Լրահոս
2023-01-15
-
ՀասարակականՁորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվել է տնակԿոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 15-ին, ժամը 11։51-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվում է տնակ։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 12։47-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 21 քմ):Ավելին19:4515.01.23 -
ԱշխարհԲրյուս Ուիլիսի կրտսեր դուստրը հրապարակել է հիվանդ դերասանի հետ նոր լուսանկարըԱմերիկացի դերասան Բրյուս Ուիլիսի կրտսեր դուստրը լուսանկար է հրապարակել հոր հետ։ Աղջիկը իր սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է նկարների շարքով։ 28-ամյա Թալուլա Ուիլիսը ուրախացրել է Բրյուս Ուիլիսի երկրպագուներին՝ հրապարակելով իր հայտնի հոր հետ մի քանի լուսանկար։ Նկարներում 67-ամյա Ուիլիսը կեցվածք է ընդունում սպիտակ շապիկով, մոխրագույն սպորտային տաբատով և սև սպորտային կոշիկներով։ Թալուլան գրկում է հորը՝ լայն մոխրագույն շալվարով և ծաղկավոր վերնաշապիկով։ «Բարձր դրամատիկական ակումբ – կյանքի հմտություններ – մատները խաչված», – մակագրել է Թալուլա Ուիլիսը գրառումը: 2022 թվականի գարնանը Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարեց, որ դերասանը ստիպված է եղել ավարտել իր կինոկարիերան, քանի որ բժիշկները նրա մոտ աֆազիա են ախտորոշել (խոսքի ձեռքբերովի խանգարում, որը կարող է առաջանալ ուղեղի վնասվածքից հետո)։ Դերասանի դստեր՝ Ռումերի տարածած հայտարարության մեջ հիվանդությունը «ազդում է նրա ճանաչողական կարողությունների վրա»։ Բրյուս Ուիլիսն ունի հինգ երեխա՝ 33-ամյա Ռումերը, 31-ամյա Սկաուտը և 28-ամյա Թալուլլան Դեմի Մուրից, ինչպես նաև 10-ամյա Մեյբլը և 8-ամյա Էվելինը իր երկրորդ կնոջից՝ Էմմա Հեմինգից:Ավելին19:3015.01.23 -
ԱշխարհՎախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ ՂազարյանըԿյանքի 82-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը, «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է Տվերի Պատանի հանդիսատեսի թատրոնը: «Մեծ ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թատրոնը կորցրել է գործընկերոջը, ընկերոջը և ականավոր պրոֆեսիոնալին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Տվերի ՊՀԹ-ն ցավակցություն է հայտնել արտիստի ընտանիքին և մտերիմներին։ Արտիստի հետ հրաժեշտի օրն ու վայրը դեռ ճշտվում են։ Ղազարյանը հայտնի է մի շարք ներկայացումներում ունեցած դերերով։ Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ։ Նա խղացել է Չիմկենտի (Շիմկենտ), Մագնիտոգորսկի, Տալլինի, Նովգորոդի, Իժևսկի, Նովոմոսկովսկի, Մագնիտոգորսկի, Պետրոզավոդսկի, Կալինինի (Տվեր) դրամատիկական թատրոններում։ Տվերի ՊՀԹ-ին, որն այս տարվա հունվարին դարձավ 91 տարեկան, նա ծառայել է 1977 թվականից։Ավելին19:1515.01.23 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը երկրպագուներին պատմել է հայրենիքի ու իր մասինՀենրիխ Մխիթարյանը երկրպագուներին պատմել է հայրենիքի ու իր մասինԱվելին19:0015.01.23 -
ԱշխարհԿիկաբիձեի պրոդյուսերը մանրամասներ է հայտնել արտիստի վախճանվելու մասինՎրացի և խորհրդային հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։ Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ վրացի հայտնի դերասանը մահացել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում։ «Բոլորը գիտեն, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ ուներ, և դա իր ազդեցությունն ունեցավ», – լրագրողներին ասել է Աբզիանիձեն: Նա նաև շնորհակալություն է հայտնել կլինիկային, որտեղ Կիկաբիձեն գտնվել է մի քանի շաբաթ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բժիշկներին և անձնակազմին, ովքեր արել են իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ։ Պրոդյուսերը հավելել է նաև, որ նման արտիստի կորուստը մեծ կորուստ է բոլորի համար։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը սպասվում է հինգշաբթի՝ հունվարի 19-ին։Ավելին18:4515.01.23 -
