Լրահոս
2023-01-16
-
ՄիջազգայինՌուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները հետաձգվել ենՌուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից: «Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են»,- նշել են գերատեսչությունից:Ավելին22:2016.01.23 -
ԱրցախՓորձել են ցնցել շրջափակված Արցախի ներքաղաքական կյանքը«Բերձորի միջանցքի փակ լինելու, Արցախում քաղաքական և հումանիտար ճգնաժամի պայմաններում պետության անգլուխ մնալը վտանգավոր է»,- կարծում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Արցախի սահմանադրությամբ, եթե հանրապետության նախագահը հրաժարական է տալիս, խորհրդարանը ցրվում է:Ավելին22:1516.01.23 -
ԱռողջապահականՈրոշ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման և սեքսուալ խանգարումների․ մասնագետՀայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը, անդրադառնալով շատ կարևոր մի խնդրի, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այն դեղորայքը, որը կարող էհանգեցնել տեստոստերոնի իջեցմանը և, հետևաբար, սեքսուալ խնդիրների։ «Հայտնի է շուրջ 120-ի հասնող դեղորայք, որոնք կարող են սեռական խնդիրներ առաջ բերել: Այժմ կներկայացնեմ այն դեղորայքային խմբերը, որոնք կարող են արական սեռական հորմոնի նվազման հանգեցնել: Այս խմբերի դեղորայքի կամ կոնկրետ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման, ինչը պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազմանն ու այլ սեքսուալ խանգարումների առաջացմանը: Կետոկոնազոլ՝ կիրառվում է սնկային հիվանդություների բուժման համար Ցիմետիդին՝ կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար ( ներկայումս հազվադեպ է կիրառվում ) Սպիրոնոլակտոն՝ նշանակվում է սիրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման ժամանակ Որոշ անտիդեպրեսանտներ՝ նշանակվում են հոգեկան առողջության խնդիրների ժամանակ Քիմիոթերապևտիկ դեղորայք՝ վնասում է սեռական գեղձերը, որոնք տեստոստերոն են արտադրում Օփիոիդային ( նարկոտիկ) միջոցները կամ ցավազրկողներ Ստատիններ՝ կիրառվում են խոլեստերինի իջեցման համար։ Իհարկե, վերոնշյալ դեղորայքից որոշները նշանակվում են հստակ ցուցումներով, սակայն բոլոր դեպքերում պետք է հիշել այս կողմնակի էֆեկտի մասին և հաշվի առնել հետագայում սեքսոլոգիական խնդիրների բուժման ժամանակ»,- գրել է սեքսապաթոլոգը:Ավելին22:1016.01.23 -
ԻրավականՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և ԼոռիումՀունվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4292 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 286 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 134, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 108, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 184, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 106 իրավախախտումներ։ 362 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 533-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 45 անձ։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1724 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 119 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 15, չամրակապված վարելու՝ 56, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 22, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2 իրավախախտումներ։ 103 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 364-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 17 անձ։Ավելին22:0516.01.23 -
