Լրահոս
2023-01-09
-
Սպորտ«Արարատ»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբիցԵրևանի «Արարատ»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Ռոբերտ Դարբինյանը, Ալիյու Իսահն և Գևորգ Արաբյանը: Նրանց և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:Ավելին23:1009.01.23 -
ԱռողջապահականԾննդաբերության եղանակը պայմանավորող գործոններ. բնական ծննդաբերությո՞ւն, թե՞ կեսարյան հատումՀղի կանանց շրջանում տեսողական ապարատի տարբեր պաթոլոգիաները ծննդաբերության ընթաքում կարող են հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հնարավո՞ր է արդյոք վատ տեսողությամբ կամ կարճատեսությամբ պայմանավորված հրաժարվել ինքնուրույն ծննդաբերելուց: Ապագա մայրերերին հուզող այս հարցի շուրջ Aysor.am-ի հետ զրույցում ակնաբույժ Լիլիա Կիրակոսյանը տալիս է իր գնահատականները։ «Որպես կանոն, կարճատեսության առկայությունը բնական ծննդաբերության ուղղակի հակացուցումն է։ Սակայն այս ենթադրությունը միանշանակ ու կատեգորիկ չէ։ Որոշելու համար, թե վատ տեսողությամբ ծննդաբերությունը կնոջը հասանելի է, թե ոչ, անհրաժեշտ է վերլուծել նրա առողջության ընդհանուր կլինիկական պատկերը։ Այն հիմնված է հետևյալ չափանիշների վրա՝ ցանցաթաղանթի վիճակ, կնոջ ընդհանուր ֆիզիկական վիճակ, հղի կնոջ տարիք, առկա տեսողական սրություն, հղիության այլ բարդությունների առկայություն և տարբեր գործոններ, որոնք վեր են հանվում հետազոտության ընթացքում»,- ասաց ակնաբույժը։ Միայն այս բոլոր տվյալների հիման վրա բժիշկը կարող է ճիշտ եզրակացություն անել ծննդաբերության եղանակի մասին։ Փորձերի ընթացքում պատշաճ վարքագիծը և բժշկական առաջարկությունների կատարումը զգալիորեն նվազեցնում են բարդությունների ռիսկը: Բժշկի խոսքով, կարճատեսության հիմնական բարդությունը, որը կարող է առաջանալ ծննդաբերության ժամանակ, ցանցաթաղանթի պաթոլոգիաների զարգացումն է։ «Լրացուցիչ բարդությունների ու հիվանդությունների բացակայության դեպքում կինը կարող է բնական ճանապարհով ծննդաբերել։ Եթե երեխային կրելու ընթացքում հիվանդությունը չի առաջադիմել, ապա ռիսկի գործոնը նվազում է»,- ասաց նա։ Որոշ դեպքերում ակնաբույժները խորհուրդ են տալիս կատարել էպիդուրալ անզգայացում՝ ծննդյան գործընթացի երկրորդ շրջանում: Արդյունքում կինը դադարում է զգալ այն ցավը, որն առաջանում է փորձերի պահին և գործնականում չի լարում մկանները։ Տեսողության խանգարումներով կանանց համար նախատեսված ծննդաբերության այս մեթոդը զգալիորեն կրճատել է կեսարյան հատումների թիվը։ Ակնաբույժը տալիս է իր առաջարկությունները ծննդաբերության եղանակի վերաբերյալ, սակայն վերջնական որոշումը կայացնում է միայն գինեկոլոգը՝ հիմնվելով կնոջ ընդհանուր վիճակի տվյալների վրա։ Անվերապահորեն կեսարյան հատում կարող է պահանջվել հետևյալ դեպքերում՝ բարձր կարճատեսություն, ցանցաթաղանթի դիստրոֆիկ խնդիրներ, ցանցաթաղանթի դիզինսերացիա, անցյալում ցանցաթաղանթի բուժմամբ վիրահատություն, տեսողական սրության կտրուկ և արագ առաջադեմ նվազում, ցանցաթաղանթի պատռմանը նախորդող պայմաններ, օպտիկական նյարդի այտուցվածություն։ «Կարճատեսության վերը նշված բարդությունների առկայության դեպքում բնական ծննդաբերության ժամանակ տեսողության կորստի վտանգը չափազանց մեծ է։ Խորհուրդ է տրվում բացառել տեսողական ապարատի ցանկացած բեռ: Կեսարյան հատումը հնարավորություն է տալիս խուսափել աչքերի և ցանցաթաղանթի ավելորդ սթրեսից՝ կծկումների և ծննդաբերելու փորձերի ժամանակ»,- պարզաբանեց մասնագետը։Ավելին23:0009.01.23 -
