Լրահոս

2023-01-11
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյո՞ք այդ տարածքն իրավունք ունի՞ կոչվելու Ադրբեջան. Վարդան Ոսկանյան
    Մենք պետք է արձագանքենք (ավելի լավ է նախահարձակ լինենք), ոչ թե այն պաշտպանողական մտայնությամբ, որ Հայաստանը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» չէ, այլ որ հենց Ադրբեջանական Հանրապետություն կոչեցյալն Ադրբեջան չէ, որը բացարձակ ճշմարտություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետության տարածքը «հռչակում է» ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» կամ «բարբաջում» Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին, պետք է նրան հիշեցնել, որ, դիցուք, դեռևս 1924թ. Բաքվի պետական համալսարանի ուսանողները հարց էին տալիս այդտեղ դասախոսությունների շարքով հանդես եկող հռչակավոր արևելագետ, ակադեմիկոս Վ. Բարտոլդին՝ արդյո՞ք այդ տարածքն իրավունք ունի՞ կոչվելու Ադրբեջան, թե՞ այն Շիրվանն է։ Ի պատասխան՝ ակադեմիկոսը հստակորեն արձանագրում է, որ եթե պետք լիներ գտնել անվանում նշված տարածքի համար, ապա այն պետք է կոչվեր Առան, այլ ոչ թե Ադրբեջան։ Քանիցս նշել եմ, որ մենք պետք է արձագանքենք (ավելի լավ է նախահարձակ լինենք), ոչ թե այն պաշտպանողական մտայնությամբ, որ Հայաստանը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» չէ, այլ որ հենց Ադրբեջանական Հանրապետություն կոչեցյալն Ադրբեջան չէ, որը բացարձակ ճշմարտություն է»,- գրել է նա։
    23:00
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։ Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։ Ա. Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։
    22:57
    11.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանի սառը «բարեկամությունը»՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. Հայաստանը կարող է մնալ առանց դաշնակցի
    Անթալիայում կայացած Իրան-Թուրքիա-Ադրբեջան հանդիպումը կարո՞ղ է լիցքաթափել Թեհրան-Բաքու լարվածությունը: Փորձագետները նկատում են, որ պաշտոնական հաղորդագրություններում անգամ Թեհրանը չի թաքցնում սառը վերաբերմունքը. «եղբայրական, բարեկամ Ադրբեջան» ձևակերպմանը փոխարինել է «հարևան» ձևակերպումը: Իսկ Անկարայի ու Բաքվի նպատակը Հայաստանի շուրջ օղակը սեղմելն է ու աշխարհին ցույց տալը, թե Հայաստանը դաշնակիցներ չունի:
    22:50
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար
    Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության ամենակարևոր գործակալներից մեկը: Նա ձերբակալվել է հակահետախուզության երկար ու բազմափուլ գործողություններից հետո: Իրանական հետախուզությունը նշում է, որ Աքբարիին հասանելի են եղել Իրանի որոշ գաղտնի տվյալներ, նա բազմիցս փոխանցել է դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ բրիտանական հետախուզական ծառայություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ Աքբարիի հավաքագրումը սկսվել է, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Նախարարության տվյալներով՝ նա «զրույց» է ունեցել բրիտանական դեսպանատան հետախուզական գործակալների հետ, որից հետո Եվրոպա անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է բրիտանական հետախուզության լիիրավ անդամ։ Իրանական գերատեսչությունը հավելել է, որ մեղադրյալի նկատմամբ քրեական գործի հարուցումից և մեղադրական եզրակացությունից հետո գործը տեղափոխվել է դատարան և նիստը կայացել է մեղադրյալի պաշտպանի ներկայությամբ։
    22:40
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եթե ես պետք է վիրավորվեմ, ուրեմն մրցավարը պետք է բանտ նստի. Կավանի
    Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին արձագանքել է 2022 թվականի ԱԱ-2022-ի Գանայի դեմ խաղի ավարտից հետո VAR-ի մոնիտորին հարվածելու դեպքին. Ուրուգվայցին, դատավորների աշխատանքից դժգոհ մնալով, ոտքով հարվածել է սարքին ու վնասել այն։ «Եթե ​​ես որակազրկվեմ VAR մոնիտորին հարվածելու համար, ապա այդ հանդիպման մրցավարը պետք է բանտ նստի իր սխալների համար։ Այնտեղ այնպիսի սխալներ են եղել, որոնք անընդունելի են՝ հաշվի առնելով այս բոլոր տեսախցիկները և VAR-ը».-ասել է Կավանին։
