Լրահոս

2023-01-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սարկավագի փ. 1-16; 1-ին նրբ․ 1-15; 2-րդ նրբ. 1-6Ա առանձնատներ, Սարկավագի 3-րդ նրբ․ 8/2 շենք և 3-րդ նրբ․ 1 առանձնատուն, Թբիլիսյան խճ․ 1/8 շենք, Քանաքեռ թաղ. 1-24 առանձնատներ, Քանաքեռ 1փ․ 1-43; 4փ. 17 առանձնատներ, Քանաքեռ 2-րդ նրբ․ 9/3, 20 առանձնատներ, Հասրաթյան փ. 2/13, 5/1, 5/2 շենքեր և 2/4, 2/15, 2/19, 14 առանձնատներ, Ուլնեցի 3-րդ փակ. 7 շենք, Ուլնեցի փ. 141/4, 141/7առանձնատներ, Լեփսիուսի 2փ․ 2/2 առանձնատուն, Պ․Սևակի փ. 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5 առանձնատներ, Աղասու փ. 1-37 առանձնատներ, 11:00-15:00 Գ.Մահարի փ. 125Ա, 127 շենքեր, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Արարատ քաղաք` Աբովյան, Խանջյան և Շահումյան փողոցներ մասնակի, Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, 10:30-16:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Հնաբերդ գյուղ մասնակի, 12:00-14:00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ և Նիզամի գյուղեր, Կոտայքի մարզի՝ 11:00-14:00 Արագյուղ, Բուժական, Զորավան, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատերեր՝ «Մ․ Գևորգյան», «Գ․ Պետրոսյան», «Սամվել Ամիրխանյան», «Անահիտ Վարդանյան», «Կ․ Փիլոյան», «Զ․ Կարապետյան», «Մ․ Հարությունյան», «Ա․ Վարդանյան», «Հ․ Բաղդասարյան», «Ալխալիա» ՍՊԸ, «Ալրեյամի Ֆարմ» ՍՊԸ, «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ՓԲԸ, 11։30-15։30 Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-1700 Առինջ գյուղ՝ Մ․Մկրտչյան թաղամաս մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 11:00-14:00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Գայի, Անդրանիկի, Չարենցի, Տիգրան Մեծի, Իսակովի, Հովհանես Արզոյան, Ա․Թովմասյան, Թումանյան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդենիսի համայնքապետարան, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Լոռու մարզի՝ 11:00-15:00 Լեռնապատ և Հալավար գյուղեր, 12:00-17:00 Կաթնառատ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    12:29
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Միսիս Բուլղարիա» մրցույթում հաղթել է հայուհի Մանիտա Հարությունյանը
    «Միսիս Բուլղարիա-2022» մրցույթում հաղթել է հայուհի Մանիտա Վարդանը: Նա իր հաղթանակը տոնել է Վառնայից ոչ հեռու գտնվող «Կիրիլիցատայի Դվոր» մշակութային և պատմական կենտրոնում։ Նա կներկայացնի նաև Բուլղարիան գեղեցկության համաշխարհային մրցույթում։ Այս մասին տեղեկացնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մրցույթին մասնակցել է 300 աղջիկ։ Գեղեցկուհին իր հաղթանակը նվիրել է Արցախին և ողջ հայությանը՝ հույս հայտնելով, որ այսպես լսելի կդարձնի Արցախի ձայնը։
    12:22
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը
    ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել ավելի քան երեսուն օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակման վրա` շեշտելով, որ, Լաչինի միջանցքը փակ պահելով, Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն։ Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ծրագրերը և հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։
    12:15