ՏարածաշրջանԹուրքական դեղերի շուկայի հաշվին Վրաստանը կտնտեսի 200 մլն լարի․ ՂարիբաշվիլիՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մինչև 200 մլն լարի, «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։ Վարչապետը նշել է, որ բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով կառավարությունը նոր բարեփոխում է սկսել՝ նպատակ ունենալով սահմանել դեղերի գնի առավելագույն սահմանաչափ, և բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինում 40 տոկոսով։ «Թուրքիայի դեղագործական շուկան բացելուց հետո Վրաստանում դեղերի գինը նվազել է 60-80 տոկոսով։ Բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով մենք սկսել ենք նոր բարեփոխում, որն ուղղված է դեղերի գնի առավելագույն չափի սահմանմանը։ Փետրվարի 15-ից դեղագործական ընկերություններն այլևս չեն կարողանա դեղերը վաճառել նշվածից բարձր գնով։ Բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինը 40 տոկոսով»,- տեղեկացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։Ավելին22:0016.01.23 -
ՄիջազգայինՆիդերլանդների վարչապետը կարևորել է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումըՈւկրաինային տրամադրվող միջազգային ռազմական օգնության համակարգումը կարևոր նշանակություն կունենա առաջիկա ամիսներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 16-ին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ ԱՄՆ այցից առաջ: Նա պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ հունվարի 17-ին: Այցի ընթացքում Ռյուտեն նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և քննարկել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությանը վերաբերող հարցեր: «Պատրաստվելով Վաշինգտոն այցին՝ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Դնեպրում բազմաբնակարան շենքի վրա կատարված սարսափելի հարձակումը ցույց է տալիս, թե ինչու չի կարելի թույլ տալ Ռուսաստանին հաղթել պատերազմում: Միջազգային ռազմական օգնության համակարգումը կշարունակի կարևոր մնալ առաջիկա ամիսներին»,- գրել է Ռյուտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։Ավելին21:5016.01.23 -
ԻրավականԱրտաշատի ոստիկանները կանխել են հնարավոր բախումըՁեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները հունվարի 14-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Բերքանուշ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մեքնայում գտնվող անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և եկել են վիճաբանելու տեղացի մի տղամարդու հետ: Հնարավոր վեճն ու զարգացումները կանխելու համար արագ արձագանքումն անհրաժեշտ էր: Ժամը 22-ին մեքենան հայտնաբերվեց Բերքաբեր գյուղում: «Օպելում» երեք հոգի էին, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը` Սևան քաղաքի բնակիչ: Նրանք տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Խուզարկությամբ սևանցի 35-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով, իսկ տաբատի գրպանից` գաղտնի փականով ծալովի դանակ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 35-ամյա սևանցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին21:4016.01.23 -
ՄիջազգայինԷրդողանը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնելու պատասխանատվությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Անկարան պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը: Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:Ավելին21:3016.01.23 -
ԱրցախԱմեն օր 4 ժամ լույս չի լինի Արցախում. մանկական կեր արդեն չկաԱրդեն 36 օր շրջափակված Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբուրը, տնտեսվարողների մոտ 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը: Վաղվանից քաղաքացիներին կտրոններ կտրամադրեն որոշ ապրանքներ գնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի կստանա 9 կտրոն՝ ամսական մեկական կիլոգրամ սննդամթերքի և 1 լիտր ձեթի համար։Ավելին21:2516.01.23 -
