Լրահոս
Կրթություն և գիտություն
20:30
18.01.23
108

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Img default alt hy

Այսօրվանից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են մարզպետարանի պատասխանատուները։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ Դպրոցական փուլը հաղթահարած շիրակցի 894 աշակերտներն ուժերը կչափեն 15 առարկաներից։ Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով, ամենաշատ մասնակիցներ կան մաթեմատիկայից՝ 132 աշակերտ, երկրորդ տեղում անգլերենն է՝ 127 աշակերտ։ Ամենաքիչ մասնակիցներ կլինեն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից՝ համապատասխանաբար 5 և 6 աշակերտ։

Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը, լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու արդեն հանրապետական փուլին:

Հիշեցնենք, որ առարկայական օլիմպիադաների տարածքային փուլն անց է կացվել նախորդ տարվա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 21-ը և ունեցել է 8500 մասնակից: