Լրահոս

2023-01-16
  • Img default alt hy
    Սպորտ
    Էդուարդ Սպերցյանը՝ 2022 թվականի FAF համակրանք մրցանակի դափնեկիր
    Բոլոր FAF-ականների քվեարկությամբ 2022-ի FAF համակրանք անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային Էդուարդ Սպերցյանը։ Մրցանակաբաշխության միջոցառումն առաջին անգամ անցկացվել է FAF-ի տանը, որի ընթացքում ֆաֆականները կապ հաստատել ֆուտբոլիստի հետ և զրուցել նրա հետ:
    19:00
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Մարտունի համայնքում 2022 թվականին գրանցվել է 906 ծնունդ, 572 մահ
    Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2022 թվականին գրանցվել է 906 ծնունդ, 572 մահ, 463 ամուսնություն, 56 ամուսնալուծություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային սպասարկման գրասենյակի պատասխանատու Մարինե Հակոբյանը, 2021 թվականի համեմատ թեեւ Մարտունի համայնքում ծնունդները նվազել են 77-ով, սակայն 72 –ով էլ նվազել են մահվան դեպքերը։ 2022-ին 2021 թվականի համեմատ 108- ով ավելացել են գրանցված ամուսնությունները, 11-ով՝ ամուսնալուծությունները։
    18:50
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում՝ «միջուկային վթարը» կանխելու համար
    Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում ՝ կանխելու «միջուկային վթարն ընթացիկ հակամարտության ժամանակ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում, որպեսզի օգնի կանխել միջուկային վթարն ընթացիկ հակամարտության ժամանակ: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այս առաքելությունն Ուկրաինայում, որի ընթացքում մենք կկազմակերպենք ներկայությունը երկրի բոլոր ատոմակայաններում՝ միջուկային անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերելու համար», - գրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։ ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Գրոսսին հայտնել էր, որ այս շաբաթ կժամանի Ուկրաինա, որտեղ ՄԱԳԱՏԷ-ն նախատեսում է կազմակերպել 11-12 փորձագետների մշտական ​​ներկայություն։ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ «շուտով մշտապես ​​ներկա կլինի Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում, ներառյալ՝ Չեռնոբիլում»։ Միջուկային անվտանգության փորձագետները կհետևեն ատոմակայաններում տիրող իրավիճակին, կգնահատեն դրանց սարքավորումները, կտրամադրեն տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն, ինչպես նաև իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան: 2022 թ. նոյեմբերի 14-ին ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարության խնդրանքով փորձագետների պատվիրակություններ է ուղարկելու երկրի միջուկային օբյեկտներ։ Անցյալ տարվա նոյեմբերի 25-ին ավարտվել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Չեռնոբիլի ատոմակայանի գոտում, դեկտեմբերի 2-ին կարգավորող մարմնի փորձագետները տեսչական զննություն են կատարել Հարավուկրաինական ատոմակայանում, դեկտեմբերի 10-ին՝ Ռովնոյի և Խմելնիցկիի ատոմակայաններում:
    18:40
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն սկսել Է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ընդլայնված ծրագիր Գերմանիայում
    Միացյալ Նահանգները հունվարի 15-ին Գերմանիայում սկսել է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ընդլայնված ծրագիր։ ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլլիի խոսքով՝ նախատեսվում է, որ մոտ 500-հոգանոց գումարտակը մարտական ​​գործողությունների շրջան կվերադառնա հինգից ութ շաբաթվա ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից: Միլլին, որը մտադիր է այսօր այցելել վարժանքների անցկացման վայր՝ Բավարիայում գտնվող Գրաֆենվյորի ամերիկյան ռազմակայան, ասել է, որ ծրագրի մասնակիցները մի քանի օր առաջ են մեկնել Ուկրաինայից, և Գերմանիայում կծանոթանան սպառազինությունների և սարքավորումների ամբողջական փաթեթի հետ: Համապարփակ վարժանքները նախատեսում են կատարելագործել ուկրաինացի զինվորականների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան աշխատել Կիևին մատակարարվող զինամթերքով, հրետանային համակարգերով, տանկերով և այլ տեխնիկայով։ ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի ղեկավարը նշել է, որ խնդիր է դրված Ուկրաինային մատակարարվող նոր սպառազինությունն ու սարքավորումները ժամանակին տեղ հասցնել, որպեսզի նոր վերապատրաստում անցած զինվորականները կարողանան դրանք գործի դնել նախքան «գարնանային անձրևները»։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն արդեն վերապատրաստման ծրագրեր է անցկացրել ավելի քան 3100 ուկրաինացի զինծառայողների համար։ Ընդ որում, Միլլին ասել է, որ նման վերապատրաստում իրականացվել է նաև մինչև 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը: Նա նաև շեշտել է, որ հակամարտության սկսվելուց հետո ԱՄՆ Ազգային գվարդիայի և հատուկ գործողությունների ուժերը, որոնք վերապատրաստում էին անցկացնում Ուկրաինայի տարածքում, լքել են երկիրը:
    18:30
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրա»-ի ամենահետախուզվող պարագլխին
    Իտալացի կարաբինավորները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The Guardian պարբերականից: Դենարոն ձերբակալվել է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում գտնվող հիվանդանոցներից մեկում: Նա հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992 թ.-ին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությանը մասնակցության համար։ Նրան սպառնում է նաև ցմահ ազատազրկում 1993 թ.-ին Ֆլորենցիայում, Հռոմում և Միլանում տեղի ունեցած պայթյունների համար, որոնք 10 մարդու կյանք են խլել: 2002 թ.-ին նա հեռակա կարգով ազատազրկման է դատապարվել նաև տասնյակ մարդկանց անձամբ սպանելու կամ նրանց սպանությունը պատվիրելու համար: Լրատվամիջոցը նշում է, որ 60-ամյա մաֆիոզը մի անգամ հայտարարել է, որ «մեն-մենակ մի ամբողջ գերեզմանատուն է լցրելե: Շնորհիվ մի քանի բանկիրների՝ փախուստի մեջ գտնվելու ընթացքում որոշ ժամանակ նա շարունակել է շքեղ կյանք վարել: Դենարոյի հայրը նույնպես եղել է «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության ազդեցիկ պարագլուխներից մեկը: Դենարոն արդարադատությունից թաքնվում Էր 30 տարի: Նա գլխավորել Է Իտալիայի ամենահետախուզվող մաֆիոզների ցուցակը։
    18:20
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԵԱՀԿ նախագահը ժամանել է Կիև
    ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին այցով ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր այցի մասին Օսմանին մի քանի հրապարակում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: «Գնացքով ինը ժամ տևած ուղևորությունից հետո մենք ժամանել ենք Կիև: Սպասում ենք Ուկրաինայի առաջնորդների հետ արդյունավետ հանդիպումների՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղիները քննարկելու և տեղում մարդկանց օգնելու համար», - ասվում է գրառման մեջ: Այնուհետև Օսմանին լուսանկարներ է հրապարակել Բորոդյանկա կատարած այցից՝ նշելով, որ «ռուսական հարձակումները հսկայական տառապանք են պատճառել ուկրաինացի ժողովրդին»: Օսմանին նաև գրել է, որ հարկավոր է աշխատել երկարատև խաղաղության հասնելու համար: Ինչպես հաղորդում Է Ukrinform գործակալությունը, երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ, կքննարկի հումանիտար և անվտանգության ոլորտի մարտահրավերները, որոնց երկիրը բախվում է պատերազմի ժամանակ։ Նա կայցելի նաև Կիևի մարզ՝ «իր աչքով տեսնելու պատերազմի ազդեցությունը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ծանոթանալու այս տարածաշրջանում անհրաժեշտ միջազգային օգնության չափերին»։ Հյուսիսային Մակեդոնիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել Է 2023 թ.ի հունվարի 1-ից։ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության առաջնահերթությունների պաշտոնական ներկայացման ժամանակ Օսմանին վստահեցրել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների խնդրի լուծումը լինելու Է գլխավոր առաջնահերթությունը։
    18:10