Շոու բիզնեսՄադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակըԵրեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է տոնել իր կարիերայի 40-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Billboard-ը: Համերգներին Մադոննան կկատարի 1983-ից մինչև 2019 թվականը թողարկված հիթերը: Ըստ աղբյուրի՝ շրջագայությունն ամենալայնամասշտաբն է լինելու Մադոննայի ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում: AA16lEu4.jpg (75 KB) Երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել այն քաղաքների ամբողջական ցանկը, որոնցում Մադոննան նախատեսում է ելույթ ունենալ: Արդեն հայտնի է, որ նա համերգով ներկայանալու է Լոնդոնում: 2016-ին Մադոննան ընդգրկվել է հյուրախաղերից ամենաբարձր եկամուտ ունեցող տասը արտիստների ցանկում: Մինչև 2019 թվականը նա, Forbes-ի տվյալներով, երաժշտարվեստում ամենահարուստ կինն է համարվել: Մադոննայի վերջին շրջագայությունը 2020-ին է կազմակերպվել, որի ընթացքում երգչուհին երկրպագուներին է ներկայացրել իր նոր ալբոմը:Ավելին21:2016.01.23 -
ՍպորտՀամաշխարհային ունիվերսիադա. Վիկտորիա Ազրոյան- Արթուր Գրուզդև պարային զույգը 13-րդն էՎիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքիպարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհայինուսանողական ձմեռային 31-րդ խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն: Համաշխարհային ուսանողականխաղերում իր մրցելույթներն ավարտել է նաև մենասահորդ Մարինա Ասոյանը: Նա կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկներիշարքից: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի է դուրս եկել նաև առաջատար դահուկավազորդՄիքայել Միքայելյանը: 1500 մետր սպրինտի որակավորման փուլում նա գրավել է 13-րդհորիզոնականը՝ չկարողանալով տեղ զբաղեցնել լավագույնների շարքում: Միքայելը հունվարի 17-ին և 18-ին հանդես կգա դահուկավազքի դասական և ազատ ոճի 10 կմմրցատարածություններում: Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցելհունվարի 12-ին: Միջոցառմանը 50 երկրի ավելի քան 2000 պատվիրակ է մասնակցել: ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային Համաշխարհային ունիվերսիադայինմասնակցում է պետական ֆինանսավորմամբ. Կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել: Մրցավայր է մեկնել 6 մարզիկ, որոնք հանդես են գալիս 4 մարզաձևում:Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև լեռնադահուկորդ ՀարությունՀարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը: Հարություն Հարությունյանի մեկնարկը նախատեսված է հունվարի 18-ին, Նորիկ Թադևոսյանինը՝հունվարի 21-ին:Ավելին21:1016.01.23 -
ՔաղաքականՈվքեր փորձում են հակադրել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը, հենց ՀՀ ինքնիշխանության դեմ են պայքարում. ՎրթանեսյանՏեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Արցախը ոչ միայն հայկական հող է, Արցախը ոչ միայն Հայաստանի մաս է, Արցախը նաև հայկական պետականության մաս է։ Արցախը Հայաստանի ինքնիշխանության կրիտիկական կարևորության բաղադրիչներից է։ Ովքեր փորձում են հակադրել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը, իրականում հենց ՀՀ ինքնիշխանության դեմ են պայքարում։ Ու սա ոչ միայն իմ՝ որպես հայ ազգայնականի, համոզմունքն է, ես նման բան լսել եմ, օրինակ՝ ԵՄ քաղաքական խոհանոցից քաջատեղյակ, պարբերաբար այդ խոհանոց ելք ու մուտք անող, ինչ-ինչ կաբինետներում ինչ-ինչ հարցեր լուծող շատ պրագմատիկ մի եվրոպացուց էլ։ Որը ասում էր. «Սա պետք է բացատրեք ձեր իշխանություններին»։ Միակ բանը, որ նշածս եվրոպացին այդպես էլ չկարողացավ հասկանալ, այն էր, որ Հայաստանում այսօր իշխողները մերը չեն։ Իր ամբողջ փորձով ու գիտելիքով հանդերձ այդ միտքը նա չկարողացավ մարսել։ Հ.Գ. Գրածիցս տպավորություն կարող է ստեղծվել, թե այդպես ասող միայն մեկ հոգու եմ ճանաչում ոչ հայ։ Իրականում շատ են, ուղղակի գրառմանս մեջ կոնկրետ այս դեպքն եմ օրինակ բերել»։ 10 0Ավելին21:0516.01.23 -