    22:30
    11.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը «խորտակում է» ՀԱՊԿ զորավարժությունը և չի ուզում սպառնալ Ադրբեջանին ու Թուրքիային
    «Անխորտակելի եղբայրություն-2023». այսպեն են կոչվում ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք ՀԱՊԿ անդամ Հայաստանը հրաժարվեց ընդունել մեր երկրում: Կազմակերպության քարտուղարությունը պաշտոնական ծանուցում դեռ չի ստացել Հայաստանից, բայց հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում մեր երկրում տիրող իրավիճակին և հույս ունի՝ զորավարժությունների չեղարկման պատճառով կոալիցիոն անվտանգությունը չի տուժի։
    22:20
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ողջ շրջանակի հետագա զարգացման վրա։ Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։ Միջազգային հարցերը քննարկելիս երկուստեք դրական է գնահատվել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման հարցում։ Մտադրություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։ Նշվում է, որ նախատեսվում է մի շարք բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել։
    22:10
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ պայմանավորվել է Ուկրաինային աջակցելու հարցում
    Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Վլադիմիր Զելենսկու հետ հունվարի 11-ին Լվովում ստորագրել են համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Ուկրաինային ռազմական, տեխնիկական և մարդասիրական աջակցություն Վիլնյուսից և Վարշավայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 11-ին հայտնել են Զելենսկու գրասենյակից։ Գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը սահմանում է Լյուբլինյան եռանկյունու համագործակցության առաջնահերթ ոլորտները։ Փաստաթղթում նշվում է Լիտվայի և Լեհաստանի մտադրությունը՝ շարունակել հզոր ռազմական, տեխնիկական, պաշտպանական, հումանիտար և այլ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Համատեղ հռչակագրում աջակցություն է արտահայտվում խաղաղության գլոբալ բանաձևի գագաթնաժողովի գումարմանը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության ծրագրին միջազգային աջակցությունը համախմբելու համար: Զելենսկու գրասենյակը հավելել է, որ հռչակագրի ստորագրումը ամրագրում է Լիտվայի և Լեհաստանի աջակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին։
    22:00
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստանի ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հունվարի 5-ին
    Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։ Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս են բացատրում ՀԱՊԿ-ի այսօրվա հայտարարությունը, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, մինչդեռ երեկ վարչապետն ասել էր, որ ծանուցումն արդեն ուղարկվել է, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Ինչպես հայտնեց վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին»։ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը:
    21:54
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Լոպեսին նկատել են սուրճ ու փքաբլիթ վաճառելիս․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Լոպեսին նկատել են սուրճ ու փքաբլիթ վաճառելիս
    21:50
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանական նավերը պլանավորում են դիրքավորվել Պանամայի նեղուցում
    Իրանը պլանավորում է առաջիկա ամիսներին ընդլայնել իր ներկայությունը մինչև Խաղաղ օվկիանոս. նավատորմն առաջին անգամ կկենտրոնացվի Պանամայի նեղուցում, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մինչ օրս մենք ընդլայնել ենք մեր դիրքերը աշխարհի բոլոր ռազմավարական նեղուցներում, բացառությամբ միայն երկու շրջանների… մենք պլանավորում ենք այս տարի (իրանական 1401 թվական. քրիստոնեական թվականությամբ համապատասխանում է 2022 թ.-ի մարտից մինչև 2023 թ.-ի մարտն ընկած ժամանակաշրջանին) ընդլայնել մեր ներկայությունը Պանամայի նեղուցում», - ասել է իրանցի փոխծովակալը։ Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային ուժերի կառուցվածքում ստեղծվել է հրամանատարական երեք շտաբ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է օվկիանոսային ջրատարածքներից մեկի համար։ «Եթե այսօր մենք արդեն դիրքավորվում ենք Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում, ապա այս տարի մենք կընդլայնենք մեր ներկայությունը նաև Խաղաղ օվկիանոսում», - հավելել է նա։
    21:40
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սրտամկանի սուր ինֆարկտ. էլեկտրասրտագրությունը և լաբորատոր հետազոտությունը՝ բարդությունների կանխման միջոց
    Սրտամկանի ինֆարկտը սրտի սուր հիվանդություն է, որն ուղեկցվում է սրտամկանի նեկրոզի ֆոկուսի առաջացմամբ՝ շրջանառության խանգարումների պատճառով։ Սրտամկանի սուր ինֆարկտը սկսվում է նոպայից, որը բնութագրվում է կրծոսկրի հետևում բավական ուժեղ և երկարատև ցավով։ Այս դեպքում ցավը հաճախ կարող է տրվել ձախ ձեռքին՝ միաժամանակ դրա մեջ առաջացնելով քորոց։ Այն կարող է նաև ցավ պատճառել մարմնի ձախ կեսի այլ հատվածներին՝ թիակի, պարանոցի, ծնոտի: Սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ ցավի տևողությունը սովորաբար ավելի քան 30 րոպե է։ Ընդ որում, նրա առանձնահատկությունն այն է, որ այն չի հեռացվում նիտրոգլիցերին ընդունելով։ Վերոհիշյալ բոլոր ախտանիշները դիտվում են սրտամկանի բնորոշ զարգացմամբ, որը կոչվում է ցավի ձև: Խնդրի ժամանակ մաշկը գունատվում է, կարող է նկատվել սառը քրտինք: Արյան ճնշումը սկզբում բարձրանում է, իսկ հետո նվազում՝ անոթային և սրտի անբավարարության զարգացման պատճառով։ Կարող է լինել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Այս զարգացումը ատիպիկ է և ընթանում է որպես թոքային այտուց կամ սրտային ասթմա: Որպես կանոն, այս ձևը բնորոշ է սրտի մկանների լայնածավալ վնասմանը: Սուր սկիզբը դրսևորվում է օդի կտրուկ պակասով, շնչառությունը հաճախանում է։ Զուգահեռ շնչառությունը դառնում է աղմկոտ և փրփրացող։ Այս ձևի հիմնական դրսևորումն են սրտի ռիթմի խանգարումները: Դա կարող է լինել տախիկարդիա, նախասրտերի ֆիբրիլացիա, էքստրասիստոլի դրսևորումներ։ Առիթմիայի առաջացումից հետո կարող է ցավ նկատվել, բայց դա պարտադիր ախտանիշ չէ։ Ընթացքն նման է ինսուլտի կամ ուշագնացության՝ գիտակցության կորստով։ Միաժամանակ նշվում են ուղեղի անոթային վթարները՝ խոսքի խանգարումներով, որոնք անցողիկ են։ Սրտամկանի ինֆարկտի պատճառների և նախատրամադրող գործոնների թվում են բարձր արյան ճնշումը, ծխելը, արյան բարձր խոլեստերինը, ավելորդ քաշը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը։ Հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր դեր են կատարում սրտամկանի ինֆարկտի կլինիկական դրսևորումները, էլեկտրասրտագրության տվյալները և լաբորատոր հետազոտությունը։ Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտություններին, ապա կարևոր է նաև արյան անալիզը: Ի լրումն կլինիկական վերլուծության, որի դեպքում կնկատվի լեյկոցիտոզի ավելացում, բանաձևի ձախողում, անհրաժեշտ է հայտնաբերել սրտամկանի արյան մեջ աճող մակարդակ՝ կարդիոսպեցիֆիկ մարկերներ, որոնք ցույց են տալիս սրտի հետ կապված խնդիրը: Հիվանդության առավել լուրջ բարդությունները ներառում են. Կարդիոգեն շոկ՝ արյան ճնշման հանկարծակի անկումով, հաճախակի և թույլ զարկերակով, մակերեսային շնչառությամբ։ Առիթմիկ ցնցում՝ անցկացման ռիթմի խախտմամբ, որը կարող է լինել մշտական ​​կամ ժամանակավոր: Սուր սրտային անբավարարություն, որն արտահայտվում է շնչահեղձության, սրտի բաբախյունի տեսքով։ Սրտի անևրիզմա, որը հաճախ դրսևորվում է ձախ փորոքի ծայրի ուռուցիկությամբ։ Այս բարդությունը կարող է առաջանալ առաջին շաբաթներին և կա սրտի պատռվածքի վտանգ: Խնդրի բուժման հիմնական նպատակն է վերականգնել և պահպանել արյան շրջանառությունը սրտի մկանների տուժած տարածքում: Ռիսկի խմբում գտնվող մարդիկ պետք է բացառապես լինեն սրտաբանի անմիջական հսկողության ներքո։ Ռիսկային խմբում են զարկերակային հիպերտոնիայով, շաքարային դիաբետով տառապող հիվանդները, ծխողները, ավելորդ քաշ ունեցողները և նստակյաց կենսակերպ վարողները: Հիվանդության զարգացումը կանխելու համար կարևոր է վերահսկել արյան ճնշումը:
    21:30
