Լրահոս
2023-01-12
-
ՀասարակականԱմենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով. Գարեգին ԲԱմենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Ինչպես տեղեկանում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, ՌԴ պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:Ավելին10:4512.01.23 -
ԻրավականՀավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու դեպքի հանգամանքները:Ավելին10:4212.01.23 -
ԱրցախԱռաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել․ ԱՄՆ կոնգրեսականը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի՝ օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում արած հայտարարություններին։Ավելին10:3712.01.23 -
ՔաղաքականՔվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում. «Ժողովուրդ»Ազատ ընտրությո՞ւն, թե՞ նոր ընտրակեղծարարություն: Թերևս այդպիսի հարց է առաջանում, երբ ծանոթանում ես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած օրենքի նախագծին: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը:Ավելին10:3412.01.23 -
ԻրավականՌուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կառերեսվեն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն առաջիկայում կազմակերպելու է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի առերեսումը Հակակոռուպցիոն կոմիտեում:Ավելին10:2612.01.23 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՀանրապետության տարածքում hունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 12-ին, 13-16-ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 2-4 աստիճանով:Ավելին10:1812.01.23 -
ՍպորտՉավին մեկնաբանել է Ռոնալդուի՝ Ալ-Նասր տեղափոխությունը«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխությունը։ «Կրիշտիանու Ռոնալդուն խաղալու է Սաուդյան Արաբիայի առաջնությունո՞ւմ։ Նա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի լավագույն ակումբներից մեկի հետ, բայց դա մարտահրավեր է։ Ես խաղացել եմ նրանց թիմերից մի քանիսի դեմ, երբ մարզում էի «Ալ-Սադդը»։ Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ մրցունակ է, բայց Կրիշտիանու Ռոնալդուն մրցունակ խաղացող է։ Վստահ եմ, որ նա լավ հանդես կգա այս թիմում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։Ավելին10:1012.01.23 -
ԱրցախԱրցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։Ավելին10:0012.01.23 -
ՀասարակականՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Թալինի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ավելին09:5012.01.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԳորիսում արցախցիները «սառը» վերաբերմունք են ցույց տվել ՔՊ-ական պատգամավորներին. հանդիպումը հարթ չի անցել:Ավելին09:4512.01.23 -
Աշխարհ108-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքըԱՄՆ-ում Կալիֆորնիայի 108-ամյա բնակչուհին հերթական տարեդարձն է նշել և բացահայտել իր երկարակեցության պատճառները։ Այս մասին հայտնում է The San Diego Union-Tribune-ը։ Ջիննի Բերգմանը ծնվել է Նյու Ջերսիում 1914 թվականի դեկտեմբերի 30-ին և աշխատել է հոր դիզայներական ստուդիայում, մինչև իր ամուսնությունը՝ 1930-ականների կեսերին: Հետո նա ամուսնացել է Թոմ անունով ավիակոնստրուկտորի հետ, և զույգը սկսել է հաճախակի տեղից տեղ տեղափոխվել։ Մասնավորապես, երեք երեխա ունեցող զույգը Ավստրալիայում ապրել է ընդհանուր առմամբ 14 տարի։ Այժմ կինն ապրում է Սան Դիեգոյի տարեցների պանսիոնատներից մեկում։ Ծնունդը շնորհավորելու էին գնացել հարազատներն ու ընկերները։ Երկար կյանքի բանալին Բերգմանը անվանել է ճիշտ մտավոր վերաբերմունքը և անցյալի վրա չանդրադառնալու կարողությունը: «Երկարակեցության գաղտնիքը ամեն օր վայելելն է և ապագայում ինչ-որ բանի սպասելը: Եվ այնուամենայնիվ, դուք միշտ պետք է լինեք երիտասարդ, հետաքրքիր մարդկանց մեջ»,- ասել է 108-ամյա կինը։Ավելին09:4012.01.23 -