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը փետրվարից կնվազեցնի նավթի արտահանման մաքսատուրքը
    Urals մակնիշի նավթի միջին գինը դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ն ընկած ժամանակաշրջանում մեկ բարելի դիմաց կազմել է 46,82 դոլար՝ նվազելով գրեթե 19%-ով: Մեկ ամիս առաջ այդ գինը կազմում էր 57,5 ​​դոլար: Բացի այդ, ըստ ՌԴ ֆինանսների նախարարության հրապարակած նյութերի, Ռուսաստանից նավթի արտահանման մաքսատուրքը փետրվարի 1-ից կնվազի 3,9 դոլարով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Urals մակնիշի նավթի միջին գինը 2022 թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թ. հունվարի 14-ն ընկած մոնիթորինգի ժամանակաշրջանում մեկ բարելի դիմաց կազմել է 46,82 դոլար կամ 341,8 դոլար՝ մեկ տոննայի դիմաց։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ նավթի արտահանման մաքսատուրքը Ռուսաստանի Դաշնությունում 2023 թ. փետրվարի 1-ից կնվազի 3,9 դոլարով և մեկ տոննայի դիմաց կկազմի 12,8 դոլար», - նշվում է հաղորդագրությունում։ Ներկայում նավթի արտահանման մաքսատուրքը կազմում է մեկ տոննայի դիմաց 16,7 դոլար։ Բացի այդ, բաց գույնի նավթամթերքների և յուղերի մաքսատուրքը մեկ տոննայի դիմաց 5 դոլարից կնվազի մինչև 3,8 դոլար, իսկ մուգ գույնի համար՝ 16,7 դոլարից մինչև 12,8 դոլար։ Բենզինի արտահանման մաքսատուրքը 5 դոլարից կնվազի մինչև 3,8 դոլար։ Հեղուկ գազի (LPG) մաքսատուրքը փետրվարի 1-ից մեկ տոննայի դիմաց կկազմի 21 դոլար, հեղուկացված ածխաջրածնային գազերի մաքուր ֆրակցիաների մաքսատուրքը՝ 18,9 դոլար, կոքսինը՝ 0,8 դոլար։
    18:00
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Սելենա Գոմեսը պատասխանել է իր կազմվածքը քննադատողներին
    Օրերս կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որի հյուրերի թվում էր Սելենա Գոմեսը։ Կարմիր գորգի վրա նա հայտնվել է Valentino-ի բորդո թավշյա մաքսի զգեստով՝ ծավալուն թևերով և դեկոլտեով։ Երգչուհին փայլել է և շատ երջանիկ տեսք է ունեցել։ Սակայն իրադարձությունից հետո նրա հասցեին քննադատությունների բուռն ալիք է հասունացել։ Համացանցի օգտատերերը սկսել են գրել, որ աստղը բավականին գիրացել է։ Սելենան որոշել է չլռել։ Նա ուղիղ եթերում հայտնվել է իր կրտսեր քրոջ՝ Գրեյսիի հետ և ծաղրել հեյթերների մեկնաբանությունները։ «Հիմա ես սովորականից մի փոքր մեծ եմ, քանի որ լավ արձակուրդ եմ անցկացրել»,- ասել է երգչուհին։ Նշենք, որ աստղն ունի ծանր աուտոիմունային հիվանդություն՝ համակարգային կարմիր գայլախտ: Այս հիվանդությունը առաջացնում է ջերմություն, մաշկի ցան, հոդերի, մկանների և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, երիկամների անբավարարություն և դեպրեսիա։ Սելենան քիմիոթերապիայի մի քանի փուլ է անցել, իսկ 2017 թվականի օգոստոսին նրան երիկամի փոխպատվաստում են արել։ Նրա հիվանդությունը դժվարացնում է քաշը կառավարելը։
    17:50
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
    Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն: «Քիմիա» առարկայի համար հայտագրվել է 738 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել է 718-ը: Բացակայել է 16 դիմորդ, իսկ 4-ը՝ հեռացվել: Քննությունը տևել է 3 ժամ: «Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 130 դիմորդից քննությանը մասնակցել է 129-ը: Քննությունը տևել է 2,5 ժամ: Քննական հարցաշարերի ճիշտ պատասխանները տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում: Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննությունից 5 օր հետո՝ հունվարի 20-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 21-ին (այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը), ժամը 9:00-18:00-ն:
    17:40
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե իշխանությանը թվում է՝ Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն ոչինչ չեն հասկանում. Տաթևիկ Հայրապետյան
    ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եվ մինչ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» են կոչում ՀՀ ներկայիս տարածքը և նոր հավակնություններով հանդես գալիս, ՀՀ ԱԳՆ–ն անգամ հայտարարություն չի անում Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի վերաբերյալ: Թեև նման հայտարարություն անցած տարի եղել էր: Եթե մեր իշխանություններին թվում է, որ լռելով, Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն իրենք ոչինչ չեն հասկանում Ադրբեջանի քաղաքականությունից: Էսկալացիան կանխում են տեղում պատրաստվելով, բանակի մարտունակությունը բարձրացնելով, հանրության մեջ դիմադրողականություն զարգացնելով, մի խոսքով՝ պատերազմի պատրաստ լինելով, որ հակառակորդդ իմանա, որ չի մարսելու ագրեսիան: Իսկ սեփական պատմությունը անտեսելով, դրա մասին լռելով ու կենսական իրավունքներից հրաժարվելով՝ միմիայն մեծացնելու ենք Բաքվի ախորժակը, օգնելու նոր պատմական կեղծարարություններով լցնել դաշտը և հարցականի տակ ենք դնելու հայոց պետականությունը: Մեկ–մեկ Ալիևի ելույթները կարդացեք, միգուցե օգնի հասկանալ, թե ինչ է մտածում հակառակորդը»:
    17:30
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակը հունվարի 9-15-ն մնացել է անփոփոխ
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 9-15-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.27մ (15.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով: Արփա-Սևան ջրատարով հունվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 15-ը ներառյալ՝ 1.290մլն. մ³:
    17:22
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրում հարսը տնից գողացել է 1 մլն-ից ավելի գումար ու 11 ոսկյա զարդ և տվել ընկերոջը
    Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակարանից գողացել են խոշոր գումար և ոսկյա զարդեր: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ: Իրավապահները, ըստ տանտերերի պատմածի, ենթադրեցին, որ տուն էին մտել ժամը 9-ից 15.20-ը, երբ տանը մարդ չէր եղել, իսկ մուտքի դուռը բացել էին հարմարեցված գործիքով: Ննջասենյակի պահարանից տարել էին մեկ միլիոն 290 հազար դրամ և ոսկյա 11 զարդ: Ոչ մի հետք, կասկածելի ոչ մի հանգամանք, ինչն ինքնին կասկածելի էր: Արմավիրի մարզային վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ, նաև այնպիսին, որը կբացատրեր, թե բնակարանային գողության վայրում ինչու չկան այլ հետքեր ու կասկածելի հանգամանքներ: Արմավիրի քրեական հետախույզների միջոցառումները տևական ժամանակ արդյունք չէին տալիս, և վարկածը, որ ոչ մի գողություն էլ չէր եղել, դառնում էր ավելի հավանական: Հունվարի 14-ին վերջապես պարզվեց, որ և՛ փողը, և՛ ոսկյա զարդերը վերցրել էր տան 32-ամյա հարսը և տվել 28-ամյա ընկերոջը, որն էլ կատարել էր խաղադրույք և պարտվել: Հարսը հրավիրվեց ոստիկանության բաժին և խոստովանեց: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն
    17:15
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
    Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    17:12
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Քրիստինե Մկոյանը
    2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է։ Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ-ից, քվեարկության արդյունքներով 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։
    17:07
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ո՞ր ենթակառուցվածքներն են Բերձորից տեղափոխվել. նախարարության պարզաբանումը
    Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը հարցում էր արել ՀՀ կառավարությանը՝ փորձելով պարզել, թե ներկայումս Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի հոսքագիծը, ինտերնետ կապի, հեռախոսակապի մալուխներն անցնում են ընթացիկ տարում գործարկված Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհո՞վ, թե՞ դեռևս գործում են Բերձորով անցնող նախկին ենթակառուցվածքները: ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պատասխան գրությամբ հայտնվում է, որ ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն իրականացվում է գործող ենթակառուցվածքներով (Տեղ-Բերձոր): Միաժամանակ ավարտին են մոտենում Բերձորը