ԱրցախԿԽՄԿ-ն Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել ԱրցախԿարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին, այն կառավարությունն է տրամադրել, մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ: Նշենք, որ Արցախը 35 օր լիակատար շրջափակման մեջ է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է:Ավելին18:3015.01.23 -
ՔաղաքականԱրցախի իշխանություններին ու քաղաքական վերնախավին խելամտության կոչ եմ անում. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՔաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «44-օրյա պատերազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուզում էր հրաժարական տալ։ Անկեղծ էր ուզում։ Բայց իրավիճակի նրբությունը հասկացող մարդիկ բացատրեցին Արայիկին, որ այդ քայլը կարող է մահացու լինել Արցախի պետականության համար և զոռով պահեցին նրան նախագահի պաշտոնում։ Կարծում եմ՝ ճիշտ արեցին։ Ես ինքս էլ վստահ էի, որ հետպատերազմյան շրջանում Արցախում նոր ընտրություններ հնարավոր չէր լինի կազմակերպել։ Արցախում հիմա էլ են խոսում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Պատկերացնու՞մ եք։ Ճանապարհը փակ է, հումանիտար աղետ է, մարդիկ կանգնում, ասում են՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնենք։ Մի քանի ապուշ էլ շտապում են հայտարարել, որ իրենք մասնակցելու են այդ ընտրություններին ու հավակնելու Արցախի նախագահի պաշտոնին։ Սա նույնիսկ աբսուրդ չէ։ Սա տգիտության ու նաև դավաճանության շքերթ է։ Նման մոտեցումներով Արցախի իշխանությունները կործանելու են հայկական երկրորդ պետականությունը։ Եթե նրանց հույսն այն է, որ դրա դիմաց կարժանանան Նիկոլի և Ալիևի գովասանքին ու երախտագիտությանը, ապա չարաչար սխալվում են։ Չհաշվարկված կամ գիտակցված սխալ քայլերի «վարձքը» սերունդների անեծքն է լինելու։ Ուզում եմ՝ Արցախում սա բոլորը լավ գիտակցեն։ Սա ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, իսկ իրականում՝ Արցախի պետականության վերջին մնացորդները կործանելու գաղափարին։ Հիմա անցնենք Ռուբեն Վարդանյանի թեմային։ Այս առնչությամբ երկու հարց ունեմ։ Ինչպե՞ս և ինչու՞ է կայացվել նրան պետնախարար նշանակելու որոշումը։ Եվ երկրորդը՝ միթե՞ Արցախի ամենամեծ խնդիրը հիմա Ռուբեն Վարդանյանն է։ Վարդանյանին պետնախարար նշանակելու առիթով հոդված էի գրել ու նաև նշել, որ խոշորացույցով հետևելու եմ այդ պաշտոնում նրա բոլոր քայլերին։ Հետևել եմ։ Չհաշված օրեր առաջ իր արած հայտնի live-ը, որտեղ նա բացահայտել է Արցախը որոշ չափով սնուցող գաղտնի ուղիների առյկայությունը՝ մնացած առումներով որևէ լուրջ խնդիր իր գործունեության մեջ չեմ նկատել։ Ճիշտ հակառակը՝ նույնիսկ իր ընդդիմախոսներն էին ինձ հետ մասնավոր զրույցներում փաստում, որ մարդն Ադրբեջանի հանդեպ անզիջում դիրքորոշում է որդեգրել, ամբողջ օրը զբաղվում է Արցախում առկա ռեսուրսների հնարավորինս արդյունավետ կառավարմամբ ու արդար բաշխմամբ, գործով տարված՝ հաճախ գիշերում է իր աշխատասենյակում և այլն, և այլն։ Եվ ուրեմն, ինչու՞մն է խնդիրը։ Ոմանք ասում են՝ «Անգլիայի շպիոն է»։ Որոշները՝ Ռուսաստանի։ Իսկ ես ասում եմ, որ Վարդանյանը դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց հայկական քաղաքական դաշտի ներքին ողջ կեղտը։ Վստահ եմ՝ սոցիալական ցանցերում այս պահին ընթացող «քննարկումներից» շատերը կհասկանան, թե ինչու ենք մինչ օրս գտնվում այսպիսի ողբալի իրավիճակում… Արցախի իշխանություններին