Լրահոս
2023-01-16
-
ԱշխարհԲոսֆորն արգելափակվել է նավերի տեղաշարժի համար ծանղաղուտում խրված չորաբեռնատար նավի պատճառովԲոսֆորի նեղուցում նավերի տեղաշարժը դադարեցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայից Ստամբուլ մեկնող չորաբեռնատար նավը խրվել Է ծանծաղուտում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը: Ըստ Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության՝ բեռնանավը ծանծաղուտում Է հայտնվել Ումուրյերի գյուղի շրջանում: «Միջադեպի կապակցությամբ Ստամբուլի նեղուցում դադարեցվել է նավերի տեղաշարժը, իրականացվում է փրկարարական գործողություն», - տեղեկացնում է գործակալությունը։Ավելին13:5616.01.23 -
ՀասարակականԱնցած շաբաթ ԱԻՆ-ում կեղծ ահազանգի երկու դեպք է գրանցվելՀունվարի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 361 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 77, փլուզման՝ 2, պայթյունի՝ 1, մերկասառույցի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 2, թունավորման՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 36, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, ինքնասպանության փորձի՝ 9, դժբախտ պատահարի և կեղծ ահազանգի՝ 2-ական, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 14 և 25 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին13:5216.01.23 -
ՍպորտԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունումՀայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին տուրում Խաչանովը մրցեց Իսպանիան ներկայացնող Բերնաբե Միրալեսի հետ: 2 ժամ 2 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո` 7:6, 6:2, 6:0 հաշվով: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:Ավելին13:4516.01.23 -
ՍպորտԲարսելոնան՝ Իսպանիայի Սուպերգավաթի հաղթողՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը։ Եզրափակչում հանդիպեցին իսպանական ֆուտբոլի երկու գրանդները՝ գործող սուպերգավաթակիր «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»։ Այսօր կայացած հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Այսպիսով «Բարսելոնան» իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր․ դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռեալը» նման 12 տիտղոս ունի։ Այսօր կայացած խաղում կատալոնացիների կազմում գոլերով աչքի ընկան Գավին, Լևանդովսկին ու Պեդրին։ Նշենք, որ Գավին, բացի գոլից, նաև դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդցիների միակ գնդակը 93-րդ րոպեին իր հաշվին գրանցեց Բենզեման։Ավելին13:3716.01.23 -
ՄիջազգայինԲելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական օդատիեզերական ուժերի զորավարժություններըԲելառուսում այսօր սկսվել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Այսօր մեկնարկել Է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների համատեղ մարտավարական թռիչքային զորավարժությունը. այդ ստորաբաժանումները մտնում են զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչի կազմի մեջ: Ռուսաստանյան կողմից միջոցառմանը մասնակցում Է օդատիեզերական ուժերի զինվորական կազմավորումը», - ասված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքների պլանը ենթադրում է մարտավարական դեսանտի իջեցման վարժանքներ։ «Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ օդային հետախուզություն, պետական սահմանի երկայնքով օդային տարածքի համատեղ պարեկություն, զորքերի խմբավորումների ավիացիոն աջակցություն, մարտավարական օդային դեսանտի իջեցում, բեռների առաքում և վիրավորների տարհանում», - նշված է հաղորդագրության մեջ: Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 1-ը:Ավելին13:3016.01.23 -