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի թիմակիցները խաբել են․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Շուտով պարզ դարձավ, որ արբանյակի շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ստեղծել. այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արբանյակի արձակման հաջորդ օրը եւ կենտրոնի կառուցման վերջնաժամկետ նշեց 2023թ.-ի վերջը։ Այնուհետեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորի՝ կառավարման կենտրոնի ստեծման մասին հարցին, վստահեցրեց, որ այն պատրաստ կլինի մինչեւ 2022-ի տարեվերջ։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, արդեն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ արբանյակի թեստավորումներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման, իսկ կառավարման կենտրոնը շուտով կբացվի: Մինչեւ տարեվերջ նման կենտրոն այդպես էլ չբացվեց: Վերջերս «Սիվիլնեթ»-ը հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն եւ հստակ ժամկետներ խնդրել: ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, որ բացման կոնկրետ ժամկետ հայտնի չէ, եւ կենտրոնը նախատեսվում է գործարկել 2023թ.-ի ընթացքում։ Նախարարությունից նաեւ հստակեցրել են, որ Հայաստանում ընդունիչ կայանը դեռեւս չի ստեղծվել։ Նկատենք, որ արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների եւ նպատակահարմարության մասին, եւ, ամենակարևորը, ինչպես նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որեւէ նկարահանում չի արվել կամ չի հրապարակվել ամենազոր արբանյակի կողմից: Եթե պատերազմի հանցանքներն էլ մենք չենք կարողանում ապացուցել արբանյակից արված կադրերով, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես դրա գոյությունը»:
    12:07
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը
    54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Associated Press գործակալությունից: Երգչուհու մահվան մասին հայտարարություն է տարածել նրա մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին։ «Ծանր սրտով պետք է կիսվեմ այն ​​գույժով, որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքեց մեզ», - ամսագրին ասել է երգչուհու մայրը։ Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ նրան հունվարի 12-ի առավոտյան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Լիզա Մարիի մոտ «սրտի ամբողջական կանգ» է տեղի ունեցել: TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում Լիզա Մարի Փրեսլին արհեստական​​կոմայի մեջ է գտնվել: Փրեսլին իր երաժշտական ​​կարիերայի ընթացքում թողարկել է երեք ալբոմ՝ To Whom It May Concern (2003), Now What (2005) և Storm & Grace (2012)։ Երկար ժամանակ նա ղեկավարում էր Էլվիս Փրեսլիի բարեգործական հիմնադրամը։ Փրեսլին այս շաբաթ ներկա է եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը: Ի դեպ, այնտեղ դրամատիկական ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար մրցանակն ստացել Է դերասան Օսթին Բաթլերը՝ «Էլվիս» (2022) ֆիլմում խաղացած դերի համար, որը պատմում է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի կյանքի մասին:
    12:07
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք» մրցույթի հայ մասնակիցը բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով
    Նախօրեին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կիսաեզրափակիչը, որի շրջանակում աշխարհի 84 երկրի պատվիրակների հետ բեմ է բարձրացել նաև Հայաստանի ներկայացուցիչ Կրիստինա Այանյանը: Հատկանշական է, որ գեղեցկուհին ազգային կոստյումների մրցութային փուլում բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով, որը մի քանի վայրկյան շարունակ բեմից ցուցադրել է ներկաներին: Նրա ազգային կոստյումը ներկայացնելիս հաղորդավարը նշել է, որ այն ստեղծված է Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարն ու դիմադրությունը, հույսն առ պայծառ ապագա: Նշենք, որ բոլոր մրցութային փուլերում Այանյանը բեմ է դուրս եկել Անբանիայի, Անգոլայի, Արգենտինայի մասնակիցներից հետո: Нет описания. Нет описания. Нет описания.