ու քաղաքական վերնախավին խելամտության կոչ եմ անում։ Մի կողմ թողե՛ք դատարկ այս վեճերը և գործով զբաղվեք։ Թև թիկունք եղեք և լուծումներ գտեք։ Կենտրոնացեք բացառապես Արցախի կարիքների և ոչ թե Նիկոլի, Իլհամի ու չգիտես, թե է՛լ որ գրողուցավի պահանջների վրա։ Նորից եմ կրկնում՝ սա ձեր հարցը չէ։ Սա Արցախի լինել-չլինելու հարցն է։ Ուշքի եկեք»։Ավելին18:1515.01.23 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքներն՝ այսօրԸստ Rate.am-ի՝ այսօր սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարը գնվում է առավելագույնը 400, նվազագույնը՝ 394 դրամով, վաճառվում՝ առավելագույնը 406.50, նվազագույնը՝ 403.50 դրամով: Եվրոն գնվում է առավելագույնը՝ 428, նվազագույնը՝ 408 դրամով, վաճառվում՝ առավելագույնը՝ 446, նվազագույնը՝ 435 դրամով: Ռուսական ռուբլին գնվում է առավելագույնը՝ 5.65, նվազագույնը՝ 4.97 դրամով, վաճառվում՝ առավելագույնը՝ 6.10, վաճառվում՝ 5.86 դրամով:Ավելին18:0015.01.23 -
ՀասարակականՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ավելին17:4515.01.23 -
ՀասարակականՎրաերթի են ենթարկվել Ստետանակերտ քաղաքի 48 և 38 տարեկան 2 քաղաքացիներՀունվարի 14-ին ժամը 19:20-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են ընդունվել Ստետանակերտ քաղաքի 48 և 38 տարեկան 2 քաղաքացի` Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն։ Մեկնած հետաքննիչ Լ. Մնացականյանը պարզել է, որ նույն օրը ժամը 19:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Ա.Զ.-ն իր վարած «Nissan X- Trail» ավտոմեքենայով Մարտունի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վերջիններիս վրաերթի է ենթարկել։ Պատահարի հետևանքով Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին, համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:Ավելին17:3015.01.23 -
ՀասարակականԵրևանում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Խորենացի փ. 3-17 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի առանձնատներ, Շիրակի փողոցի առանձնատներ, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 14, 16 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5, 5/3, 10, 11, շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 առանձնատներ, Ղափանցյան փ. 5/9, 5/162, 14/5 առանձնատներ, 11:00-17:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 1-17, 23-30, 31, 32, 33-44, 46, 48, 51, 52, 53, 58, 59 շենքեր, Կարախանյան փ. 18-22, 45, 47, 49, 50 շենքեր, թիվ 21, 116 և 117 մսուր-մանկապարտեզներ, թիվ 88 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Արարատ քաղաք՝ Կոմիտասի, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, 12:00-14:00 Մասիս քաղաք՝ Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ և Դարակերտ գյուղեր մասնակի, 11:00-16:00 Վերին Արտաշատ և Հնաբերդ գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ալավերդյան փողոց մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-16:00 Բալահովիտ գյուղ՝ «Պտղնի» Այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զինմաս, «Յուկադո», «Արծիվ» և «Ամուր Ավագյան» ՍՊԸ-ներ, «Պտղնի-2» այգեգործական ընկերություն, «Սարանիստ», «Ա․ Ավագյան», «Հայ Նավթ», «Օազիս», «Անգար», «Կլեոպատրա», «Էթեհարդ Բրաբիոն», «Ամելյա» և «Գ․ Հովսեփյան» ՍՊԸ-ներ, «Գեղարդ» արտադրական կոոպերատիվ, Գերեզմաններ թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Քլաբ», «Պտղնի Արծիվ-2» ՍՊԸ, Կոնյակի Կոմբինատ, Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետարգել և Պտղնի գյուղեր մասնակի, 11:00-17։00 Առինջ գյուղ՝ Մ․Մկրտչյան թաղամաս մասնակի:Ավելին17:1515.01.23 -
