Լրահոս

2023-01-13
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ալ-Հիլալի» նախագահը խոսել է Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին
    «Ալ-Հիլալի» նախագահը խոսել է Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հավանականության մասին։ Հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը պատրաստ է ՊՍԺ-ի հարձակվողին առաջարկել տարեկան 300 մլն դոլար աշխատավարձ։ «Դա նման կլինի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին։ Այս պատմությունը ակումբի ու խաղացողի մասին չէ, այս ուղղությունը միայն ակումբի համար չէ։ Սաուդյան Արաբիայի բոլոր ակումբները պատրաստ են հսկայական թռիչք կատարել սպորտի նախարարի վերջին հայտարարություններից հետո»,- ասել է Ֆաիդ Ալ-Մոֆարին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Թուրքի Ալ Ֆեյսալը ակնարկել էր, որ Ռոնալդուն պետության աջակցությամբ է տեղափոխվել «Ալ-Նասր»։
    15:22
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դաշնակցական Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
    Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է. «ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ, ինձ հայտնի դառնալու պահին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեն այս քրեական վարույթն արդեն հանրայնացրել է, դրան տվել է հանրային լայն հնչեղություն, ավելին՝ փորձել է մոլորեցնել հանրությանը, ուստի՝ պատրաստվում եմ միջնորդել դատարանին, որպեսզի կալանքի միջնորդության քննության դատական նիստն անցկացվի դռնբաց կարգով, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան լուսաբանելու»։
    15:15
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանությունը ընդդիմադիրներին էլ մանդատից կզրկի․ Իշխան Սաղաթելյան
    «Այն իշխանությունը, ով մեզ զրկել է մեր հայրենիքի մի մասից, ում գործունեության արդյունքում շուրջ հինգ հազար հայ մարդ զրկվել է կյանքից, այն իշխանությունը, ով սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը, այն իշխանությունը, ով կալանավորում է ընտրված համայքի ղեկավարներին, շրջափակում դատարանները, համակարգից հեռացնում իրենց պատվեր չկատարող դատավորներին, բնական է, որ փորձելու է նաև մանդատից զրկել ընդդիմադիր պատգամավորներին»։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից իրեն պատգամավորական մանդատից զրկելու թեմային։ «Սա ոչ թե իրավական, այլ քաղաքական հաշվեհարդար է։ Վստահեցնում եմ՝ մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Նաև վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մանդատով, թե առանց դրա` շարունակելու ենք պայքարը հանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի։ Եվ ամեն ինչ անելու ենք այս հայրենադավ իշխանություններից ազատվելու համար», - ասաց Սաղաթելյանը:
    15:07
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Մարգո Ռոբին և Բրեդ Փիթը՝ «Բաբելոն»-ի լոնդոնյան պրեմիերային․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին և դերասան Բրեդ Փիթը մասնակցել են «Բաբելոն» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, որը կայացել է BFI Imax կինոթատրոնում: Ինչպես գրում է Daily Mail-ը, գլխավոր դերակատարուհին կարմիր գորգին շքեղ տեսք է ունեցել՝ ներկայանալով ալ կարմիր Valentino զգեստով: Մինչդեռ 58-ամյա Փիթը նախապատվություն է տվել մոխրագույն կոստյումին: Ավելի վաղ Մարգո Ռոբին խոստովանել էր, որ, շեղվելով ֆիլմի սցենարից, համբուրվել է Բրեդ Փիթի հետ: 32-ամյա ավստրալուհին, որը ֆիլմում մարմնավորում է 1920-ականների Հոլիվուդի սկսնակ դերասանուհու, պատմել է, որ համբույրը ռեժիսոր Դեմիեն Շազելի օրիգինալ սցենարի մաս չէր: Սակայն ինքն առաջարկել է համբուրվել Փիթի հետ: «Սցենարում դա չկար, բայց ես մտածեցի. «Ուրիշ էլ ե՞րբ հնարավորություն կունենամ համբուրել Բրեդ Փիթին»», – անկեղծացել է Ռոբին: Հարցին, թե ինչպիսին էր համբույրը, նա ծիծաղել և պատասխանել է՝ հիանալի էր: Together: The two main stars Margot and Brad posed on the red carpet at the star-studded premiere Handsome: Elsewhere Brad, 58, wore a checked grey suit and shirt as he made his way to the red carpet for snaps Duo: Set in 1920s Hollywood, Babylon centres around the rise and fall of several ambitious dreamers - including the characters portrayed by leading stars Brad and Margot
