Լրահոս

2023-01-10
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի. Իրանի խորհրդարանի խոսնակ
    Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հունվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ Թեհրանը Կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չի տա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:
    11:08
    10.01.23
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Տիգրան Քոչարյան
    Տիգրան Քոչարյան - Մեդիափորձագետ
    11:00
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:56
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու
    Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ:
    10:53
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճամբարակ քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    10:48
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը թիմակիցներին բացատրել է՝ ինչու հենց Վահե Ղազարյանը դարձավ ՆԳ նախարար. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 4-ին գրել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարար կնշանակվի ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Երեկ նշանակումը պաշտոնապես եղավ: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական իր թիմակիցներին բացատրել է, թե ինչու պետք է հենց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեր ներքին գործերի նախարար:
    10:46
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դեկտեմբերին Հայաստան է այցելել առավել քան 130 հազար զբոսաշրջիկ
    Համաձայն Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022թ․ դեկտեմբերին, օպերատիվ տվյալներով, Հայաստան է այցելել առավել քան 130 հազար զբոսաշրջիկ։ Այս թիվը մոտ 20 հազարով գերազանցում է 2019 թ. ռեկորդային ցուցանիշը։ Возможно, это изображение текст «Tourist Arrivals By Month Feb 2018 Mar 13:217 Apr 89311 2019 20704 119 548 Jun 133205 Jul 95837 2020 15962 Aug 117765 142370 132331 Sep 137597 106637 77456 Oct 2021 46783 248 827 58788 Nov 153901 23345 184153 Dec 202.322 6088 161095 2022 288 260 37698 7603 94339 41881 221507 72.262 3421 52908 191772 6410 140376 16471 10 105 96938 20534 116495 143 68 16642 129908 88 124522 34 8970 261 834 85762 198 074 66738 144576 30 ArmENia Hidden Track» Ընդհանուր առմամբ՝ 2022 թ․ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 1.67 մլն մարդ՝ 2019 թ. 1.89 մլն մարդու համեմատ։ Нет описания фото. Нет описания фото. Нет описания фото. Нет описания фото. Возможно, это изображение карта и текст
    10:38
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձյուն է սպասվում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Հանրապետության տարածքում hունվարի 10-12-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն, հանրապետության մյուս շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում hունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    10:30
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին վերահաստատել են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն
    Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ 09.01.2022թ. Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին (https://ru.oxu.az/politics/681869, https://media.az/…/blokada-karabaha-po-armyanski-sotni…/), որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը:
    10:25
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
    Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
    10:20
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անգործությունը և լռությունը նոր սպառնալիքների պայմաններ են ստեղծում․ «Փաստ»
    Անցած տարին ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես կորսված ժամանակ։ Արցախյան պատերազմից երկու տարի անց՝ ողջ 2022 թվականի ընթացքում Հայաստանը չկարողացավ որևէ կերպ վերականգնել իր թուլացած դիրքերը։ Ավելին, հայկական կողմը ստիպված էր միայն բախվել մեկը մյուսին հերթ չտվող նոր խոշոր սպառնալիքների։ Նախ՝ ադրբեջանցիները անցած տարվա մարտին, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գրավեցին Արցախի Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը: Սակայն այդպես էլ համարժեք պատասխան չեղավ ադրբեջանական ագրեսիային։ Դրան հետևեց Բաքվի նոր պահանջը, թե Հայաստանի ու Արցախի միջև երթևեկությունը պետք է կազմակերպել նոր երթուղով։
    10:10