ԵրևանՔաղաքացին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվելԱյս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար հոգեբանական ծառայության հոգեբանները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են, ոստիկանության աշխատակիցները տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։Ավելին17:0715.01.23 -
ԵրևանՀրդեհ՝ Երևանում. կանխվել է կրակի տարածումըԱյսօր՝ հունվարի 15-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաթյան փողոցի թիվ 32 տան մոտակայքում կուտակցված փայտեր են այրվում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախատաբար, տուժածներ չկան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին17:0015.01.23 -
ԱշխարհԹբիլիսիում հայ ամուսինները մահացել են վերելակի անսարքության հետևանքովԹբիլիսիի Վազիսուբանի բնակելի թաղամասում տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինը իջել է նրան օգնելու, սակայն այդ պահին վերելակն աշխատել է, ինչի հետևանքով երկուսն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Նշվում է, որ մահացածները 36-ամյա Արման Սարկիսովն ու 32-ամյա Արմինե Ոսկանյանն են։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ՝ նրանց 4-ամյա որդու աչքի առաջ։ Միջադեպից ընդամենը 5 օր առաջ Սարկիսովը սոցցանցում կիսվել էր Թբիլիսիում մեկ այլ վերելակի ընկնելու հետևանքով տուժածների մասին լուրով։ Բնակիչները տեղի ունեցածի համար մեղադրում են քաղաքայի իշխանություններին։ Նրանց նշում են, որ վերելակի շահագործման ժամկետը վաղուց անցել էր, այն վթարային է եղել։ Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ իրենց ոչ ոք չի դիմել վերելակը վերանորոգելու խնդրանքով:Ավելին16:4515.01.23 -
ԱրցախՓոփոխություններ՝ Արցախի կրթական հաստատությունների ուսումնական գործընթացումԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 16-ից կկազմակերպվի հետևյալ կարգով. Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։ Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։ Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ։ Արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։ 3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։ Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների դադարեցված դասագործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Ավելին16:3015.01.23 -
Աշխարհ47-ամյա Թինա Կանդելակին երրորդ անգամ մայր է դարձել փոխնակ մոր միջոցովTNT հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թինա Կանդելակին երրորդ անգամ մայր է դարձել։ Ինչպես հայտնում է Notepad պորտալը՝ վկայակոչելով իր մի քանի աղբյուրներին, 47-ամյա գործարար կինը օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։ Հրատարակության տվյալներով՝ լրագրողն ու նրա ամուսինը՝ Վասիլի Բրովկոն որդի են ունեցել։ Ընտանիքում համալրման մասին զույգը պաշտոնական հայտարարություն չի տվել։ Զույգն ամուսնացած է արդեն ինը տարի։ Իր առաջին ամուսնուց՝ Անդրեյ Կոնդրախինից, Կանդելակին երկու երեխա է ունեցել՝ դուստր Մելանյան 2000 թվականին և որդի Լեոնտիին՝ 2001 թվականին։ Ավելի վաղ Կանդելակին հայտարարել էր, որ նախատեսում է նկարահանել «Ճակատագրի ինքնահեգնանք» ֆիլմի երկրորդ մասը։Ավելին16:1515.01.23 -
