Լրահոս

2023-01-16
  • Img default alt hy
    Սպորտ
    Արաս Օզբիլիսը` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ
    «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբըպայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյաֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է հոլանդական «Այաքսի» կազմում, հանդես է եկելնաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», իսպանական «ՌայոՎալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկինվերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անցկիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավերկուսուկես մրցաշրջան։
    23:30
    16.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Էրդողանի շունը կդառնան»՝ միայն թե նա վերընտրվի. նախընտրական Թուրքիայի տրամադրությունը
    Թուրքիայի այս տարվա նախագահական ընտրություններում, ըստ վերլուծաբանների, Էրդողանի համար շատ դժվար է լինելու հաղթանակ կորզելը: Թեև նա ունի կայուն ընտրազանգված, բայց մյուս կողմից նրա մոտ քառորդ դարյա կառավարումը արդեն հոգնեցրել է թուրքերին: Մարդիկ դժգոհում են նաև սոցիալական խնդիրներից: Երկրում ինֆլացիայի ցուցանիշը հասնում է 70 տոկոսի:
    23:25
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նվարդ Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական
    Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2023 թվականի հունվարի 13-ի N 21-Ա որոշմամբ Նվարդ Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական։
    23:20
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 2620 խախտում
    Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2620 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 20 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 20 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 60-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 1 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
    23:15
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի հավաքականի անդամը միացել է «Ալաշկերտ»-ին
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը միացելէ «Ալաշկերտ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն: 30-ամյա ֆուտբոլիստը մեր թիմ «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է վարձավճարով՝ մինչևմրցաշրջանի ավարտը: Հայաստանի Ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում ծագումով կոլումբացիկիսապաշտպանը դարձել է 2 գոլի հեղինակ՝ գրավելով Խորվաթիայի և Էստոնիայիհավաքականների դարպասը:
    23:10
    16.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինը դրական է գնահատում ռազմական օպերացիայի ընթացքը. պատերազմի 326-րդ օրը
    Ռուս-ուկրաինական պատերազմի 326-րդ օրն ուկրաինական աղբյուրները պնդում են, որ ռուսական ուժերն ամբողջ գիշեր հրթիռակոծել են Զապորոժիեն, ավերել բնակելի շենքեր: Այսօր մեկնարկել են ռուս-բելառուսական թռիչքամարտավարական զորավարժությունները։ Միութենական գործընկերները մշակելու են օդային հետախուզության ու սահմանի երկայնքով համատեղ պարեկության ծրագիր:
    23:05
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել բիզնեսի իր բաժնեմասը. «Hetq.am»
    Hetq.am-ը գրում է. «2022թ․ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ստեղծվեց ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), որի կազմում են ոստիկանությունը, փրկարար ծառայությունն ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Նորաստեղծ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչները նոր մարդիկ չեն եւ մշտապես բարձր պաշտոններ են զբաղեցրել ուժային կառույցներում կամ այլ գերատեսչություններում, եւ որպես բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացրել են գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Այսօր կներկայացնենք, թե ինչ է հայտարարագրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Կամո Ցուցուլյանը, որը մինչեւ այդ զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։ Վարչապետի 2023թ․ հունվարի 9-ի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Որպես ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է գույքի եւ եկամուտների հայտարարագիր, ամենավերջինը՝ 2021թ․ տարեկան հայտարարագիրն է։ Իջեւանցի Կամո Ցուցուլյանը հայտարարագել է 6 միավոր անշարժ գույք Տավուշի մարզում․ համատեղ սեփականության իրավունքով բնակարան Իջեւան համայնքում, որը նա որպես ժառանգություն ստացել է 2013 թվականին, բնակելի տուն՝ Աչաջուր գյուղում, որը կրկին որպես ժառանգություն՝ ստացել է 2014 թվականին, 2 հողամաս, մեկը՝ Իջեւանում, մյուսը՝ Գանձաքար գյուղում, որը Կամո Ցուցուլյանը գնել է համապատասխանաբար 2014 եւ 2019 թվականներին։ Իջեւանի հողամասը 2021-ի տարեվերջում այլեւս առկա չի եղել, Ցուցուլյանը այն նվիրաբերել է իր կնոջը։ հասարակական նշանակության շինություն՝ Գանձաքար գյուղում՝ գնված 2019 թվականին։ հասարակական նշանակության շինություն՝ Իջեւանում, որը որպես ժառանգություն ստացել է 2017 թվականին։ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը 2021 