Լրահոս

2023-01-14
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրաձիգներն արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում
    Հայաստանը ներկայացնող հրաձիգները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամները` Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Կարապետյանը Սլովենիայի Ռուժ քաղաքում ընթացող ISSF-ի Գրան Պրիի 10 մետր օդամղիչ ատրճանակի թիմային ձևում դուրս եկան եզրափակիչ և գրավել են երկրորդ տեղը`դառնալով արծաթե մեդալակիր: Առաջին տեղում Վրաստանի հավաքականի թիմն է, իսկ երրորդ տեղերը զբաղեցրեցին Մեծ Բրիտանիայի և Չեխիայի ընտրանինները: Էլմիրա Կարապետյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է և արդեն իսկ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի:
    23:40
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նա ճիշտ որոշում կայացրեց․ Անչելոտի
    Կարլո Անչելոտին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխության մասին։
    23:30
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կյանքից վաղաժամ հեռացել է ազատ ոճային ըմբիշ, սպորտի վարպետ Անդրանիկ Եդիգարյանը
    ՀԸՖ տեղեկացնում է, որ կյանքի 51-րդ տարում մահացել է ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, սպորտի վարպետ, մարզիչ, Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից Անդրանիկ Եդիգարյանը: Վերջինս Արշալույս գյուղից էր, որտեղ տարիներ շարունակ զարգացրել է ազատ ոճի ըմբշամարտը: ՀԸՖ-ն ցավակցում է Եդիգարյանների ընտանիքին և հարազատներին և կիսում է կորստի ցավը:
    23:23
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կատարը հայտնել է, որ կօգնի կայունացնել գազի գները ԵՄ-ում
    Ռուսաստանից գազը կվերադառնա ԵՄ, ինչը մեծ ներդրում կլինի և կօգնի կայունացնել գները:
    23:20
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը
    Հունվարի 14-ին՝ ժամը 20:15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 100 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատարը. վերջինս շարունակել է ընթացքը:
    23:15
    14.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը հայտնում է հաջող հարձակման մասին, Զելենսկին պնդում է՝ «Ռուսաստանում իրար կրծում են»
    Կիևի քաղաքապետը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին իջնել ռմբապաստարաններ:Ըստ Կլիչկոյի՝ ռուսական բանակը թիրախավորել է Կիևի ենթակառուցվածքները: Ռուսաստանից և Ուկրաինայից հակասական լուրեր են գալիս Սոլեդարը գրավելու մասին: Կիևը պնդում է, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են: Պատերազմը չի ավարտվի, եթե, ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի,Դաշնությունը զգա, որ Ուկրաինայի տարածքից դեռ վտանգ է սպառնում Ռուսաստանին:
    23:10
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում իրավիճակը մոտենում է վտանգավոր գծի
    Հակառակ բանակցություններին՝ միջանցքը մնում է փակ: Պաշտոնական տեղեկագրում ներկայացված ցուցանիշներն առավել քան խոսուն փաստում են, որ իրավիճակը շրջափակված Արցախում մոտենում է վտանգավոր սահմանի: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում:
    23:00
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ. Tata Steel
    Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը, ով այս պահին հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի անդրանիկ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Tata Steel Masters 2023-ին այս անգամ մասնակցում են 14 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին,Ուեսլի Սոն և այլոք: Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը
    22:50
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Արցախի ընտրություններն ու Վարդանյանի հրաժարական արվում են Ադրբեջանի պահանջով, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է․ Տիգրան Աբրահամյան
    Առավոտից Արցախում պաշտոնական մակարդակով նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին են խոսում, օրվա վերջ պետնախարարի ու նախագահի հնարավոր հրաժարականի, որոնք, բնականաբար, իրար հետ փոխկապակցված գործընթացներ են։ Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Մի քանի դետալ դեռ բացակայում է իրավիճակը ողջ խորությամբ գնահատելու համար, սակայն եթե այս ամենն արվում է ադրբեջանական պահանջով ու նախընտրություններով, ըստ այդմ՝ ադրբեջանական խաղի կանոններին ենթարկվելու տրամաբանության ներքո, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։ Անկախ նրանից, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գործարք է առաջարկել՝ ադրբեջանական դաշտ մտնելն ինքնին տապալում է»։
    22:48
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի
    Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 49 դեպք, մահացել է 1 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում մահերի թիվը հասել է 144 հազար 724-ի: Գրանցված 49 նոր դեպքից 25-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 462 հազար 495 դեպքից 7 մլն 336 հազար 691-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 175 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
    22:40
    14.01.23
    Ավելին
  • Արցախ
    Շրջափակված Արցախում կարող են արտահերթ ընտրություններ լինել. «Իրավիճակը հիմա այլ է»