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 106/1, 106/2, 151/2, 171 շենքեր, Սարկավագի 6-րդ նրբ. 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 33, 33/2, 35/1, 35/2, 35/20, 37 շենքեր, 11:00-14:00 Վարդաշեն 1փ. 2-50; 2փ. 1-22 սեփական տներ, Վարդաշեն 5փ. նրբ. 1-37 սեփական տներ, 11:00-17:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:30-13:30 Ոսկետափ, Փոքր Վեդի, Տափերական, Արալեզ և Նոր Կյանք գյուղեր, Այգավան գյուղ մասնակի, 11:00-15:00 Մրգավետ գյուղ մասնակի, 11:00-16:00 Բերդիկ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան և Սևակի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-16։00 Հրազդան քաղաք՝ Միկրո թաղամաս 1-50 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-14:00 Բալահովիտ գյուղ մասնակի:Ավելին09:3012.01.23
2023-01-11
-
ԱշխարհԻսրայելը հայտնել է, թե 2022 թ.-ին որ երկրներից է եղել զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը2022 թ.-ին Իսրայել այցելած զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը եղել է Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Գերմանիայից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «2022 թ. ամբողջ աշխարհից Իսրայել է այցելել 2,67 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 41 %-ով պակաս Է 2019 թ.-ի ռեկորդային ցուցանիշից, սակայն վկայում է զբոսաշրջային հոսքի վերականգնման բարձր տեմպերի մասին», - հաղորդել Է երկրի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը։ Ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են ԱՄՆ-ից՝ 793,7 հազար, ինչը 16 %-ով պակաս Է 2019 թ.-ի համեմատությամբ։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, որտեղից ժամանել է 231,5 հազար զբոսաշրջիկ, ինչը մեկ երրորդով պակաս է 2019 թ. ցուցանիշի համեմատությամբ: Երրորդ դիրքն զբաղեցրել է Մեծ Բրիտանիան (174,6 հազար զբոսաշրջիկ. տարբերությունը կազմել Է 23%)։ Չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն Է, որտեղից ժամանել է 160 հազար զբոսաշրջիկ։ Սա 52%-ով պակաս Է ռեկորդային 2019 թ.-ի ցուցանիշից: Հինգերորդ տեղն զբաղեցրել է Գերմանիան (141 հազար զբոսաշրջիկ): «2022 թ.-ը եղել է վերականգնման տարի համավարակով պայմանավորված ճգնաժամից հետո: Միտումը դրական է, և 2019 թ.-ի զբոսաշրջության ռեկորդը գերազանցելն իրատեսական նպատակ է: Մեր խնդիրն Է փորձել նվազեցնել խոչընդոտները և ավելի արագ գործարկել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերը՝ Իսրայելի զբոսաշրջության ողջ ներուժն օգտագործելու համար», - Իսրայելի զբոսաշրջության նախարար Խայիմ Կացի խոսքը մեջբերում Է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 2019 թ.-ին Իսրայել է այցելել 4,55 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, այդ թվում՝ գրեթե 320 հազար ռուսաստանցի։ Այդ ժամանակ Ռուսաստանը զբոսաշրջային հոսքի ծավալով երրորդ տեղն էր զբաղեցրել՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո։Ավելին23:5911.01.23 -
ՄիջազգայինԹուրքիան Ուկրաինայում վիրավորների համար մարդասիրական միջանցք բացելու կոչ է արելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, և պատրաստ է հոգալ նրանց բուժումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք վիրավորներին բերել ենք Սիրիայից, Ադրբեջանից և Լիբիայից, բուժել նրանց մեր հիվանդանոցներում և նորից հետ ուղարկել: Դա մեր մարդասիրական պարտքն է, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում մարդու իրավունքների միջազգային համաժողովի մասնակիցների առջև։ Ավելի վաղ Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ Թուրքիան հույս ունի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հումանիտար միջանցք կբացվի՝ Անկարայի միջնորդությամբ՝ օգնելու համար երեխաներին, կանանց և ուկրաինական ճգնաժամից տուժածներին:Ավելին23:5011.01.23 -
