Լրահոս

2023-01-11
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանին ձերբակալել են հեռախոս ունենալու համար․ Արսեն Բաբայան
    Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացրել է․ «Քննչական կոմիտեի Մասիսի բաժնի քննիչը քիչ առաջ 72 ժամով ձերբակալեց պաշտպանյալիս՝ ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին: Ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, զուրկ է որևէ իրավական տրամաբանությունից: Չեք հավատա, բայց ձերբակալվել է միայն այն պատճառով, որ ունի հեռախոս»,- սոցցանցի իր էջում գրել է Արսեն Բաբայանը:
    16:56
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ հետևյալ մասնագիտությունների համար. «Ատամնատեխնիկական գործ» «Քույրական գործ» «Մանկաբարձական գործ» «Դեղագործություն» Համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմել հարցատոմսեր, որոնցում կարող են ընդգրկվել նաև մեկ կամ երկու գործնական աշխատանքի կատարում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը: Ըստ այդմ՝ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտի պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ն ընդունվել են շահառուների փաստաթղթերը: Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է դիմել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության 254 շրջանավարտ: Քննությունները տեղի կունեան 2023 թվականի փետրվարին:
    16:52
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին Մոսկվայում
    Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 14-ից 16-ը Մոսկվայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hürriyet թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Մոսկվայում բանակցությունների ամսաթվի հետ կապված երկու սցենար կա: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ներկայումս աֆրիկյան շրջագայության մեջ է 5, պետք է վերադառնա հունվարի 14-ին: Ենթադրվում է, որ նա կարող է Մոսկվա մեկնել հունվարի 14-ից 16-ը: Երկրորդ սցենարն այն է, որ Չավուշօղլուն, ով հունվարի 17-ին մեկնելու է ԱՄՆ, Վաշինգտոն այցելելուց հետո կմեկնի Մոսկվա»,-գրում է թերթը:
    16:45
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային
    ԱՄՆ Կենտրոնական ուժերի (CENTCOM) հրամանատարը Մայքլ Կուրիլան անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիային, փոխանցում է Ermenihaber-ը։ Ամերիկացի գեներալը զգուշացրել է, որ հնարավոր նոր ռազմական գործողությունը Սիրիայում կվնասի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրենց պայքարը: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը նաև մղում են Սիրիայի քրդական ուժերը: «Մենք այդ ամենից չափազանց անհանգստացած ենք, քանզի կարող է առաջանալ անկայունություն»,- ասել է գեներալը՝ հավելելով, որ թուրքական հնարավոր օպերացիան կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսային բանտերում ԻՊ-ի ահաբեկչիների փախուստին: Ավելի վաղ Պենտագոնը կտրականապես դեմ էր արտահայտվել Սիրիայում Թուրքիայի զինուժի նոր ռազմագործողությանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու քուրդ զինյալների դեմ Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում։ Թուրքիայի նախագահն էլ զգուշացրել է, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:
    16:37
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի մարզի պարեկներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
    Շիրակի մարզի պարեկային ծառայողները շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Ներկայացնենք վերջին բացահայտումներից մի քանիսը: Հունվարի 9-ին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Ազատան բնակավայրում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք բացահայտեցին: Գյուղի կամրջի տակ հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխվեց Շիրակավան համայնքի 28-ամյա մի բնակիչ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված: Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատրաստել էր կանեփի վայրաճ բույսերից: Կազմված նյութերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին: Նույն օրը Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները փաստաթղթերը ստուգելու նպատակով Գյումրու Սավոյան փողոցում կանգնեցրել էին «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: Պարզվեց, որ 17-ամյա ուղևորի մոտ թմրանյութ կար: Երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մուշի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով ծխախոտի տուփ: Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատրաստել էր կանեփի վայրաճ թփերից: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հունվարի 9-ին ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Գյումրու Լալայան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել էին 31-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները մեքենայի փոխանցման տուփի բռնակի մոտ նկատել էին ծխախոտի տուփ: 31-ամյա ուղևորը հայտնել էր, որ տուփի մեջ բժշկական կաթուցիչ և մարիխուանա կա: Ոստիկանության Կումայրիի բաժնում նա իրավապահներին ներկայացրեց ծխախոտի տուփը, որի մեջ կար թմրանյութի հետքերով բժշկական կաթուցիչ և չորացված զանգված: Փաստի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
    16:30
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում
    Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացի հիմնական թիմերից մեծահասակների հետ ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև երիտասարդական ընտրանու մի խումբ ներկայացուցիչներ, որոնք նախապատրաստվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Հավաքի առաջին փուլը կեզրափակվի փետրվարի 21-ին: Այնուհետ Երևանում` Օլիմպավանում, թիմերը կշարունակեն նախապատրաստական փուլը: 2023 թվականի աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Փարիզի խաղերի քվոտա կստանան մինչև 5-րդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկները:
    16:22
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
    Երևանում հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ մարզերում հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ն ամբողջ Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով:
    16:15