ՏնտեսականՌուսաստանից եկել են, իսկ Հայաստանից կրկին շարունակել են հեռանալ168․am-ը գրում է․ Ի հաշիվ ռուսների ու Ռուսաստանից հարկադրաբար եկած հայերի, 2022թ. Հայաստան մուտքի ու ելքի ցուցանիշները դրական են։ Բայց դա Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերում. Հայաստանից արտագաղթն էլի շարունակվել է։ Ավելի շատ ՀՀ քաղաքացի է գնացել, քան վերադարձել է։ Պաշտոնական տվյալներով, 2022թ. առաջին 10 ամիսներին Հայաստանից գնացել է 1 մլն 203 հազար 19 քաղաքացի, վերադարձել է 1 մլն 165 հազար 584-ը։ Ավելի քան 37,4 հազար Հայաստանի քաղաքացի լքել է երկիրը՝ գնացել ու չի վերադարձել։ Այս թիվը մինչև տարեվերջ գուցե որոշ չափով նվազել է, բայց հաստատ դրական հաշվեկշիռ էլի չենք ունենա։ Արտագաղթի միտումը տարվա կտրվածքով կշարունակի պահպանվել։ Այնպես, ինչպես պահպանվել է 2022թ. Առաջին 10 ամիսներին։ Չնայած այդ ընթացքում Ռուսաստանում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ նախորդ տարի հարկադրված վերադարձել են Հայաստան։ Թվում է, թե այդ պայմաններում գոնե պիտի ունենայինք գնացողների ու եկողների դրական հաշվեկշիռ։ Բայց հաշվեկշիռը Հայաստանի քաղաքացիների դեպքում, ինչպես 2021թ., էլի բացասական է։ Մարդիկ իրենց ապագան Հայաստանում չեն պատկերացնում ու շարունակում են արտագաղթել։ Զարմանալի չէ, որ ԱՄՆ մեկնելու օրինական թույլտվություն ստանալու համար նախորդ տարի աննախադեպ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ են դիմել։ Խոսքը հարյուր հազարների մասին է։ Դրա համար բազում պատճառներ կան։ Խնդիրը հաճախ նույնիսկ սոցիալական ու տնտեսական չէ։ Շատեր ապրելու վատ պայմաններից չէ, որ գնում են։ Գնում են, որովհետև այստեղ այլևս իրենց անվտանգ չեն զգում։ Չկա կայունություն ու ապագայի նկատմամբ հավատ։ Իշխանությունները հայտարարում էին, որ խաղաղության դարաշրջան են բացում, իսկ խաղաղությունն ամեն օրվա հետ հեռանում է։ Թշնամին վաղուց մեր տարածքներում է ու շարունակում է խորանալ։ Սահմանամերձ բազմաթիվ բնակավայրերում ապրելը դարձել է անտանելի։ Մարդիկ կորցրել են հանգիստը։ Ով գոնե մի փոքր հնարավորություն ունենում է, հեռանում է։ Սա էլ դարձել է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը։ Երբեմն դժգոհում են, թե Հայաստանում աշխատուժի պակաս կա, բայց մարդիկ չեն գալիս աշխատեն։ Չեն ուզում դրա պատճառն իրենց ու իրենց իրականացրած քաղաքականության մեջ տեսնել։ Չկան անվտանգության երաշխիքներ, ու դա ստիպում է մարդկանց հեռանալ։ Երբեմն էլ, որ վերադառնում են, հարկադրված են վերադառնում, և ոչ թե՝ սեփական ցանկությամբ։ Պատերազմից երկու տարի է անցել, բայց պատերազմի վտանգն ամեն վայրկյան կախված է երկրի գլխին։ Պատերազմը կանխելու կամ պատշաճ դիմագրավելու իշխանությունների քայլերը հավատ չեն ներշնչում։ Ինչի վրա ասես փող են ծախսում՝ սահման կահավորելու ու զենք գնելու, երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու փոխարեն։ Վաղվա օրվա նկատմամբ մտահոգություններն են, որ մարդկանց ստիպում են գնալ երկրից։ 10 ամսում 37,4 հազարը մարդկային լուրջ կորուստ է Հայաստանի համար։ Իսկ այն, որ այս տարի ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել է, ամենևին էլ չի խոսում ներգաղթի մասին։ Դա հարկադրված տեղաշարժ է, որ եղել է հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով, ինչը պարզորոշ երևում է հրապարակված ցուցանիշներում։ 10 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստան է եկել՝ 2,737 մլն, վերադարձել է 2,711 մլն մարդ։ Եկող-գնացողների ընդհանուր հաշվեկշիռը դրական է 25,2 հազարով։ Դա եղել է