Լրահոս

2023-01-18
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել
    ԱՀ արդարադատության նախարարությունից իրազեկում են, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներն ու նախարարության համակարգում գործող մարմինները ս.թ. հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի և քաղաքացիներին սպասարկման ծառայություններ կմատուցեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Արցախէներգո» ՓԲԸ կողմից հրապարակվող հովհարային անջատումների գրաֆիկի հաշվառմամբ: ԱՀ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և նախարարության համակարգում գործող մարմինների հասցեներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Xm4GSa : Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (097) 291329 հեռախոսահամարով:
    21:35
    18.01.23
    Ավելին
  • Արցախ
    Արցախի նախագահը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալի հետ. Լավրովը հիշեցնում է՝ ինչն է մերժել ՀՀ-ն
    Ավելի վաղ Արցախի մեր աղբյուրները հաստատել էին, որ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը: Հանդիպումը տեղի է ունեցել երկու օր առաջ ռուսական ռազմաբազայում՝ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ: Տեղեկությունը, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները շփվել են, այսօր ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ Լաչինի ճգնաժամը կհանգուցալուծվի մոտ ժամանակներս:
    21:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արարատ Միրզոյանը և Լեո Դոքերթին քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
    Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած դիրքորոշումը: Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, հերթական անգամ ցուցաբերելով իր կառուցողական մոտեցումը, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:
    21:20
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում հաշմանդամություն ունեցող ավելի քան 9000 անձինք բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների
    Շրջափակման հետևանքով շուրջ 120,000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձինք, բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Այս մասին ասվում է Հաշմանդամության հարցերով միջազգային կազմակերպությունների Լաչինի միջանցքի վերաբերյալ տարածած հայտարարությունում: «Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող կազմակերպություններս, մտահոգությամբ հետևում ենք Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին։ Միջանցքի փակումը հանգեցրել է մարդու իրավունքների մի շարք խախտումների, ինչպես նաև մարդասիրական հասանելիության մերժման, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենում հաշմանդամություն ունեցող անձանց վրա: Շրջափակման հետևանքով շուրջ 120,000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձինք, բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Սա ներառում է նրանց ազատ տեղաշարժի մերժումը, քանի որ մոտ 1,100 մարդ չի կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ, այդ թվում՝ 270 երեխաներ, որոնք բաժանվել են իրենց ծնողներից: Երեխաների ներառական կրթության իրավունքը խաթարվել է, քանի որ սննդի մատակարարման անապահովություն պատճառով փակվել են մանկապարտեզներն ու դպրոցների նախադպրոցական խմբերը։ Ճանապարհի փակման պատճառով տարածաշրջանում անհնարին է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։ Խանութները հիմնականում դատարկ են, իսկ դեղորայքը, այդ թվում՝ երեխաների և երկարատև առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, հիմնականում անհասանելի է Հաղորդումներ կան, որ սղության պատճառով երեխաներին մեծահասակների համար նախատեսված դեղեր են տրամադրում։ Իրավիճակը հատկապես բարդ է խնամքի հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ օրեցօր վատանում է դեղորայքի հասանելիությունը, և սնունդը սահմանափակ է հատկապես սննդային հատուկ պահանջներ ունեցող մարդկանց համար: Հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, կարողանում են տեղափոխվել Հայաստան միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում բոլոր կողմերին կատարել իրենց բոլոր պարտավորությունները՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի 2475 բանաձևի: Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է անհապաղ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ պարբերության։ Մենք կոչ ենք անում ապահովել անարգել հումանիտար հասանելիություն, ինչպես նաև Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատություն երկու ուղղություններով բոլոր քաղաքացիական անձանց համար՝ ապահովելու անվտանգ, ժամանակին և անսահմանափակ մարդասիրական օգնություն բոլորի համար։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ չկարողացողների մարդու իրավունքների իրականացումն ապահովելու համար՝ ապահովելով նրանց համար մատչելի պայմաններ և խելամիտ հարմարեցումներ։ Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր առաջնորդներին միասին աշխատել խաղաղ լուծման ուղղությամբ՝ կանխելու հակամարտության ռազմական սրումը և նպաստելու խաղաղ բանակցությունների դյուրացմանը։ Մենք կոչ ենք անում մարդասիրական դերակատարներին և իրավապաշտպան կազմակերպություններին համարժեք օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց տարածաշրջանում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարիքային տարբերությունները, ինչպես սահմանված է միջազգային չափորոշիչներում, ներառյալ Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդասիրական գործողություններում ներառելու վերաբերյալ ուղեցույցում: Պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացուցնող կազմակերպությունների իմաստալից մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, խթանելու և առաջնահերթ դարձնելու նպատակով: Ստորագրող կազմակերպություններ՝ Հաշմանդամության եվրոպական ֆորում Հաշմանդամության միջազգային ալյանս»: 0 0
    21:10
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը ճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    21:05
    18.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Էդ հեչ, ամեն օր էլ կրակում են էլի». «ամենաանվտանգ» Հայաստանում մարդիկ իրենց ապահով չեն զգում
    Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանշային ցուցակի առաջին տասնյակում է: Մեր հարևաններից Վրաստանը 18-րդն է, Ադրբեջանը՝ 33, Թուրքիան՝ 51-րդը, Իրանն ամենից շատն է զիջում մեր երկրին: Ի՞նչ չափորոշիչներ են ազդում երկրի «անվտանգ» համարվելու փաստի վրա և ինչու՞ է այս լուրը զարմացրել մեր շատ քաղաքացիների:
    21:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
    Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Շալենբերգն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նա գրել է, որ Վիեննայում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության տեղակայման հետ կապված հարցեր: «Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը:
    20:50
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՀ-ում հայտարարել են, որ գնաճի համաշխարհային ցուցանիշները հասել են առավելակետին
    Համաշխարհային գնաճը հասել է առավելակետին, բայց դրա «ամանանենգ բաղադրիչները» դեռ կարող են աճել մի շարք երկրներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: «Մեր հաշվարկներով՝ համաշխարհային գնաճն արդեն հասել է իր առավելակետին, բայց ինչ վերաբերում է այս երևույթի ավելի նենգ բաղադրիչներին, օրինակ՝ սպասարկումների ոլորտում գնաճին, կան երկրներ, որտեղ այն դեռ աճում է», - ասել Է նա։ Պաշտոնյան հավելել Է, որ 2023 թ.-ը «ծանր» կլինի աշխարհի համար: Նա միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՀ-ն չի ծրագրում այս տարվա հունվարի վերջին համաշխարհային աճի կանխատեսումը չորրորդ անգամ անընդմեջ նվազեցնել։ «Կանխատեսման նվազեցման երեք փուլերից հետո գոնե այս անգամ մենք վատթարագույն սցենար չենք սպասում», - պարզաբանել Է նա: 2021 թ.-ի հոկտեմբերից ԱՄՀ-ն երեք անգամ նվազեցրել է համաշխարհային աճի իր կանխատեսումը։ Վերջին տվյալների համաձայն՝ հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 2,7 %։ Հունվարի 17-ին ելույթ ունենալով Դավոսի ֆորումում՝ ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան նշել էր, որ այս ցուցանիշը 2023 թ.-ին կհասնի իր ստորին սահմանին, բայց հաջորդ տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կարագանան:
    20:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
    Այսօրվանից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են մարզպետարանի պատասխանատուները։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ Դպրոցական փուլը հաղթահարած շիրակցի 894 աշակերտներն ուժերը կչափեն 15 առարկաներից։ Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով, ամենաշատ մասնակիցներ կան մաթեմատիկայից՝ 132 աշակերտ, երկրորդ տեղում անգլերենն է՝ 127 աշակերտ։ Ամենաքիչ մասնակիցներ կլինեն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից՝ համապատասխանաբար 5 և 6 աշակերտ։ Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը, լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու արդեն հանրապետական փուլին: Հիշեցնենք, որ առարկայական օլիմպիադաների տարածքային փուլն անց է կացվել նախորդ տարվա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 21-ը և ունեցել է 8500 մասնակից:
    20:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահան Բիչախչյանը գրավել է ադրբեջանական Քարաբաղի դարպասը
    «Պոգոնը» ընկերական խաղ է անցկացնում ադրբեջանական «Քարաբաղ» թիմի հետ։ Հանդիպման 27-րդ րոպեին անդրբեջանական թիմի դարպասը գրավեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
    20:20
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիները հանկարծակի դուռը բացեցին, փորձեցին մտնել մեքենան, ռուսները չթողեցին. «News.am»
    NEWS.am-ը գրում է․ 14-ամյա Աստղիկ Ավանեսյանն Արցախ վերադառնալուց հետո այսօր շտապել է գնալ դպրոց։ «Շատ էի կարոտել դասընկերներիս, ուսուցիչներիս, դպրոցը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Աստղիկը, որը «Մանկական Եվրատեսիլ» միջոցառմանը ներկա գտնվելու համար էր Երեւան եկել, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու հետեւանքով մնացել էր Գորիսում։ «Երեկ խանութում էինք, երբ ասացին, որ վերադառնում ենք տուն՝ Արցախ, սկզբում չէինք հավատում, բայց շատ էինք ուրախացել, վերադարձանք հյուրանոց, մեր իրերը վերցրինք ու ճանապարհ ընկանք։ Շուշի չհասած, մեքենաները ստիպված եղան կանգնել, ռուս խաղաղապահներն անգամ ասացին, որ հնարավոր է վերադառնանք Գորիս, բայց մենք հույսներս չկորցրինք ու սպասեցինք։ Շուրջ մեկուկես ժամ սպասելուց հետո վերջապես շարժվեցինք, բայց Շուշիի հատվածում նորից կանգնեցինք, որտեղ էլ տեղի ունեցավ միջադեպը։ Ռուս խաղաղապահները, երբ ուզում էին մտնել մեքենա, ծեծում էին դուռը, մենք բացում էինք, բայց հանկարծակի, առանց ծեծելու ադրբեջանցիները դուռը բացեցին, փորձեցին մտնել մեքենան ու տեսանկարահանել, ռուս խաղաղապահները չթողեցին, հենց այդ իրարանցման ժամանակ էլ մեր աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Իսկ երբ այդ ճանապարհահատվածն անցանք, սկսեցինք զանգել ծնողներին, որ մեզ դիմավորեն»,– պատմեց Աստղիկը։ Աստղիկին հայրն ու հորեղբայրն են դիմավորել, իսկ մայրն ու եղբայրները նրան տանն էին սպասում։ «Շատ էի կարոտել բոլորին»,– ասաց 14-ամյա աղջիկը։ Աստղիկն ու մյուս 18 երեխաները «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով էին Երեւան եկել։ Նրանց ուղեկցում էր Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը։ Արցախցի երեխաները ձմեռային արձակուրդներից հետո այս օրերին Գորիսի դպրոցներից մեկն են հաճախել, ինչպես նաեւ երաժշտական դպրոց. Աստղիկը քանոնարուհի է։
    20:10
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ. Արցախի նախագահ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նիստում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, քննարկվել են դրանց հաղթահարման մեխանիզմները։ ԱՀ նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ: ԱՀ ԱԽ նիստում ընդգծվել է սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը ճգնաժամային իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։ Օպերատիվ շտաբի պետ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում կներկայացնի շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:
    20:04
    18.01.23
    Ավելին
  • Երևան
    Փայլերը մարեցին, մնացին ծակերը. թամանյանական շենքերի ճաքած քարերը
    130 հազար դոլար է հատկացրել Երևանի քաղաքապետարանը ամանորյա զարդարանքները ապամոնտաժելու և պահեստավորելու համար: Հաստատ չեք մոռացեք, թե ինչ աղմուկ բարձրացավ, երբ հանրապետության հրապարակի տոնական լուսավորության համար հազարավոր ծակեր բացվեցին թամանյանական շենքերի վրա: Լույսերը հեռացնելուց հետո այդ մասին մոռանալն ավելի դժվար կլինի:
    20:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բենզալցակայանում կատարված ավազակությունը բացահայտվել է. 37-ամյա տղամարդը ձերբակալվել է
    Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է բանալին և մոտ 30 րոպե զուգարանից դուրս չի եկել, իսկ երբ ինքը փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, նա անսպասելի հրել և գետնին է գցել իրեն, քարով խփել գլխին և հափշտակելով իր մոտ եղած փողը՝ դիմել է փախուստի: Ավազակության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի 37-ամյա բնակիչը: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում 37-ամյա տղամարդը հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:50