ԱռողջապահականԿարևոր հարցեր, որոնք պետք է քննարկել վիրաբույժի հետ՝ մինչև վիրահատվելըԱնկախ նրանից, թե ով և ինչ խորհուրդ է տալիս վիրահատության ընթացքի մասին, վերջնական և հստակ կարծիք պետք է կազմել միայն վիրահատությունն անցկացնող բժշկի հետ խոսելիս։ Յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալու իրեն վերագրվող ախտորոշման կամ հիվանդության առաջարկվող վիրահատական միջամտության մասին բոլոր մանրամասները, իսկ վիրահատող բժիշկը պարտավոր է հարցերին տալ մատչելի և հասկանալի պատասխաններ։ Շատ կարևոր է իմանալ, թե ինչու է ձեզ առաջարկվում կոնկրետ տվյալ վիրահատությունը և ինչ ազդեցություն կարող է ունենալ դա առողջական վիճակի վրա։ Անպայման հստակեցրեք վիրահատության օգտավետությունը. Ի՞նչ տևողությամբ ձեզ ներկայացվող արդյունքը կգործի կամ այդ օգուտը կլինի ժամանակավո՞ր (որից հետո ձեր խնդիրը դարձյալ առաջին պլան կմղվի), թե՞ վերջնական։ Եթե խոսքը վիրահատության ժամանակավոր արդյունքների մասին է, ապա ինչքա՞ն կպահպանվեն լավ արդյունքները, և ինչպե՞ս կկարողանաք վիրահատությունից հետո երկարացնել բարվոք շրջանը։ Ինչպիսի ռիսկեր ունի վիրահատությունը Վիրահատական յուրաքանչյուր գործընթաց կարող է ռիսկային լինել, քանի որ չկա զրոյական ռիսկով որևէ բժշկական միջամտություն։ Վիրահատական ռիսկը կարող է կապված լինել տարբեր հանգամանքների, առաջին հերթին՝ անզգայացման մեթոդի և բուն վիրահատության հետ։ Վիրահատական բուժումն ինքնին կարող է ունենալ տարբեր տարատեսակներ՝ յուրաքանչյուրն իր օգուտ-վնաս փոխհարաբերակցությամբ։ Դուք կարող եք հարցնել վիրաբույժին այն մասին, թե ի՞նչ ռիսկեր ու բարդություններ կարող են լինել, ենթադրյալ 100 մարդու մոտ կատարված տվյալ վիրահատությամբ քանիսի՞ մոտ կարող են ռիսկեր ու բարդություններ առաջանալ։ Ունե՞ք արդյոք այս վիրահատությունը կատարելու բավարար փորձ Բոլոր վիրաբույժներն էլ իրենց աշխատանքային փորձը կուտակում են՝ սկսելով առաջին վիրահատությունից։ Եթե վիրաբույժի առաջին վիրահատվող հիվանդն եք, դուք պետք է իմանաք այդ մասին։ Այս առումով, նաև վիրահատող բժշկի մասնագիտական փորձը ճշտելու համար կարող եք ձեր ապագա վիրաբույժին հարցնել՝ քանի՞ անգամ է մինչ օրս կոնկրետ այս վիրահատությունն ինքնուրույն կատարել, ինչպիսի՞ արդյունքներ է գրանցել՝ կատարելով տվյալ վիրահատություն։ Կա՞ն արդյոք այլընտրանքային ու անվտանգ եղանակներ Որոշ հիվանդություններ կարող են ինքնուրույն նահանջել կամ բարելավվել ոչ վիրահատական միջոցներով, օրինակ՝ սննդակարգի փոփոխություն, ֆիզիոթերապիա կամ դեղորայքային բուժում։ Ուստի, երբեք սխալված չեք լինի, եթե հարցնեք բժշկին և վիրաբույժին այն մասին, թե՝ կա՞ն արդյոք առաջարկվող վիրահատությանը այլընտրանքներ, ի՞նչ կլինի, եթե վիրահատության փոխարեն ընտրեք այդ այլընտրանքներից մեկնումեկը և այլն։ Ի՞նչ ծախսեր կպահանջվեն Ինչպես վիրահատությունը, այնպես էլ հետվիրահատական շրջանը ծախսատար են։ Այս շրջանում հիվանդը կարող է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը, հետևաբար և կորցնել եկամտի աղբյուրը։ Ըստ այդմ, անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսի՞ ծախսերի հետ է կապված վիրահատական բուժումը՝ բուն վիրահատությունը, առանձին միջամտությունները, հետվիրահատական շրջանը և բոլոր մյուս այն ծառայությունները, որոնցից պետք է օգտվել, եթե ունեք առողջության ապահովագրություն, արդյոք այն կօգնի հոգալ բոլո՞ր ծախսերը, թե՞ որոշակի վճար ինքներդ պետք է կատարեք, ինչքա՞ն կտևի հետվիրահատական շրջանը և ե՞րբ կկարողանաք աշխատանքի անցնել։ Իհարկե, վիրաբույժ ընտրելը դժվարին գործ է։ Փնտրելով տարբեր ուղիներով, կարող եք գտնել խիստ տարբերվող, երբեմն՝ իրարամերժ, չի բացառվում նաև՝ ոչ հավաստի կամ գովազդային տեղեկություններ։ Ուստի, այս ամենից զատ, հարցրեք բժշկին այն մասին, թե՝ ո՞վ է ձեզ համար նախատեսված վիրահատությանը լավագույն տիրապետող վիրաբույժը, և ինչո՞ւ։ Այս և նմանատիպ շատ այլ հարցեր հեշտությամբ կօգնեն գտնել վիրահատությունը կատարող անհրաժեշտ բժիշկ, վստահել նրան ձեր առողջությունն ու խուսափել հնարավոր բարդություններից։Ավելին21:0016.01.23 -