ՔաղաքականԱրցախում իշխանության խնդիրը պետք է լինի սննդի հավասար բաժանումը, բայց դա էլ չի կարողանում անել. Սեւակ ՀակոբյանԱյս պահին Արցախի և Հայաստանի իշխանությունները ՄԵԿ խնդիր ունեն՝ շուտափույթ վերացնեն ճգնաժամը, դրան բերած հանգամանքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը: «Դեկտեմբերի 12-ից սկսած՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի համար գերխնդիրը Լաչինի միջանցքի բացումն է։ Բայց պարզվում է՝ Արցախում դա գերխնդիր էր մինչև երեկ՝ հունվարի 14-ը, երեկվանից այլ խնդիրներ կարծես ավելի կարևորվեցին, հնչեղություն ստացան, չնայած որ միջանցքը նույնկերպ փակ է։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախ փոքրիկ մեկնաբանություն տվեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ ասելով, թե չի բացառում, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացվեն և այդ դեպքում ինքը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Տպավորությունն այնպիսին էր, որ Արցախի ԱԺ նախագահն ինքը բացեց այդ խոսակցությունը, և մեկնաբանության համար էլ ոչ թե լրատվամիջոցն էր դիմել իրեն, այլ ինքն էր նախաձեռնել։ Այնուհետև Արցախի պետնախարարի շրջանակներից տեղեկություններ տարածվեցին, թե հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանին հրաժարական պարտադրեն։ Հրաժարականի մասին տեղեկությունները սկսեցին գրվել արդեն այլ տեղեկատվական հոսքերում, ոչ ռուբենվարդանյանական, թե հեսա-հեսա կտա: Շատ հապճեպ, կայքերից մեկը (որը վերջին օրերին կապում են հենց Վարդանյանի հետ) իր աղբյուրներին հղումով նյութ հրապարակեց, թե Ադրբեջանն է հստակ պահանջ դրել, որ Ռուբեն Վարդանյանին պետք է հեռացնեն, նրա փոխարեն այլ մարդիկ նշանակվեն և այլն։ Նյութի մեջ պոպուլյար անուններ դրվեցին, երևի առավել արժանահավատության համար, և դուրս էր գալիս, որ Ռուբեն Վարդանյանին հանել է տալիս Ադրբեջանը, իսկ ինքը հերոսաբար պայքարում է: Այնուհետև Ռուբեն Վարդանյանն ինքը արձագանքեց արդեն պատրաստի տեղեկատվական ֆոնին, թե չի պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Բնականաբար, սկսեցին բազմաթիվ մեկնաբանություններ՝ արդեն ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի, որի հեռացման մասին խոսակցությունները, այն էլ ադրբեջանական սոուսով, դուրս էին եկել հենց վարդանյանական շրջանակից։ Կարճ ասած՝ լիովին ինքնագովազդի էլեմենտներով, սակայն տվյալ վիճակում՝ արհեստական օրակարգ։ Նախ ինչ վերաբերում է հարցին, թե Ադրբեջանը դեմ է Ռուբեն Վարդանյանին, արձանագրենք՝ Ադրբեջանը դեմ է ոչ թե Ռուբեն Վարդանյանի անձին, այլ Ադրբեջանը դեմ է բոլորին՝ ում էլ նշանակեն Արցախում վարչապետ, նախագահ։ Անգամ Արայիկ Հարությունյանը, որը Ալիևին ու Նիկոլին անուրանալի ծառայություններ է մատուցել, անգամ նրա գույությանն է դեմ Ալիևը։ Ինչ վերաբերում է Արցախում արտահերթ ընտրություններին, ապա ղեկավարի նմանատիպ փոփոխությունը ճգնաժամի հաղթահարման չի կարող բերել։ Գուցե Արայիկ Հարությունյանին ձեռնտու է «թոշակի գնալը», ի վերջո՝ դուրս կգա այն բեռի տակից, որի ծավալը չպատկերացնելով՝ մտավ խաղի մեջ ու հանձնեց երկիրը։ Կամ էլ արտահերթ ընտրությունների թեման բացելով՝ իրեն աջակցող մի քանի քոմենթ է որսում, մանավանդ որ հիմա հանրությունը դեմ կլինի այս իրավիճակում ընտրություններին։ Ռուբեն Վարդանյանին միգուցե ձեռնտու է արտահերթ ընտրությունները, որի պարագայում կդառնա Արցախի Հանրապետության նախագահ, իսկ Փաշինյանի՝ երկիրը հանձնելուց հետո կտեղափոխվի Հայաստան՝ վարչապետի պաշտոնի ակնկալիքով, մանավանդ որ փիարշչիկների պակաս չունի։ Միգուցե Հայաստանի իշխանություններին ձեռնտու է արտահերթ ընտրությունները Արցախում, որովհետև նախ թեման շեղվում է Լաչինի ու Զանգեզուրի միջանցքներից, բացի այդ՝ արդեն նոր մեղավորներ են Արցախում ի հայտ գալիս։ Մի խոսքով՝ հերթական քաոս։ Բայց իրականում, արդյո՞ք հիմա դրա ժամանակն է։ Հիմա, երբ Արցախի իշխանությունը հանգամանքների բերումով չի կարողանում արցախցու տարրական խնդիրները կարգավորել, արդյո՞ք հիմա այդ քաղաքական գզվրտոցները ու դրանց վրա ինքնագովազդվելը տեղին են կամ հասկանալի։ Այս պահին Արցախում բոլորը՝ նախագահից, վարչապետից