    15:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Volkswagen Touareg»-ն արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին
    Հունվարի 13-ին՝ ժամը 08:21-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան։
    14:52
    13.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    Վրաստանում փոթորիկը 200 գյուղ թողել է առանց հոսանքի և գազի
    Վրաստանի արևմուտքում փոթորկի պատճառով ավելի քան 200 գյուղ առանց էլեկտրականության է մնացել, որոշ շրջաններում անջատվել է նաև գազամատակարարումը: Վնասվել են հազարավոր տանիքներ, տասնյակ ծառեր են տապալվել:
    14:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ի՞նչ է պետք հիմա անել Արցախի համար» հարցը ունի 1 պատասխան. Կարեն Վրթանեսյան
    Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի՞նչ է պետք հիմա անել Արցախի համար» հարցը ունի 1 պատասխան. «Նիկոլի ռեժիմը հեռացնել»։ Մնացած բոլոր լուծումները ժամանակ ու փող մսխելու ձևեր են, ինչքան էլ վեհ, հուզիչ ու ֆոտոգենիկ թվան։ Արցախի փրկության հարցը հայկական պետականության խնդիր է, իսկ պետությունը օկուպացված է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող խամաճիկ-բռնապետի կողմից։ Հայերով այսօր հարկեր ենք վճարում, և այդ հարկերն այսօր օգտագործում են մեր դեմ պայքարելու համար։ Այս փակ և ինքնակործան շրջանից դուրս գալու համար պետք է նախևառաջ ձևավորենք այդ ռեժիմի ԱՆՀԱՊԱՂ հեռացման հանրային պահանջ։ Սա առաջին քայլն է, առանց որի մնացած բոլոր քայլերն անհնարին են։ Այդ պահանջն էլ ձևավորելու ՄԻԱԿ ձևը չլռելն է։ Ու չլռել կարող ենք ԲՈԼՈՐՍ, սա այն է, ինչը մեզնից ոչ մի ֆինանսական ռեսուրս չի պահանջում, առաջնորդ չի պահանջում։ Չլռել կարելի է սոցցանցերում, տրանսպորտում, ձեր շենքի պադյեզդում ու ձեր բնակարանի խոհանոցում։ Մարդիկ, որոնք ասում են. «Հերիք է խոսեք, հերիք է գրեք, գործե՛ք» ուղղակի չեն հասկանում, որ այսօր մեր գործը հենց իրար հետ խոսելն է, իրար հասկանալը և հանրային պահանջ հստակ ձևակերպելը։ Սա է ուղերձը. «Նիկոլը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, Նիկոլը հայ ազգի, հայկական պետության թշնամին է, Նիկոլի ռեժիմից եթե անհապաղ չազատվենք, նա կործանելու է Հայաստանը»։ Դիմադրության նախորդ ալիքները հենց այն պատճառով են տապալվել, որ ընդդիմության տարբեր թևեր նույնիսկ իրար հետ բաց չէին խոսում, է՛լ չասեմ՝ հանրության հետ լիարժեք երկկողմանի հաղորդակցությունը»։
    14:37
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ
    Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հարցին։ «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ ժամանակը չէ ճանաչելու Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծել այնտեղ:
    14:32
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շրջափակման 33-րդ օր․ ի՞նչ իրավիճակ է Արցախում
    Ներկայացնում ենք Արցախի կառավարության տեղեկագիրը 12.01.2023թ. դրությամբ։ Ադրբեջանցի գործակալների տեղակայման հատվածում խափանվել է մալուխը՝ ընդհատելով ինտերնետ կապի մատակարարումը Արցախի ողջ տարածքում: Արցախի ինտերնետի մատակարարման միակ մալուխը վնասվել է մոտ ժամը 15:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են Ադրբեջանի իշխանությունների գործակալները՝ Արցախի շրջափակման նպատակով: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ հունվարի 12-ին տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ։ Տեղի է ունեցել «Արցախ․ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջը: Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ տեղական, հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ծանր իրավիճակը և ահագնացող ռիսկերը։ Տեսակամուրջի մասնակիցները կոչ են արել ողջ հայությանը և քաղաքակիրթ աշխարհին օգտագործել առկա ողջ գործիքակազմը իրավիճակի հանգուցալուծման համար։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։ Օրվա վիճակագրական թարմացումներ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 123 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Տնտեսվարող սուբյեկտների 16,4%-ը շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 12,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 33 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։ Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
