Լրահոս
2023-01-19
-
ՏնտեսականԷլի վարկ կվերցնեն. «Փաստ»ՀՀ պետական պարտքը, նախորդ տարեվերջի տվյալներով, վաղուց հատել է 10 մլրդ-ի սահմանը: Մասնագետներն անընդհատ ահազանգում են, որ այս առումով ևս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հատել է բոլոր «կարմիր գծերը», իսկ Փաշինյանն իր հերթին պարբերաբար հայտարարում է, թե վարկեր վերցնելու մեջ վատ բան չկա, թե չկա երկիր, որ պարտք չունենա և այլն։Ավելին10:4919.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանն էթնիկ զտում է իրականացնում Լեռնային Ղարաբաղում․ ԵԽ պատգամավորԵվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ շեշտելով, որ արդեն 38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։Ավելին10:4019.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ողջունել է նրա հանձնառությունը խաղաղության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:Ավելին10:4019.01.23 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզումՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:Ավելին10:3819.01.23 -
ԱրցախՀոսանքի հաճախակի տատանումներից հրդեհ է բռնկվել ՍտեփանակերտումՀունվարի 18-ին ժամը 18:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 21 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է էլեկտրավահանակ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:Ավելին10:3619.01.23 -
ՏարածաշրջանՎրաստանով Եվրոպա է տեղափոխվել 19,5 միլիարդ խորանարդ մետր գազԱնդրանատոլիական բնական գազատարը (TANAP), որը Հարավային գազային միջանցքի հիմնական մասն է, 2022 թվականին Թուրքիա է մատակարարել 5,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Եվրոպա՝ 11,3 միլիարդ խորանարդ մետր, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը: Տեղեկության ահամաձայն, ընդհանուր առմամբ, գազատարի շահագործման սկզբից Թուրքիա է փոխանցվել 20,5 մլրդ խմ գազ, իսկ Եվրոպա՝ 19,5 մլրդ խմ։ Հարկ է նշել, որ այս խողովակաշարն սկիզբ է առնում Ադրբեջանից ու անցնում Վրաստանի և Թուրքիայի տարածքով, իսկ դրա շարունակությունը Անդրադրիատիկ (TAP) խողովակաշարն է։ TANAP-ը՝ Թուրքիայի Շահդենիզ հանքավայրից գազ է տեղափոխում վրաց-թուրքական սահմանից դեպի Թուրքիայի արևմուտք։ Ի դեպ, TANAP-ի շինարարությունը պաշտոնապես սկսվել է 2015 թվականի մարտին։ Խողովակաշարի առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից 2 700 մետր է, իսկ երկարությունը՝ 1 850 կմ։ TANAP խողովակաշարն անցնում է Թուրքիայի 20 գավառներով, 67 շրջաններով և 600 գյուղերով։ TANAP-ում ներդրումները կազմել են գրեթե 7 միլիարդ դոլար։ Գազատարով Թուրքիա առաջին գազամատակարարումը սկսվել է 2018 թվականի հունիսի 30-ին, իսկ 2019 թվականի հոկտեմբերի վերջին շահագործման է հանձնվել Էսքիշեհիրից դեպի թուրք-հունական սահման ընկած հատվածը։ TAP-ի միջոցով Եվրոպա կոմերցիոն գազի մատակարարումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։Ավելին10:3019.01.23 -
ՔաղաքականՆորից ինքն իրեն հակասում է. «Փաստ»Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Թվում է՝ արտառոց բան չկա, շատերն են այս ընթացքում վստահ եղել, որ Նիկոլ Փաշինյանը հակված է ստորագրել, այսպես կոչված, արևմտյան տարբերակը:Ավելին10:2619.01.23 -
ՀասարակականԳյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան խոհանոցըՀունվարի 19-ին, ժամը 02:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկի խոհանոցում:Ավելին10:2319.01.23 -
ԱրցախԼաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո. Արցախի ԱԳՆ«Արցախպրես» լրատվական գործակալությունն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները:Ավելին10:1619.01.23 -
