Լրահոս

2023-01-11
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթի փոխարժեքներն՝ այսօր
    Տարադրամի փոխանակման կետերում այսօր ԱՄՆ մեկ դոլարը գնվում է առավելագույնը 399 դրամով (նվազագույնը 394 դրամ), վաճառվում՝ 405 դրամով (նվազագույնը 402 դրամ)։ Մեկ եվրոն գնվում է առավելագույնը 422 դրամով (նվազագույնը 416 դրամ), վաճառվում՝ 440 դրամով (նվազագույնը 430 դրամ)։ Ռուսական մեկ ռուբլին գնվում է առավելագույնը 5.56 դրամով (նվազագույնը 4․73 դրամ), վաճառվում՝ 5.95 դրամով (նվազագույնը 5.73) դրամով։
    13:07
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 36 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 36 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, բնակարանային գողության, խարդախության, շորթման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 15 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:00
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գյումրի համայնքում շչակ է փորձարկվելու
    Հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից փորձարկվելու է Գյումրի համայնքի թիվ 23 միջնակարգ դպրոցի էլեկտրաշչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
    12:54
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահը․ L’Equipe
    «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կլինի Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահը, հայտնում է L’Equipe-ը: Հունվարի 9-ին Ուգո Լյորիսը հայտարարեց ազգային հավաքականում իր ելույթները դադարեցնելու որոշման մասին։ Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով, որից Մենյանը շարունակում է ապաքինվել, թիմի առաջին համարի դերը ժամանակավորապես կստանձնի Սթիվ Մանդանդան։ Լյորիսն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 145 հանդիպում, որից 121-ը՝ ավագի թևկապով։
    12:47
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռեւս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարեւոր նշանակություն եւ էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման եւ գնահատման համար»: Դատարանը նաեւ «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները: Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին: Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով, իսկ ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների եւ մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի հերթապահության պատճառաբանություններով: Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»:
    12:40
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զորամաս ապօրինի մուտք գործելու մեջ մեղադրվող եղբայրները գտնվել են Ջերմուկում
    Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին են տարվել 30-ամյա Գևորգ Խ.-ն և 34-ամյա Սամվել Խ.-ն, որոնք հունվարի 5-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:29
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամանակը Ալիևի դեմ է աշխատում, ոչ թե մեր․ Ավետիք Չալաբյան
    Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն անդրադարձել է երեկ՝ Ալիևի տված մամուլի ասուլիսին և երկրում տիրող իրավիճակին․ «Երեկ թշնամական պետության պարագլուխը, Բաքվում մամլո ասուլիս տալով (զարմանալի զուգադիպությամբ, այն համընկել էր Երևանում իր «քաղաքակիրթ» գործընկերոջ ասուլիսի հետ), հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի և հայ ազգի հասցեին, պնդելով, որ ժամանակը մեր դեմ է աշխատում, և Հայաստանը օր առաջ պետք է ընդունի Ադրբեջանի պարտադրած կապիտուլիացիայի պայմանները: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի պարզ հակադարձում կատարել թշնամուն՝ ժամանակը քո դեմ է աշխատում, ոչ թե մեր: Վերջին տաս տարում, թեև Ադրբեջանը հետևողական պատրաստվել է պատերազմի, նրա տնտեսությունը գտնվել է խորը ստագնացիայի մեջ, նավթային եկամուտները 2014-ից ի վեր շարունակ նվազում են, գազային աճող եկամուտները դա չեն կոմպենսացնում, երկրում տարեց տարի կրկնվող դաժան երաշտները ոչնչացնում են գյուղատնտեսությունը: Ի հեճուկս տարածված միֆերին, Ադրբեջանում արդեն հիմա մի շնչին ընկնող համախառն եկամուտը զիջում է Հայաստանին (կարելի է դա տեսնել Համաշխարհային բանկի կից գրաֆիկից, որում դեռ չկան 2022 թ. տվյալերը), մեկ շնչի հաշվով ծնելիությունը արդեն դարձել է Հայաստանից պակաս, սոցիալական լարվածությունը շարունակում է աճել, և թշնամու պարագլուխը շատ լավ հասկանում է, որ հայատյացությունը և շովինիզմը իր իշխանությունը պահպանելու վերջին հուսահատ հանգրվանն է: Անկախ նրանից, թե ինչ է բարբաջում քո «քաղաքակիրթ» գործընկերը իր անհեթեթ ասուլիսներին, թե ինչ են քեզ խոստանում տարբեր մայրաքաղաքներում, թե ինչ հույսեր ես ինքդ քեզ տալիս, մենք քո սպառնալիքներին ու շանտաժին տեղի չենք տալու: Մեր սուրբ հայրենիքի ամեն քարն ու թուփը, և նրանցից սնվող մեր ազգի ոգին, մեր ազատությունն ու արժանապատվությունը մեր համար ամեն ինչից վեր են: Որքան պետք է, կդիմանանք, որքան պետք է, կմաքառենք, որքան պետք է, կպայքարենք՝ բայց ի վերջո շուռ կտանք պարտության այս ամոթալի էջը, և կտեսնենք մեր ազգի վեր հառնող ոգին և նրա նոր հաղթանակները»:
    12:22
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան Ուկրաինա է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy
    Թուրքիան 2022 թ.-ի նոյեմբերից սկսել է Ուկրաինային մատակարարել ԱՄՆ-ի կողմից մշակված Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով որոշմանը ծանոթ ամերիկացի և եվրոպացի ներկա և նախկին պաշտոնյաների։ Ըստ աղբյուրների՝ խոսքն, այսպես կոչված, կատարելագործված ստանդարտ երկակի նշանակության զինամթերքի (Dual-Purpose Improved Conventional Munition, DPICM) մասին է, որոնք արտադրվել են Թուրքիայում Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ շարունակ մնալ ռազմադաշտում: Յուրաքանչյուր արկ պարունակում է 88 հարվածող մաս: Ինչպես ընդգծում է ամսագիրը, մարդիկ, ովքեր Վաշինգտոնին հորդորում էին DPICM ուղարկել Կիևին, պնդում էին, որ դրանք կարող են օգտագործվել խրամատներում ռուսական ուժերին ջախջախելու համար, ինչը կարող է արդյունավետ լինել Դոնբասի բաց տարածքներում հարվածների ժամանակ։ Foreign Policy-ն նշում է, որ Թուրքիան ամիսներ շարունակ փորձել է գաղտնի պահել այս քայլը, սակայն սա նաև ընդգծում է Անկարայի «վտանգավոր» գործողությունները հակամարտության ամբողջ ընթացքում` Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք օգնեցին կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը Կիևում, որպես դիվանագիտական միջնորդ հանդես գալը ուկրաինական Օդեսայի նավահանգստից հացահատիկի արտահանման գործում և այդ ամենին զուգահեռ՝ ռուսական զենքերի ձեռքբերումը, որն առաջացրել է ՆԱՏՕ-ի զայրույթը: Պարբերականը նաև նշում է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք Թուրքիայի կողմից մատակարարված զինամթերքն օգտագործվել է մարտերում: Ինչպես նշում է պարբերականը, Կիևը նախկինում մի քանի անգամ փորձել էր Վաշինգտոնից ստանալ նման զինամթերք, սակայն ԱՄՆ-ն ներկայումս չի կարող DPICM արտահանել այլ երկրներ, քանի որ դա արգելված է ԱՄՆ օրենսդրությամբ։ «Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց (Ուկրաինային) կասետային զինամթերք տրամադրել, Թուրքիան միակ վայրն էր, որտեղից նրանք կարող էին ձեռք բերել դրանք: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչպես Թուրքիան, թեև փորձում է որոշ առումներով հաճոյանալ Ռուսաստանին, միևնույն ժամանակ Ուկրաինային իսկապես կարևոր ռազմական աջակցություն է ցուցաբերում», - ասել է աղբյուրներից մեկը: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը և Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը Foreign Policy-ին մեկնաբանություն չեն տվել այս հարցի շուրջ, սակայն, ըստ հոդվածի, Անկարայի կողմից DPICM-ի մատակարարումը ցույց է տալիս, թե որքան մեծ դեր է կատարել Թուրքիան բեկումնային պահերին Ուկրաինայում Ռուսաստանի մասշտաբային առաջխաղացումը կանխելու հարցում: Պարբերականը նշում է, որ Bayraktar TB2 անօդաչուներն, ամենայն հավանականությամբ, դերակատարում են ունեցել ռուսական «Մոսկվա» ռազմանավը խորտակելու գործում: Ըստ թուրք վերլուծաբանների՝ Թուրքիան անօդաչուներն Ուկրաինային է մատակարարում Լեհաստանի տարածքով: «Նույնիսկ այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում նրա բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին վերլուծաբաններին լռեցնել, նրանց մտերիմներից ոմանք, այդ թվում՝ նախագահի փեսան, ով հանդիսանում է Bayraktar TB2-ներ արտադրող ընկերության խորհրդի նախագահը, բացահայտորեն գովաբանել է անօդաչու թռչող սարքի հզորությունը մարտի դաշտում», - նշվում է հոդվածում: Ուկրաինային կասետային ռումբեր մատակարարելու քայլն, ըստ պարբերականի, որոշակի առումով շրջադարձ է Թուրքիայի համար: Foreign Policy-ի տրամադրության տակ հայտնված նամակում, որը 2021 թ.-ի հոկտեմբերին ուղարկվել է Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի գրասենյակի նախագահին, Թուրքիան պնդում է, որ 2005 թ.-ից չի օգտագործել, արտադրել, ներմուծել կամ փոխանցել կասետային զինամթերք: Հոդվածում նաև նշվում է, որ ԱՄՆ-ի զինանոցում այս պահին կա մոտ 3 մլն DPICM զինամթերք։ Սառը պատերազմի ժամանակ Պենտագոնը կարծում էր, թե կօգտագործի դրանք՝ փորձելով կասեցնել խորհրդային տանկերի հնարավոր հարձակումը Եվրոպայում երկու գերտերությունների միջև բաց ռազմական հակամարտության դեպքում: Մասնագետների պնդմամբ՝ կասետային ռումբերը ոչնչացնելը շատ վտանգավոր է:
    12:15
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՅԴ-ական անդամների տներում խուզարկությունների վերաբերյալ ՔԿ-ն հայտարարություն է տարածել
    ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի տունը խուզարկվել է 2022 թվականի օգոստոսին ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումներում բարձրացվող հարցադրումները եւ լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետեւյալը․ 2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաեւ իրականացվում են այլ քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում», - գրել է Աբրահամյանը։
    12:07
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ը միայն լրացուցիչ ժամանակում է հաղթել «Պարմա»-ին և քառորդ եզրափակիչում է
    Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում «Ինտեր»-ը մրցել է «Պարմա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պարմա»-ին հաջողվել է առաջինը բացել հանդիպման հաշիվը խաղի 38-րդ րոպեին: Աչքի է ընկել Ստանկո Յուրիչը: «Ինտեր»-ը հաշվի հավասարությունը վերականգնել է միայն խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձել է Լաուտարո Մարտինես: Գավաթի խաղարկության այս փուլում հաղթանակի «Ինտեր»-ը հասել է միայն խաղի լրացուցիչ ժամանակում: 110-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբիի գոլը հաղթական էր «Ինտեր»-ի համար: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-իմեկնարկային կազմում էր, սակայն նա փոխարինվել է 67-րդ րոպեին: «Ինտեր»-«Պարմա»`2:1: Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտեր»-ի մրցակիցը կլինի «Ատալանտա» - «Սպեցիա» զույգի հաղթողը։
    12:00
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
    11:52
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի թիմակիցները խաբել են. «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022թ.-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022թ.-ի տարեվերջին։ Սանոսյանը երեք անգամ վստահեցրեց մինչեւ տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում. եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։ ՏԿԵ նախարարությունից, ի պատասխան CivilNet-ի հարցման, հայտնել են, որ կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, ջրամբարը պատրաստ է 91,4%-ով։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը, սակայն, երկարաձգվել է, եւ նախատեսվում է ավարտել 2023թ.-ի ընթացքում՝ առանց հստակ ժամկետի։ Ժամկետների խախտումը ՏԿԵՆ-ը պատճառաբանում է շինարարության ընթացքում առաջացած խոչընդոտներով, կորոնավիրուսով, ռազմական դրությամբ եւ այլ հանգամանքներով։ ՏԿԵ նախարար Սանոսյանը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդման հունվարի 3-ի ռեպորտաժում հայտնել է, որ ջրամբարը կգործարկվի 2023թ.-ի երկրորդ կիսամյակում։ Փաստացի սա Վեդու ջրամբարի՝ մոտ տասնամյակ տեւած կառուցման արդեն երրորդ վերջնաժամկետն է. նախ այն պետք է ավարտվեր 2021թ.-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022թ.-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023թ.-ի ընթացքում։ Ստացվում է՝ ինչպես իր ղեկավարի դեպքում է, Գնել Սանոսյանը եւս կարողանում է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն դառնում»:
    11:45
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից
    Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ: «Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունը: Հիմա, քանի որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը»,-ասաց Կարո Նասիբյանը: Հարցին, թե ճանապարհը բացվելու պարագայում արդյոք հնարավոր է այլ օր քննական գործընթաց կազմակերպել Արցախի դիմորդների համար, Կարո Նասիբյանը նշեց, որ հնարավոր է:
    11:37
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ․ Իշխան Սաղաթելյան
    Իրավապահները խուզարկություններ են սկսել ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում, այս մասին հաղորդել է «Հայաստան» խմբակության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այսօր վաղ առավոտյան`ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ: Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը: Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին՝ քաղաքական հարցեր լուծելու համար: Այս պահին «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ուղևորվում են ոստիկանության և քննչական բաժիններ, իրավիճակի մանրամասներին կանդրադառնանք լրացուցիչ», - Facebook-ում գրել է Սաղաթելյանը։
    11:32
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բանալիով դուռը բացել և մտել էր բնակարան, տանտիրոջը տեսնելով՝ դիմել էր փախուստի
    Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 31-ամյա բնակիչը հունվարի 9-ին Երևանի Արարատյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:30
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել․ Արցախի օպերատիվ շտաբ
    Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Արցախի օպերատիվ շտաբից: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարելի է տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից:
    11:27
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց․ «Yerkir.am»
    Yerkir.am-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկությունների շրջանակներում նախնական տվյալներով բերման են ենթարկվել 4-5 դաշնակցական: Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն և իրականացրել խուզարկություն։
    11:23
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը վախեր ունի․ Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքել է երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալւևի հնչեցրած հայտարարություններին: Նա, մասնավորապես, նշել է. «Ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով։ Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռւոսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։ Երկրորդը՝ որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։ Բոլոր այս վախերը հիմնավոր են, որովհետև Բաքվի բռնապետը, նաև հաշվի առնելով թուրքական և իսրայելական որակյալ խորհրդատվությունը, կարծում եմ՝ լավագույնս է տեղյակ, թե՛ իր բռնապետության շուրջ և թե՛ դրանում առկա արտաքին ու ներքին մարտահրավերներից և խոցելի կետերից»։
    11:22
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում․ Վահե Հովհաննիսյան
    Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։ Հնչեցվել են պաշտոնական Երևանի՝ խիստ վտանգավոր, անհեռանկար ու մեր երկիրը ողբերգության տանող տեսակետները։ Այդ ասուլիսը բաժանարար գիծն է՝ մենք հո՞տ ենք, թե՞ հասարակություն, մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ, պետությունը պահո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Հանրային բոլոր դեմքերն այս հարցին պետք է անհատապես պատասխանեն։ Թաքնվելու լիմիտը սպառվել է։ Պետությունը և պետության ղեկավարի երեկվա ասուլիսն անհամատեղելի չեն։ Կա´մ չպետք է լինի այդ ղեկավարը, կամ՝ պետությունը։ Սա պետք է հասցնել յուրաքանչյուր քաղաքացու։ Սա ընտրություն է, որին պետք է մասնակցենք։ Առաջին անհրաժեշտ քայլերն են. 1. Ընդդիմադիր խմբակցությունների բաց նիստ՝ տեսախցիկների առաջ, առաջնորդների մասնակցությամբ։ Պետք է պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին։ Գործող վարչապետը ի լուր աշխարհի ձևակերպեց Հայաստանի համար բոլոր վտանգավոր մոտեցումները։ Փակ, նեղ կազմով և այլ ձևաչափերի ժամանակը անցել է։ Հիմա ամեն ինչ բաց խաղաքարտերով է գնում։ Ժողովուրդը, դաշնակիցները, հարևանները և հակառակորդը պետք է տեսնեն, որ Երևանում (և բնության մեջ) կա այլ, հակառակ տեսակետ, իրավիճակի դեէսկալացիայի շուրջ կան նաև այլ մոտեցումներ, մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու ա´յլ տեսլական։ Սա պետության համար կենսական կարևորության է։ Իշխանության տեսակետին հակառակ ընկալելի ինստիտուցիոնալ տեսակետ՝ աշխարհի համար, կարող է ձևակերպել միայն տիտղոսային ընդդիմությունը։ Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է բոլոր ընդդիմադիր պատգամավորների և առաջնորդների անհատական և միասնական հստակ դիրքորոշումը, գործողությունների ծրագիրը։ 2. Հանրային իմպիչմենտի պրոցես. այս իշխանությունն ասում է՝ ձեր անվտանգությունը չեմ կարողանում երաշխավորել։ Հետևաբար՝ այն այլևս իրավունք չունի լինել իշխանություն։ Հանրային բոլոր շերտերը պետք է ներգրավվեն նոր իշխանության ձևավորման պահանջի պրոցեսին. սա պետք է դառնա Հայաստանի մթնոլորտը։ Հանրային որևէ դեմք այլևս չպետք է խուսափի, այլևս թաքնվելու հնարավորություն չի կարող լինել։ 3. Երեկվա ասուլիսով, ըստ էության, չեղարկվել են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որովհետև երեկ ասվել է այն ամենի հակառակը, ինչ ասում էր նույն անձը՝ ժողովրդից քվե խնդրելու ժամանակ՝ ընտրություններից առաջ։ Հետևաբար՝ կան բոլոր բարոյական և տրամաբանական հիմքերը՝ գործող իշխանության հեռացման հարցում Նիկոլի ընտրազանգվածի ներգրավման համար։ Եվ կա հրամայական՝ անհատապես ճշտելու ՔՊ պատգամավորներից յուրաքանչյուրի տեսակետը։ Ալիևն ու Նիկոլը երեկ միաժամանակ ու բաց հնչեցրել են հայկական պետության համար սպառնալիք հանդիսացող իրենց տեսլականները։ Երեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում։ Ամբողջ օդը պետք է էլեկտրականացվի այս գաղափարով։ Մնացածը հանցակցություն է։
    11:17
    11.01.23
    Ավելին