Լրահոս

2023-01-11
  • Img default alt hy
    Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Կապան, Գորիս, Քաջարան, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում և Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    20:10
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին. նախնական տվյալներով կան տուժածներ
    Հունվարի 11-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։
    20:07
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շրջափակված Արցախում 11 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են
    Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով՝ վիրահատվելու հնարավորությունից։ Այս պահի դրությամբ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ: Նշենք, որ մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հաջողվել է Արցախից Հայաստան տեղափոխել ընդամենը 16 հիվանդի։
    20:05
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները «պահելու» քաղաքականությունը վաղը վերածվելու է կործանարար քաղաքականության․ Արտակ Զաքարյան
    «Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրակարգում», ընդգծել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։ «Նիկոլն այդպես էլ չհասկացավ մի պարզ ճշմարտություն. որպեսզի կարողանա պահել իր ասած ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետրը, առնվազն Արցախի ինքնորոշման իրավունքի, Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրակարգում: Այլապես Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու թուլամորթի քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և «մնացածը պահելու» (և այդպես շարունակ) կործանարար քաղաքականության: Պարզ երևում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:
    20:00
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը կորցնես լավա, թե՞ Հայաստանը. ՔՊ-ական
    MediaHub-ը գրում է․ Բոլորդ հարցնում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը բացվի: Զորք հավաքեք, գնացեք բացեք՝ դա կբերի Հայաստանի կորուստի․ MediaHub-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե Արցախը կորցնում ենք, պատգամավորը հակադարձում է. «Արցախը կորցնել լավա՞, թե՞ Հայաստանը։ Հիմա գնա Վան, Արդահան, Կարս ասա՝ իմ հայրենիքն ա։ 100 տարի առաջ Կարսն էլ էր քոնը»։
    19:50
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ
    Ազգային ժողովը կդիմի Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի խորհդից։ ԼՐԱՀՈՍ 19:35 • 11/01 Իշխանությունը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով կդիմի ՍԴ 19:13 • 11/01 Արցախում բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ youtube subscribe 19:06 • 11/01 Հանրահավաքին միասնական որոշում կայացվեց․ կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք․ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել The American Conservative պարբերականին 18:47 • 11/01 Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան (տեսանյութ) ․Mediahub.am 18:28 • 11/01 Օրվա իշխանությունը
    19:45
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Հունվարի 10-ին Երևանում ծնվել է 73 երեխա
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 10-ին մայրաքաղաքում ծնվել է 73 երեխա:
    19:40
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել
    Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:
    19:33
    11.01.23
    Ավելին
  • Հայաստան
    Արցախում մտահոգություն են առաջացրել Փաշինյանի պնդումները. բլոկադայի 31-րդ օրը
    Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի նախօրեին արած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում համազգային պայքարի գաղափարներին, Արցախի բնակչության և իշխանությունների դիրքորոշմանը: Հայտարարությունում նաև նշվում է, որ էթնիկ զտումներ ու նոր ցեղասպանություն է ծրագրում Ադրբեջանը:
    19:30