ՍպորտԵրեք հայ եղբայրներ՝ Ֆրանսիայի ձյուդոյի տարբեր տարիքային առաջնության հաղթողներԵղբայրներ Արտաշես, Հայկ և Տիգրան Նազարբեկյաններն օրերս Ֆրանսիայում մասնակցել են ներմարզային 2 առաջնությունների ու տարբեր տարիքային խմբերում դարձել հաղթողներ: ArmSport.am-ը պատմել է նրանց մասին։ 17-ամյա Արտաշեսը, 14-ամյա Հայկը և 10-ամյա Տիգրանը 2015 թվականից ձյուդոյով են զբաղվում Ֆրանսիայի Գապ քաղաքի ASPTT ակումբում, իսկ նախքան Ֆրանսիա տեղափոխվելը մարզաձևով զբաղվել են հայրենիքում: Այս ընթացքում նրանք ունեցել են բազմաթիվ հաջողություններ: Արտաշեսը շրջանի բազմակի չեմպիոն է, 5 մլն բնակչություն ունեցող PACA մարզի մրցանակակիր։ 2022 թվականին նա ստացել է սև գոտի 1-ին դան։ Հայկը ևս շրջանի բազմակի հաղթող է, 2022 թվականին՝ PACA մարզի հաղթող, Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների պաշտոնական առաջնության մրցանակակիր։ Տղաները Հայաստանը ներկայացնելու առաջարկ չեն ստացել, ասում են՝ առաջարկի դեպքում սիրով կհամաձայնեն համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմերը, քանի որ անկախ բնակության վայրից իրենք հայ են: Իդեպ ձյուդոիստ եղբայրների հայրը՝ Հակոբ Նազարբեկյանը, եղել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի մինչև 16 տարեկանների երկրորդ մարզիչը:Ավելին10:1619.01.23 -
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. «Լուրեր»Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:Ավելին10:0819.01.23 -
Արտաքին քաղաքականությունՄարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ արեց բացել Լաչինի միջանցքը և դիմեց իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներինԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։Ավելին10:0419.01.23 -
ՀասարակականՍահմանամերձ Տիգրանաշենը լուսավորվել է. գյուղում տեղադրվել է 40 LED լուսարձակԱրարաատի մարզի սահմանամերձ Տիգրանաշեն գյուղը, հայտնի Քյարքին, գրեթե ամբողջությամբ լուսավոր է Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ:Ավելին10:0019.01.23 -
ԻրավականԶորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն:Ավելին09:5519.01.23 -
ՏարածաշրջանԱԹՍ-ների համար շարժիչներ արտադրող ուկրաինական ընկերությունը գրասենյակ է բացել ԹուրքիայումԹուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար շարժիչներ է արտադրող ուկրաինական «Motor Sich» ընկերությունը գրասենյակ է բացել Անկարայում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ «Motor Sich»-ի Անկարայի ներկայացուցչությունից ակնկալվում է ամրապնդել երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը։ Նա նաև նշել է, որ թուրքական շուկան գրավիչ է ինչպես «Motor Sich»-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության այլ ձեռնարկությունների համար։ Ի դեպ, 1907թ. հիմնադրված «Motor Sich»-ը ինքնաթիռների շարժիչների աշխարհի խոշորագույն արտադրողներից է: «Motor Sich»-ն արտադրում է ուղղաթիռների շարժիչներ, արդյունաբերական ծովային գազային տուրբիններ և կայանքներ: Թուրքական լրատվամիջոցի դիտարկմամբ՝ թուրքական արտադրության ԱԹՍ-ները մեծ դեր են խաղացել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ըժամանակ, այնպես էլ այժմ մեծ ներդրում ունեն Ուկրաինայի պաշտպանության գործում:Ավելին09:5019.01.23 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին09:4519.01.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՎիտալի Բալասանյանը կնշանակվի ռազմական գծով խորհրդական:Ավելին09:4019.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում քուրդ զինյալների դեմ նոր օպերացիա է սկսվելԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարդինի նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ ռազմական գործողություն է սկսել։ Նախարարությունից հայտնած տեղեկության համաձայն՝ «Էրեն շրջափակում աշուն-ձմեռ-22» ռազմագործողությանը մասնակցում 655 հոգի Մարդին նահանգի ժանդարմերիայի ստորաբաժանումներից։ Նշենք, որ ռազմագործողությունը կրում է 17-ամյա Էրեն Բուլբուլի անունը, որը ըստ թուրքական մամուլի՝ 2017-ին սպանվել էր քուրդ գրոհայինների կողմից։ «Հայրենիքի ներսում ահաբեկչության լիակատար ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունը մեր ժողովրդի աջակցությամբ վճռականորեն և հաջողությամբ շարունակվում է»,-Ermenihaber․ am-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։Ավելին09:3819.01.23 -
ՀասարակականՓրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել զորամասի հրդեհիցՀունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:Ավելին09:3519.01.23 -
Հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, 3-ի վիճակը ծանր է. ՊՆՀունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:Ավելին09:3019.01.23