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հաղթանակ թաղ. 2, 4, 6, 7, 8, 9, 10, 12 փողոցների և 2 փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատների բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի` 11:00-17:00 Աշտարակ քաղաք մասնակի, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Ոստան գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Երիտասարդական և Շահումյան փողոցներ, Կոտայքի մարզի՝ 11։00-15:00 Աբովյան քաղաք` 6, 7, 8 միկրոշրջաններ, Քաղաքապետարան, Ոստիկանություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 10։00-11:00 Մադինա, Լեռնակերտ բնակավայրերն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
    10:00
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    09:50
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ, և արցախահայությունն ուղղակի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։ Իսկ ՀՀ իշխանությունները լուռ են և անտարբեր:
    09:45
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Սիրիային տրվող անդրսահմանային օգնության մեխանիզմը երկարաձգելու որոշում
    ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 9-ին միաձայն բանաձև է ընդունել Սիրիային անդրսահմանային օգնության մեխանիզմի գործունեությունը վեց ամսով երկարացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ընդունված որոշմամբ երկարաձգվում է 2022 թվականի հուլիսի 12-ին ընդունված անդրսահմանային աջակցության մեխանիզմի մասին որոշումը։ Այն ուժի մեջ է թողնում «Բաբ ալ-Հավա» անդրսահմանային օգնության միակ անցակետի շահագործումը Սիրիայի և Թուրքիայի սահմանին։ Ըստ բանաձևի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հատուկ զեկույց ներկայացնի Սիրիայում հումանիտար կարիքների վերաբերյալ ոչ ուշ, քան հունիսի 10-ը։ Ի տարբերություն աջակցության մեխանիզմի վերաբերյալ նախկին փաստաթղթերի՝ ներկայիս տեքստը չի պարունակում միջանցքի շահագործումը վեցամսյա ժամկետի ավարտից հետո ևս վեց ամսով երկարաձգելու դրույթ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ համաշխարհային կազմակերպությունը հանձնառու է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ օգնություն ցուցաբերելու «ամենաանվտանգ և ամենաարդյունավետ ուղիներով»:
    09:40
    10.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռուսլան Մալինովսկին տեղափոխվեց Մարսել. պաշտոնական
    Կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին «Ատալանտայից» տեղափոխվեց «Մարսել»։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի կայքը։ Ֆրանսիական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով վերցրել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ։ Մալինովսկու պայմանագիրը «Մարսելի» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը: Գործարքը գնահատվում է 10 մլն եվրո։ Եվս 3 միլիոն «Ատալանտայից» կարող է ստանալ որպես բոնուս։ Հիշեցնենք, որ Մալինովսկին «Ատալանտայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։
    09:30
    10.01.23
    Ավելին
2023-01-09
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեզ առաջին հերթին կարգապահություն է պետք․ Բայրամյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
    «Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի ելույթների մասին։ — Վերջին երկու տարիներին Հայաստանի հավաքականը գլխավորում էր իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը։ Եվ ամեն ինչ շատ լավ սկսվեց։ Հայաստանն առաջին անգամ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում զբաղեցնելով առաջին տեղը, լավ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլը և ունեցավ պատմության մեջ ամենաերկար անպարտելի շարքը (9 հանդիպում): Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: — Մի քանի գործոն։ Նախ՝ արտասահմանյան մեթոդներ։ Գեորգիչի շտաբում («Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի,- խմբ․) նույնպես իսպանացի մասնագետներ կան, որոնք վերահսկում են դիետաները և այլն։ Ամեն ինչ լավ էր և հետաքրքիր: Երկրորդ, եկան նոր խաղացողներ՝ ռուսախոս, որոնք խաղում էին ՌՊԼ-ում։ Ես, Սպերցյանը, Յուրչենկոն, Կարապետյանը, որն այն ժամանակ խաղում էր «Սոչիում», մյուս տղաները։ Ստացվեց որոշակի բալանս գտնել հայկական կրեատիվության և այն դպրոցի միջև, որը մենք անցել էինք Ռուսաստանում․ այնտեղ կար կարգապահություն։ Գումարած, այն ժամանակ Ղարաբաղում պատերազմ էր։ Դա շատ մոտիվացնող էր: Իհարկե, բախտը նույնպես մեր կողմից էր։ Դա նույնպես Կապառոսի արժանիքն է։ Նա մոտիվատոր է։ Մենք լավ խաղացողներ ունենք, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ մեզ առաջին հերթին կարգապահություն է պետք։ Մեզ պետք է մարդ Հայաստանից, կամ ԱՊՀ երկրներից, որը գիտի Հայաստանի մտածելակերպը, որպեսզի տա այս կարգապահությունը։ Այդ ժամանալ ամեն ինչ լավ կլինի: — Այդ դեպքում ի՞նչը չստացվեց: 0:5՝ Մակեդոնիայից տանը, 0:9՝ Նորվեգիայից, պարտությունների շարք.․․ — Հավանաբար, ինչ-որ պահի բոլորը կարծում էին, որ մենք մեծագույնն ենք։ Առաջին հերթին խաղացողները, թիմը։ Երկրորդ՝ ինչ-որ պահի կորավ մարզչի ու թիմի կապը։ Ֆուտբոլիստները չեն լսել, թե ինչ է ուզում մարզիչը։ Իսկ մարզիչը գուցե չի լսել, թե ինչ են ուզում խաղացողները։ Բայց սա բարդ թեմա է, չեմ ուզում շատ խոսել այդ մասին։
