Լրահոս
2023-01-16
-
Արտաքին քաղաքականությունԿանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումըԿանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը: «Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ», - գրել է պատգամավորն Twitter-ի իր էջում: Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը կցել է մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆան Բերժերոնի գրառումը, ըստ որի՝ «Քվեբեկի դաշինք» կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների ու նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում տեղի կունենա «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման վերաբերյալ»:Ավելին11:5016.01.23 -
Հասարակական«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2608 դիմում և գրություն«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2608 դիմում և գրություն, հայտնում է հիմնադրամը: Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։ Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1154 ելքային գրություն։ Նշենք‚ որ 2022թ. հիմնադրամի փաստաթղթաշրջանառության բաժնում մուտք է եղել 8384 գրություն (2021թ. այդ թիվը 7055 էր)։ Նախորդ տարի արձանագրվել է 4166 ելքային գրություն՝ 2021 թվականի 4307-ի փոխարեն։Ավելին11:4016.01.23 -
ԻրավականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 30 ՃՏՊ. 1 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 13-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք: Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության` 20, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ֆիզիկական ներգործության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, խոշտանգման, սուտ մատնության, ինքնիրավչության, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և վստահված գույքը հափշտակելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 15 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:3016.01.23 -
ՄիջազգայինՇվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային չեն արտահանձնել մոտ 130 ահաբեկիչների. ԷրդողանՇվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են մոտ 130 ահաբեկիչների արտահանձնել Թուրքիային, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք Շվեդիային և Ֆինլանդիային ասացինք՝ որպեսզի ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատվի, անհրաժեշտ է մեզ մոտ 130 ահաբեկչի արտահանձնել։ Ցավոք, դա չարվեց», – ասել է Էրդողանը, ելույթ ունենալով Մուղլայում, և նրա ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Նա նշել է, որ Շվեդիան, մասնավորապես, հրաժարվել է արտահանձնել Թուրքիայում ազատազրկման դատապարտված լրագրող Բյուլենթ Քենեշին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Ստոկհոլմը վերջ չի տվել երկրում գործող ահաբեկիչներին։Ավելին11:2016.01.23 -
ՏնտեսականՏնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի168.am-ը գրում է․ Արցախում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոր ռիսկեր է ստեղծել տնտեսության անվտանգության համար։ Որքան էլ իշխանությունները դա չնկատելու տան ու ինքնամոռաց փառաբանեն անցած տարի պատահական գործոնների արդյունքում արձանագրված աճերն ու տնտեսական միջավայրի բարելավման առումով իրենց ձեռքբերումները, դրանք դատարկ խոսակցություններ են լինելու, առանց անվտանգային միջավայրի։ Տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներն ազդում են առաջին հերթին՝ ներդրումների և հատկապես՝ օտարերկրյա ներդրումների վրա։ Այդ ազդեցությունն առաջիկայում անպայման կտեսնենք։ Թեև մինչ այդ էլ այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունը փայլում էր ներդրումային ակտիվությամբ։ Այդ են վկայում նաև կատարված ներդրումների վերաբերյալ հրապարակված վերջին պաշտոնական ցուցանիշները։ Հայտարարությունները, որոնք երբեմն-երբեմն հնչեցնում են պետական պաշտոնյաները Հայաստանում իրականացված ներդրումների ու ներդրումային միջավայրի վերաբերյալ, իրականությունից շատ հեռու են։Ավելին11:1016.01.23 -
ՀասարակականԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Խորենացի փ. 3-17 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի առանձնատներ, Շիրակի փողոցի առանձնատներ, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 14, 16 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5, 5/3, 10, 11, շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 առանձնատներ, Ղափանցյան փ. 5/9, 5/162, 14/5 առանձնատներ, 11:00-17:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 1-17, 23-30, 31, 32, 33-44, 46, 48, 51, 52, 53, 58, 59 շենքեր, Կարախանյան փ. 18-22, 45, 47, 49, 50 շենքեր, թիվ 21, 116 և 117 մսուր-մանկապարտեզներ, թիվ 88 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Արարատ քաղաք՝ Կոմիտասի, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, 12:00-14:00 Մասիս քաղաք՝ Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ և Դարակերտ գյուղեր մասնակի, 11:00-16:00 Վերին Արտաշատ և Հնաբերդ գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ալավերդյան փողոց մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-16:00 Բալահովիտ գյուղ՝ «Պտղնի» Այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զինմաս, «Յուկադո», «Արծիվ» և «Ամուր Ավագյան» ՍՊԸ-ներ, «Պտղնի-2» այգեգործական ընկերություն, «Սարանիստ», «Ա․ Ավագյան», «Հայ Նավթ», «Օազիս», «Անգար», «Կլեոպատրա», «Էթեհարդ Բրաբիոն», «Ամելյա» և «Գ․ Հովսեփյան» ՍՊԸ-ներ, «Գեղարդ» արտադրական կոոպերատիվ, Գերեզմաններ թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Քլաբ», «Պտղնի Արծիվ-2» ՍՊԸ, Կոնյակի Կոմբինատ, Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետարգել և Պտղնի գյուղեր մասնակի, 11:00-17։00 Առինջ գյուղ՝ Մ․Մկրտչյան թաղամաս մասնակի:Ավելին11:0016.01.23 -
ՀասարակականՎթարի ենթարկված երեքամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվելՀունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է: Քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:5216.01.23 -
Արտաքին քաղաքականությունՀՀ նախագահն աշխատանքային այցով Տալլինում էՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Տալլին: Նախատեսված են հանդիպումներ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ:Ավելին10:4516.01.23 -
ՀասարակականԵրևանի Սարի Թաղի 15-րդ փողոցում ավտոմեքենա է այրվելՀունվարի 16-ին, ժամը 03։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 15-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։42-ին, մարվել՝ 03։47-ին: Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը և մոտակայքում գտնվող հացի փռի մուտքի դուռը (մոտ 0.5 քմ)։Ավելին10:3716.01.23 -
Հրդեհ՝ Գյումրի քաղաքումՀունվարի 16-ին, ժամը 02։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի խանութի տանիքում (մոտ 110 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:50-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը՝ մասամբ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ջերմահարվել՝ մոտ 20 քմ:Ավելին10:3016.01.23 -
Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեռկասառույց է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեռկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին10:2216.01.23 -
ՔաղաքականԱրցախում ներքաղաքական իրավիճակն էականորեն լիցքաթափվել է․ ԱբրահամյանԱրցախում ներքաղաքական իրավիճակը էականորեն լիցքաթափվել է, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հույս ունեմ, որ հատկապես Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում սթափությունը, ադեկվատությունը, ողջամտությունը, տրամաբանությունը, իմաստությունը չի լքի հիմնական դերակատարներին և Արցախի համար հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի։ Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը», - ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։Ավելին10:1516.01.23 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 5 մեքենաներ. կա տուժածՀունվարի 15-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1972 թ․), «BMW» (վարորդ՝ Մ․ Ռ․), «Nissan Murano» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1993 թ․), «Kia Forte» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1995 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ․ Ա․-ին (ծնված 1976 թ․), ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ա․-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին10:0716.01.23 -
Հասարակական«Mazda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բռնկվել. կա տուժածՀունվարի 16-ին, ժամը 02։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Չ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և Կորյունի փողոցի թիվ 5 շենքի պատին ու բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։53-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։Ավելին10:0016.01.23 -
ՍպորտՀուսով եմ՝ նա կշարունակի գոլեր խփել և վճռել խաղերի ելքը․ Բենզեման՝ Ռոնալդուի մասինԿարիմ Բենզեման խոսել է Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Ավելի վաղ «Ալ-Նասրի» հարձակվողն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից առաջ այցելել էր Մադրիդի «Ռեալի» մարզմանը Սաուդյան Արաբիայում և հաջողություն մաղթել թիմին։ «Կարծում եմ, որ Կրիշտիանուն լավ է վիճակում է: Մենք հանդիպեցինք նրա հետ։ Հուսով եմ՝ նա կկարողանա շարունակել գոլեր խփել և վճռել հանդիպումների ելքը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը։Ավելին00:0016.01.23
