումների անկմամբ: Բացի այդ, նշվում է, որ բուսական յուղերի համաշխարհային գնանշումների նվազմանը նպաստել է նաև նավթահումքի գների նվազումը։ Բուսական յուղերի գների ինդեքսը 2022 թվականի արդյունքներով կազմել է 187,8 կետ, ինչը 13,9 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը, և դարձել ամենաբարձր միջին տարեկան ցուցանիշը։ Կաթնամթերքի գների ինդեքսը 2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1 %-ով: Հինգ ամիս շարունակ նվազումից հետո կաթնամթերքի գների ինդեքսն առաջին անգամ է աճել՝ գերազանցելով 2021 թվականի 7,9 % ցուցանիշը: Մսի գների ինդեքսը դեկտեմբերին 1,2 %-ով ցածր է եղել նոյեմբերի ցուցանիշից։ Գների անկումը շարունակվում է վեց ամիս։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ինդեքսը 2,5 %-ով բարձր է եղել։ «Դեկտեմբերին ցուցանիշի նվազումը պայմանավորված է եղել տավարի և թռչնամսի համաշխարհային գների անկմամբ, ինչը մասամբ հավասարակշռվել է խոզի և ոչխարի մսի գների աճով»,- ասվում է ամփոփագրում։ Տարվա արդյունքներով մսի գների ինդեքսը կազմել է 118,9 կետ, ինչը 10,4 %-ով բարձր է 2021 թվականի ցուցանիշից։ Այն ամենաբարձրն Է դարձել 1990 թվականից ի վեր։ Իսկ շաքարավազի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ բարձրացել է 2,4 %-ով՝ հասնելով վերջին վեց ամիսների համար ամենաբարձր մակարդակին: ՊԳԿ-ի պարենային ապրանքների գների ինդեքսը միջին կշռված ցուցանիշ է, որը հետևում է պարենային ապրանքների հինգ հիմնական խմբերի միջազգային գների դինամիկային:
    15:29
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ
    «Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ. Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովր«դի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը, գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120,000 հայերի համար։ Սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն այսօրինակ իր գործողություններով կոպտորեն ոտնահարում և արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքները։ Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը։ Կոչ ենք անում ողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը, ինչպես նաև պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։ Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն ամբողջովին հիմնված է համամարդկային արժեքների ու հումանիտար սկզբունքների վրա»։
    15:22
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում
    «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հունվարի 9-ին՝ ժամը 10:30-19:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 168-189 շենքերի, Սայաթ-Նովայի 19-27 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:15
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բայրամյանը նշել է իր կարծիքով ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներին
    «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն իր թիմակից հարձակվող Նիկոլայ Կոմլիչենկոյին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին անվանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներ։ «Ո՞վ է ինձ համար ՌՊԼ-ի լավագույն խաղացողը: Նիկոլայ Կոմլիչենկոյի անունը կնշեմ։ Քանի՞ գոլ է խփել, քանի՞ 11 մետրանոց է վաստակել․․․ Մարդն այնքան մեծ գործ է անում: Ինձ համար նա հաստատ լավագույններից մեկն է։ Ո՞ւմ անունը կտամ ոչ մեր թիմից: «Զենիթում» և «Սպարտակում» նշանավոր տղաներ կան… Բայց թույլ տվեք աջակցել իմ հայրենակցին` Էդուարդ Սպերցյանին: Կարծում եմ՝ նա հրաշալի մրցաշրջան անցկացրեց: Չնայած այն հանգամանքին, որ «Կրասնոդարը» մի քանի լավ լեգեոներներ ունի, նույն Կորդոբան օրինակ, Էդիկը առանցքային դեր է խաղում իր թիմում»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
    15:07
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները
    Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2019 թվականին Լ.Ա.-ն ներգարվվել է որպես մեղադրյալ և վերջինիս նախկին Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վատնում՝ առանձնապես խոշոր չափերով) առաջադրվել է մեղադրանք: 2019 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: 2022 թվականի նոյեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Լ.Ա.-ի պաշտպանի միջնորդությունը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով: Հաշվի առնելով, որ համայնքին պատճառված 5 մլն 132 հազար 891 դրամը չի հատուցվել, Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Սյունիքի մարզպետի գրությունը, որով հայտնվել է, որ Սյունիքի մարզպետարանը հետևում է Սյունիքի մարզի նախկին Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին (Սիսիան բազմաբնակավայր համայնքին առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում գործուն միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ)։
