Լրահոս

2023-01-16
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
    16:42
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է
    Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց 2023-ի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մեկնարկում Ռաֆայել Նադալը մրցեց Անգլիան ներկայացնող Ջեկ Դրեյպերի հետ: 3 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 4 սեթերից հետո` 7:5, 2:6, 6:4, 6:1 հաշվով: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:
    16:37
    16.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Մարդկանց ոսկորները հանել են գերեզմաններից. վանդալիզմ՝ Ախթամիր ամրոցում
    Ոսկեվազի «Ախթամիր ամրոց»-ը դարձյալ վանդալիզմի է ենթարկվել: «Հայլուրն» ահազանգ է ստացել տարածքի բնակիչներից: Նրանք մեզ լուսանկարներ են ուղարկել ու հայտնել, որ գանձագողերը շարունակում են իրենց սև գործը «Ախթամիր ամրոց»-ի տարածքում:
    16:30
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դնեպրի բազմաբնակարան շենքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
    Ուկրաինայի Դնեպր քաղաքում ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 35-ի: Նրանց թվում կա 2 երեխա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ukrinform գործակալությունից: Լրատվամիջոցը նշում է, որ բազմաբնակարան շենքի ևս 35 բնակիչ անհետ կորած է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են գրեթե 40 ժամ: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Հունվարի 14-ին ռուսական հրթիռը հարվածել է Դնեպրի բազմաբնակարան շենքերից մեկին: Ավերվել է շենքի՝ 72 բնակարանից բաղկացած հատվածներից մեկը, որտեղ 200 մարդ էր բնակվում: Ավելի քան 300 բնակարան վնասվել է: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են նաև, որ այսօր վաղ առավոտյան գնդակոծվել է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոպոլ քաղաքը, իսկ գիշերը գնդակոծության է ենթարկվել Զապորոժիե քաղաքը, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Ռուսական ТАСС գործակալությունն էլ հաղորդում է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերն արդեն երրորդ անգամ հարվածել են Դոնեցկին՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակելով 10 հրթիռ: Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հարվածի տակ է հայտնվել քաղաքի եռահարկ առևտրի կենտրոնը. շենքը փլուզվել է: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Գործակալությունը նշում է, որ ըստ նախնական տվյալների՝ առնվազն 2 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել: Դոնեցկի իշխանությունները հայտնել են նաև, որ գնդակոծության հետևանքով քաղաքում հոսանքազրկումներ են տեղի ունեցել: Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր «ռազմական հատուկ գործողության» դրական դինամիկայի մասին՝ նշելով, որ ամեն ինչ ընթանում է՝ ըստ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի:
    16:22
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկներն ապօրինի պահվող զենք և զինամթերքի դեպք են բացահայտել
    Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 15-ին, ժամը 04.30-ին, Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Բաժնում երիտասարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել օդաճնշիչ ատրճանակ և գնդակներով լիցքավորված պահեստատուփ: Կատարվում է նախաքննություն:
    16:15
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի․ Ռուբեն Վարդանյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ: Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով: Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով: Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը: Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն: Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:
    16:07
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:00
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերացու փողոցում մեքենան բախվել է թունելի պատին
    Հունվարի 16-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ո․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թունելի պատին․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շարժիչի հատվածում իրականացրել հովացման աշխատանքներ:
    15:54
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետապնդում, ինքնավթար, թմրանյութի հայտնաբերում․ Երևանի պարեկների բացահայտումը