բացառապես Ռուսաստանի քաղաքացիների հաշվին։ Եթե չլիներ ռուսական գործոնը, ընդհանուր մուտքերն ու ելքերն էլի էին բացասական լինելու։ Սա եզակի տարիներից մեկն է, երբ Ռուսաստանից ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել է։ Խոսքը բացառապես Ռուսաստանի քաղաքացիների մասին է, որոնց մեջ, անշուշտ, քիչ չեն նաև մեր այն հայրենակիցները, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացություն։ Տասն ամսում Ռուսաստանից Հայաստան է մտել 915,7 հազար մարդ, դուրս է եկել 858,1 հազարը։ Նրանք վերադարձել են Ռուսաստա՞ն, թե՞ Հայաստանն օգտագործել են՝ որպես հնարավորություն այլ երկրներ մեկնելու համար, հայտնի չէ։ Մուտքի ու ելքի այս ցուցանիշները թույլ են տալիս պատկերացում կազմել այն մասին, թե Ռուսաստանի քանի քաղաքացի է մնացել Հայաստանում։ Պաշտոնական տվյալներով, այդ թիվը կազմել է 57,6 հազար։ 2022թ. նոյեմբերի սկզբի դրությամբ այդքանով ավելի շատ Ռուսաստանի քաղաքացի է եկել Հայաստան, քան գնացել։ Սա, իհարկե, ստատիկ թիվ չէ և անընդհատ փոփոխվում է, բայց մոտավոր պատկերացում է տալիս միգրացիոն այն տեղաշարժերի վերաբերյալ, որոնք նախորդ տարի դիտարկվել են Ռուսաստանից դեպի Հայաստան։ Նաև դրանով է պայմանավորված զբոսաշրջության այն աճերը, որոնք նկատվում են։ Թեև դրանք իրականում այնքան էլ կապ չունեն զբոսաշրջության հետ և ավելի շատ հարկադրված այցելություններ են, բայց հաշվարկվում են նաև զբոսաշրջության ցուցանիշներում։ Դրա արդյունքում էլ սկսել են խոսել զբոսաշրջության նախկին տեմպերի վերականգնման մասին։ Իհարկե, խոսքը դեռ ընդամենը մեկ ամսվա մասին է։ Նման հայտարարություն էր արել Զբոսաշրջային կոմիտեն՝ նշելով, որ 2022թ. առաջին անգամ գերազանցեցինք 2019թ. այցելություններն ամսվա կտրվածքով՝ գրանցելով 144576 այցելու, 2019թ. նոյեմբերին գրանցված 140376 այցելուի դիմաց։ Կասկած չկա, որ այս այցելուների մեծ մասը եղել են հենց Ռուսաստանից։ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներից զատ, այլ երկրների պարագայում մուտքերի ու ելքերի մեծ տարբերություններ նախորդ տարի չեն նկատվել։ Նույնիսկ Ուկրաինայի դեպքում, թեև թվում էր, թե այդպես չպիտի լիներ։ Ուկրաինայից մուտքերն ու ելքերը գրեթե հավասար են։ Տարբերությունն ընդամենը 37 է։ Այսինքն՝ ինչքան եկել են, գրեթե ամբողջությամբ գնացել են։ Հայաստանում չեն մնացել։ Ավելի քան 1000-ով գերազանցել է իրանցիների ելքը Հայաստանից։ Ելքերի տարբերությունն ավելի մեծ է նաև Միացյալ Նահանգների պարագայում՝ շուրջ 800-ի կարգի։ Մյուս երկրների դեպքում մեծ տարբերություններ չկան։ Գրեթե որքան եկել, այնքան էլ գնացել են։ Այնպես որ, հիմնական դրսևորումներն արտահայտվել են Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժերի պարագայում։ Եթե Հայաստանից ավելի շատ գնացել են, ապա Ռուսաստանից եկել են, գուցե նաև այլ երկրներ տեղափոխվելու ակնկալիքով։Ավելին13:2216.01.23 -
ԱշխարհՆեպալում ինքնաթիռի վթարից հետո սուգ է հայտարարվել. փրկարարները ողջ մնացածների գտնելու հույս չունենՆեպալում այսօր սգո օր է հայտարարվել երկրում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որն առնվազն 68 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին: Yeti Airlines ավիաընկերության ATR -72 ինքնաթիռը Կատմանդուի օդանավակայանից դուրս էր եկել հունվարի 15-ի առավոտյան ժամը 10:33-ին և վայրէջքից րոպեներ առաջ վթարի էր ենթարկվել Պոկհարայի հին և նոր օդանավակայանների միջև: Ինքնաթիռն ընկել էր կիրճը և ջախջախվել, որից հետո հրդեհ էր բռնկվել: Ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: 68 մարդու մարմին հաջողվել է գտնել, մյուս 4-ի որոնումները դեռ շարունակվում են: Ըստ ոստիկանության՝ որևէ մեկին ողջ գտնելու հույսեր չկան: Ինքնաթիռում եղել են նաև 15 օտարերկրյա քաղաքացիներ Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից և Իռլանդիայից: Հնդկական Zeenews պարբերականն իր հերթին հաղորդում է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը, որը մեծ դեր կխաղա ավիավթարի հետաքննության հարցում: Սա վերջին 30 տարվա ընթացքում Նեպալում տեղի ունեցած ամենախոշոր ավիավթարն է: 1992 թ.