    15:00
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բռնապետիկ-դավաճանն իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է. «ՍՏԻ ՏՈՊՐԱԿԸ Վաղը, հունվարի 10-ին տեղի կունենա դավաճան-բռնապետիկի մամլո ասուլիսը։ Եվ ի՞նչ եք սպասում այդ ասուլիսից, հարգելի և անհարգելի լրագրողներ։ Իշխանամերձ, անհարգելի լրագրողների համար տոն է։ Նրանք արդեն դավաճանի քիմքին հաճելի հարցեր են պատրաստել, կապված ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, խաղաղապահների, կուռուպցիայի, նախկինների և իհարկե՝ խաղաղության մասին։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այդ ստի և կեղծիքի հերթական բալագան-ասուլիսին մասնակցելու՞ են անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները։ Համոզված եմ, ձեր հարցերը եթե նույնիսկ հնչեցվեն, ապա պատասխանները լինելու են ոչ առարկայական, երբեմն վիրավորական։ Բռնապետիկ-դավաճանն իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ, հերթական անգամ բացելու է իր հոգու և սրտի ստի տոպրակը։ Մի խոսքով, եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, կբոյկոտեի դավաճանի ցանկացած ասուլիս»։
    14:52
    09.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Խոշոր հրդեհ՝ Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում
    Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում կիրակի անկառավարելի հրդեհ է բռնկվել: Միայն այսօր առավոտյան է հրշեջներին հաջողվել հանգցնել կրակը: Երկու քաղաքացի է հոսպիտալացվել, ևս երեքին տեղում են բժիշկները օգնություն տրամադրել: Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության՝ հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ:
    14:48
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ Բաքվում պահվողներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։ «Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև փոխանակել ձայնագրված տեսաուղերձներ, որը մեր հերթական գործողություններից մեկն է», - ասաց Ամատունին:
    14:45
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 66-ամյա տղամարդը ցած է նետվել իր բնակարանի պատուհանից ու մահացել
    Այսօր՝ հունվարի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 08։50-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 39/9 շենք, որտեղ բակում հայտնաբերել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 66-ամյա Ս. Ա-ն է, ով ինքնասպանություն է գործել նշված շենքի 4-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    14:39
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր ստորաբաժանում
    Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։ ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 5-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների, փոխանցվել են ՀՀ ՔԿ-ին։ Այդ պաշտոններն զբաղեցնողները շարունակում են պաշտոնավարել արդեն ՀՀ քննչական կոմիտեի կազմում։ Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2023թ. հունվարի 3-ի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում ավելացել է նոր՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վերջինս իր հերթին բաղկացած է 5՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ վարչություններից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2023թ. հունվարի 4-ի համապատասխան հրամաններով՝ · ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է Տիգրան Արամայիսի Հարությունյանը, · ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Հրաչիկի Կատվալյանը, · ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Ռուբենի Ղամբարյանը, · ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արթուր Արշակի Գևորգյանը, · ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վազգեն Աշոտի Շահնազարյանը, · ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վահան Գրիգորի Ամիրխանյանը, · ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արտյոմ Միքայելի Խաչատրյանը։ Նույն հրամաններով վերջիններիս հարկային ծառայության դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին: Նույն ընթացակարգով նշանակումներ են կատարվել նաև նորաստեղծ վարչության ինքնավար (քննիչների) մյուս պաշտոններում։
    14:37
    09.01.23
    Ավելին