    23:59
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու և ովքեր են թիրախավորել Գյումրիում ռուսական ռազմաբազա
    7or.am-ը գրում է. Գյումրիի 102–րդ ռազմաբազայի դեմ տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան։ Ձևական պատճատը Լաչինի միջանցքն էր։ Իրական պատճառը՝ հակառուսական արշավի իրականացումը։ Բողոքի ձևական նախաձեռնողները «ծռիստական» շրջանակներն էին։ Իրական նախաձեռնողները՝ Նիկոլ Փաշինյանն ու դրսի շրջանակները՝ արևմտաթուրքական ուժերը։ Գյումրիի ռազմաբազայի դեմ կանգնած բողոքել ու պահանջել Լաչինի միջանցքի բացում, առնվազն անգրագիտություն է, բայց ակցիայի բուն կազմակերպիչներն անգրագետ չեն։ Իրենց նպատակը Լաչինի միջանցքի բացումը չէ։ Ճիշտ հակառակը՝ որքան այն փակ մնա, այնքան թուրքական 5–րդ շարասյանմիջոցով հնարավոր կլինի հակառուսական տրամադրությունները շատացնել և լուծել աշխարհաքաղաքական խնդիր՝ մեր տարածաշրջանում ռուսականը փոխարինել թուրքական գործոնով և ստեղծել հակաիրանական գործողությունների նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանն «այո» է ասել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։ Ալիևին հիմա խանգարում են ռուս խաղաղապահները, իսկ Թուրքիային Հայաստանում խանգարում է ռուսական ռազմաբազան։ Դրա համար էլ թիրախավորվել են և՛ խաղաղապահները, և՛ Գյումրիի ռուսական ռազմաբազան, որոնք տարբեր ֆունկցիոնալ նշանակություն ունեն, բայց որոնց դեմ միասնական պայքար է մղվում։ Եթե մեր թշնամիներին հաջողվի Արցախը հայաթափել ու վերցնել, ապա Հայաստանի անկումը կդառնա տեխնիկայի խնդիր։ Ահա թե ինչու են Գյումրիի ռազմաբազայի դիմաց ակցիաներ արվում, ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու քայլեր ձեռնարկվում ու Հայաստանում հակառուսական հիստերիա բարձրացվում։ Պետրոս Ալեքսանյան Հ․Գ․ Հայաստանում բոլոր հակառուսական քարոզչագործիքները երկրպագում են Ուկրաինային, որը բոլոր առումներով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմնակիցն է։ Տնաբույծ «ծռիստներն» արդեն չեն էլ թաքցնում իրենց պատվիրատուներին։
    23:50
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ուգո Լյորիսն ավարտում է կարիերան Ֆրանսիայի ընտրանու կազմում
    Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասպաահը Ուգո Լյորիսն հայտարարել է հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լյորիսը շեշտել է, որ ցանկություն ունի հավաքականից հեռանալ բարձր մակարդակով: Լյորիսը Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի: Ընտրանու կազմում անցկացրել է 145 հանդիպում: 2022 թվականի Աշխարհի առաջնությունում դարպասապահը գերազանցեց Ֆրանսիայի հավաքականի ռեկորդը անցկացրած խաղերի քանակով։ Նա հաղթել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունում և Ազգերի լիգայում, դարձել է Եվրո 2016-իև 2022 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
    23:45
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում նախագահական ընտրությունները 1 ամիս շուտ կանցկացվեն
    Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսում են 2023-ի հունիսի 18-ի փոխարեն անցկացնել մայիսի 7-ին կամ 14-ին: Այս մասին հայտնել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Սյուրեեյա Սադի Բիլգիչը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ Բիլգիչի՝ ընտրության օրվա փոփոխությունը պայմանավորված է Քուրբան Բայրամով (Զոհաբերության տոն), Հաջի շրջանով (մուսուլմանների ուխտագնացությունը դեպի Մեքքա և հարակից սրբազան վայրեր) և քննություններով։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ, սակայն, գրում են որ վաղաժամ ընտրություն անցկացնելով՝ իշխանությունը փորձում է խուսափել նաև գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 3-րդ անգամ առաջադրվելու շուրջ ծագող բանավեճից: (Թուրքիայի Սահմանադրությամբ նախատեսված չէ 3-րդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվելը): Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ կարող են վերանայել ընտրությունների անցկացման ամսաթիվը:
    23:40
    09.01.23
    Ավելին