    14:30
    13.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    Ավերիչ ջրհեղեղի պատճառով 20 մարդ մահացել է Ֆիլիպիններում
    Ֆիլիպիններում մոտ 20 մարդ է մահացել ջրհեղեղից, ևս երկու մարդ անհետ կորած է համարվում: 157 տուն ամբողջությամբ ավերվել է, ճանապարհներ ու կամուրջներ են վնասվել, էլեկտրամատակարարման ու կապի խափանումներ են եղել:
    14:22
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կորոնավիրուսային իրավիճակը Գեղարքունիքի մարզում
    Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում։ 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 1 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 1 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 554 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 125 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից – 2023թ․ հունվարի 13-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 555 Covid-19-ի դրական դեպք:
    14:15
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՎԶԵԲ-ի փոխնախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն հունվարի 16-ից 19-ը կայցելեն Կովկաս՝ նախ Հայաստան, այնուհետև Վրաստան, որից հետո Ադրբեջան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՎԶԵԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը: Ուղևորության նպատակն է քննարկել առաջիկա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Օրակարգում են նաև ֆինանսական կայունության, քաղաքականության բարեփոխումների և երկրների վերաբերյալ Բանկի առաջիկա նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ քննարկումները: Պատվիրակությունը նախ կայցելի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և Բանկի գործող գործընկերների հետ։ Թիմը կայցելի նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հանդիպելու նախագահի և նրա տեղակալի հետ։ Վրաստանում ՎԶԵԲ-ի պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն նաև դիվանագետների, միջազգային ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավարների և Վրաստանի ներդրողների խորհրդի քարտուղարության հետ։ Ակնկալվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում Մարկ Բոումենը նաև սուվերեն վարկի պայմանագիր կստորագրի Վրաստանի Ֆինանսների նախարարության հետ՝ Թբիլիսիում մետրոյի մինչև 12 կայարանների վերականգնման և արդիականացման համար: Բաքվում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումներ կկայանան դիվանագիտական հանրության ներկայացուցիչների, զարգացման միջազգային գործընկերների և Բանկի գործող բիզնես հաճախորդների հետ։ Թիմը կայցելի նաև Ադրբեջանի Կենտրոնական բանկ։ 1992 թ.-ին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտներում ավելի քան 650 նախագծերում, որոնց մեծ մասը՝ մասնավոր հատվածում: Անցած տարվա սեպտեմբերին տարածաշրջան էր այցելել ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:
    14:07
    13.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թեժ մարտերը շարունակվում են Դոնբասում
    Դոնբասում մարտերը շարունակվում են: Ռուսական աղբյուրները հայտնում են, որ գիշերը ուկրաինացիների գնդակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Սոլեդար քաղաքի մասին հակասական լուրեր կան: Ռուսական կողմը հայտարարում է, որ ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Սոլեդարը, ուկրաինական կողմը հերքում է ռուսների պնդումները՝ հայտարարելով, որ քաղաքում մարտերը շարունակվում են։
    14:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
    2022 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 36 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ: Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով, ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 27-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
    13:52
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն նշել է իր կարիերայի ամենահիշարժան պահը