թվականին հայտարարգրել է 14 միլիոն դրամ եւ 27 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ինչպես նաեւ 8,4 միլիոն դրամ աշխատավարձ։ Կամո Ցուցուլյանը տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, բանկային ավանդներ եւ չորս միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի հայտարարգրել։ Կամո Ցուցուլյանի կինը՝ Աշխեն Մարգարյանը, հայտարարագրել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա՝ ձեռք բերված 2021 թվականին, հողամաս, որը նվիրատվություն է ստացել ամուսնուց, 2 միլիոն դրամ կանխիկ գումար, ինչպես նաեւ 1 մլն 152 հազար դրամ աշխատավարձ՝ «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ից, որտեղ Աշխեն Մարգարյանը զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։ Ի դեպ, «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ի 67 տոկոս բաժնեմասը պատկանում է Կամո Ցուցուլյանին։ Հարկ է նշել, որ Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը թաքցրել է եւ չի հայտարարագրել բիզնեսի իր բաժնեմասը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը գործունեություն է ծավալում անշարժ գույքի շուկայում»։
    23:00
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բոսֆորի նեղուցում վերսկսվել է նավարկությունը
    Բոսֆորի նեղուցում հունվարի 16-ից վերականգնվել է նավերի երթևեկությունը: Դա տեղի է ունեցել ծանծաղուտում խրված նավը դուրս բերելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը: Գործակալությունը հայտնում է, որ ներկայումս նեղուցում նավերի բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Ուկրաինայից Ստամբուլ մեկնող բեռնանավն առավոտյան է խրվել է ծանծաղուտում: Ավելի քան չորս ժամ տևած գործողություններից հետո այն այնտեղից դուրս է բերվել: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ նավերի շարժը հյուսիսից հարավ վերականգնվել է տեղական ժամանակով ժամը 17:40-ից՝ Երևանի ժամանակով ժամը 18:40-ից:
    22:50
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեներալը ՊՆ-ի հողը գնել է 25 միլիոն դրամով, վաճառել՝ 420 միլիոնով․ «Hetq.am»
    Հետքը գրում է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարիներ առաջ հատկացվել էր Պաշտպանության նախարարությանը։ Հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ Պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ այս տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, նույն հողամասը 420 միլիոն դրամով (1միլիոն 40 հազար դոլար) վաճառել են ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։ 5420 քմ հողամասի սեփականաշնորհման պատմությունը մենք սկսեցինք ուսումնասիրել 2020 թ-ին, մինչ պատերազմը։ Մեր հարցումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ հարուցվեց։ Պարզվում է, որ հողամասի վերջին օտարումը տեղի է ունեցել քրեական գործի նախաքննության ժամանակ՝ Հակակոռուպցիոն կամիտեի լուռ համաձայնությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    22:48
    16.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ՀԱՊԿ զորավարժությունը «խորտակած» ՀՀ-ն կմասնակցի՞ ՀԱՊԿ մյուս զորախաղերին
    Ռազմական փորձագետները համարում են, որ ճիշտ է, որ Հայաստանում ՀԱՊԿ զորախաղերի անցկացումը մերժելուց հետո մեր երկիրը չմասնակցի Բելառուսում նախատեսվող վարժանքներին: Վարչապետը օրեր առաջ ասուլիսում հայտարարեց, թե այս իրավիճակում նպատակահարմար չի համարում, որ մեր երկրում ՀԱՊԿ զորավարժություններ լինեն։
    22:45
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ահազանգ է հնչել ավտոտնակներից մեկում կայծեր և ծուխ նկատելու վերաբերյալ
    Հունվարի 16-ին, ժամը 21։11-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 14 շենքի բակի ավտոտնակներից մեկում կայծեր և ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 21։25-ին։
    22:40
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ստեղծված ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի հասցեական արձագանքն է անհրաժեշտ. Միրզոյան
    Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։ Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
    22:35
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն առաջիկայում հայտարարություն կտարածի
    Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ բնակչությանը սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների հատկացման ստույգ ժամկետների մասին առաջիկայում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
    22:32
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով
    Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ISNA գործակալությունը: «Համաձայն պլանավորված ծրագրի՝ Իրանի ԱԳ նախարարն իր թուրք գործընկերոջ հրավերով հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալության տեղեկություններով՝ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հանդիպելու է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմանի հարաբերությունները, վերջին իրադարձություններն ու իրավիճակը Սիրիայում: Քննարկման հավանական թեմաներից մեկը կարող է դառնալ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի՝ Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը:
