Լրահոս
2023-01-09
-
ԱշխարհՇվեդիան կկրկնապատկի զինակոչիկների թիվը և կավելացնի ռազմական ծախսերըՇվեդիայի կառավարությունը որոշում Է ընդունել նորակոչիկ զինծառայողների թիվն ավելացնել գրեթե կրկնակի՝ առաջիկա տասնամյակում հասցնելով 10 հազարի: Բացի այդ, Շվեդիան նախատեսում է ռազմական ծախսերն ավելացնել ՀՆԱ-ի 2 %-ի չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններով: 2017 թվականի մարտին Շվեդիան վերականգնել էր համընդհանուր զինվորական ծառայության ինստիտուտը (որը վերացվել էր 2010 թվականին)` դա պատճառաբանելով տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակով։ 2018 և 2019 թթ.-ին չորս հազար երիտասարդ աղջիկներ և տղաներ էին զորակոչվել: Զորակոչիկների թվի ավելացման ծրագրի շրջանակներում Շվեդիայի կառավարությունը կդիմի արտակարգ իրավիճակների գործակալությանը՝ խնդրելով դասընթացներ նախապատրաստել այն երիտասարդների համար, ովքեր չեն ցանկանում զինվորական պատրաստություն անցնել: Ռազմական հակամարտության դեպքում նրանց կառաջարկվի ծառայել արտակարգ օգնության համայնքային ծառայություններում: «Ուկրաինայի փորձը շատ հստակ պատկեր է տալիս այն մասին, թե ինչպես են արտակարգ ծառայությունները լուրջ ճնշման տակ հայտնվում քաղաքացիական անձանց պաշտպանելու իրենց գործը կատարելիս: Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրադրությունը՝ սա հրատապ միջոց է ընդհանուր պաշտպանունակության ամրապնդման համար», - մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ Օսկար Բոլինը: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ: Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:Ավելին20:4009.01.23 -
ՔաղաքականԱրմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ 488-Ն) օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։Ավելին20:3509.01.23 -
ՀասարակականՇիրակի մարզում Volkswagen Touareg-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավորԵրեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գնել Սարգսյանը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 24 կմ-ին իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, «Ղոչի աղբյուր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվերով, բախվել քարերին ու հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Սուսաննա Կարապետյանը, «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ Իսկ Գ․ Սարգսյանն ու մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Ռաֆայել Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև Աշոցքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վարորդին և ուղևոր Ս․ Կարապետյանին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարաները, իսկ մյուս ուղևոր Ռ․ Մնացականյանին հրշեջ-փրկարարները դուրս բերելուց հետո հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին20:3109.01.23 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 2505 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2505 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին20:3009.01.23 -
ՀասարակականԳորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենիսի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին20:2409.01.23 -
ՀասարակականՀունվարի 7-ից 9-ը Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներըՀունվարի 7-ին, ժամը 01.55-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» վարորդը և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 8-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի մեքենան Մեծամոր-Զարթոնք ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 7-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 102,9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վարորդները և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 8-ին, ժամը 08.00-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2109»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 8-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 18-րդ կմ-ին՝ Արևաբույր գյուղի տարածքում, իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Տոյոտա Տունդրա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտա Քեմրին» մասամբ հրդեհվել է, իսկ «Տոյոտա Տունդրան» կողաշրջվել է: Վարորդները և «Տոյոտա Տունդրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 9-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Կիա», «ՎԱԶ-2114» և «Մինի Կուպեր» մակնիշի մեքենաներ: «Մինի Կուպերի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի մեքենան Երևան-Գորիս ճանապարհի 228-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի գազալցակայանի մոտ, բախվել է «Օպել Աստրա» մակնիշի մեքենային, որի 27-ամյա և 4-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց ընթացող «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի երկու մեքենաների: Երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:2009.01.23 -
ՔաղաքականԱրմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:Ավելին20:1509.01.23 -
Իրավական34-ամյա վարորդի մոտ թմրամիջոց կար. Լոռու պարեկների բացահայտումըՈստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և Բազումի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 6-ին Վանաձորի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2110» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա։ Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2 գրամից ավելի շագանակագույն զանգվածով։ Ըստ տղամարդու՝ թմրամիջոցը պատրաստել էր կանեփի վայրաճ թփերից։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։Ավելին20:1009.01.23 -