2023-01-15
-
Արտաքին քաղաքականություն2023 թվականին ՀԱՊԿ 4 զորավարժությունից 3-ը կանցկացվի ԲելառուսումՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին կիրակի STV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։ «Ռազմական գծով՝ կազմակերպության տարեկան անցկացրվելիք չորս զորավարժությունից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում. դրանք ժարագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժություններն են: Այս ամենը սեպտեմբերին տեղի կունենա մեր երկրի տարածքում»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ՝ Հայաստանի տարածքում նախատեսված զորավարժությունները չեն կայանա:Ավելին23:4515.01.23 -
ԱշխարհԱՄՆ-ում հայտնաբերվել են 400 հազար դոլար արժողության գողացված արվեստի գործերԱՄՆ-ում 400 հազար դոլար արժողությամբ արվեստի 5 գողացված գործ է հայտնաբերվել, հայտնում է Fox 31-ը՝ հղում անելով Բոուլդեր քաղաքի ոստիկանության բաժանմունքին։ Դեկտեմբերի 14-ին կողպված բեռնատարից իրեր են գողացել, մեքենայի կողպեքը կտրել են։ Իրավապահները գործել են հուշումով: Այն, որ արվեստի գործերը գտնվում են Լեյքվուդի հյուրանոցում, հայտնի են դարձել շաբաթ օրը։ Երկու քաղաքների ոստիկանները միասին աշխատել են։ Նրանք խուզարկել են հյուրանոցի սենյակը և ձերբակալել կասկածյալին։ Վերջինը 31-ամյա տղամարդ է եղել։ Ոստիկանները նրա մոտից հայտնաբերել են նաև գողացված այլ իրեր՝ զենք և էլեկտրոնիկա։ Խուզարկության ժամանակ նրանք նաև թմրանյութ են հայտնաբերել։Ավելին23:3015.01.23 -
ԱշխարհՎերմակի հետ ամուսնացած բրիտանացի կինը պատմել է ամուսնու հետ հարաբերությունների մասինԲրիտանական Դևոնշիր նահանգի Էքսեթեր քաղաքից մի կին, ով ամուսնացել է իր վերմակի հետ, պատմել է հարսանիքի և ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Անսովոր զույգի պատմությունը հրապարակում է LADbible-ը։ Պասկալ Սելիչի և վերմակի հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 14-ին 120 հյուրերի ներկայությամբ։ Արարողության համար եղել է պիժամայով դրես-կոդ։ Հարսնացուն, ով այդ ժամանակ 49 տարեկան էր, բոլորին խնդրել է գալ գիշերազգեստով և հողաթափերով։ «Այս հարսանիքը գեղարվեստական նախագիծ էր, մի տեսակ ուղերձ Վալենտինի օրվա կապակցությամբ՝ ուղղված բոլորին, ովքեր երբեմն զգում են միայնակություն: Մենք փորձեցինք նրանց ասել, որ նման ժամանակներում լավ է հոգ տանել ձեր մասին, ժամանակ անցկացնել անկողնում և, հնարավոր է, ամուսնանալ անկողնու հագուստով: Ինչո՞ւ ոչ», – բացատրել է Սելիկը: Կինը վերմակի հետ իր հարաբերությունները բնութագրել է ոչ թե որպես կրքոտ սեր, այլ որպես մեծ ընկերություն։ Նա հավելել է, որ այլ ծածկոցներ էլ ունի, բայց միշտ էմոցիոնալ կապված է եղել դրանցից միայն մեկին։ Բացի վերմակից, Սելլիկն ունի նաև ավանդական զուգընկեր՝ Ջոնի անունով տղամարդը: Կնոջ խոսքով՝ նա չի խանդում ու կարեկցում է իր պահվածքին։Ավելին23:1515.01.23 -
ԱռողջապահականՆշվել է կանաչ կարտոֆիլի վտանգավորությունըԿարտոֆիլի թեթև կանաչ պալարները պիտանի չեն մարդու օգտագործման համար, դրանք պարունակում են թունավոր օրգանական միացություն, որը կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ մասին Vechernyaya Moskva-ին հայտնել է էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Սոլանինը, որը պարունակվում է կանաչավուն կարտոֆիլի մեջ, կարող է առողջության վրա մի շարք բացասական հետևանքներ առաջացնել։ Ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել նման ապրանքի օգտագործումից։ Թունավոր նյութը թունավոր ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա։ «Սոլանինը կարող է առաջացնել մի շարք բացասական հետևանքներ՝ գլխացավեր, ուշադրության դանդաղում, միկրոբիոտայի խանգարում, ստամոքս-աղիքային լորձաթաղանթի բորբոքում»,- զգուշացրել է բժիշկը։ Եթե կարտոֆիլի վրա կանաչ բծեր են հայտնաբերվում, ապա ավելի լավ է այն ամբողջությամբ կտրել կամ ապրանքը փոխարինել ավելի լավով, նշել է փորձագետը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բ.գ.թ. Պավլիչենկոն խորհուրդ է տվել ձավարեղեն ուտել սրտի հիվանդությունները կանխելու համար։Ավելին23:0015.01.23 -
ՍպորտՌոնալդուն ներկա է եղել «Միլանի» մարզմանը Սաուդյան Արաբիայում«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է եղել «Միլանի» մարզմանը Սաուդյան Արաբիայում, հայտնում է Armsport-ը: Հունվարի 18-ին «ռոսոներիները» «Ինտերի» հետ կխաղան Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում։ Հանդիպումը կկայանա Էր Ռիադում։ Հարձակվողը հանդիպել է Պորտուգալիայի հավաքականի իր խաղընկեր Ռաֆայել Լեաուի հետ։ Միլանայն ակումբը հրապարակել է ֆուտբոլիստների համատեղ լուսանկարը։Ավելին22:4515.01.23