Լրահոս
2023-01-10
-
ԻրավականՀետախուզվողը հայտնաբերվել է Լենինգրադյան փողոցումՈստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 23-ամյա Հայկ Բ.-ն, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:Ավելին12:4810.01.23 -
ԱրցախՍոցցանցերում տարածվում է փաստաթուղթ՝ Արցախի հանրային հեռուստատեսության տարհանման մասին տեքստով․ դա կեղծիք է2023թ. հուվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:Ավելին12:4410.01.23 -
ՔաղաքականԿառավարությունը պարտավոր է միջազգային դատարան դիմել Արցախի շրջափակման հարցով․ «Զարթոնք»«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը, որի ներքո ստորագրել է կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։Ավելին12:4010.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը ասուլիս են տալիս. Արցախի բլոկադայի 30-րդ օրըՀայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը ասուլիս են տալիս. Արցախի բլոկադայի 30-րդ օրըԱվելին12:3010.01.23 -
ՔաղաքականՉեմ կարծում, որ մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք․ Փաշինյան«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու ոչինչ չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց ես կուզենայի, որ ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի համատեքստը։ Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի», - ասել է Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:2510.01.23 -
ԱրցախՖրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում արցախահայության համար կատարվել է համընդհանուր աղոթքՌեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։Ավելին12:2210.01.23 -
ՀասարակականՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին12:1610.01.23 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենաՀունվարի 5-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:Ավելին12:1410.01.23 -
ՄիջազգայինՊերուում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 17-իԱռնվազն 17 մարդ է զոհվել, 52-ը՝ վիրավորվել Պերուի Խուլյակա քաղաքում բողոքի հակակառավարական ցույցերի ընթացքում, հայտարարել են Սան Ռոմանի նահանգի առողջապահական իշխանությունները։Ավելին12:0610.01.23 -
Հասարակական2022 թվականին ՀԿԵ-ն ապահովել է բեռնաշրջանառության և ուղևորահոսքի աճ«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝ 2022 թվականին իրականացրած բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:Ավելին11:5810.01.23 -
ԱշխարհԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Coca-Cola և PepsiCo ընկերությունների նկատմամբԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը նախնական հետաքննություն է սկսել Coca-Cola և PepsiCo ընկերությունների նկատմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների շուկայում գների խտրական քաղաքականություն վարելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներ։Ավելին11:5010.01.23 -
ԱրցախԿարմիր խաչը ևս 3 հիվանդ է Արցախից Հայաստան տեղափոխելԱյս պահին Հայաստանում գտնվող հիվանդների թիվը 16 է։Ավելին11:4810.01.23 -
ՔաղաքականԱդրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին. Վահան ՀունանյանԱդրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։Ավելին11:4410.01.23 -
ՔաղաքականՓաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 1․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի հատուկ շարք ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունների և իրականության հակասության մասին: Այդ ընթացքում 160 խոստում-հայտարարություն ենք արձանագրել, որոնք իրականություն չեն դարձել, կամ, որ նույնն է, ողջ ընթացքում Փաշինյանը ստել է:Ավելին11:4010.01.23 -
ՔաղաքականՎահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ բարեփոխում իրականացնել. ՀԿ-ներ«2018 թվականի հեղափոխությունից հետո ակնկալվում էր ՀՀ ոստիկանության արմատական և բովանդակային բարեփոխումների գործընթաց: 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած բարեփոխումների ռազմավարությունը, որը արտացոլում էր համակարգի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ողջամիտ, իրագործելի ու արժեքահենք լուծումները, նաև ստեղծվեց վարչապետի գլխավորությամբ գործող Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության:Ավելին11:3610.01.23 -
ՍպորտՊիկեն Իսպանիայի ֆեդերացիայի նախագահին խնդրել է հետաձգել հավաքականի խաղը, որ Շակիրայի հետ թենիսի խաղի այցելի2019 թվականին Ժերար Պիկեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին խնդրել է հետաձգել Իսպանիայի հավաքականի խաղը, որպեսզի պաշտպանը Շակիրայի հետ կարողանա ներկա գտնվել Դևիսի Գավաթի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է El Confidencial-ը, որը վստահեցնում է՝ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը ֆեդերացիայի նախագահին դիմել է 2019 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ: Իսպանացիները պետք է մրցեին Ռումինիայի հետ:Ավելին11:3210.01.23 -
ՔաղաքականՄիջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. ՄարուքյանԱդրբեջանը մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:Ավելին11:2710.01.23 -
ԻրավականԾեծելով սպանել էր հորեղբորը․ ոստիկանների բացահայտումըՀունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր:Ավելին11:2410.01.23 -
ՄիջազգայինՄարտահրավերներից ամենասուրը հակամարտությունների թեժացումն է. «Փաստ»Ներկայում աշխարհը շատ արագ է փոխվում։ Ըստ երևույթին, դա կապված է նրա հետ, որ գլոբալացման պայմաններում պետությունները ավելի ու ավելի են փոխկապակցված։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղաշարժեր կամ գործընթացներ են տեղի ունենում, ապա այդ իրողություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա՝ անգամ հեռավոր։ Մյուս կողմից էլ՝ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժերը լուրջ սպառնալիքներ կարող են ստեղծել ոչ միայն որոշ երկրների, այլև ամբողջ մարդկության համար։ Եվ մեծ թվով փորձագետներ 2023 թվականի համար բազմաթիվ մարտահրավերներ են մատնանշում։ Իսկ այդ մարտահրավերներից ամենասուրը կոնֆլիկտների թեժացումն է։ Հակամարտություններից ամենամասշտաբայինը ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմն է, որը, Եվրոպայից բացի, էական ազդեցություն է ունեցել նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։Ավելին11:1610.01.23