մինչև վերջին գյուղի բնակիչը, հավասար նույն բանն են անում՝ ապրում են շրջափակված Արցախում․ ոչ ավել, ոչ պակաս։ Իշխանության խնդիրը պետք է լինի սննդի հավասար բաժանումը, բայց դա էլ չի կարողանում անել։ Ի՞նչ կարիք կա հերոսացնել կամ փնովել որևէ մեկին։ Այս պահին Արցախի և Հայաստանի իշխանությունները ՄԵԿ խնդիր ունեն՝ շուտափույթ վերացնեն ճգնաժամը, դրան բերած հանգամանքները։ Ու արցախցուն և հայաստանցուն, հավատացեք, մեկ է՝ այդ ճգնաժամը լուծողի անունը Արայի՞կ է, Նիկո՞լ, թե՞ Ռուբեն․ պատասխանատուները դուք եք, լուծե՛ք, որդ ուզում եք՝ լուծե՛ք։ Հերիք է ավելորդ հայտարարություններ ու լայվեր անեք, ասեկոսեներ տարածեք՝ կեղծ օրակարգեր առաջ բերելով: Էս նիկոլիզմը, թվում էր թե, գոնե այս վիճակներում պետք է կենսունակ չլիներ»,- գրել է նա:Ավելին16:0015.01.23 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է առանց տեղումների եղանակՀունվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԼՐԱՀՈՍ 13:44 • 15/01 Օդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է առանց տեղումների եղանակ 13:31 • 15/01 Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են youtube subscribe 12:52 • 15/01 Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից դուրս է բերվել ևս 4 բուժառու 12:08 • 15/01 Այս վիճակը բխում է ՀՀ իշխանության՝ Արցախի որդեգրած քաղաքական կուրսից, որովհետև կհեշտացնի հանձնումը, փորձում են խնդիրը լուծել հենց արցախցիների ձեռքով․ Տիգրան Աբրահամյան 11:29 • 15/01 Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 11:23 • 15/01 Կարեն Թռչունյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատարի պաշտոնից 23:53 • 14/01 Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում․ Ռուբեն Վարդանյան 22:46 • 14/01 Եթե Արցախի ընտրություններն ու Վարդանյանի հրաժարական արվում են Ադրբեջանի պահանջով, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով․ Տիգրան Աբրահամյան 22:33 • 14/01 Հավաքականի նոր մարզչին ասած առաջադրանքներից մեկն այն է, որ մենք խմբում չպետք է դիտորդի դերում լինենք․ ՀՖՖ նախագահ 22:16 • 14/01 Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պաշտոնանկություններից թշնամու օրակարգի սպասարկում է․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի և Արցախում ընտրությունների լուրերի մասին 22:06 • 14/01 Արխիվային փաստաթղթերնԱվելին15:4515.01.23 -
ՍպորտԻմ եղբայրն ինձանից լավն է բոլոր առումներով. Ումար Նուրմագոմեդով27-ամյա ռուսաստանցի UFC-ի բռնցքամարտիկ Ումար Նուրմագոմեդովը (16-0) ասել է, որ իր եղբայրը՝ թեթև քաշային կարգում Bellator-ի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը (16-0) իրենից լավն է բոլոր առումներով։ «Ո՞վ է ավելի լավ՝ ես, թե Ուսմանը։ Միանշանակ Ուսմանը՝ բոլոր առումներով. Այս տղան լավագույնն է: Նա իմ եղբայրն է: Ինչո՞ւ նա չի կարող ավելի լավ լինել: Ես միայն ուրախ կլինեմ, եթե նա կարողանա նվաճել աշխարհի բոլոր տիտղոսները։ մա իմ եղբայրն է»,- ESPN-ին ասել է Նուրմագոմեդովը։ Ումարը UFC Fight Night 217-ում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ռաոնի Բարսելոսին (17-4): Ուսմանը դարձավ Bellator-ի չեմպիոն՝ հաղթելով Պատրիկի Ֆրեյրին (24-11) 2022 թվականի նոյեմբերի 18-ին ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացած Bellator 288-ում։Ավելին15:3015.01.23 -
ԱշխարհՍառույցի կախարդների մրցույթ՝ Ռուսաստանի «բյուրեղյա քաղաքում»Պերմում ձմեռային բյուրեղներից գլուխգործոցներ են կերտում ռուս և բելառուսցի քանդակագործները: Ռուսաստանի գավաթի համար են պայքարում սառցե քանդակների հեղինակները ու նրանց չի խանգարում անգամ մինուս 32 աստիճան ցուրտը:Ավելին15:1515.01.23