Լրահոս

2023-01-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը
    Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 17-ին, քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Ազգային ժողովի խմբակցություններից միայն «Քաղաքացիական պայմնագիր»-ն է ներկայացրել իր թեկնածուին:
    11:02
    17.01.23
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Ալեն Ղևոնդյան
    Ալեն Ղևոնդյան. Քաղաքագետ
    11:00
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Խաչատրյանն ազատվում է նախորդի կադրերից․ «Ժողովուրդ»
    Կառավարական կաբինետում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել:
    10:55
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի նախագահը զարգացնում է կեղծ թեզեր՝ փորձելով ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ. «Թաթոյան» հիմնադրամ
    Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:
    10:50
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Հանրապետության տարածքում hունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 16-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    10:47
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ նախագահն արգելքներ է սահմանում լրագրողների համար․ «Ժողովուրդ»
    Լրագրողներին վարձկանների հետ համեմատելու իր անպարկեշտ հայտարարությամբ հայտնի ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում է փորձում պայքարել լրագրողների դեմ: Բանն այն է, որ երեկ առավոտյան ԲԴԽ լրատվական ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լինելու է դատավորների ընդհանուր ժողով:
    10:42
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բոլոր պահանջներն ու հրատապ ծանուցում ուղարկել ԵԽ նախարարների կոմիտեին
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
    10:35
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում. Տիգրան Աբրահամյան
    Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։
    10:32
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերմանիան սկսել է Patriot համակարգերի տեղակայումը Լեհաստանում. ԶԼՄ-ներ
    Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) ձեռնամուխ են եղել Լեհաստանում ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ ըստ DPA գործակալության աղբյուրների՝ Բունդեսվերի առաջին զինծառայողները Լեհաստան կմեկնեն արդեն այսօր, առաջիկա օրերին այնտեղ կփոխադրեն նաև Patriot համակարգերը։ Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Պրշևոդուվ բնակավայրում, հրթիռ էր ընկել, ինչի հետևանքով զոհվել Էր երկու մարդ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունների գնահատմամբ՝ հրթիռը պատկանել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին։ Վարշավան տեղի ունեցածը համարում է դժբախտ պատահար։ ԱՄՆ Պետքարտուղարությունում հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը լիովին համոզված է Լեհաստանի իշխանությունների եզրակացությունների ճշգրտության հարցում: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռն արձակվել է Ուկրաինայի С-300 ՀՕՊ համակարգից: Այս միջադեպից հետո այն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը Լեհաստանին առաջարկել Էր աջակցություն անվտանգության ապահովման հարցում, այդ թվում՝ Patriot մարտկոցների միջոցով, ինչին Վարշավան դրական պատասխան էր տվել։ Խոսքը հակահրթիռային պաշտպանության երեք համակարգերի մասին է:
    10:28
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեորգի Կուտոյանի գործով որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
    նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով պետք է համապատասխան որոշում կայացնի: Այսօր լրանում է ԱԱԾ նախկին տնօրենի մահվան երրորդ տարին, և ամենակարևոր հարցը շարունակում է մնալ անպատասխան արդեն 3 տարի. ինչո՞ւ նա գնաց այդ ծայրահեղ քայլին:
    10:26
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջանքեր է գործադրում համակարգը լիովին «իրենով անելու» համար․ «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը փորձում է համակարգը «իրենով անել», որ հանկարծ որևէ մեկը իր թրի տակից «չպլստա»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մարզերում լուրջ կադրային ջարդ է սկսել Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս է՝ նախարարություն են հրավիրվում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս նախարարի ենթակաները չեն։
    10:23
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ
    Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ:
    10:20
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել». «Փաստ»
    Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով:
    10:15
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նավասը կարող է դառնալ Ռոնալդուի թիմակիցը
    Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, ցանկանում է ձեռք բերել Կեյլոր Նավասին: Օրեր առաջ սաուդյան ակումբի դարպասապահ Դավիդ Օսպինան լուրջ վնասվածք էր ստացել։ Այդ կապակցությամբ արաբական ակումբը շտապ դարպասապահ է փնտրում, ով կփոխարինի նրան: Ինչպես հայտնում է Marca-ն, «Ալ Նասրն» այժմ բանակցություններ է վարում Կեյլոր Նավասի հետ։ 36-ամյա դարպասապահի տրանսֆերը կարող է ձևակերպվել մինչև այս շաբաթվա վերջ, երբ ՊՍԺ-ն կժամանի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու ընկերական հանդիպմանը «Ալ Նասրի» և «Ալ Հիլալի» աստղերի հետ։
    10:10
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին Պտղնի գյուղում այրվել է փայտե տնակ
    Հունվարի 16-ին, ժամը 22։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի 2-րդ փողոցում այրվում է տուն։
    10:05
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Վարշավյան փ. 2/1, 4 շենքեր, Ա․Տիգրանյան փ. 3, 5 շենքեր, Ա․Տիգրանյան փ. 20, 21, 38 շենքեր և 11-60 առանձնատներ, Վր․Փափազյան փ. 2/5 շենք և 1-55 առանձնատներ, Չոլակյան փ. 1-42 առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11փ․ 1, 1/21, 39/1, 39/2 շենքեր, Ներքին Շենգավիթ թաղ. 5, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 12 փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Ներքին Չարբախ 12 փողոցի 1-ին և 3-րդ նրբանցքների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 15 փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Վարդաշեն 6փ. 66շ. 68շ. 68Ա շենքեր, Արարատի մարզի՝ 11:00-15:00 Նշավան գյուղ մասնակի, 11:00-16:00 Բերդիկ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-17։00 Առինջ գյուղ՝ Մ․Մկրտչյան թաղամաս մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, 11։00-16։00 Ջրվեժ՝ Ձորաղբյուր ամառանոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Վարդենիս համայնք՝ Երևանյան, Կոմիտասի, Մռավյան, Աճարյան, Բաղրամյան, Վ․Մամիկոնյան, Շահումյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «ՎՏԲ-Հայաստան բանկ», «ԱԿԲԱ բանկ» ընկերություններ, «Վրեժ Ավետիսյան» ԱՁ, հակահետախուզություն, «Իրինա-Ինեսա» գազալցակայան, «Վիվասել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Լոռու մարզի՝ 10:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Էնգելս թաղամաս, 10:00-16:00 Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղեր, 11:00-14:00 Վահագնի գյուղ:
    10:00
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կայացել է Արցախի ԱԳ նախարարի և ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը․ մտքեր են փոխանակվել ԱՀ-ի և ՀՀ-ի անվտանգային հարցերի վերաբերյալ
    Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
    09:50
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Արայիկ Հարությունյանը փորձում է շահել Փաշինյանի սիրտը և հավաստիացնել, որ Վարդանյանը կզրկվի մյուս լծակներից ևս, եթե լոյալություն չդրսևորի ՀՀ իշխանությունների հանդեպ։
    09:45
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    F-16-երի գնման գործընթացը դրական տեղաշարժ ունի․ Չավուշօղլու
    Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-ից «F-16»-երի գնման մասին տրվող հարցերին, թուրք-հունական, ինչպես նաև երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նախարարը, հիշեցնելով, որ հունվարի 17-18-ն այցելելու է ԱՄՆ, ասել է, որ զենքի ձեռքբերման շուրջ քննարկումներն ավարտվել են, և պետդեպի միջնորդությամբ ոչ պաշտոնական ձևով այն տրվել է Կոնգրեսին։ «Բոլոր մակարդակներում համաձայնությունն ապահովված է և հատկապես շատ է շեշտվում այն հանգամանքը, որ սա ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի համար է կարևոր: Այստեղ, իհարկե, կամքն իշխանությանն է: Եթե իշխանությունը հաստատուն մնա այս գործընթացում, ոչ մի խնդիր էլ չի լինի»,- նշել է Չավուշօղլուն: Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությանը՝ նա հայտնել է, որ կողմերի միջև հավասարակշռությունը սկսում է խախտվել, և դա նկատելի է նաև Կիպրոսի թուրքական և հույնական հատվածների միջև: Նախարարն ընդգծել է հարցի վերաբերյալ դաշնակից ԱՄՆ-ի ուշադրության կարևորությունը և ավելացրել, որ Թուրքիային չի հետաքրքրում՝ ով ում ինչ զենք է վաճառում, կարևորն այն է, թե Թուրքիայի շահերի պաշտպանության համար ինչպիսի քայլեր են արվում:
    09:40
    17.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաթև-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    09:35
    17.01.23
    Ավելին