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Իրավիճակը բարդ է, բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում․ Ռուբեն Վարդանյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից էներգամատակարարմանը: «Իրավիճակը բարդ է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, որը դիմանում է բոլոր դժվարություններին: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաև էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգտագործումը: Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը: Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը: «Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգևորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ամբողջ լրջությունը»: Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին և վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին. «Չեմ ուզում շնորհավորել նորանշանակ նախարարներին, այլ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս չափազանց բարդ իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու համար»: Պետնախարարը նշել է, որ Կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական, և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, և բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում: Պետնախարարը կարևորել է բնակչության շրջանում իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացումը և պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ:
    16:11
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին
    Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք «Լույս TV»-ի տարածած մամուլի հաղորդագրությունից: Հաղորդագրության համաձայն՝ հյուրերը պատրիարքին հրավիրել են 2023թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:
    16:07
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն: Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր։
    16:00
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    15:55
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսի սահմանների մոտ նոր դիվիզիա տեղակայելու Լեհաստանի պլաններն ագրեսիվ քայլ են ՀԱՊԿ-ի նկատմամբ. Վոլֆովիչ
    Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Բելառուսի սահմանների մոտ նոր դիվիզիա տեղակայելու Լեհաստանի պլանները ՀԱՊԿ-ի նկատմամբ ագրեսիվ քայլ է որակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ БелТА-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով լեհական կողմի որոշումը: «Ինչպե՞ս կարելի է դա մեկնաբանել, բացի այն, որ դա կարելի Է դիտարկել որպես Լեհաստանի կողմից ագրեսիվ քաղաքականություն և ոչ բարիդրացիական տրամադրվածություն ոչ միայն Բելառուսի, այլև Միութենական պետության և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի նկատմամբ: Ցավոք, և՛ Լեհաստանի, և մերձբալթյան պետությունների գործողությունները նպատակամիտված են ռազմականացմանը, ռազմական բաղադրիչի մեծացմանը, ռազմական ակտիվությանը, նոր միավորումների և զորամասերի տեղակայմանը, ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական բնույթի զինտեխնիկայի նոր նմուշներով սպառազինմանը: Ինչպե՞ս կարելի է դա գնահատել՝ միայն որպես ագրեսիայի դրսևորում։ Ե՛վ հետախուզական թռիչքները, և՛ անցկացվող զորավարժությունների քանակը՝ այս ամենը չի կարող նպաստել խաղաղությանն ու անվտանգությանը», – ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։ Նա ընդգծել է, որ Բելառուսը, անշուշտ, հետևում է իր սահմանների մոտ զարգացող իրադրությանը։ «Բելառուսի և Ռուսաստանի նախագահների՝ Բելառուսի տարածքում զորքերի տարածաշրջանային խմբավորում տեղակայելու մասին վերջերս ընդունած որոշումը վկայում է այն մասին, որ մենք քայլեր ենք ձեռնարկում առաջին հերթին ռազմավարական զսպման, արևմտյան առանձին քաղաքական գործիչների գլուխները «սառեցնելու» համար», - ընդգծել է Բելառուսի ԱԽ-ի պետքարտուղարը։ «Զորքերի տարածաշրջանային խմբավորումը, որը տեղակայված է Բելառուսի տարածքում, ունի բացառապես պաշտպանական ուղղվածություն և նպատակ ունի պաշտպանել Միութենական պետության սահմանները և, համապատասխանաբար, ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանները», - նշել է Ալեքսանդր Վոլֆովիչը։
    15:54
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, անլուրջ է այս ամենը. Թագուհի Թովմասյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետը չի տիրապետում իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց. «2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»: Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաև տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների և կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»:
    15:52
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նիկոսիայի «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին
    Երևանի «Փյունիկ»-ը նոր համալրում ունի: Թիմին է միացել 25-ամյա հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դեսիրեն նախկինում հանդես է եկել Հայիթիի «Միրեբալեյում», «Կապուազում» և ամերիկյան «Ռեալ Մոնարքսում»։ 2018 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան և երկու մրցաշրջան հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուրարտու»։ Նրա նախորդ թիմը եղել է Կիպրոսը ներկայացնող Նիկոսիայի «Օլիմպիակոսը»։ 2018/19թթ․ մրցաշրջանում Ջոնել Դեսիրեն խփած 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության լավագույն ռմբարկու։ Դեսիրեն խաղացել է նաև Հայիթիի Մ-17, Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում, իսկ 2015 թվականից հանդես է եկել Հայիթիի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
    15:47
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի մի քանի հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի
    Հարգելի բաժանորդ «Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին, որ սույն թվականի հունվարի 12-ին ժամը` 9:30-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։ 9:30-11:30 Մ. Գոշ 2,4 Ս. Կասպարով Ս. Դավիթ 44-58 զույգ «Անահիտ Մարգարյան» ԱՁ Հայցում ենք ներողամտություն պատճառված անհանգստության համար
    15:40