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են համատեղ սերիալներ և ֆիլմեր նկարել
    Ռուսաստանն ու Իրանը մոտ ապագայում ծրագրում են համատեղ հեռուստասերիալներ ու ֆիլմեր նկարել։ Այս հայտարարությունն արել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի հարցերով կցորդ Մասուդ Ահմադվանդը: «Մենք հուսով ենք, որ որոշ համատեղ կինոնախագծեր, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում իրանցի և ռուս կինոգործիչների միջև, շուտով վերջնական արդյունքի կհասնեն։ Այդ նախագծերը նոր գլուխ կբացեն երկու երկրների միջև մշակութային հարաբերություններում»,- ասել է Ահմադվանդը, որի խոսքը հրապարակվել է Մոսկվայում Իրանի մշակութային ներկայացուցչության Telegram-յան ալիքում: Ահմադվանդի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացման արդյունքում Իրանի և Ռուսաստանի բնակիչները կկարողանան երկու երկրների կյանքի իրողություններին ծանոթանալ առանց արևմտյան ԶԼՄ-ների միջնորդության։
    19:20
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լե Գրեն ազատվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
    Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ նվազագույնը մինչև աուդիտի ստուգումների արդյունքների հրապարակումը, որն անցկացնում է ֆեդերացիան: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ֆիլիպ Դիալոն, որը կազմակերպության փոխնախագահն էր: Լե Գրեն քննադատության էր ենթարկվել Զինեդին Զիդանի հասցեին ուղղված խոսքերի համար: FFA-ի նախկին աշխատակիցները նրան նաև մեղադրել են անպարկեշտ վարքագծի մեջ:
    19:10
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է 2023 թվականի ամենահայտնի սանրվածքը
    Եթե ​​հոգնել եք երկար եղունգներից և մազերից, մենք շտապում ենք հաճոյանալ ձեզ՝ LookFantastic 2023 թրենդային զեկույցում ասվում է, որ բոլոր տեսակի աճեցումների և երկարությունների դարաշրջանը մոտենում է ավարտին։ Եվ սկսվում է կարճ սանրվածքների և մատնահարդարման ժամանակը։ Վերջին մեկ տարվա ընթացքում «micro-french»-ի առցանց որոնումները աճել են 235%-ով, իսկ հետաքրքրությունը «short bob»-ի նկատմամբ աճել է 550%-ով։ Տարօրինակ կլիներ չենթադրել, որ վերջինիս հանրաճանաչության վրա ուղղակիորեն ազդել է «Ուենսդեյ» սերիալը և այն համբավը, որը բաժին է ընկել Ջեննա Օրտեգային, ով խաղում էր այնտեղ գլխավոր դերը։ Ջիմի Ֆելոնի հետ իր թոք-շոուի նախնական տարբերակում՝ դերասանուհին արմատապես փոխել էր իր կերպարը։ Աստղի վարսահարդարը ընտրել է շերտավոր, մինչև ուսերը հասնող բոբ սանրվածքը գրանժ ոճով: Այնուամենայնիվ, բոբը համարվում էր ամենահայտնի սանրվածքը անցյալ տարի:
    19:00
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ օմբուդսմենը Թուրքիայի խորհրդարանի ղեկավարին խնդրել է դադարեցնել Կիևին զենքի մատակարարումը
    Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփին խնդրել Է դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Ես դիմեցի պարոն Շենթոփին՝ խնդրելով դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային այս իրադրության (հակամարտության) հետագա սրացումից խուսափելու համար»,- գրել է նա իր Telegram-ալիքում։ ՌԴ օմբուդսմենը նշել է, որ Անկարայում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը և Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը, շատ կարևոր խոսքեր են հնչել հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ։ «Դա անհրաժեշտ պայման է մարդու իրավունքների, առաջին հերթին՝ կյանքի իրավունքի խախտումները կանխելու համար»,- գրել է Մոսկալկովան։ Ավելի վաղ ,Արմենպրեսե-ը, վկայակոչելով Foreign Policy ամսագրում հրապարակված հոդվածը, հաղորդել էր, որ Թուրքիան Ուկրաինա է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր:
    18:50
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կյանքից հեռացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս II-ը
    Աթենքում 82 տարեկան հասակում վախճանվել է Հունաստանի վերջին թագավորը՝ Կոնստանտինոս II-ը, որը գահակալել է 1964-1974 թթ.-ին, մինչև երկրում միապետության վերացումը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին: Նշվում է, որ Կոնստանտինոս II-ը Աթենքի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել անցյալ շաբաթ. նա մահացել է կաթվածից: Կոնստանտինոսը ծնվել է 1940 թվականի հունիսի 2-ին Պավել արքայազնի և Հանովերի արքայադուստր Ֆրեդերիկայի ընտանիքում. նա պատկանում էր դանիական Գլյուքսբուրգների արքայատոհմի ճյուղերից մեկին, որը Հունաստանում կառավարում Էր 1863 թվականից (1922-1935 թթ. ընդմիջմամբ, երբ երկրում հանրապետություն էր)։ Նա գահ է բարձրացել 1964 թ.-ին` 23 տարեկան հասակում: 1965-ին երկրում տեղի Է ունեցել կառավարական ճգնաժամ` «Ապոստազիա»-ն, իսկ 1967 թ.-ին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկան «սև գնդապետները»: Նրանց դեմ ապստամբություն կազմակերպելու փորձից հետո թագավորը հեռացավ Հունաստանից։ 1973 թվականին «սև գնդապետները» վերացրեցին միապետությունը, իսկ երբ 1 տարի անց ժողովրդավարությունը վերականգնվեց, Հունաստանում հանրաքվե անցկացվեց միապետության վերացման հարցի շուրջ, և հույների գրեթե 70 %-ը կողմ արտահայտվեց դրան՝ վերջ դնելով 1863 թ.-ին Կոնստանտինոսի մեծ պապի՝ Գեորգ I-ի կողմից հիմնադրված արքայատոհմի գահակալությանը: Կոնստանտինոս II-ը չճանաչեց հանրաքվեի արդյունքները և չհրաժարվեց գահից։ Դրանից հետո թագավորը երկար տարիներ ապրել է Լոնդոնում։ 1994 թ.-ին Հունաստանի իշխանությունները նրան զրկել են երկրի քաղաքացիությունից և նրա սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից։ Միայն կյանքի վերջին տարիներին է նա կարողացել տեղափոխվել հայրենիք։ The Guardian-ը հիշեցնում է, որ 2008 թ.-ի հարցումը ցույց է տվել, որ Հունաստանի բնակիչների միայն 12%-ն է կողմ սահմանադրական միապետության վերականգնմանը: Հարցվածների ավելի քան 43%-ը մեղադրել է թագավորին «սև գնդապետների» իշխանության գալու համար։ Մինչև գահակալելը Կոնստանտինոսը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Էր դարձել առագաստանավային սպորտում։ Կոնստանտինոսը Էդինբուրգի դուքս Ֆիլիպի զարմիկն էր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի հեռավոր ազգականը։ Կոնստանտինոսի քույրը՝ Սոֆիան, Իսպանիայի գահից հրաժարված Խուան Կառլոսի կինն է։
    18:40
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան հերքում է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին տեղեկությունը
    Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան նմուշի կասետային զինամթերքի մատակարարումների մասին հաղորդագրություններն ապատեղեկատվություն են, որոնք ուղղված են՝ խաթարելու հաշտությանն ուղղված Անկարայի ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմից մի աղբյուր։ «Դուք մեզնից խնդրում եք մեկնաբանել ապատեղեկատվությունը: Մի՞թե չեք տեսնում, որ Թուրքիան միակ երկիրն է, որն աշխատում է խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախագահ Էրդողանը միակ ղեկավարն է, որը կարող է խոսել երկու առաջնորդների հետ, որին վստահում են: Նման տեղեկատվությունը ծառայում է նրանց շահերին, ովքեր ցանկանում են խաթարել խաղաղ կարգավորման մեր ջանքերը», - հայտարարել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես ավելի վաղ հայտնել է «Արմենպրես»-ը, Foreign Policy հրատարակությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Թուրքիան 2022 թ.-ի նոյեմբերից Ուկրաինային ամերիկյան նմուշի կասետային զինամթերք է մատակարարում։ Ըստ աղբյուրների՝ խոսքն, այսպես կոչված, կատարելագործված ստանդարտ երկակի նշանակության զինամթերքի (Dual-Purpose Improved Conventional Munition, DPICM) մասին է, որոնք արտադրվել են Թուրքիայում Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ դժվար է խոսել այդ հաղորդագրությունների հավաստիության մասին։
    18:30
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից. Շտաբ
    Արցախի Տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը»:
    18:24
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն կարող էր արաբական մեկ այլ թիմ տեղափոխվել. մանրամասներ