շրջանցող Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման շուրջ 12 կմ երկարությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Թե երբ կավարտվեն դրանք, և երբ Արցախը կունենա էլեկտրաէներգիայի մատակարարման ապահով հոսքագիծ՝ նախարարությունը չի մանրամասնել: Նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հեռահաղորդակցության ենթակառուցվածքները (ինտերնետ և հեռախոսակապ) 2022 թ. սեպտեմբեր ամսից տեղափոխվել են և չեն անցնում Բերձորի տարածքով: Այսինքն՝ հաստատվում է, որ օրերս Արցախին ինտերնետ մատակարարող մալուխը վնասել կամ կտրել էին ոչ թե Բերձորում, այլ Շուշիին հարող ճանապարհահատվածում, իսկ վնասողները, բնականաբար, եղել են բնապահմանների դերում հանդես եկող ադրբեջանական հատուկ մարմինների ներկայացուցիչները: Ըստ նախարարի տեղակալի գրության՝ այս պահին Բերձորը շրջանցող նոր գազատարի կառուցման աշխատանքներ նախատեսված չեն: Թե ինչու՝ կրկին չի մանրամասնվում: Ստացվում է՝ առնվազն գազամատակարարման հարցում արցախահայությունը մշտապես կախված է լինելու Ադրբեջանի իշխանությունների հայեցողությունից, իսկ վերջիններս, բնականաբար, այդ խաղաթուղթն անխնա օգտագործելու են սեփական հայաջինջ գործողություններում: Իսկ թե ինչու նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ չեն իրականացվել նաև ենթակառուցվածքների ամբողջովին տեղափոխման աշխատանքները՝ կարելի է անել ենթադրություններ, որոնցից մեկը, բնականաբար, կարող է լինել Արցախը Ադբեջանին հանձնելու Փաշինյան-Ալիև դավադիր պայմանավորվածությունը»:
    17:00
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ. Արայիկ Հարությունյան
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը: Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը: Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին: Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին: Нет описания.
    16:58
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կյանքից հեռացել է Ջինա Լոլոբրիջիդան
    95 տարեկանում Իտալիայում վախճանվել է 1950-1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի ամենափայլուն աստղերից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ին: Նրան հաճախ անվանել են աշխարհի ամենագեղեցիկ կինը: Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի առաջատար ռեժիսորների կինոնկարներում: Ջինա Լոլոբրիջիդան խաղացել է այնպիսի հայտնի դերասանների կողքին, ինչպիսիք են Համֆրի Բոգարտը, Ֆրենկ Սինատրան, Ռոք Հադսոնը և ուրիշներ: 1960-ականներից Լոլոբրիջիդան սկսեց ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում և սկսեց զբաղվել լուսանկարչությամբ և քանդակագործությամբ, ինչպես նաև քաղաքականությամբ: _104075970_ginasinglegettyimages-607403588.jpg (78 KB) 000.gif (244 KB) 000000007.gif (294 KB)
    16:55
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    «Կոտլետ կիևյան» արտադրատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատերեր Հարություն Լեխլյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասերում իրականացրած վերահսկողության ընթացքում վերցրել են նմուշներ առկա ապրանքատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ պարզվել է, որ Հարություն Լեխլյանի արտադրամասում «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը «ՄԱՖԱնՄՔ», «Բորբոսասնկեր», իսկ Լևոն Հովհաննիսյանի մոտ նույն արտադրատեսակը՝ նաև «Ախտածին ս/թ սալմոնելաներ» մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և համարվում են վտանգավոր սննդամթերք: Երկու արտադրամասերում էլ արտադրական առանձին գործառույթը՝ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:
    16:52
    16.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ
    Գյանջայում (Գանձակ) Ադրբեջանի պետական ​​ագրարային համալսարանի հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Արդյունքում 11 ուսանող ծխից թունավորվել է, բոլոր թունավորվածները հոսպիտալացվել են: Նշվում է, որ բոլոր տուժածների վիճակը կայուն է:
    16:45
    16.01.23
    Ավելին