ՏարածաշրջանՀրթիռային 40 հարված՝ մեկ օրում և գերիների փոխանակում. ռուս-ուկրաինական պատերազմՈւկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական բանակը հրթիռային 40 հարված է հասցրել վերջին 24 ժամում: Խարկովում 2 կնոջ մահվան մասին լուրեր է տարածում Կիևը: Դոնեցկի համար մարտերը շարունակվում են: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է 8 տասնյակ ուկրաինացի զինվորականի մահվան մասին:Ավելին22:5509.01.23 -
ՍպորտԳարեթ Բեյլը ավարտում է պրոֆեսիոնալ կարիերանՈւելսի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է ֆուտբոլիստը: «Երկար մտորումներից հետո հայտարարում եմ` ավարտում եմ ակումբային և միջազգային կարիերաս։ Հաջողություններս եղել են անհավանական, կյանքում իրականություն եմ դարձրել երազանքներս, զբաղվել եմ սպորտով: Հիմա մոտենում եմ կյանքիս նոր շրջանին։ Փոփոխությունների և նոր արկածների ժամանակն է»,- գրել է Բեյլը: Գարեթ Բեյլն ակումբային կարիերայի ընթացքում եղել է «Սաութհեմփթոն»-ի, «Տոտենհեմ»-ի, Մադրիդի «Ռեալ»-ի, ամերիկյան «Լոս Անջելես»-ի ֆուտբոլիստ։ «Ռեալի» կազմում Բեյլը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության քառակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, ինչպես նաև Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։Ավելին22:5009.01.23 -
ԱշխարհՓոթորկի պատճառով Ջո Բայդենը Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարելԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել եղանակային ծանր պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հունվարի 9-ին հաղորդագրություն է զետեղվել Սպիտակ տան պաշտոնական կայքում: Poweroutage.us պորտալի տեղեկություններով՝ հունվարի 9-ի առավոտյան Կալիֆորնիայում ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է: Զանգվածային հոսանքազրկման պատճառը հորդառատ անձրևներն ու քամու ուժգնացումն են եղել:Ավելին22:4009.01.23 -
ԱրցախՍտեփանակերտի օդանավակայանը պատրաստ է, բայց Ադրբեջանին ճնշող չկաԱրցախի հումանիտար աղետը հնարավոր է հաղթահարել՝ Հայաստան-Արցախ օդային կամուրջը բացելու միջոցով: Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Բաքուն կարող է ապացուցել, որ իր նպատակը Արցախը մեկուսացնելը չէ, եթե թույլ տա Արցախի իշխանությանը շահագործել Ստեփանակերտի օդանավակայանը:Ավելին22:3509.01.23 -
ԱռողջապահականԻնչ վտանգ կարող է պարունակել արթնանալուն պես կտրուկ կանգնելու սովորությունըԱրթնանալուց հետո մարմնի դիրքի հանկարծակի փոփոխությունը կարող է հանգեցնել մի շարք տհաճ իրավիճակների՝ մինչևիսկ ուշագնացության։ Մահճակալից կտրուկ բարձրանալու դեպքում մարդու արյան ճնշումը ակնթարթորեն փոխվում է՝ հանգեցնելով ինքնազգացողության վատթարացման։ Այդ պահին ուղեղը զգում է արյան անբավարար շրջանառություն և թթվածնի պակաս: Բացասական հետևանքներից խուսափելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց հետո ավելի դանդաղ բարձրանալ անկողնուց։ Սկզբում պետք է իջեցնել ոտքերը, հետո մի քիչ նստել անկողնու վրա և միայն դրանից հետո վեր կենալ։ Բացի կտրուկ կանգնելը, զարթուցիչի բարձր և ագրեսիվ ձայնը նույպես կարող է նպաստել նյարդային համակարգի խնդիրների և լարվածության առաջացմանը։ Քնից արթնության հանկարծակի անցումը հանգեցնում է սրտի հաճախության բարձրացման, առիթմիայի և մկանների գրգռման ավելացման: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում զարթուցիչի համար ընտրել առավել մեղմ և աստիճանական բարձրացմամբ մեղեդիներ։ Զարթուցիչի ձայնը լսելուց և արթնացման գործընթացը սկսվելուց հետո պետք է մի որոշ ժամանակ պառկել անկողնում և կատարել թեթև վարժություններ՝ ձգելով լճացած մկանները։ Կարելի է ձգվել ազդրի հոդերի, ծնկների մոտ, մեջքը թեքել, ձեռքերը հետ գցել, վիզը ձգել և այլն։Ավելին22:3009.01.23 -
ՏնտեսականՀունվարի 1-8-ը Շիրակի մարզում 68 երեխա է ծնվելՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունվարի 1-8-ը գրանցվել է 68 ծնունդ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 33 տղա է լույս աշխարհ եկել, 35՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։Ավելին22:2009.01.23 -
ԱռողջապահականԻնչպե՞ս հրաժարվել ամանորյա խոհանոցից և վերադառնալ առողջ սննդակարգին. սննդաբանի խորհուրդներըԱմանորյա տոներին ոչ բոլորս ենք կարողանում հավատարիմ մնալ առողջ և ճիշտ սննդակարգին, ինչն էլ հանգեցնում է ոչ միայն ավելորդ կիլոգրամների կուտակման, այլև շատ այլ առողջական խնդիրների: Aysor.am-ի հետ զրույցում սննդաբան Լիլիա Ասատրյանը պատմել է, թե ինչպես կարելի է տոնական օրերից հետո վերադառնալ նորմալ ռեժիմին և պահպանել կազմվածքն ու առողջությունը։ «Առաջին հերթին, սխալ է անմիջապես դիետա պահելը. պետք է սկսել վերականգնել սննդակարգը՝ սովորական նախաճաշից: Արժե նաև սնվելու վարքագծի համակարգ մշակել. եթե նախաճաշում ես արթնանալուց մեկ ժամ հետո, սա արդեն լավ քայլ է սննդակարգը վերականգնելու ուղղությամբ։ Եթե ախորժակ չունեք, ապա պետք է փորձել հասկանալ, թե որն է նվազագույն սնունդը, որը կարող եք ուտել արթնանալուց հետո, քանի որ գրագետ նախաճաշից է կախված օրվա ընթացքն ու ճիշտ մարսողությունը։ Սպիտակուցներով և բջջանյութով հարուստ առատ և առողջ նախաճաշը կօգնի արագորեն վերադառնալ սննդակարգին», - պարզաբանեց մասնագետը։ Սննդաբանի խոսքով, ակնթարթորեն նիհարելն ու խիստ սահմանափակումները անխուսափելիորեն կհանգեցնեն ճարպակալման. սթրեսից հետո մարմինը կցանկանա համալրել ճարպային պաշարները, եթե սովը կրկնվի։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևել սննդաբանի կողմից առաջարկվող մի շարք պարզ խորհուրդների. Կերեք կոտորակային: Ավելի լավ է օրական հինգ անգամ փոքր չափաբաժիններով սնունդ ընդունել, քան 2-3 մեծ չափաբաժնով։ Օրգանիզմին սովորեցնելով նման սննդակարգին, արդյունքը սպասեցնել չի տա։ Բավականաչափ քնեք: Հաշվի առեք, որ մարդիկ, ովքեր բավարար չեն քնում, ուտում են մոտ 20% ավելի կալորիա, քան նրանք, ովքեր քնում են մոտ 8 ժամ: Դա պայմանավորված է օրգանիզմի հորմոնալ փոփոխություններով. հենց քունն է ազդում սովի զգացման համար պատասխանատու հորմոնների մակարդակի վրա։ Շատ ջուր խմեք: Եթե սովորություն է դարձել օրվա ընթացքում մի բաժակ ջուր խմելը, ապա