-ին Նեպալում վթարի էր ենթարկվել Պակիստանի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը, որում գտնվող 167 մարդիկ մահացել էին: The Guardian-ը հիշեցնում է, որ 2000 թ.-ից ի վեր ինքնաթիռի կամ ուղղաթիռի վթարների պատճառով Նեպալում շուրջ 350 մարդ է մահացել:Ավելին13:1516.01.23 -
Շոու բիզնես«Նեմրա»-ն երկրպագուներին է ներկայացրել If you go երգի տեսահոլովակը«Նեմրա» ռոք խումբը երաժշտասերների դատին է հանձնել վաղուց սիրված «Եթե դու գնաս» (If you go) երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է: Հոլովակն արդեն համացանցում է:Ավելին13:0716.01.23 -
ԱշխարհՇակիրան մեկնաբանել է իր աղմկահարույց հիթըԿոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան մեկնաբանել է իր նոր, մեծ աղմուկ հանած 53 երգը, որում, ըստ ենթադրությունների, աստղը քննադատում է նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիս Ժերար Պիկերին և նրա այժմյան ընկերուհուն: Ինչպես գրում է Daily Mail-ը, թողարկումից հետո երգն անմիջապես հայտնվել է Spotify-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում և դարձել հարթակի պատմության մեջ մեկ օրվա ընթացքում ամենաշատ սթրիմներ ունեցող լատինական երգը: 45-ամյա Շակիրան այս նվաճման կապակցությամբ ինստագրամյան էջում գրել է, որ երգը «այն կանանց համար է, որոնք ոտքի են ելնում նրանց դեմ, ովքեր ստիպում են նրանց անկարևոր գալ»: «Ես ուզում եմ գրկել միլիոնավոր կանանց, որոնք ընդվզում են նրանց դեմ, ովքեր ստիպում են մեզ անկարևոր զգալ։ Կանայք, որոնք պաշտպանում են այն, ինչ զգում և մտածում են, և ձեռք են բարձրացնում, երբ համաձայն չեն, նրանք իմ ոգեշնչումն են», - գրել է Շակիրան: Թեև երգում Պիկեի անունը չի նշվում, սոցցանցերի օգտատերերը վստահ են, որ խոսքը հենց նրա մասին է։ Երգը սկսվում է հետևյալ բառերով. «Կներես, ես արդեն այլ ինքնաթիռ եմ նստել։ Ես այստեղ չեմ վերադառնա, մեկ այլ հիասթափություն չեմ ուզում»։ Նաև երգում Շակիրան նշում է, որ ինքն արժե «երկու 22 տարեկան» և ավելացնում, որ արդեն «գերազանցել է» իր նախկին սիրեցյալին.«Ահա թե ինչու դու քո նման աղջկա հետ ես»: Նշենք, որ ներկայում Պիկեն 23-ամյա ուսանողուհու հետ է հանդիպում: «Դու կարծում էիր, որ ինձ ցավեցնելու ես, բայց դու ինձ ավելի ուժեղ դարձրեցիր: Դու այնքան ջանք ես գործադրում չեմպիոն երևալու համար, բայց երբ ես քո կարիքն ունեի, դու ցույց տվեցիր քո վատագույն կողմը: Ինձ նման գայլը քո նմանների համար չէ», - ասվումէ երգի տեքստում։ Երկրորդ տան վերջում Շակիրան նախկինին մաղթում է «ամենայն բարիք իր ենթադրյալ փոխարինողի հետ» և պնդում, որ Պիկեն «Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ի հետ»։ «Բարսելոնա»-ի նախկին պաշտպանն արդեն հասցրել է արձագանքել վերջին տողին. նա իսպանական Kings League-ի ուղիղ եթերին եկել է Casio ժամացույցով և հայտարարել, որ շահավետ հովանավորչական պայմանագիր է կնքել ապրանքանիշի հետ։ «Այս ժամացույցը կծառայի ողջ կյանքի ընթացքում», - ասել է նա: Հիշեցնենք, որ Շակիրան և Պիկեն 11 տարվա համատեղ կյանքից հետո հունիսին հայտարարել են իրենց բաժանման մասին. նրանք ունեն երկու որդի՝ ինը տարեկան Միլանը և 7 տարեկան Սաշան:Ավելին13:0016.01.23 -