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ. Արցախի ԱԽ հայտարարությունը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները. ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի գործող իշխանությունների լիակատար ու բացահայտ աջակցությամբ մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստներ փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի: Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը: Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից: Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող նախապատրաստվող նոր ցեղասպանությունը պատասխանատվություն ստանձնելու կոչով: Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»:
    15:35
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնի են «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները
    «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունն անցկացվել է 80-րդ անգամ: Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ ազդարարելով համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույնների անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը հեռարձակել է NBC հեռուստաալիքը։ Սթիվեն Սփիլբերգն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին The Fabelmans ֆիլմի համար: Այն պատմում է հասունացման շրջանի մասին: Ֆիլմում ռեժիսորը մասամբ նկարագրում է իր երիտասարդությունը: Կինոնկարը հաղթել է նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ _128257607_sp_reu01.jpg (39 KB) Tar ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել Քեյթ Բլանշետը: Դերասանուհին կինոնկարում մարմնավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին։ Բլանշետը ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ մասնակցում է նկարահանումների Մեծ Բրիտանիայում։ Օսթին Բաթլերը մրցանակի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում Elvis ֆիլմում հանրաճանաչ արտիստին մարմնավորելու համար: _128258083_austinbutler.jpg (38 KB) «Կատակերգություն/մյուզիքլ» ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Քոլին Ֆարելը The Banshees of Inisherin ֆիլմի համար: Տրագիկոմեդիայի գործողությունները տեղի են ունենում իռլանդական կղզում: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև որպես լավագույն կատակերգություն/մյուզիքլ, իսկ սցենարի հեղինակ Մարտին Մակդոնան ևս «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել: _128211246_gettyimages-1432419699.jpg (61 KB) «Կատակերգություն/մյուզիքլ» ժանրում լավագույն դերասանուհի է համարվել Միշել Յեոն Everything Everywhere All At Once ֆիլմի համար: Այն գիտաֆանտաստիկ կատակերգություն է: _128257998_yeohcr.jpg (40 KB) «Լավագույն մուլտֆիլմ» է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո»-ն: Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել House of the Dragon-ը: Քևին Քոսթները «Ոսկե գլոբուս» է ստացել սերիալի լավագույն դերասան անվանակարգում՝ Yellowstone սերիալում խաղալու համար։ Սեսիլ Բ. Դե Միլլի հեղինակավոր մրցանակը, որը տրվում է կինեմատոգրաֆիայի բնագավառում գրանցած հաջողությունների համար, տրվել է Էդի Մերֆիին: http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_230110184831-20-golden-globes-red-carpet-eddie-murphy-restricted.jpg (128 KB) http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_230110195313-32-golden-globes-red-carpet-tyler-james-williams.jpg (244 KB) http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_230110194033-25-golden-globes-red-carpet.jpg (153 KB) http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_230110190437-21-golden-globes-red-carpet-billy-porter.jpg (174 KB) http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_230110194023-24-golden-globes-red-carpet-jenifer-hudson.jpg (350 KB)
    15:29
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կանադան ԱՄՆ-ից NASAMS ՀՕՊ համակարգ կգնի Ուկրաինայի համար
    Կանադան ԱՄՆ-ից NASAMS զենիթահրթիռային համակարգ կգնի և այն կտրամադրի Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը: «Հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի համար առաջնահերթություն են, այդ պատճառով Կանադան ԱՄՆ-ից գնում է NASAMS զենիթահրթիռային համակարգ, որպեսզի այն փոխանցի Ուկրաինային», - գրել է նա։ Անիտա Անանդը նաև շեշտել է, որ Կանադան կշարունակի կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին Ռուսաստանի դեմ պայքարում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին երկինքը պաշտպանելու հարցում Ուկրաինային օգնելու համար: «Կանադայի կողմից մեզ համար ձեռք բերված NASAMS-ն ուժեղ վահան կլինի մեր քաղաքների և քաղաքացիների համար», - գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում: 2022 թ.-ի նոյեմբերի տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Կանադան Կիևին է տրամադրել 3.4 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն:
    15:22
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ներդրողները փախչում են Հայաստանից. ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները զգալի պակասել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 156 մլրդ 396 մլն դրամից դառնալով 75 մլրդ 533 մլն դրամ: Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Միացյալ Թագավորության արտահանած կապիտալը կազմել է 2 մլրդ 405 մլն դրամ։ Օրինակ՝ Չինաստանը 54.1 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Վրաստանն է ավելացրել ուղղակի ներդրումների ծավալները: Գերմանիան զգալի նվազեցրել է ուղղակի ծավալները. եթե 2020 թվականի 9 ամիսներին դրանք կազմել էին 43 մլրդ 25 մլն դրամ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումները 6 մլրդ 602 մլն դրամ են եղել: Նիդերլանդները 20 մլրդ 246 մլն դրամի չափով իր կապիտալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանել է Հայաստանից: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 7 մլրդ 727 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 59 մլրդ 864 մլն դրամի չափով ներդրում։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ընդգծել է, որ մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետեւ Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, եւ շուտով ներդրումների բում է լինելու: Ինչպես տեսնում եք, հակառակ պատկերն է. ներդրողները փախչում են Հայաստանից»:
    15:15
    11.01.23
    Ավելին