ավելի քիչ սնունդ կպահանջվի օրգանիզմը հագեցնելու համար: Ըստ հետազոտությունների՝ շատ ջուր խմող մարդիկ ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր քիչ են խմում: Դանդաղ կերեք և փորձեք չշեղվել այլ զբաղմունքներով (հեռուստացույց դիտել, գիրք կարդալ և այլն), քանի որ այդ դեպքում չեք նկատում, որ ուտում եք ավելին, քան անհրաժեշտ է, լիովին չեք զգում սննդի համը և չեք վայելում այն: Պետք է հիշել, որ ժամանակ է պահանջվում, որպեսզի օրգանիզմը սովորություն ձևավորի: Եթե Ամանորից առաջ առողջ սնունդ չէիք կիրառում, ապա մոտ երեք շաբաթ կպահանջվի, որպեսզի նոր ապրելակերպը բնական դառնա։ Մեկ-երկու օրում կատարվող փոփոխություններն անարդյունավետ են, դրանք պետք է անել փուլային կերպով։Ավելին22:1009.01.23 -
ԱշխարհՌումինիայում կորոնավիրուսի նոր շտամով վարակի երկու դեպք է գրանցվելԿորոնավիրուսի նոր՝ «կրակեն» շտամով վարակի երկու դեպք է գրանցվել Ռումինիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է PRO Tv հեռուստաալիքը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի «կրակեն» ենթատեսակի արագ տարածման մասին: Բժիշկները շեշտել են, որ «կրակեն»-ը «օմիկրոն»-ի ամենաագրեսիվ և վարակիչ ենթատեսակներից է: Նոր շտամով վարակված երկու անձի մոտ էլ վիրուսը թեթև է արտահայտվել: Ըստ բժիշկների՝ նոր շտամը տարբերվում է միայն գենետիկ տեսանկյունից: Կլինիկական դրսևորումներով այն գրեթե չի տարբերվում կորոնավիրուսի մյուս շտամներից:Ավելին22:0009.01.23 -
ԱշխարհՆենեցական ինքնավար օկրուգում «Ան-2» ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ զոհվել էՍառցապատման պատճառով Նենեցական ինքնավար օկրուգում «Ան-2» տիպի ինքնաթիռ է կործանվել: Երկու մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։ «Սառցապատման պատճառով «Ան-2» տիպի ինքնաթիռ է կործանվել Կարատայկա գյուղից 10 կմ հեռավորության վրա: Օդանավում եղել է 12 մարդ՝ անձնակազմի երկու անդամ և 10 ուղևոր: Նախնական տվյալներով՝ երկու զոհ կա»,- հայտնել են գործակալությանը: Դեպքի վայրում են փրկարարները:Ավելին21:5009.01.23 -
ԱրցախԱնջատում՝ հանուն փրկության. եթե պետությունը չի անում, պիտի անեն Սփյուռքը և եկեղեցինՔաղաքագետների կարծիքով՝ Արցախի կյանքի ճանապարհի ճգնաժամը հաղթահարելու սցենարներից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության ճանաչումը: Հերմինե Մխիթարյանի խոսքով՝ եթե Արցախը, Սփյուռքն ու եկեղեցին համատեղեն ջանքերը ու համախմբեն հայերի բարեկամներին, Արցախի ճանաչման բանաձևերով հնարավոր կլինի ճնշում գործադրել արցախցիներին բլոկադայի մեջ պահող Ադրբեջանի վրա:Ավելին21:4709.01.23 -
ԱռողջապահականՀանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է: «Ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին21:4009.01.23 -
ԱրցախԱրցախցի մայրերը ակցիա են արել Ստեփանակերտում Կարմիր խաչի գրասենյակի մոտՀումանիտար աղետը կանխելու խնդրանք- կոչով՝ արցախցի մի խումբ մայրեր երեխաների հետ ակցիա են արել Կարմիր խաչի գրասենյակի մոտ: Նրանց խոսքով՝ հակաբիոտիկների պակաս կա հանրապետությունում: Արցախում Կարմիր խաչի առաքելության ղեկավարը արցախցի կանանց հավաստիացրել է, որ ամեն ինչ անում են մարդասիրական բեռներ Արցախ հասցնելու համար, սակայն, միշտ չէ, որ հաջողվում է, քանի որ դրա համար պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը:Ավելին21:3309.01.23 -