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում տեղի ունեցած արտակարգ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են մարզի Նաիրիի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17։30-ի սահմաններում, Զովունի բնակավայրի 1-ին փողոցում գտնվող գազաբալոնների տեղադրման կայանում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ կայանում ավտոմեքենայի վրա համապատասխան աշխատանքներ կատարելիս եղել է հեղուկ գազի արտահոսք, որի այրման պատճառով տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով երեք անձինք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բացի այդ, վնասներ են կրել նաև կայանի շինությունները։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքի վայրում գտնվող և դեպքին առնչություն ունեցող մի շարք անձինք։ Նկատի ունենալով, որ կայանը հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ, որտեղ մատուցվում են գազաբալոնների տեղադրման, ինչպես նաև գազաբալոնների ստուգման ծառայություններ, վերցվել են վերջինիս գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական, դատապայթյունա­տեխնոլոգիական, դատաշինարարա­տեխ­նիկական, դատաապրանքագիտական, դատաճարտարագիտատեխնիկական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները պայթյունի պատճառները լիարժեք պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:45
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հայտնի են դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը
    ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2023 թվականի (առաջին քննաշրջանի) դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2023 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի: Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝ 8-9 միավոր – 4 10-11 միավոր – 5 12-13 միավոր – 6 14-15 միավոր – 7 16-17 միավոր – 8 18-19 միավոր – 9 20 միավոր –10 Դրսեկության ձևով քննությունները դրսեկները հանձնում են՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի: Հավելենք, որ քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Մանրամասների համար զանգահարել` (091) 19-56-10 և (010) 66-72-50 հեռախոսահամարներով:
    19:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվում են Երևանի Թումանյան փողոցում հրազենի գործադրմամբ կատարված դեպքի հանգամանքները. ՔԿ
    «Թիվ 1-ին համալսարանական» հիվանդանոցից հունվարի 17-ի երեկոյան ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի՝ 1995թ. ծնված մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է շենքի մոտակայքում։ Այդ առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Մասնավորապես, կատարվել է դեպքի վայր հանդիսացող Երևան քաղաքի հիշյալ փողոցի շենքի բակային տարածքի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հրազենային վնասումով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, հրազենից կրակված գնդակներ և պարկուճներ: Առգրավվել են դեպքի վայրի մոտակայքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցներն արձակվել և տուժողին հրազենային վնասվածքները հասցվել է ենթադրաբար Երևան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից՝ դեպքից օրեր առաջ ծեծի ենթարկվելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով։ 2023 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 19։19-ի սահմաններում, նա երկու այլ անձանց հետ եկել է 27-ամյա տղամարդու բնակության վայր, սպասել և, շենքի բակում տեսնելով վերջինիս, կրակել նրա ուղղությամբ, որից հետո դիմել են փախուստի։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած, ինչպես նաև դեպքին հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:35
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը
    Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:
    19:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը․ Արցախի ԱԳՆ
    Արցախի ԱԳՆ-ն հանրապետությունում գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր նաև 2022 թ․ մարտին՝ ավելի քան 20 օրով, Արցախի շրջափակման երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, ինչպես նաև հունվարի 17-ին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը միտումնավոր շարունակում է խոչընդոտել իր վերահսկողության տակ գտնվող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վերականգնման աշխատանքները, որը վթարվել էր հունվարի 9-ին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կազմակերպված և շարունակական շրջափակումը, ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը և հումանիտար աղետի խորացումը հետապնդում են մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ հայաթափելով Արցախը։ Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը։ Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը: Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության»։
    19:27
    18.01.23
    Ավելին