Շոու բիզնեսԻնչպես է Քիմ Քարդաշյանն արձագանքել Քանյե Ուեսթի գաղտնի ամուսնությանըԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փիլիսոփայորեն է արձագանքել նախկին ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի գաղտնի ամուսնության մասին լուրին։ Նա իրեն ոչ բնորոշ մի քանի գրառում է արել «Ինստագրամ» սոցցանցում։ Հունվարի 12-ին ամերիկյան պարբերականները գրել էին, որ Քանյեն գաղտնի ամուսնացել է դիզայներ և ճարտարապետ, «Yeezy» նորաձևության ընկերության աշխատակից Բիանկա Սենսորիի հետ։ Ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվել, սակայն զույգը գաղտնի արարողության ժամանակ մատանիներ է փոխանակել։ Քիմն «Ինստագրամի» սթորի բաժնում գրել է, որ իր մոտ ներկա պահին լռության շրջան է, ու չկա որևէ բան, ինչի մասին կցանկանա խոսել։ Բացի այդ, նա նշել է, որ շատ անելիք ունի։ Հետո հեռուստաաստղը գրել է. «Քոսոտ ոչխարը սովորաբար այծի է վերածվում, եթե շարունակում է ճիշտ ուղղությամբ շարժվել»: «Մարդիկ, որոնք ցանկանում են տեսնել ձեր հաղթանակը, կօգնեն ձեզ հաղթել: Հիշե՛ք սա»,- այսպես է Քիմը եզրափակել իր գրառումները։ Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի 4 երեխա, որոնցից երկուսը փոխնակ մոր միջոցով են լույս աշխարհ եկել։ Երեխաների հայրը Ուեսթն է, որից Քիմը բաժանվեց 2022 թվականին։Ավելին12:5416.01.23 -
ԵրևանՀրդեհ՝ Եկմալյան փողոցումՀունվարի 16-ին՝ ժամը 10։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եկմալյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինության տարածքում։ Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։59-ին, մարվել՝ 11։26-ին։Ավելին12:4716.01.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը կմեկնի ՎիեննաՀունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։Ավելին12:4016.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ներքաղաքական կյանքը՝ շրջափակված Արցախում. բլոկադայի 36-րդ օրըԱվելին12:3016.01.23 -
Հասարակական41-ամյա վարորդի կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվելՀունվարի 4-ին հաղորդվել էր, որ Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21099»-ի 60-ամյա ուղևոր Մնացական Հայրապետյանը մահացել էր, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 14-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Հայրապետյանը, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2916.01.23 -
ԱրցախԱրցախում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը14 երեխա գտնվում է Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում: Ըստ տեղեկագրի՝ 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Տեղեկագրում նշվում է, որ 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 14,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:Ավելին12:2516.01.23 -
ՀասարակականԴանակահարություն՝ «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում․ 49-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, որով տեղեկացվել է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել: Նույն օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քննչական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի: Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2016.01.23 -