Միջազգային«Չենք վախենում նրանցից, ովքեր կրակում են մեզ վրա». սերբերի ինքնապաշտպանությունը՝ ԿոսովոյումՆոր տարվա առաջին շաբաթը անհանգիստ է եղել երկրագնդի գրեթե բոլոր մայրցամաքներում: Կոսովոյում հազարավոր սերբեր կիրակի բողոքի ցույցի են դուրս եկել՝ Սերբիայի իշխանությունից և միջազգային հանրությունից պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը: Բողոքի այս նոր ալիքը սկսվել է, երբ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Կոսովոյի հարավում ալբանացի ծայրահեղականների կրակոցների պատճառով, վիրավորվել են 11 և 21 տարեկան սերբ տղաներ:Ավելին20:0509.01.23 -
ԻրավականԴանակահարություն՝ Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԴանակահարություն Վարդաձորում․ ոստիկանության բացահայտումըԱվելին20:0009.01.23 -
ՔաղաքականԴավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:Ավելին19:5209.01.23 -
ԱշխարհՔարերով զինվածները խարույկներ են արել պետական շենքերում հեղաշրջման փորձ՝ ԲրազիլիայումԲրազիլիայի նախագահը վանդալներ ու նացիստներ է անվանել նախօրեին Կոնգրեսի շենքն ու նախագահական նստավայր ներխուժած քաղաքացիներին: Փայտերով ու քարերով զինված քաղաքացիները Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցներն են, որոնք ընտրություններից հետո խոստացել էին, որ Լուլա Դա Սիլվային հանգիստ չեն տալու:Ավելին19:5009.01.23 -
ՔաղաքականԱրփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արփինե Սարգսյանին ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից։Ավելին19:4609.01.23 -
ԻրավականՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և ԼոռիումՀունվարի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 89 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 52, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 100, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 118 իրավախախտումներ։ 237 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 377-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 93-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 58 անձ։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 135 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 108 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 58, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 40, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1 իրավախախտումներ։ 76 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 428-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 26 անձ։Ավելին19:4009.01.23 -
ԻրավականԿապան քաղաքի 52-ամյա բնակչին կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով քրեական հետապնդում է հարուցվել տուժողի եղբորորդու նկատմամբՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել 52-ամյա տղամարդու՝ դեպքի վայր հանդիսացող տունը, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, բնակարանի գույքը եղել է ջարդված՝ արնանման հետքերով, իսկ հյուրասենյակը՝ հրկիզված: Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի զննություն, որի արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավել մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբոր որդին՝ ծնված 1993 թվականին: Վերջինս, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով խոստովանական ցուցմունք, ներկայացնելով քննությանը հետաքրքրող մանրամասներ: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը, սակայն, հասկանալով, որ նա չի մահացել, հանգցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն: Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական փորձաքննություններ: Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3709.01.23 -
ԱրցախԱրցախի նախագահը հաստատել է ներդրումային հիմնադրամի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները: Համաձայն որոշումների հաստատվել են՝ Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն. Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով, Արման Հակոբջանյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով, Գրիգորի Մարտիրոսյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով: Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 5 անդամից՝ 4-ի փոխարեն. Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Հրանտ Սաֆարյան՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար, Սուրեն Գալստյան՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Վահրամ Բաղդասարյան՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:Ավելին19:3609.01.23 -
ՔաղաքականԱդրբեջանը չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին. ՀՀ ԱԳՆԱդրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։ Հիշեցնենք, որ Բերձորի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու 10-րդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երևանը նաև առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն դեռևս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանից փոխանցված առաջարկներին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը, որոնց պաշտոնական Երեւանը տվել էր իր համաձայնությունը ու ներկայացրել լրացնող առաջարկներ։ Առ այս պահը Բաքուն արձագանք չի տվել հայկական կողմի առաջարկներին։Ավելին19:3409.01.23 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը հունվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 2-8-ը: «Սևանա լճի մակարդակը հունվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.27մ (08.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով: Արփա-Սևան ջրատարով հունվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 8-ը ներառյալ՝ 0.688մլն. մ³»:Ավելին19:3009.01.23 -
ՀասարակականԱվտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա տուժածՀունվարի 9-ին, ժամը 05:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:Ավելին19:2509.01.23