ՏարածաշրջանՄղձավանջային գիշերից հետո Զելենսկին ասում է՝ «առջևում դեռ մարտեր ու արցունքներ կան»Ռուսական որոշ աղբյուրներ հայտնում են, թե մի քանի շաբաթ տևած մարտերից հետո Բախմուտի շրջանի Սոլեդար քաղաքն անցել է ռուսական կողմին: Դաշնության նախագահի խոսնակը, սակայն, հորդորել է չշտապել, սպասել պաշտոնական տեղեկության: Ոչ պաշտոնական է նաև ամերիկյան տեղեկությունը, թե Կիևին կասետային զինամթերք են մատակարարում Թուրքիան և Պակիստանը: Հնարավո՞ր է սա վերածվի համաշխարհային պատերազմի:Ավելին23:4411.01.23 -
ԱռողջապահականՄիֆեր կրծքով կերակրման մասին. ե՞րբ է երեխան կշտանումՇատ կանայք դադարեցնում են կրծքով կերակրումը ֆիզիոլոգիական պատճառներով, ոմանք տեղեկատվության պակասի, իսկ ոմանք էլ պարզաբանում չստացած միֆերի: Այն, որ առաջին երեք օրվա ընթացքում կրծքագեղձում կարող է կաթ չլինել, նորմ է։ Երեխայի կուշտ լինելուն կարելի է հետևել միզապարկի և աղիքների դատարկման քանակով։ Նորածինը պետք է օրական այնքան անգամ դատարկի միզապարկը, ինչքան օրական է՝ առաջին օրը 1 անգամ, երկրորդ օրը 2 անգամ և այլն։ Կյանքի առաջին օրերին երեխաները շատ սննդի կարիք չունեն, քանի որ նրանց փոքր ստամոքսը հեշտությամբ է լցվում։ Խորհուրդ չի տրվում առաջին 4-6 շաբաթվա ընթացքում արհեստական սնուցում ավելացնել։ Բայց եթե ծնողները որոշեն լրացնել երեխային, ապա պետք է պահպանել բժշկի կողմից առաջարկված սննդի քանակությունը։ Փոքր ստամոքսի և արագ նյութափոխանակության պատճառով երեխաները շատ հաճախ են ուտում կյանքի առաջին օրերին: Նրանց համար նորմալ է օրական 7-16 անգամ կրծքով կերակրումը։ Շատ կանայք անհանգստանում են, որ իրենց կաթը բավարար չէ: Իրականում, դա հազվադեպ է տեղի ունենում: Կանանց մեծամասնությունը կրծքի կաթ է արտադրում երեխայի կարիքից մեկ երրորդով ավելի: Հաղորդակցման բոլոր միջոցներից երեխաները գիտեն միայն լաց լինելը: Այսպիսով, նրանք հայտնում են, որ տաք են, սառը, վախեցած, թաց, ուզում են խմել, ուտել, քնել կամ պարզապես լինել մայրիկի մոտ: Եթե երեխան հաճախ է լացում, դա չի նշանակում, որ նա միշտ ուզում է ուտել։ Կանանց մեծամասնությունը չի կարողանում տարբերել քաղցած երեխայի լացը մնացածից, այստեղից էլ բարձր անհանգստությունն ու կաթի պակասի մասին կեղծ եզրակացությունները։ Ցանկացած լացի համար խորհուրդ չի տրվում կուրծք առաջարկել։ Երբ երեխան ուզում է ուտել, նա գլուխը շարժում է կողքից այն կողմ՝ փնտրելով կուրծքը և ձգելով շուրթերը։ Մնացած դեպքերում արժե երեխային վերցնել ձեր գրկում, ստուգել՝ արդյոք երեխան չոր է, տաք է, ցավո՞ւմ է նրա ստամոքսը, բավարարված են արդյոք այլ կարիքներ։ Կյանքի առաջին երկու-չորս շաբաթվա ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել շիշ և ծծակ, քանի որ այն կարող է խանգարել կրծքով կերակրմանը: Ավելի լավ է երեխային առաջարկել կուրծքը, այնպես որ նա կխթանի կաթի արտադրությունը: Երբ երեխան սկսել է ավելի շատ քաշ ունենալ, քան ծնվելիս, և սովորել է խմել կրծքից ստացված ամբողջ կաթը, կարելի է նրան ծծակ առաջարկել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա չի հանգեցնում արհեստական կամ խառը կերակրման անցման: Իսկ եթե քնած ժամանակ օգտագործում եք ծծակ, դա նվազեցնում է մանկական հանկարծակի մահվան համախտանիշի վտանգը։ Կրծքով կերակրող մոր սնունդը պետք է բազմազան