Լրահոս
2023-01-12
-
ՔաղաքականՖրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան է գալիսՖրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Երևան։ Այցից առաջ Բրաուն-Պիվեն Թվիթերում անցած շաբաթ գրել էր, որ Սուրբ Ծննդյան տոներին ինքը մտքով հայերի հետ է, և հույսի ու խաղաղության մաղթանքներ էր հղել:Ավելին14:4412.01.23 -
ՍպորտԳվարդիոլան խոսել է Անգլիայի լիգայի գավաթից դուրս մնալու մասին«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը (0:2)։ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում մանչեսթերյան թիմը պարտվեց «Սաութհեմփթոնին» և լքեց պայքարը։Ավելին14:3612.01.23 -
ԱրցախԱրցախում 19 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում․ Արցախի ԱՀԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ « Հղիություն I, 13-14 շաբաթական, զույգ, պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա, վիճակ արտամարմնային բեղմնավորումից հետո», «Թիմոմա, վիճակ թիմէկտոմիայից հետո՝ աջից, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում? մեզոթելիոմա?» և «Ձախակողմյան բնածին ծուռթաթություն, մնացորդային էքվինուսային դեֆորմացիա» ախտորոշումներով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ավելին14:2812.01.23 -
Արտաքին քաղաքականություն«Ժամանակն է աջակցել հայ դաշնակիցներին». մեծ հավաք՝ Ֆրանսիայի ԱԺ շենքի դիմացՖրանսիայի Ազգային ժողովի շենքի դիմաց ֆրանսիացի պատգամավորներն ու ֆրանսահայերը մեծ հավաք են արել՝ աջակցություն հայտնելով Արցախին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի կազմակերպած հավաքին մասնակցել են նաև քաղաքագետներ, հանրային դեմքեր: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտարարել է, որ արտակարգ իրավիճակ է, ժամանակն է աջակցել հայ դաշնակիցներին:Ավելին14:2012.01.23 -
ՄիջազգայինԲայդենի օգնականները հայտնաբերել են նրա հետ կապված գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ. NBCԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օգնականները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ, որոնք, ենթադրաբար, կապված են երկրի գործող ղեկավարի հետ:Ավելին14:1012.01.23 -
Արտաքին քաղաքականությունԴա արմատապես փոխել է Երևան-Բաքու բանակցային տրամաբանությունը. Զախարովան՝ Ալմա Աթայի հռչակագրի մասինՌուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանը համաձայնել է, որ փաստաթուղը հիմնվի 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչն արմատապես փոխել է բանակցությունների տրամաբանությունը։ Ալմա Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Իսկ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի մաս էր։Ավելին14:0012.01.23 -
Հասարակական«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով վերակառուցել է «Լիճք» ենթակայանը«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով վերակառուցվել է «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ընկերությունից, ընդգծելով, որ ենթակայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման առումով։Ավելին13:5212.01.23 -
ՍպորտԱլ-Նասրի մրցակիցը ցանկանում է թիմ հրավիրել ՄեսսիինԼիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։Ավելին13:4412.01.23 -
Արտաքին քաղաքականությունԶախարովան կոչ է անում ՀՀ իշխանությանը՝ «մտավարժանքներով չզբաղվել»Ռուսաստանի արտգործնախարարությունը հորդորել է հայ գործընկերներին մտավարժանքներ անելու փոխարեն, շարունակել համատեղ աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով: Այսպես Մարիա Զախարովան մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը: «Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են»,- ասել է Զախարովան։Ավելին13:3612.01.23 -
ԱրցախԱդրբեջանը նպատակ է հետապնդում խարխլել Արցախի ժողովրդի ընդհանրությունն ու ամբողջությունը. վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է. Արցախի ԱԳՆԱդրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա. նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն։Ավելին13:3312.01.23 -
ՄիջազգայինՌԴ-ում գարնանային զորակոչը կարող Է անցկացվել խառը համակարգով՝ ընդգրկելով 18-ից 30 տարեկան քաղաքացիներինՌուսաստանում զորակոչային տարիքի նոր համակարգին անցումը կարող է սկսվել արդեն գարնանային զորակոչից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Парламентская газета» պարբերականին հարցազրույցում հայտնել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:Ավելին13:2812.01.23 -
ԱրցախՈւղիղ | Ստեփանակերտ-Երևան տեսակապ՝ Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբՈւղիղ | Ստեփանակերտ-Երևան տեսակապ՝ Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբԱվելին13:2312.01.23 -
ԻրավականՎարդենիսում ոստիկանության բաժնի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի վարույթի շրջանակում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչը2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը:Ավելին13:2012.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային. Կոնգրեսականը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասինԵս հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հարավային Նևադայի հայկական մեծ համայնքը և կիսում եմ նրանց մտահոգությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լին:Ավելին13:1012.01.23 -
ՄիջազգայինԳերմանիայի դիրքորոշումն Ուկրաինա տանկեր ուղարկելու հարցում կախված կլինի Բայդենից. PoliticoԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հազիվ թե փոխի իր թերահավատ դիրքորոշումն Ուկրաինային մարտական տանկեր մատակարարելու հարցում, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակառակ կոչը չանի:Ավելին13:0312.01.23 -
ԱրցախՍտեփանակերտից 3 հիվանդ Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել է Երևան. բլոկադայի 32-րդ օրըԱրդեն 32 օր Արցախ ելումուտի հնավորություն չկա: Առավոտյան Կարմիր խաչը կարողացել է Ստեփանակերտից դուրս բերել միայն 3 հիվանդի: Նրանք երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ տեղափոխվել են Հայաստան՝ բուժումը մասնագիտացված կենտորններում շարունակելու համար։ Ավելի քան 760 ժամ ադրբեջանական շրջափակման մեջ ապրող Արցախում արդեն 3-րդ օրն է՝ առնվազն երկու ժամ տևող հոսանքազրկումներ են:Ավելին12:5912.01.23 -
ՔաղաքականԻ՞նչն է սխալ․ ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԼրահոսն եմ նայում՝ բավական շատ նյութ կա ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։Ավելին12:5512.01.23 -
ՀասարակականՈրևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը. ՓաշինյանԿենսաթոշակառուների ու նպաստառուների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող է զարգանում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:4612.01.23 -
ԱրցախԱրցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից. Գեղամ ՍտեփանյանԱրցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:Ավելին12:4312.01.23 -
ՍպորտՌեալը հետաքրքրվում է Քեյնի ծառայություններով«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Get German Football-ը:Ավելին12:3812.01.23