    Հետապնդում, ինքնավթար, թմրանյութի հայտնաբերում․ Երևանի պարեկների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում։
    15:47
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում մեկնարկել է պետական կենսաթոշակների վճարման գործընթացը
    Արցախի Հանրապետությունում մեկնարկել է պետական կենսաթոշակների վճարման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
    15:40
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    24 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 16-ին ժամը 14:00-ից մինչև հունվարի 17-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:29
    16.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    -62 աստիճան ցուրտ՝ Յակուտիայում. մարդկանց հորդորում են մնալ տանը
    Անոմալ ցրտեր են Ռուսաստանում: Յակուտիայում -62 աստիճան ցուրտ է գրանցվել: Սառցե մառախուղի պատճառով տասնյակ վթարներ են եղել: Յակուտիայում դպրոցները, մանկապարտեզները անժամկետ փակվել են: -60 աստիճան է գրանցվել նաև Ռուսաստանի այլ շրջաններում: Օդերևութաբանները հորդորում են մարդկանց փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, մեքենայով երկար ուղևորություններ չպլանավորել:
    15:22
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյուղմթերքի շուկայում դանակով հարվածել էր՝ կյանքից զրկելով 49-ամյա բնակչին․ մանրամասներ
    Հունվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի վարչական տարածքի «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում սպանություն է եղել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ստացվեց հաջորդ հաղորդումը. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել վանաձորցի 28-ամյա մի երիտասարդ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 19.00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով խփել ու սպանել էր Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակչին, իսկ բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց կասկածվողը մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: 56-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Խնդրում եմ Ձեզ, կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն արցախահայության. Ռոզա Լին
    «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Արցախի հայերին: Ինստագրամում նա նկար է հրապարակել iHeartRadio ALTer Ego համերգից, որտեղ կատարել էր Snap երգը: Երգչուհին բեմ էր բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով։ Նա նշել է. «Երազի պես էր: Մինչ շոուն շարունակվում էր, և երբ գրում եմ այս ուղերձը, ես մտածում եմ նրանց մասին, ովքեր ապրում են շատ այլ կյանքով, քանի որ կտրված են մնացած աշխարհից Արցախում: Դեկտեմբերի 12-ին իրենց «էկոակտիվիստ» անվանող Ադրբեջանի քաղաքացիները սկսեցին շրջափակել Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին և աշխարհին միացնող ՄԻԱԿ երթուղին է։ Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ: Արցախցիները տառապում են, միջանցքով սովորաբար ամեն օր Հայաստանից Արցախ տեղափոխվում է մոտ 400 տոննա սնունդ և դեղորայք։ Դրա պատճառով Արցախը չունի առաջին անհրաժեշտության պարագաներ, և 120 հազար արցախահայեր չեն կարող հատել Հայաստանի սահմանը՝ բաժանված են ընտանիքներից։ Նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան։ Խնդրում եմ ՁԵԶ՝ միջազգային հանրությանը, կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն արցախահայության, մենք պետք է #ՎԵՐՋՆԱՑՆԵնք ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ և կանխենք Արցախում հայերի էթնիկ զտումների Ադրբեջանի սարսափելի քաղաքականության շարունակությունը։ Ինչպե՞ս կարող եք օգնել: Ինչ-որ պարզ բան, ինչպիսին է իմ կենսագրության հղումը սեղմելը, որն ավտոմատ կերպով թվիթ կստեղծի Քամալա Հարիսի համար՝ խնդրելով խախտել լռությունը այս հարցում, ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին և ՍԿՍԵԼ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը Արցախին… կարող է փոխել շատերի կյանքը, շատերի: Խնդրում եմ, օգնեք»:
    15:07
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Սա շատ հուզիչ նորություն է». Քանյե Ուեսթի նոր կնոջ ընտանիքը մեկնաբանել է նրանց հարսանիքը