    11.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը պատրաստ է զիջել, Ալիևը՝ օգնության ձեռք մեկնել. ո՞վ է դառնում Հայաստանի «բարեկամը»
    Ինչու՞ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշեցին նույն օրը ասուլիս տալ: Քաղտեխնոլոգներն ասում են՝ նույն ինֆորմացիան երկու աղբյուրից ստացող հանրության վրա ավելի էֆեկտիվ ներազդելու համար: Ըստ էության, Ալիևն ու Փաշինյանը նույն մեսիջներն էին փոխանցում` տարբեր բառերով:
    21:20
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին պատարագ կմատուցվի Արցախի թեմի եկեղեցիներում
    Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Արցախի թեմը տեղեկացնում է․ «Սիրելի քույրեր և եղբայրներ Ս.թ. հունվարի 14-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը: Այդ կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող Արցախի թեմի եկեղեցիներում՝ Գանձասարի վանքում, քաղաք Մարտակերտում և Նորշեն գյուղում: Այդ օրը համարվում է նաև գ. Նորշենի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու ուխտի օր: Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00-ին»:
    21:10
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Համաշխարհային օվկիանոսը 2022 թ.-ին նոր ռեկորդ է սահմանել կլանված ջերմության քանակով
    Կլիմայագետների միջազգային հանրությունը հանգել է այն եզրակացության, որ 2022 թ.-ին Համաշխարհային օվկիանոսի ջրերի վերին շերտերում կուտակված ջերմության քանակն աճել է մինչև 255 զետաջոուլ ռեկորդային մակարդակի, ինչը 10,9 զետաջոուլով ավելի է, քան 2020 թ.-ին։ Աշխատությունը հրապարակվել է Advances in Academic Science հանդեսում։ Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Համաշխարհային օվկիանոսը, ինչպես այսօր կարծում են կլիմայագետները, առայժմ մնում է կլիմայական փոփոխությունների հիմնական բնական արգելակը: Նախաարդյունաբերական դարաշրջանից սկսած՝ նրա ջրերը կլանում են ջերմության մոտ 90%-ը և արդյունաբերական ձեռնարկությունների, ավտոմոբիլների և այլ աղտոտիչների արտանետած ածխաթթու գազի մոտ մեկ երրորդը: Այս գործընթացը ոչ միայն արգելակում է կլիմայի փոփոխությունը, այլև կարող է արմատական փոփոխություններ առաջացնել ծովերի էկոհամակարգերում։ Հետազոտողներն ուսումնասիրել են Համաշխարհային օվկիանոսի վերին մասում ջերմային էներգիայի կուտակման գործընթացը նախորդ դարի կեսերից մինչև 2022 թ.-ը։ Դրա համար նրանք օգտագործել են կլիմայական մոդելներ և տվյալներ, որոնք հավաքել են 3 հազար վերջրյա և ստորջրյա ազդալողանները, ինչպես նաև հսկման ավտոմատ կայանները՝ Argo օվկիանոսագրական ծրագրի շրջանակներում: Հաշվարկները ցույց են տվել, որ արտանետումների ծավալի նվազումը, որը կապված Էր COVID-19-ի համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Համաշխարհային օվկիանոսին չի խանգարել հերթական ռեկորդը սահմանել իր ընդերքում կուտակած ջերմության քանակով։ Անցյալ տարի այն կլանել է շուրջ 10,9 զետաջոուլ էներգիա, ինչը մոտ 1,5 անգամ գերազանցում է վերջին 40 տարվա ընթացքում տարեկան միջին ցուցանիշները: Պրոֆեսոր Չեն Լիցզինի և նրա գործընկերների գնահատումներով՝ դիտարկումների ամբողջ ընթացքում օվկիանոսը կլանել է ավելի քան 400 զետաջոուլ ջերմություն, ընդ որում՝ այդ ջերմության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսի վերին շերտերում, որտեղ մինչև 2022 թ.-ի վերջը կուտակվել է ավելի քան 255 զետաջոուլ ավելցուկ էներգիա: Ինչպես նշում են հետազոտողները, ջերմության կուտակումը Համաշխարհային օվկիանոսի ընդերքում հանգեցնում է ոչ միայն դրա տաքացմանը, այլև նրա ջրերում աղի պաշարների վերաբաշխմանը՝ մերձմակերևութային և խորքային հոսանքների բնույթի և արագության փոփոխության հետևանքով: Մասնավորապես, ջրոլորտի ամենաաղի շրջանները, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, արևադարձային Ատլանտյան օվկիանոսում և Հնդկական օվկիանոսի արևմուտքում, 2022 թ.-ին 0,13%-ով ավելի աղի են դարձել 20-րդ դարի վերջի համեմատությամբ: Նմանապես, ջրոլորտում ջերմության կուտակման հետևանքով Համաշխարհային օվկիանոսի՝ աղով ամենաաղքատ ջրերը՝ Գրենլանդիայի ափերի մոտ և Եվրոպայի արևմտյան ափերին, դարձել են ավելի քաղցրահամ։ Համաշխարհային օվկիանոսում աղի նման վերաբաշխումն արդեն առաջիկա տարիներին կարող է հանգեցնել հոսանքների շարժման բնույթի լուրջ փոփոխությունների, ինչը կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ մոլորակի կլիմայի վրա, ամփոփել են հետազոտողները:
    21:00
    11.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    Աֆրիկայում արտադրված առաջին «Մերսեդեսը». նիգերիացի 19-ամյա տղայի մետաղյա երազանքը
    Այս պատմությունը կհետաքրքրի հատկապես լյուքս-սպորտային մեքենա սիրողներին ու դրա համար 50-600 հազար դոլար չունեցողներին: «Հայլուր»-ի թղթակից Էդգար Ղուշչյանը կծանոթացնի նիգերիացի երիտասարդի հետ, որ իր ձեռքերով հավաքել է իր Գելենվագեն Մերսեդեսը:
    20:50
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը
    2022 թվականին Ռուսաստանից ալյուրի արտահանումն աճել է, և Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը, հայտնում է BM.ge-ն։ Ռուսական հրատակությունները՝ հենվելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության «Ագրոէքսպորտ» կենտրոնի տվյալների վրա, նշել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանը եղել է ալյուրի ամենամեծ արտահանողն անցած տարի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տեղեկութան համաձայն, դեպի Վրաստան ալյուրի արտահանումը Ռուսաստանից աճել է 4,7 անգամ և կազմել 202 հազար տոննա։ Արտահանման արժեքն աճել է 6 անգամ։ Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի 11-րդ ամսում Վրաստանը ձեռք է բերել 160 հազար 834 տոննա ալյուր՝ 60,7 մլն դոլար արժողությամբ, ինչը 5,5 անգամ գերազանցում է ծավալով և 6,6 անգամ բարձր արժեքով, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները։ Ներմուծվող ապրանքների 98 տոկոսը, ըստ Geostat-ի՝ ռուսական ալյուրից է։
    20:40
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ու Ալիևի համատեղ ասուլիսն այն մասին էր, որ երկուսով գործում են Հայաստանի ու Արցախի դեմ. Արեգնազ Մանուկյան
    Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ասուլիսներին հաջորդեց Հայ հեղափոխական դաշնակցության դեմ ապօրինի հետապնդումների հերթական ալիքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ «Թրքաբարո դուրսպրծուկներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսն այն մասին էր, որ երկուսով գործում են Հայաստանի ու Արցախի դեմ։ Այդ համատեղ ասուլիսին հաջորդեց Հայ հեղափոխական դաշնակցության դեմ ապօրինի հետապնդումների հերթական ալիքը։ Նիկոլաալիևյան ասուլիսն ու ՀՅԴ-ականների հետապնդումները մեկ ընդհանուր հակահայկական շղթայի առանձին օղակներ են։ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հաճոյանա թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հակառուսական հիստերիա է բարձրացնում, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, քրեական հետապնդումներ է իրականացնում դաշնակցականների դեմ։ Նրա ապօրինի հրահանգը «իրավապահները» նետած ոսկորի դիմաց կատարում են։ Թրքաբարո դուրսպրծուկները հենց այսպիսին են լինում»,- նշել է նա։
    20:30
    11.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանը՝ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով վճռի մասին. «News.am»
    NEWS.am-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։ «Սա արդարադատության ոլորտից դուրս վճիռ է, այն ավելի շատ ծառայությունների մատուցման ոլորտին է վերաբերում։ Կարծում եմ՝ շուտով կտեսնենք, թե այդ ծառայության դիմաց ինչ առավելություններ կտրամադրվեն դատավորին։ Մենք նրան բացարկ էինք հայտնել, քանի որ առաջին իսկ օրվանից նրա կաշկանդվածությունը, առանձնահատուկ լավ տրամադրվածությունը հօգուտ պատասխանող կողմի՝ ակնհայտ էր»,– ասաց Հայկ Ալումյանը։ Փաստաբանն ասաց, որ դատարանի վճիռը բողոքարկելու որոշում դեռ չունեն։ Հիշեցնենք՝ քաղհայցը վերաբերում է 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին, որոնք վերաբերում էին 2008 թվականի մարտի 1–ի դեպքերին։ Այդ հայտարարությունից մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց էր ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
    20:20
    11.01.23
    Ավելին