    Արցախում քաղաքական և հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար չի բացառվում նախագահի ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: «Արցախպրեսին» Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ հնարավոր ընտրությունների դեպքում առաջադրվելու է: Արցախում նոր իշխանություն ձևավորելուն կողմ է նաև հանրապետության նախկին արտգործնախարարը: Դավիթ Բաբայանի կարծիքով՝ 2020-ին ձևավորված իշխանությունը վերանայելու կարիք կա, քանի որ պատերազմից առաջ և հետո տարբեր են Արցախի խնդիրները:
    22:30
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է հուշել քթարտադրության գույնը
    Քթարտադրության գույնը շատ բան կարող է ասել ձեր առողջության մասին: Թեպետ բժիշկները հազվադեպ են այն օգտագործում որպես հիվանդության առաջնային ախտորոշման մեթոդ, այնուամենայնիվ, քթարտադրության տարբեր գույներ ունեն տարբեր նշանակություն։ Մաքուր կամ թափանցիկ. Սա համարվում է նորմալ: Այս դեպքում այն հիմնականում պարունակում է ջուր՝ սպիտակուցներով, հակամարմիններով և լուծված աղերով, որոնք արտադրվում են քթի հյուսվածքների կողմից: Սպիտակ. Քթի այտուցված, բորբոքված հյուսվածքները դանդաղեցնում են արտադրության արտահոսքը, ինչի արդյունքում այն կորցնում է խոնավությունը և դառնում ավելի խիտ: Սա կարող է լինել ռնգային վարակի կամ մրսածության նշան: Դեղին. Մրսածությունը կամ վարակը զարգանում է և դրանց դեմ պայքարող բջիջները շտապում են դեպի վարակի օջախ: Դրանց թվում են նաև արյան սպիտակ բջիջները, որոնք հյուծվելուց հետո տեղափոխվում են լորձաթաղանթ՝ արտադրությանը տալով դեղնավուն երանգ: Կանաչ. Այս պարագայում իմունային համակարգը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Արտադրությւոնը խիտ է, մեռած և հարուստ սպիտակ բջիջներով: Պետք է զգոն լինել, քանի որ վարակի մեծ հավանականություն կա: Իսկ ջերմության կամ սրտխառնոցի դեպքում, շտապ դիմել բժշկի: Վարդագույն կամ կարմիր. Հուշում է, որ քթի հյուսվածքներն ինչ-որ խնդիր ունեն, գուցե այն չոր է կամ գրգռված, որն էլ կարող է պատճառ դառնալ արյունային արտադրության: Շագանակագույն. Այն նույնպես վկայում է արյան և վնասվածքների մասին։ Սև. Մուգ գույնը կարող է լինել ծխախոտի հետևանք, իսկ առավել բարդացած դեպքերում՝ սնկային լուրջ վարակի նշան:
    22:20
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արջուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 14-ին, ժամը 15։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի տանիքում (մոտ 216 քմ)․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։08-ին, մարվել՝ 16։35-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ), պատշգամբի և խոհանոցի առաստաղը (մոտ 8 քմ)։
    22:13
    14.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Արցախն ունի 1-2 ամիս, Հայաստանը՝ 1-2 տարի». հակառուսական քայլերի հետևանքները
    Այս շաբաթ Մոսկվայից, ըստ էության, ակնարկեցին, որ Հայաստանի իշխանությունը վերախմբագրել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Կարծում են քաղաքագետները: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի դիվանագիտական լեզուն թարգմանելով՝ նրանք հասկացել են, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, ինչի հետևանքով կարճացել է Մոսկվայի լեզուն:
    22:10
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական իշխանությունները նախկինում կազմակերպել են հարձակումներ Հայաստանի գյուղերի վրա ու թալանել գյուղացիների ունեցվածքը․ Արման Թաթոյան
    Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիներ» բացահայտ կեղծ թեզը, որով նա նկատի ունի Հայաստանը, իրականում բոլորովին այլ՝ օկուպացիոն ու նոր ագրեսիայի նպատակներով է, այն էլ հայերի նկատմամբ էթնիկ թշնամանքի ադրբեջանական այս քաղաքականության պայմաններում: Այս մասին գրել է «Թաթոյան հիմնադրամ»–ի ղեկավար Արման Թաթոյանը։ «Արխիվային փաստաթղթերն ապացուցում են՝ ադրբեջանական իշխանությունները նախկինում տարբեր ավազակախմբերի միջոցով կազմակերպել են հարձակումներ Հայաստանի գյուղերի վրա ու թալանել գյուղացիների ունեցվածքը, որքան հնարավոր է վնասներ հասցնել նրանց: Օրինակ՝ խորհրդային տարիներին Քրդստանի տարածքից ավազակախմբերի կողմից Հայաստանի Զանգեզուրի (Սյունիք) սահմանային հայկական գյուղերի վրա հարձակումներն ու թալանն այնքան էին սաստկացել, որ Զանգեզուրի գավառի գործադիր կոմիտեի դիմումների հիման վրա՝ ՀՍԽՀ կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ) 1924 թ. մարտի դիմումի հիման վրա մայիսի 14-ին Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեն Զանգեզուրի և Քրդստանի սահմանները որոշող հանձնաժողովին հանձնարարեց մայիսի վերջին տարածաշրջան մեկնել: Սահմանային հանձնաժողովը որոշումը կայացրեց հունիսին, իսկ ԿԳԿ-ն հաստատեց օգոստոսի 18-ին, բայց այս որոշումներն այդպես էլ չկենսագործվեցին: Մեկ այլ օրինակ՝ 1921թ. սկսած Ադրբեջանի Զանգելանի գավառի գործադիր կոմիտեն հավակնություններ էր հանդես բերում Հայաստանի Մեղրու շրջանի Ալդարա (ներկայում՝ Ալվանք) և Թղութ գյուղերի նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ՝ այդ գյուղերի ադրբեջանցի բնակիչները հրաժարվում էին ենթարկվել Խորհրդային Հայաստանի տեղական իշխանություններին, վճարել հարկերն ու տուրքերը: Սա այն դեպքում, երբ Մեղրու ղեկավարությունն ունեցած սուղ միջոցներից սերմացու և անհրաժեշտ պարագաներ էր հատկացնում նշյալ գյուղերին: Նման քայլերով Ադրբեջանի իշխանությունները հող էին նախապատրաստում այս տարածքներն Ադրբեջանին բռնակցելու համար: Այս ամենից պետք է դասեր քաղել՝ մեր օրերում ադրբեջանական օկուպացիայի զարգացում, նոր ռազմական ագրեսիա և ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով: Ցավոք, այն ժամանակ դեռ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել, ինչը շարունակաբար հանգեցրել է տարածքային կորուստների»:
    22:05
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մանուէլ Պետրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց գործող չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը, այս անգամ հաղթելով Սարգիս Սարգսյանին: Հաղթանակ տոնեցին նաև Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հաբոկյանը: Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է, ով 2 հնարավորից ունի 2 միավոր: 1,5-կանա միավոր ունեն Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը: Առաջնության երրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի 15:00-ին:
    22:00
    14.01.23
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարում է, ՌԴ ՊՆ-ն՝ բանակցում, Հայաստանը՝ ահազանգում. բլոկադայի 34-րդ օրը
    Բերձորի շրջափակման 34-րդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակի մարտունակությունը բարձր պահելու հրաման է տվել՝ հնարավոր սադրանքները չեզոքացնելու համար: Հուլուսի Աքարն այս հանձնարարականն իջեցրել է այն ֆոնին, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ շարունակում է բանակցել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար:
    21:50
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պիկեն հումորով է արձագանքել Շակիրայի՝ իրեն ուղղված տեսահոլովակին
    «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, ով ներկայումս կազմակերպում է «Քինգս լիգան»՝ իսպանական ֆուտբոլային մեդիալիգան, հումորով է արձագանքել իր նախկին սիրելիի՝ կոլումբիացի երգչուհի Շակիրայի նոր երգին։ Օրերս համացանցում հայտնվեց Շակիրայի նոր տեսահոլովակը, որը հասցեագրված էր Պիկեին․ զույգը բաժանվել էր 12 տարվա հարաբերություններից հետո: Տեքստում Շակիրան նախատել է Պիկեին. «Դու փոխեցիր Ferrari-ն Renault Twingo-ի հետ Դու քո Rolex-ը փոխանակել ես Casio-ի հետ»: Ուրբաթ օրը մեդիալիգայի նախագահների մասնակցությամբ կոնֆերանս է տեղի ունեցել, որտեղ Պիկեն կատակով հայտարարություն է արել. «Քինսգ լիգան համաձայնության է եկել Casio-ի հետ պայմանագրի շուրջ։ Մենք այստեղ շատ հաշվիչներ ունենք և շատ ժամացույցներ: Այս ժամերը, այս անիծյալ ժամերը, դրանք կյանքի համար են»: Միևնույն ժամանակ, ինքը՝ Պիկեն, հանդիպման ժամանակ կրում էր Casio ժամացույց։
    21:40
    14.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանը կլքի՞ պաշտոնը
    Ոչ Արցախի կառավարությունը, ոչ նախագահականը չեն արձագանում Մեդիահաբի հրապարակած տեղեկությանը, թե վաղը Ռուբեն Վարդանյանը հրաժեշտ կտա Արցախի պետական նախարարի պաշտոնին: Թե Արցախի կառավարություն, թե նախագահական «Հայլուրի» զանգերը մնացին անպատասխան:
    21:36
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
    Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովըկգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտում է ՀՖՖ-ն: Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖԳործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականիգլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկվածթեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ ԱլեքսանդրՊետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքայինհավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայիառաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգայինհավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկաններիառաջնության չեմպիոն։ Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան. «Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993 «Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994 ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998 ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999 «Սպարտակ» Սումի – 2000 «Վիննիցա» - 2001 «Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001 «Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005 Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010 Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011 Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012 Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013 Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014 Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015 Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016 Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017 Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018 Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019 Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020 Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021 Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022
    21:30
    14.01.23
    Ավելին