    Դիզայներ Բյանկա Սենսորին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Քանյե Ուեսթի հետ ամուսնանալուց հետո ոչ օրինական արարողությամբ։ Այժմ էլ հարսնացուի ընտանիքը խոսել է այս իրադարձության մասին։ Herald Sun-ի հետ զրույցում Բյանկայի քույրերից մեկը՝ Անջելինա Սենսորին, խնդրել է «առանձնանալ», բայց խոստովանել է, որ ընտանիքը գոհ է կատարվածից. «Սա շատ հուզիչ նորություն է ինչպես քրոջս, այնպես էլ ընտանիքիս համար, բայց մենք առայժմ մի փոքր գաղտնիություն ենք ուզում»,- ասել է նա։ Մեկ այլ բարեկամ՝ Ալիսիա Սենսորին, հայտարարել է, որ «երկուսի համար էլ շատ ուրախ է»։ Հիշեցնենք, որ TMZ-ում հաղորդվում է, որ Քանյե Ուեսթն ամուսնացել է իր նախկին աշխատակցուհի Բյանկա Ցենսորիի հետ: Վերջին շրջանում զույգին հաճախ են տեսնում միասին, և պապարացիները նույնիսկ նկարահանել են ռեփերին մատանիով մատնեմատի վրա։ Սակայն ինսայդերները հայտնում են, որ, կարծես թե, եղել է միայն փոքրիկ արարողություն, և ամուսնությունը ոչ մի կերպ պաշտոնապես չի գրանցվել։
    15:00
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պոլսի հայոց պատրիարքարանը եկեղեցու շարքերից հեռացրել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին. նման որոշում չի կայացվել ավելի քան մեկ դար
    Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը բանադրել է (հեռացնել եկեղեցու շարքերից) պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը: Պատրիարքարանի այս որոշումը աղմուկ է բարձրացրել համայնքում, քանի որ նման որոշում եկեղեցին չէր կայացրել իր հոտի անդամների վերաբերյալ ավելի քան մեկ դար: Նշվում է, որ պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի՝ հայ առաքելական եկեղեցուն անդամակցելը կասեցնելու որոշման պատճառը եղել է սոցիալական ցանցերում պատրիարքարանի ու դրա ղեկավար հոգևորականների հասցեին նրա արած գրառումները: Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվում է, որ Գագաչյանին 1 շաբաթ ժամանակ է տրվել սոցմեդիայում պատրիարքի ու եկեղեցու մյուս ծառայողների մասին գրառումները դադարեցնելու, եղածները ջնջելու և ապաշխարելու համար: Այնուհետև այդ ժամանակը երկարացվել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սակայն Գագաչյանը շարունակել է գործել նույն կերպ։ «Հանրությանը հայտնում ենք, որ սկսյալ հունվարի 14-ից նրա կապերն այլևս խզված են հայ եկեղեցու հետ»,- ասված է պատրիարքոարանի հայտարարությունում: Գագաչյանն այդ թեմայով հարցազրույց է տվել թուրքական առաջատար «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքին: Նա պնդել է, որ պարտիարքարանի որոշումն իր համար անակնկալ է եղել, քանի որ դրանից առաջ պատրիարքը իրեն հրավիրել էր իր մոտ, նրանք զրուցել ու համաձայնության էին եկել: Ըստ Գագաչյանի՝ նրանք պայմանավորվել էին, որ ինքը կջնջի գրառումներն ու այսուհետև խնդիրների մասին կասի ուղիղ պատրիարքին: «Բանադրման որոշումը կարդալիս շատ զարմացա: Թուրքիայի պատրիարքությունը այդ բանն անելու իրավունքը չունի: Իմ խնդիրը եկեղեցին չէ, անձերն են: Ինձ ուղարկած որոշման տակ ստորագրած բոլոր անձանց դատի եմ տալու»,- ասել է Գագաչյանը:
    14:52
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևան-Ենոքավան ճանապարհին մեքենան սահել է դեպի ձորը. կան տուժածներ
    Հունվարի 16-ին, ժամը 12։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Ա․ Ա., ծնված 1994 թ.) և ուղևորը (Կ․ Տ․, ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Պարզվել է, որ Իջևան-Ենոքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր սահել դեպի ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Տուժածներ Ա. Ա.-ն և Կ. Տ.-ն հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնհատվել է բավարար: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
    14:45
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերգեյ Ատոմյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության ղեկավար
    Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար: Մասնագիտական գործունեության մանրամասներն այստեղ:
    14:37
    16.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Կրակի տակ են եղել Զապորոժիեն ու Դոնեցկը. ուկրաինական պատերազմի 326-րդ օրը
    Ռուս-ուկրաինական պատերազմի 326-րդ օրն է: Ըստ ուկրաինական աղբյուրների՝ ռուսական ուժերն ամբողջ գիշեր հրթիռակոծել են Զապորոժիեն, որի հետևանքով ավերվել են նաև բնակելի շենքեր: Երեք խաղաղ բնակիչ հոսպիտալացվել է, նրանցից երկուսը՝ երեխա: Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ուկրաինական բանակն ամբողջ գիշեր չի դադարեցրել Դոնեցկի ուղղությամբ գնդակոծությունը:
    14:30
    16.01.23
    Ավելին