    «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր հայտնվել Սաուդյան Արաբիայի մեկ այլ թիմում՝ «Ալ-Խիլիալում»: Այս մասին հայտնում է The Athletic-ը: Նշվում է, որ պատճառը, ըստ որի 37-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել այլ ակումբ տեղափոխվել, տրանսֆերային արգելքն է եղել: «Ալ-Խիլիալի» առջև նոր տրանսֆերներ իրականացնելու արգելք է դրվել այն բանից հետո, երբ պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Կանոյի հետ՝ չնայած վերջինս գործող պայմանագիր է ունեցել «Ալ-Նասրի» հետ: Նշենք՝ հունվարի 19-ին Էր-Ռիյադում ընկերական հանդիպում տեղի կունենա Սաուդյան Արաբիայի երկու գլխավոր թիմերի՝ «Ալ-Նասրի» և «Ալ-Խիլիալի» միջև: Այդ խաղում Ռոնալդուն կարող է իր նորամուտը նշել:
    18:20
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը շարունակում է ՀՕՊ համակարգի ցանց կառուցել Սիրիայում, Իսրայելը շարունակում է գնդակոծել դրանք
    Իրանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր հակաօդային պաշտպանության համակարգերի ցանցը Սիրիայում, մինչ Իսրայելը փորձում է խափանել այդ ծրագիրը պարբերական ավիահարվածների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ամերիկյան Newsweek շաբաթաթերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի դաշնակից երկրներից մեկի հետախուզության աղբյուրին։ Հրատարակությունը նշում է, որ Սիրիայում իսրայելական ավիահարվածները սկսվել են 2017 թ.-ի վերջին, երբ իրանական ուժերը սկսեցին ամրապնդվել այնտեղ: Newsweek-ի զրուցակցի տվյալներով՝ Իրանը վերջին երկու տարիներին Սիրիայում տասնյակ միլիոն դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու ռազմավարություն է որդեգրել։ Ըստ աղբյուրի՝ այս կերպ Թեհրանը մտադիր է «դիմակայել Իսրայելի ավիահարվածներին»։ «Այդ մարտական ​​հնարավորությունների տարածումն իրականացվում է սիրիական բանակի հետ համատեղ նախագծի շրջանակներում և, հնարավոր է, նույնիսկ նպատակ ունի թույլ տալ Իրանին Սիրիայի տարածքում անկախ կերպով գործարկել ՀՕՊ համակարգերը: Բացի դրանից, իրանցիները սիրիացիներին օգնել են արդիականացնել իրենց ռադիոտեղորոշման համակարգերը՝ հայտնաբերելու և կանխելու իսրայելական գրոհները, որոնք ուղղված են գլխավորապես Սիրիայում իրանական օբյեկտների դեմ», - նշել է աղբյուրը: Պարբերականի զրուցակցի պնդմամբ՝ Իրանը Սիրիայում տեղակայում է Sayyad 4 B պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչ՝ համակցված Bavar-373 զենիթահրթիռային համակարգի հետ, որը նախատեսված է ավելի քան 300 կմ հեռավորության վրա գտնվող օդային թիրախների խոցման համար։ Աղբյուրը պնդում է, որ Իսրայելը վերջին երկու տարվա ընթացքում յոթ հարված է հասցրել Սիրիայում իրանական հակաօդային պաշտպանության աճող ցանցին։ Դրանցից վերջին երկուսը տեղի են ունեցել 2022 թ.-ի նոյեմբերին և դեկտեմբերին սիրիական Հոմս քաղաքում։ Սիրիայի կառավարությունը ավիահարվածների համար բացահայտ կերպով մեղադրել է Իսրայելին: Ըստ սիրիական ԶԼՄ-ների՝ հարվածների հետևանքով սպանվել և վիրավորվել են սիրիացի զինվորականներ և քաղաքացիական անձինք: Հրատարակության զրուցակիցը նաև հայտնել է, որ Սիրիայում իսրայելական ավիահարվածների հետևանքով վերջին մի քանի տարվա ընթացքում 10 իրանցի է զոհվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը՝ հունվարի սկզբին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելն ակտիվ գործողություններ կձեռնարկի՝ ռազմական առումով Սիրիայում Իրանի ամրապնդումը կանխելու համար:
    18:10
    11.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    «Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինելու». Զելենսկին խոստացել է «Ոսկե գլոբուսին»
    «Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինելու»,- «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձով Վլադիմիր Զելենսկին դիմել է աշխարհին: Ուկրաինայի նախագահը խոստացել է, որ պատմությունը չի կրկնվի:
    18:00
    11.01.23
    Ավելին