Արտաքին քաղաքականությունՄենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահՖրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը: Բացի այդ, Ֆրանսիան կարևորում է այն գործողությունների իրականացումը, որոնք կբերեն խաղաղության հաստատման, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի բացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որի գլխավորած պատվիրակությունն օրերս Երևանում էր: - Տիկին Յաել Բրաուն-Պիվե, ինչպես հայտնել էիք Ձեր թվիթերյան գրառմամբ՝ Հայաստան եք եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով: Գիտեք՝ հիմա դժվարին ժամանակներ են հայ ժողովրդի համար. Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում լուրջ հումանիտար խնդիրներ են ծառացել: Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Ֆրանսիան՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը, միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում Ֆրանսիայի հասցեին հնչեցված՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատություններին: -Ես այստեղ եմ եկել խորհրդարանական պատվիրակությամբ, որպեսզի անցյալ տարվա նոյեմբերին մեր ընդունած բանաձևից հետո վերահաստատենք մեր համերաշխությունն ու եղբայրությունը Հայաստանին և Հայաստանի ժողովրդին: Ֆրանսիան խստորեն դատապարտել է Լաչինի միջանցքի փակումը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում երկու անգամ նախաձեռնել է Հայաստանի այս իրավիճակի վերաբերյալ հարցի քննարկում: Անցյալ տարվա հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ Պրահայում տեղի է ունեցել քառակողմ հանդիպումը, որի արդյունքում որոշակի համաձայնություն է ստացվել: Այսինքն՝ Ֆրանսիայի ջանքերը սահմանափակվում են ոչ միայն մեր հայտարարած, մեր ցուցաբերած համերաշխությամբ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններով՝ միջազգային ամենաբարձր մակարդակով, որոնց նպատակն է այս տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն: Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած այս հանդիպման արդյունքներից մեկն է նաև ԵՄ-ի դիտորդական խմբի տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով, որը թույլ տվեց մեղմել լարվածությունը: Կարծում եմ, որ Եվրամիության հետ պետք է շարունակել այս ուղղությամբ ջանքերը: Այդ առումով մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը նույնպես կիսում է խաղաղության հաստատման այս նպատակը, ուստի պետք է իրականացնել այն գործողությունները, որոնք կբերեն այդ խաղաղության հաստատմանը, մասնավորապես՝ բացել Լաչինի միջանցքը և ազատել ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Մենք միշտ պատրաստ ենք քննարկել բոլոր կողմերի հետ, քանի որ կարծում ենք, որ միայն խաղաղությունը կարող է տարածաշրջանում ապահովել շարունակական կայունություն: -Ֆրանսիայի Ազգային ժողովը նախորդ տարեվերջին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Սակայն ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ընդունված բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս պարագայում ի՞նչ ուժ ունի ընդունված բանաձևը: Իսկ ի՞նչ գործնական քայլեր կարելի է ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից՝ ստիպելու Ադրբեջանին, օրինակ, դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլն: -Իսկապես Ազգային ժողովի դիրքորոշումն անկախ դիրքորոշում է: Այն ներկայացնում է պատգամավորների դիրքորոշումը: Եվ նույնիսկ, եթե այն միաձայն է ընդունվել, այնուամենայնիվ կառավարության համար պարտավորեցնող չէ: Եվ կառավարությունը կարող է իր պատկերացումներն ունենալ ու ամբողջությամբ չկիսել այն ամենը, ինչ ասվել է բանաձևում: Բնականաբար, մեր և կառավարության նպատակները նույնն են, եթե նույնիսկ եղանակները տարբեր լինեն: Մենք նախևառաջ շարունակում ենք երկխոսությունը կառավարության հետ, որպեսզի հասնենք համատեղ համաձայնության, բայց նպատակները մեկն են, այն է՝ տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման այն միջոցներով, որ մենք ունենք մեր տրամադրության տակ և հաշվի առնելով այն տեղն ու դերը, որ մենք ունենք: Բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան գործում է շատ տարբեր հարթակներում՝ լինեն երկկողմ հարաբերությունները, բազմակողմ հարաբերությունները եվրոպական հարթակներում: Եվ նպատակն է միջազգային համայնքին, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ այս հարցի խաղաղ կարգավորման: Եվ այդ կարգավորումը, բնականաբար, պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պահպանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը: -Խոսենք նաև հայ-ֆրանսիական հարաբերություններից: Ըստ Ձեզ՝ երկու երկրները ո՞ր ոլորտներում են առավել հաջող համագործակցում և ո՞ր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, խորացնելու ներուժ կա: -Համագործակցությունները բազմազան են, այդ պատճառով դժվար է դրանք դասակարգել ու որոշակի հիերարխիա սահմանել: Մի կողմից կա տնտեսական համագործակցությունը, որին լուրջ խթան տրվեց մասնավորապես 2022 թվականի մարտին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագիրը կրող մեծ տնտեսական ֆորումի ժամանակ: Ի դեպ, Զարգացման ֆրանսիական գործակալությունը շուտով գրասենյակ կունենա նաև Հայաստանում: Շատ լուրջ համագործակցություն կա նաև կրթական ոլորտում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի զարգացմանն է խթան տրվում այդ ոլորտում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ մեր կապերը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացումը: Համագործակցություն կա առողջապահական ոլորտում: Վաղը (14.01.2023) մենք հանդիպելու ենք մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների՝ ՀԿ-ների, որոնք գործում են նաև մարդասիրական ոլորտում, օգնություն են տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, տուժածներին: Եվ մեզ համար կարևոր է նաև խորապես տեղեկանալ այս իրավիճակին: Եվ վերջապես ՀՀ ազգային ժողովի հետ միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Կարծում եմ՝ կարևոր է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ևս կարողանա ամբողջապես գործի դրվել և արդյունք տալ: -Տիկին Բրաուն-Պիվե, կցանկանա՞ք որևէ բան հավելել: -Շատ ուրախ էի բացահայտելու ձեր երկիրը: Ցավում եմ, որ ավելի երկար չեմ կարողանա մնալ: Հուսով եմ, որ կրկին առիթներ կունենամ այստեղ գալու և որ հաջորդ անգամ իմ այցի ժամանակ արդեն խաղաղություն հաստատված կլինի բոլորի համար:Ավելին12:1516.01.23 -
ՔաղաքականՊՆ-ն հույժ գաղտնի է պահում ԶՈՒ ողջ անձնակազմին տրված պարգևավճարների չափի մասին տեղեկությունը2022թ.-ի մայիսին և դեկտեմբերին Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտոնային դրույքաչափի 50 %-ի և 100 %-ի չափով պարգևավճար էր ստացել։ Tert.am-ը հարցում էր ուղարկել ՊՆ՝ տեղեկանալու, թե որքա՞ն էր կազմել ստացած պարգևավճարների ընդհանուր չափը։ Մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից տեղեկացրել են, որ տեղեկությունը համարվում է հույժ գաղտնի՝ հղում անելով օրենքի համապատասխան կետերին։Ավելին12:1016.01.23 -
ՀայաստանԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԱյսօր ԱՄՆ դեսպանատունը փակ է։ Դեսպանատունը փակ է Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ, հայտնում են դեսպանությունից։ Այսօր Միացյալ Նահանգները հարգանքի տուրք է մատուցում քաղաքացիական իրավունքների առաջատար այս գործչին, որն օգնեց փոխել պատմության ընթացքը ոչ բռնի պայքարի ճանապարհով։Ավելին12:0516.01.23 -
ԱրցախԱրցախի ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։Ավելին12:0016.01.23