    «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է իր կարիերայի ամենահիշարժան պահը: ««Ռեալում» միշտ մտածում են Չեմպիոնների լիգայի մասին։ Ամեն տարի զգում էինք, որ ճնշումն ավելի է ուժեղանում, բայց «Դեսիման» (Չեմպիոնների լիգայում 10-րդ հաղթանակը) այն պահն էր, երբ մենք հաղթեցինք այն, ինչ ուզում էինք։ Ամենայուրահատուկ հաղթանակը։ «Ռեալի» հետ «Դեսիման» այն պահն է, որը հավերժ կմնա իմ հիշողության մեջ, ես այն երբեք չեմ մոռանա։ Երբ պայմանագիր ես կնքում «Ռեալի» հետ, քեզ թվում է, որ Չեմպիոնների լիգան հաղթելը մի տեսակ մոլուցք է, բոլորը տարված էին այն տասներորդ անգամ հաղթելով: Այս պահն ամենաառանձնահատուկն էր, դա տեղի ունեցավ իմ հայրենիքում՝ Լիսաբոնում։ Սա այն պահն է, որը ես միշտ կհիշեմ, ես իմ ակումբի հետ հաղթեցի ամենահեղինակավոր մրցաշարում»,- ասել է Ռոնալդուն LiveScore-ին տված հարցազրույցում։
    13:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ է անհրաժեշտ առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար. ՊԵԿ
    ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար: Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով։ Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները` վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ, վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը: Կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն։ Բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ։ Հիշեցում Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով: Էլեկտրոնային հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցում 👉🏻 https://bit.ly/3GBS2az Վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի:
    13:37
    13.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը Պուտինի և Զելենսկիի հետ կխոսի հեռախոսով. օմբուդսմենների հավաք՝ Թուրքիայում
    Թուրքիայի նախագահը իր ռուս ու ուկրաինացի պաշտոնակիցների հետ պատրաստվում է քննարկել հացահատկի միջանցքի հարցը, Անկարայում «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» օմբուդսմենների միջազգային ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի օմբուդսմենը։ Պուտինի և Զելենսկու հետ Էրդողանը հեռախոսազրույց կունենա։
    13:30
    13.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունը Երևանում է՝ «հայ ժողովրդին աջակցություն հայտնելու»
    Հայաստան եկած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մեր երկրի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
    13:22
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ Լիլիթ Գալստյան
    Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ նա դա անում է անթաքույց, ինքնախոստովանական ցուցմունք տալով, թքած ունենալով օրենքի, բարոյականության և Սահմանադրության վրա։ նա Հայաստանը ոչնչացնում է արդեն չորս տարի՝ համախոհաբար իր թիմի, իր ընտրողների և լռողների հետ։ Նա ոչնչացնում է մեր հազարամյակների ազգային նպատակները և անգամ փորձում է ջախջախել երազելու հնարավորությունը։ Ազգային նպատակները ջախջախելուն զուգահեռ, վստահաբար, նրա տերերը խորհուրդ են տվել ջախջախել նաև այդ երազանքներին տեր կանգնած, տեր կանգնող և այդ երազանքները բանաձևող ազգային ուժերին։ Դաշնակցության նկատմամբ վայնասունն ու հարձակումը հենց այս տրամաբանության մեջ է։ Սա այնքան հստակ է՝ թե՜ քաղաքական , թե՝ հոգեբանական իմաստով։ Մենք նրան հիշեցնում ենք իր ինչ և ով լինելը։ Սա դառնորեն ցավոտ է․․․ Իսկ պատմությունն ամեն բան արձանագրում է՝ անողոքաբար․ լցրու բանտերը դաշնակցականներով, բայց մեր ուղին պայքարն է, և ինչպես Սարոյանն էր 1936-ին ասում <<Դաշնակցականները կռվեցան պետականության համար, դա իրենց դիտած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը եւ ցեղը>>։ Այնպես է ստացվել, որ հարյուր տարի անց պատմությունը կրկնվում է, և մենք պայքարելու ենք պետականության, արժանապատվության և ցեղի համար։ Մեր թշնամին նույնն է, նույնն է մեր իղձը, նույնն է մեր կամքը․․․ Մնացյալը՝ պատմության աղբանոց․․․
    13:15
    13.01.23
    Ավելին
  • Արցախ
    Արցախը պահանջում է ՄԽ համանախագահներից վերջ դնել Ադրբեջանի հանցավոր ամենաթողությանը
    33 օր շրջափակված Արցախում երկրորդ օրն Է՝ ֆիքսված ինտերնետ չկա, շարժականն էլ աշխատում է խափանումներով: «Ղարաբաղ տելեկոմը» երեկ հայտնել էր, որ վնասվել է թշնամու վերահսկողության տարածքով անցնող մալուխը: Հայաստանից նաև էլեկտրաէներգիա չի մատակարարվում Արցախ: Հինգ օր առաջ ադրբեջանցիների միջամտությամբ վթարվել է Հայաստան- Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը:
    13:09
    13.01.23
    Ավելին