ԱրցախԱդրբեջանցիները բեմադրել են մոլորված արցախցու վերադարձըԱրցախի շրջափակման 29-րդ օրը որոշում է կայացվել պարենային ապրանքները վաճառել կտրոնների միջոցով: Արցախի օպերատիվ շտաբը այս մեթոդին է անցնում՝ պետության պահոցներից խանութներին մատակարարված մթերքը արցախցիներին հավասար բաժանելու համար: Սննդի պակասի պատճառով` Արցախում մանկապարտեզներն ու երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցները փակվել են: Անասնապահ Թորոս Ղազարյանը միակ արցախցին է, որ այս ընթացքում ոտք է դրել Շուշի-Քարինտակ ճանապարհին: Նա անհետացել էր հունվարի 1-ին ու միայն կիրակի էր վերադարձվել՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ:Ավելին21:3009.01.23 -
ՔաղաքականՎահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:Ավելին21:2009.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում կանայք պահանջում են չծեծել իրենց. գենդերային բախումներ ՍտամբուլումԹուրքիայում ծեծկռտուք ու բախում է տեղի ունեցել կանանց կազմակերպած ցույցի մասնակիցների ու ոստիկանների միջև: Ստամբուլում կանայք փողոց են դուրս եկել՝ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման պահանջով: Ցուցարարների ու ոստիկանների միջև լարվածությունը սկսվել է, երբ իրավապահը կանանցից մեկից խլել է «Էլ-Ջի-Բի-Թի» համայնքի դրոշը:Ավելին21:1009.01.23 -
ԱշխարհԽոսնակ ընտրելուց հետո ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ձեռնամուխ Է լինում աշխատանքիԱՄՆ-ի Կոնգրեսի նոր գումարման Ստորին պալատը երկուշաբթի օրը ձեռնամուխ Է լինում նոր խոսնակի՝ հանրապետական Քևին Մաքքարթիի հետ աշխատանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NBC Washington պարբերականը հաղորդում է, որ Մաքքարթին ստիպված էր զիջումներ անել մի շարք հանրապետականների, ովքեր հրաժարվում էին քվեարկել նրա օգտին, մինչև նա չխոստանա կատարել իրենց պահանջները: Ակնկալվում է, որ կոնգրեսականներն այսօր իրենց առաջին հանդիպումը կսկսեն 118-րդ գումարման Կոնգրեսի աշխատանքի կանոնակարգի շուրջ քվեարկությամբ: Այնուհետև Ներկայացուցիչների պալատի անդամները կքննարկեն հարկերի և փոքր բիզնեսի հետ կապված օրենսդրական ակտը: Նաև ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատում առաջնահերթության սկզբունքով կձևավորվեն հանձնաժողովներ, կնշանակվեն դրանց ղեկավարներ՝ կոնգրեսականներ Հանրապետական կուսակցությունից։ ԱՄՆ Սենատն այս շաբաթ նիստ չի գումարի: Անցյալ շաբաթ Հանրապետական կուսակցության ներսում երկարատև պայքարից հետո քվեարկության 15-րդ փուլից հետո Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավար Քևին Մաքքարթին, ի վերջո, ընտրվեց խոսնակի պաշտոնում։ 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականները չնչին տարբերությամբ մեծամասնություն կազմեցին Ներկայացուցիչների պալատում: Այժմ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ունեն 222 աթոռ, դեմոկրատները՝ 212։ Իսկ Սենատի վերահսկողությունը, միջանկյալ ընտրությունների արդյունքներով, շարունակեց մնալ դեմոկրատներին։Ավելին21:0009.01.23 -