լինի. խորհուրդ է տրվում սահմանափակել միայն ալկոհոլը և կոֆեինը։ Կրծքով կերակրող կանանց խորհուրդ է տրվել խուսափել կաթնամթերքից, ընդ որում երեխաների 14%-ի մոտ կասկածվում է կովի կաթի նկատմամբ ալերգիա: Ծնողները հաճախ ալերգիան շփոթում են միլիայի հետ: Միլիան սպիտակավուն ցան է ճակատին, քթին և այտերին։ Դրանք տարածվում են յուրաքանչյուր երկրորդ նորածնի մոտ։ Միլիան ինքնուրույն անհետանում է 3-4 շաբաթվա ընթացքում և բուժում չի պահանջում: Սթրեսի դեպքում կաթը կարող է անհետանալ ադրենալինի արտազատման պատճառով։ Այն ճնշում է օքսիտոցինի և պրոլակտինի արտադրությունը, որոնք պատասխանատու են լակտացիայի համար: Սուր սթրեսից հետո լակտացիան արագ վերականգնվում է։ Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար կշռել երեխային՝ հասկանալու համար նրա աճի աստիճանական ընթացքը և խուսափել հավատալ վերոնշյալ միֆերին։Ավելին23:4011.01.23 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Երևան-Աբովյան ճանապարհին տեղի ունեցած վթարիցՀունվարի 11-ին՝ ժամը 18։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Renault Logan», «Toyota Camry» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները․ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ մյուս ուղևորը՝ փրկարարների օգնությամբ․ վերջիններս հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ուղղել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան։Ավելին23:3511.01.23 -
ՍպորտԱրարատ-Արմենիան նորեկ ունիԱրարատ-Արմենիան նորեկ ունի ՖՈՒՏԲՈԼ, Հայաստան, Բարձրագույն խումբ11.01.23 / 21:27 «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նիգերիացի ֆուտբոլիստն իր կարիերայի մեկնարկում հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Պորտիմոնենշե 23», «Վալադարեշ Գայա» ակումբներում, ինչից հետո տեղափոխվել է սլովակական «Ժիլինա»։ 1,5 տարի «Ժիլինայում» անցկացնելուց հետո ֆուտբոլիստը անցած փետրվարին վարձավճարով` մինչ մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց «Զլատե Մորավցե»: Սլովակիայի Ֆորտունա լիգայում Ջիբրիլն ընդհանուր առմամբ մասնակցել է 55 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ։Ավելին23:3011.01.23 -
ՏարածաշրջանՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ևս մեկ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի օմբուդսմենի հետՌուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Անկարայում կրկին կհանդիպի Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Տատյանա Մոսկալկովան: «Այո, մենք դեռևս ունենք մի շարք հարցեր, որոնք պահանջում են քննարկում և հստակեցում կոնկրետ դեպքերի և ցուցակների վերաբերյալ», - ասել է Մոսկալկովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեռևս նախատեսված է հանդիպում Լյուբինեցի հետ Անկարայում: Բացի այդ, ըստ ՌԴ օմբուդսմենի, դեռևս հնարավոր է հանդիպում՝ Թուրքիայի օմբուդսմենի հետ փոխգործակցության աշխատանքների հետ կապված ։ «Դրանք կրթության և միգրացիայի խնդիրներն են»,- հավելել է Մոսկալկովան։Ավելին23:2011.01.23 -
Կրթություն և գիտությունՀրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորըՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրատարակությունը նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին: Հատորն ընդգրկում է Շնորհալու արձակ գործերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները, ինչպես նաև նրա խմբագրած թարգմանությունները՝ ամբողջացնելով մատենագրի թողած ողջ գրավոր ժառանգությունը: Այս հատորի նպատակը Ներսես Շնորհալու դարավոր ժառանգության ամբողջացումն ու հանրայնացումն է: Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում»:Ավելին23:1011.01.23