    12:02
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գեղարվեստի ակադեմիայում պաշտոնեական կեղծիքով ընտրություն է եղել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել Արամ Իսաբեկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իսաբեկյանը միաձայն է ընտրվել, նրա թեկնածությանը հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամ չի առարկել, ինչը, սակայն, խիստ մտահոգիչ ու տարօրինակ է, քանի որ, ըստ պահանջի, Իսաբեկյանն այդ պաշտոնում առաջադրվել, էլ ուր մնաց ընտրվել չէր կարող, եւ, հետեւաբար, հանձնաժողովականների, այդ թվում՝ փոխնախարար Խզմալյանի մոտ հարցեր չառաջանալն առնվազն տաօրինակ է: Բանն այն է, որ 2021 հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ»: Թեեւ անվանի նկարիչ Իսաբեկյանը տարիների փորձ, վաստակ ու գիտական կոչում ունի, բայց պահանջվող գիտական աստիճան (գիտությունների թեկնածու կամ դոկտոր) չունի, հետեւաբար ռեկտոր ընտրվել չէր կարող: Ի՞նչ է ստացվում. ԿԳՄՍ բարձրաստիճան պաշտոնյայի հովանու ներքո կրթական հաստատությունում ապօրինի, պաշտոնեական կեղծիքով ընտրություն է տեղի ունեցել: Հարցի մասով ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանի տեսակետը լսել չհաջողվեց. նա մեր զանգերին չարձագանքեց, նախարարության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ հարցին միայն գրավոր հարցման դեպքում կպատասխանեն: Սա, թերեւս, նախարարության «թափանցիկ» աշխատելաոճի մասին է վկայում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում նախապես ներառված է եղել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցը (16-րդ հարցն է եղել), բայց կարճ ժամանակ անց հանվել է օրակարգից: Հուսանք՝ ապօրինությունը չի հաստատվի»:
    12:00
    13.01.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.01.23
    11:55
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Բարսելոնայում» ես աշխարհի ամենաերջանիկ տղան էի. Ինյեստա
    «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակաշրջանի մասին։ ««Բարսելոնայում» ես աշխարհի ամենաերջանիկ տղան էի։ Եթե ինձ վիճակված է այնտեղ վերադառնալ, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի։ Ամեն ինչ կտարբերվի այն ժամանակվանից, երբ ես ֆուտբոլիստ էի։ Տեսնենք՝ ինչ է սպասվում մեզ ապագայում»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։ Ինյեստան «Բարսելոնայի» սան է։ Հիմնական թիմում հանդես է եկել 2002-2018 թվականներին։
    11:52
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միակ հարցադրումը պետք է դառնա՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցինք անխուսափելի պատերազմում»․ Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Նաև հասարակական-քաղաքական խոսույթում արտահայտվող մեր մտայնության «կախարդական» շրջանը, որը ենթադրում է զիջել ինչ-որ բան և հասնել «հավերժական խաղաղության» պետք է հնարավորին արագ ճեղքել։ Ակնհայտ է, որ «եթե ավելի շուտ զիջեինք, պատերազմ չէր լինի» թեզն արմատապես սնանկ է և ոչնչով չհիմնավորված, քանզի ցավալի փորձը ցույց է, որ յուրաքանչյուր զիջում ոչ միայն չի լուծում որևէ խնդիր, այլ ընդհակառակը՝ ավելի մեծ բարդությունների է բերում։ Հարցադրումն առ այն, թե «ինչո՞ւ շուտ չհամձնեցինք այս կամ այն տարածքը, որպեսզի պատերազմ չլիներ» տրամաբանողի համար պետք է այլևս գոյության իրավունք չունենա, որովհետև պատերազմը լինելու էր և լինելու է, քանզի թշնամուն զսպողը ոչ թե զիջումն է և դրա հետևանքով էլ ավելի թուլացումն, այլ ուժերի հավասարակշռության վերականգնումը։ Ըստ այդմ, մեզանում միակ հարցադրումը պետք է դառնա՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցինք անխուսափելի պատերազմում» և ի՞նչ ենք անում թշնամու հետ հաջորդ բախմանը նախապատրաստվելու և դրանում հաղթելու համար։ Որքան էլ ոմանց ականջահաճո չթվա, բայց մեր իսկ ցավալի փորձը ցույց տվեց, որ մեր կողմից ոչմիթիզականությունն ուղղակի այլընտրանք չունի, քանզի թշնամին հենց ինքն է ոչմիթիզական, և մեր ու թշնամու «հավերժական» բախման մեջ շարունակելու է ապրել հաղթողը և չզիջողը»։
    11:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին
    Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Չնայած պնդումներին, որ շրջափակումն իրականացվում է «էկոցուցարարների» կողմից, ինչպես երևում է, վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը: Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է: «Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, և պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար», - գրված է նամակում: Սենատորները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում: «Մենք ողջունում ենք մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը, սակայն միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին՝ դադարեցնել այս անընդունելի շրջափակումը», - նշում են ԱՄՆ սենատորները:
    11:37
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ինձ պես գայլը քեզ նմանի համար չէ․ Շակիրան Պիկեն ուղղված երգ է թողարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ինձ պես գայլը քեզ նմանի համար չէ․ Շակիրան Պիկեն ուղղված երգ է թողարկել
    11:30
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ունենք քիչ ժամանակ՝ կանգնեցնելու աղետը․ Վահե Հովհաննիսյան
    Հասարակության մի հատված ապրում է «сучья зона»-ի բարքերով. ինձ լավ լինի՝ պետություն-հայրենիք-հայրենակից՝ թքած: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը երեկ մի գրառում էր արել. «Մարդ ի՞նչ երևակայության պիտի լիներ՝ 88-ի արցախյան պայքարի օրերին պատկերացնելու համար, որ 2023-ին անկախ Հայաստանի պաշտոնական ալիքը չի հաղորդելու շրջափակված Արցախից հաղորդվող հեռուստակամուրջը, և որ հայաստանյան հասարակության մեծ մասը խորապես թքած է ունենալու այդ հանգամանքի վրա»։ Աշոտ Ոսկանյանին վերաբերվելով մեծ հարգանքով և համարելով բացառիկ մտածող մարդ՝ ցանկանում եմ շարունակել նրա ասածը. Անլիդերություն ազգերը գնում են ողբերգության։ Մենք հիմա պրոցեսի վերջնագծում ենք։ Հասարակության մի հատված ապրում է «сучья зона»-ի բարքերով. ինձ լավ լինի՝ պետություն-հայրենիք-հայրենակից՝ թքած։ Այդ զոնայում տեղավորվում են տարբեր սոցիալական խմբեր, անհատներ, տեսակներ, հիմնարկներ և այլն։ 88-ի արցախյան պայքարից ի վեր չձևավորվեցին ազգային- առաջադիմական վերնախավեր, որոնք կկրթեին հասարակություն և կսերմանեին պետական մտածողություն։ Եվ այսօր վերնախավերի և պետական ինստիտուտների փոխարեն մենք ունենք իշխանական և հակաիշխանական ԱՆԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅՈւՆ սպասարկող շքախմբեր։ Մեր հասարակության շատ փոքր հատվածն է, որ հիմքում ունի արժեքներ և քաղաքակրթական չիկարելիներ։ Ես իրոք չգիտեմ, թե գիտության ո՞ր դիսցիպլինայով է (գենետիկա, փիլիսոփայություն, անասնաբուժություն), բացատրվում այն մարդկանց վարքագիծը, որոնք պատերազմից հետո մասնակցում էին Նիկոլի դեմ ցույցերին, իսկ հետո տեղավորվում Նիկոլի իշխանության մեջ, ծառայելով այդ իշխանության հարատևմանը։ Նիլոն ու Ալենը պատերազմ են հայտարարել Ռուսաստանին։ Նման դեպքերում գինը լինում է այլոց կյանքերը, հայրենիքի կորսված հատվածները. դա է վկայում հայկական և համաշխարհային պատմությունը։ Բայց չկա այս տարրական բանի ընկալումը և որ ավելի վատ է ՝ չկա այդ ամենը մարդկանց բացատրողը։ Այս պահին պրոցեսները գնում են շատ արագ, և լինելու է հանգուցալուծում։ Ընթանում է երրորդ հանրապետության կազմաքանդման գռեհիկ պրոցես. նեխում են պետական ինստիտուտները, քաղաքական համակարգը, նեխում է հասարակությունը։ Այս պրոցեսը և արյունոտ աղետը կանգնեցնելու մեկ ձև կա. նոր մարդիկ, նոր գաղափարներ, ժամանակավոր նոր ձևաչափեր, որոնք կստանձնեն գոնե ժամանակավոր հակաճգնաժամային ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅՈւՆ։ Միայն այդպես է հնարավոր կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը, որի մեջ մեր ընտանիքներն են, մեր պատմությունը, մեր ողջ հոգևոր ժառանգությունը, մեր ապագան։ Եվ նոր ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅՈւՆԸ պետությունը պետք է վեր դասի իշխանությունից, իշխանության ժամանակ ձեռք բերած գույքից և փողից, սեփական կոմֆորտից և այլ բաներից։ Ունենք քիչ ժամանակ՝ կանգնեցնելու աղետը, դրանից հետո պետք է գնա ներպետական առողջացում և իհարկե, կոշտ «ռազբորկա»՝ թե ինչո´ւ 30 տարում մենք հասանք այս հանգրվանին։
    11:22
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այցելուն BMW X5-ով մխրճվել է Երևանի «Քրեյզի» գիշերային ակումբ
    Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաների մասնակցությամբ վիճաբանություն է։ Պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։
    11:15
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային հանրությանը
    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ պահանջ-գրություններ է հասցեագրել միջազգային հանրությանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում․ «Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու հոսանքի մատակարարումը Արցախ․ հրատապ պահանջ` միջազգային հանրությանը։ Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող։ Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով՝ Ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը հոսանքազրկված է. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքներին, Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և, առհասարակ, բոլոր մատակարարումներն Արցախ, Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի քան 100 կրթական հաստատություններ, Հազարավոր ընտանիքներ բաժանված են, երեխաները գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել՝ միջանցքը բաց է, կարող են գնալ»։
    11:07
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ford Tranzit» մակնիշի ավտոքարշակը հայտնվել էր Սևանա լճի սառած հատվածում
    Հունվարի 13-ին, ժամը 06:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ford Tranzit» մակնիշի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Tranzit» (վարորդ՝ Ա. Ի.) մակնիշի ավտոքարշակը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում ՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
    11:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնան դատի է տվել Լա Լիգային
    «Բարսելոնան» դատի է տվել Լա Լիգային, քանի որ վերջինս թույլ չի տվել ակումբին 15%-ով բարձրացնել աշխատավարձային պլանը, ինչպես դա արել են մնացած 38 ակումբները, որոնք կողմ են քվեարկել CVC Capital Partners ֆոնդում ներառվելու որոշմանը՝ LaLiga Impulso-ի ստեղծման համար: Այս մասին հայտնում է COPE-ը: «Բարսելոնան» դատական հայց են ներկայացրել Լա Լիգայի դեմ: Թիմը գոհ չէ, որ ինքը չի կարողանում մրցակցել մյուս 38 ակումբների հետ, որոնք 2021 թվականի օգոստոսին պայմանագիր կնքեցին CVC-ի հետ: Համաձայն այդ պայմանագրի՝ Լա Լիգան իր բիզնեսի 10,95%-ը փոխանակել է CVC-ի՝ դրա փոխարեն ստանալով 1.9 մլն եվրո, ինչը թույլ է տվել ստեղծել Լա Լիգա Իմպուլսոն, որը ենթադրում է՝ ակումբների կողմից յուրաքանչյուր մրցաշրջանում ստացած 70% միջոցները պետք է ներդրվեն ենթակառուցվածքներում: Եվս 15 % պետք է հատկացվեն ֆինանսական պարտքի մարմանը, իսկ մնացած 15%-ը ակումբների կողմից կօգտագործվեն իրենց թիմերի աշխատավարձային պլանի սահմանաչափը մեծացնելու համար: «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն» և «Իբիցան» հրաժարվել են մասնակցել գործարքին:
    10:52
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատրյանն աշխատանքային այց կկատարի Էստոնիա
    Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այց կկատարի Էստոնիա: Ինչպես հայտնում է The Baltic Times-ը, հունվարի 16-ին Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ, փոխանցում է Արմենպրեսսը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահների քննարկման թեմաները կլինեն երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես՝ համագործակցությունը տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Քննարկվելու է նաև Եվրոպայում անվտանգության իրավիճակը: Այնուհետև Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրես Սուտտի հետ: ՀՀ նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն: Երկուշաբթի երեկոյան Էստոնիայի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահի կտրվի ընթրիք: Հունվարի 17-ին Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ, ինչպես նաև կայցելի Էլեկտրոնային կառավարման ակադեմիա:
    10:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը
    Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխությամբ հստակեցվում է հետևյալը. «Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որևէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի հստակ վտանգ»։
    10:37
    13.01.23
    Ավելին