ՔաղաքականՀԺՄ-ն կոչ է անում ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ասուլիսինԿիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։ Այսօր, սակայն, ինչպես պարզ է դարձել տարբեր հրապարակումներից, շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու և նրան հարցեր հղելու հնարավորությունից։ Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար: Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաև ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ։Ավելին20:5409.01.23 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ՀՆԱ-ի 2%-ի չափով ռազմական ծախսերի նշաձողը դարձնել «նվազագույնը»Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն պաշտպանությանը, իսկ ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ի չափով համաձայնեցված նշաձողը պետք է դառնա «ոչ թե նպատակ, այլ նվազագույնը», հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Svenska Dagbladet թերթում հրապարակված հարցազրույցում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։ «Առաջարկություններից մեկը, որը շատերը ողջամիտ են համարում, այն է, որ 2%-ը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ նվազագույնը: Ես հասկանում եմ, որ կառավարությունների համար, գուցե, դժվար լինի գումար գտնել այդ նպատակով, բայց, ցավոք, մենք ապրում ենք վտանգավոր աշխարհում և պետք է պահպանենք խաղաղությունը: Դրա համար փող է պետք», - ասել է Ստոլտենբերգը։ Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի չափ դարձնելու որոշումն ընդունվել է 2014 թվականին դաշինքի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովում. դա ենթադրվում էր իրականացնել մինչև 2024 թվականը: 2021 թվականին դաշինքի 30 պետություններից միայն 10-ն են հասել այս նշագծին: Ներկայումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է քննարկումներ սկսել ֆինանսական խնդրի շուրջ, որը ենթադրվում է ավարտել նախքան դաշինքի՝ ամռանը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը։ «Ես մեր հավակնությունները բարձրացնելու անհրաժեշտություն եմ տեսնում: Մենք պետք է ավելին անենք», - հայտարարել Է նա։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կվավերացնի դաշինքին անդամակցելու՝ Շվեդիայի հայտը: Այս կարծիքը նա հայտնել է այն բանից հետո, երբ հունվարի 8-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր, թե Թուրքիան այնպիսի պայմաններ է առաջադրում Շվեդիային, որոնք հնարավոր չէ կատարել։ Հարցին, թե ինչ կլինի, եթե Թուրքիան նույնիսկ ընտրություններից հետո չհաստատի հայտը, և կա արդյոք պլան Բ, Ստոլտենբերգը պատասխանել է. «Կա միայն մեկ պլան՝ որ Թուրքիան և Հունգարիան վավերացնեն (հայտը) հնարավորինս շուտ: Չեմ կարող խոստանալ, թե դա երբ տեղի կունենա, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա»: 2022 թվականի մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան հայտ ներկայացրեցին ՆԱՏՕ-ին միանալու համար, սակայն այդ գործընթացը անմիջապես արգելափակվեց Թուրքիայի կողմից. Անկարան այդ երկրներից պահանջեց քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու համար մեղադրվողներին և չեղարկել Թուրքիային զենքի մատակարարման արգելքը:Ավելին20:5009.01.23