ԱռողջապահականԴեղերի դեֆիցիտ՝ վիրուսների սեզոնին. Առողջապահության նախարարության պարզաբանումըՄեր երկրում հակաբիոտիկների, ցավազրկողների ու էլի մի քանի խումբ դեղերի դեֆիցիտ կա: «Հայլուրը» հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն, որպեսզի պատասխանեն մեզ հասած՝ անհրաժեշտ դեղերը չգտնելու մասին քաղաքացիների ահազանգերին: Հայաստանում մի շարք դեղերի անհետացումը նախարարությունը բացատրում է դեղերի համաշխարհային դեֆիցիտով:Ավելին20:5516.01.23 -
ՀասարակականՎթար՝ Սարալանջի փողոցում․ կան տուժածներՀունվարի 16-ին, ժամը 18։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի 73 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Ավելին20:5316.01.23 -
ՀասարակականԲեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքըՀունվարի 16-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան – Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան 20-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) չի կարողանում շարունակել ընթացքը։ Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել ավտոմեքենան։Ավելին20:5016.01.23 -
ՔաղաքականՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասինԱյսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Այս մասին հայտնում եմ Միջազգային որավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։ Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը եւ խուսափել այս ուղղությամբ որեւէ խոչընդոտ ստեղծելուց»: Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին եւ 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմեցվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ: Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաեւ Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:Ավելին20:4816.01.23 -
Աշխարհ68 մարմին են հանել խոր կիրճից. ավիավթարից հետո երկօրյա սուգ է հայտարարվել ՆեպալումՆախնական տվյալով՝ փրկվածներ չկան Նեպալում վթարի ենթարկված ինքնաթիռից: 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից դեպի Պոխարա քաղաք թռչող օդանավում: Ի դեպ, Նեպալը մահացու ավիավթարների վիճակագրությամբ աշխարհում առաջիններից է։ Վերջին 20 տարում ավելի քան 350 մարդ է ավիաաղետներից մահացել:Ավելին20:4516.01.23 -
ՍպորտՍյունիքի ամենամեծ սպորտային համալիրի բացմանը ԿԳՄՍ նախարարությունից ոչ ոք չի մասնակցելՍյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է մարզի ամենամեծ սպորտ-համալիրը՝ «ԻնՍպորտ Սյունիքը»։ Նախաձեռնողները հուսով են՝ այն կօգնի, որ մարզում զարգանա սպորտը, մարդիկ ավելի առողջ ապրեն: Համալիրի կառուցման համար ծախսվել է մոտ 4 մլն դոլար:Ավելին20:4016.01.23 -
ՏարածաշրջանԿարսում Թուրքիայի զինուժը 8 երկրների մասնակցությամբ ձմեռային զորավարժություն է անցկացնում2023 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 2 Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի արևելյան Կարսի նահանգում թուրքական զինուժը 8 այլ երկրների զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը հայտարարել է. «Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը»։ Զորավարժությունների շրջանակում նաև նախատեսվում է կազմակերպել զինվորների ուսուցանում տեղակայման, սննդի սպասարկման, հագուստի կրման, ձյան պայմաններում կրակ վարելու և մանևր իրականացնելու թեմաներով:Ավելին20:3016.01.23