    22:30
    16.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    ՔՊ-ականները Արցախ տանող ճանապարհ չեն տեսնում
    Այսօր խորհրդարանում տարվա առաջին քառօրյայի ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում՝ Արցախ մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել: Իսկ Արցախ գնալու առաջարկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է արել:
    22:25
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները հետաձգվել են
    Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից: «Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են»,- նշել են գերատեսչությունից:
    22:20
    16.01.23
    Ավելին
  • Արցախ
    Փորձել են ցնցել շրջափակված Արցախի ներքաղաքական կյանքը
    «Բերձորի միջանցքի փակ լինելու, Արցախում քաղաքական և հումանիտար ճգնաժամի պայմաններում պետության անգլուխ մնալը վտանգավոր է»,- կարծում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Արցախի սահմանադրությամբ, եթե հանրապետության նախագահը հրաժարական է տալիս, խորհրդարանը ցրվում է:
    22:15
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Որոշ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման և սեքսուալ խանգարումների․ մասնագետ
    Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը, անդրադառնալով շատ կարևոր մի խնդրի, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այն դեղորայքը, որը կարող էհանգեցնել տեստոստերոնի իջեցմանը և, հետևաբար, սեքսուալ խնդիրների։ «Հայտնի է շուրջ 120-ի հասնող դեղորայք, որոնք կարող են սեռական խնդիրներ առաջ բերել: Այժմ կներկայացնեմ այն դեղորայքային խմբերը, որոնք կարող են արական սեռական հորմոնի նվազման հանգեցնել: Այս խմբերի դեղորայքի կամ կոնկրետ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման, ինչը պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազմանն ու այլ սեքսուալ խանգարումների առաջացմանը: Կետոկոնազոլ՝ կիրառվում է սնկային հիվանդություների բուժման համար Ցիմետիդին՝ կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար ( ներկայումս հազվադեպ է կիրառվում ) Սպիրոնոլակտոն՝ նշանակվում է սիրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման ժամանակ Որոշ անտիդեպրեսանտներ՝ նշանակվում են հոգեկան առողջության խնդիրների ժամանակ Քիմիոթերապևտիկ դեղորայք՝ վնասում է սեռական գեղձերը, որոնք տեստոստերոն են արտադրում Օփիոիդային ( նարկոտիկ) միջոցները կամ ցավազրկողներ Ստատիններ՝ կիրառվում են խոլեստերինի իջեցման համար։ Իհարկե, վերոնշյալ դեղորայքից որոշները նշանակվում են հստակ ցուցումներով, սակայն բոլոր դեպքերում պետք է հիշել այս կողմնակի էֆեկտի մասին և հաշվի առնել հետագայում սեքսոլոգիական խնդիրների բուժման ժամանակ»,- գրել է սեքսապաթոլոգը:
    22:10
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում
    Հունվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4292 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 286 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 134, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 108, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 184, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 106 իրավախախտումներ։ 362 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 533-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 45 անձ։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1724 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 119 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 15, չամրակապված վարելու՝ 56, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 22, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2 իրավախախտումներ։ 103 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 364-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 17 անձ։
    22:05
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական դեղերի շուկայի հաշվին Վրաստանը կտնտեսի 200 մլն լարի․ Ղարիբաշվիլի
    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մինչև 200 մլն լարի, «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։ Վարչապետը նշել է, որ բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով կառավարությունը նոր բարեփոխում է սկսել՝ նպատակ ունենալով սահմանել դեղերի գնի առավելագույն սահմանաչափ, և բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինում 40 տոկոսով։ «Թուրքիայի դեղագործական շուկան բացելուց հետո Վրաստանում դեղերի գինը նվազել է 60-80 տոկոսով։ Բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով մենք սկսել ենք նոր բարեփոխում, որն ուղղված է դեղերի գնի առավելագույն չափի սահմանմանը։ Փետրվարի 15-ից դեղագործական ընկերություններն այլևս չեն կարողանա դեղերը վաճառել նշվածից բարձր գնով։ Բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինը 40 տոկոսով»,- տեղեկացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։
    22:00
    16.01.23
    Ավելին