Լրահոս

2023-01-18
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոցներ՝ Արտաշիսյան փողոցում. ոստիկանություն
    Հունվարի 17-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի 48 հասցեում կրակոցների ձայն է լսվում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապ դեպքի վայր օպերատիվ խումբ մեկնեց: Մեկնեցին նաև Երևան քաղաքի վարչության ղեկավար անձնակազմը, քննիչ և փորձագետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել 41-ամյա մի տղամարդ: Դեպքի վայրում հայտնաբերվեցին հինգ պարկուճ և մեկ փամփուշտ: Հայտնաբերվեց նաև կրակող տղամարդը: Նա ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:20
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ. ԱՀ ԱԺ
    Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հումանիտար աղետի խորացման մասին. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրվակով խորացնում Է Արցախի շրջափակման քաղաքականությունը: Շարունակվող լիակատար շրջափակման և ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023թ․ հունվարի 17-ից նաև գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի եզրին։ Դրան գումարվել է նաև հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը խաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիվիստ»-ների ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը: Արցախի Հանրապետության ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթե լուռ համաձայնությամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայության կամքը և տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաև ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային կառույցների և տարբեր երկրների ջանքերը։ 2020թ. նեյեմբերի 9-ի հայտարարության կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և հումանիտար աղետը կանխելու համար: Հորդորում ենք միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին հայտարարություններից և կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները: Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայության օրինական իրավունքը։ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն «Միասնական hայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն ք․ Ստեփանակերտ 18․01․2023թ․»:
    19:18
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն կոչ է արել մեծացնել տեխնիկայի և զինամթերքի արտադրությունը
    ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն տեխնիկայի և զինամթերքի արտադրությունը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ սեփական պաշտպանության համար, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը: «Մենք պետք է ընդլայնենք մեր արտադրական կարողությունները, որպեսզի զենք և զինամթերք արտադրենք: Եվ պետք է սերտորեն համագործակցենք պաշտպանական արդյունաբերության հետ, որպեսզի համալրենք մեր սեփական պաշարները: Դա կարևոր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մեր զսպման և պաշտպանական քաղաքականության համար», - ասել է նա՝ Բրյուսելում հանդես գալով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստի բացմանը: Միրչա Ջոանեի խոսքով, ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանական ներդրումների համար ՀՆԱ-ի 2%-ի տրամադրումը պետք է դառնա նվազագույն ցուցանիշ, ոչ թե առավելագույն: Նա նաև նշել է, որ հարկավոր է պատրաստ լինել Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգման՝ շեշտելով, որ 2023 թ.-ը դժվար տարի է լինելու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դարձյալ ընդգծել է, որ հարկավոր է Ուկրաինային օգնել այնքան, որքան հարկավոր է:
    19:10
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ վարչապետի որոշումն անմիջական վնաս է հասցնում մարզպետարանների աշխատանքի հանրայնացմանը․ Հայկական PR ասոցիացիա
    Օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ փոփոխություններ են իրականացվել ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրություններում: Նոր փոփոխությունների համաձայն՝ Հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլվում է Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ՝ ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Հայկական Փի Ար ասոցիացիան՝ որպես Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն, իր խորին մտահոգությունն է հայտնում վարչապետի սույն որոշման վերաբերյալ: Այս որոշումն, ըստ էության, զրկում է մարզպետարաններին տեղեկատվական քաղաքականության մշակման և իրականացման գործիքակազմից: Հասարակայնության հետ կապերի բաժինն այն միակ ստորաբաժանումն է, որը պետական մակարդակով ապահովում է մարզերում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության մշակումն ու հանրային հասանելիությունը: Փաստացի Հայաստանի դեմ շարունակաբար իրականացվող ռազմական հարձակումների, իրավիճակի սրացումների համատեքստում տեղական ինքնակառավարման մարմիններին խիստ անհրաժեշտ է մասնագիտական ստորաբաժանում, որը կապահովի ԶԼՄ-ների հետ աշխատանքն ու ճշգրիտ տեղեկատվության տարածումը՝ կանխելով ապատեղեկատվությունն ու դրա տարածումից ստացած վնասը: Իր գործունեության բնույթով Հասարակայնության հետ կապերի բաժինը որևէ ֆունկցիոնալ-կիրառական աղերս չունի Քարտուղարության և Անձնակազմի կառավարման բաժինների հետ, որոնք իրականացնում են կադրային քաղաքականության և փաստաթղթաշրջանառության գործառույթ: Այսպիսով, մեկ ոլորտի մասնագետը չի կարող վարչության պետի պաշտոնում գործառնական առումով իրականացնել միմյանցից խիստ տարբերվող այս երեք բաժինների գործառույթները: Բացի այդ, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը համատեղությամբ նաև մարզպետի մամուլի խոսնակն է, ով նաև ապահովում է ԶԼՄ-ների հետ աշխատանքը։ Այս պարագայում արդեն պարզ չէ, թե ով է լինելու ԶԼՄ-ների հետ կապի ապահովման և տեղեկատվության տրամադրման ուղղակի պատասխանատուն: Հանրային կապերի մասնագետների գործառույթը հասարակության տարբեր շերտերի հետ հաղորդակցություն իրականացնելն է՝ տեղեկատվության մշակման, ուղերձների ձևակերպման, հանրային կարծիքի ուսումնասիրման, ԶԼՄ-ների հետ հարաբերությունների ձևավորման գործիքների կիրառմամբ և հետադարձ կապի ապահովմամբ: Ամբողջ աշխարհում նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց առավել պահանջված և խիստ անհրաժեշտ է դառնում հաղորդակցման մասնագետների աշխատանքը: Սակայն, ՀՀ վարչապետն իր որոշմամբ, ըստ էության, թուլացնում է տարածքային կառավարման մարմինների՝ հասարակության հետ հաղորդակցման, իրազեկման հնարավորությունները: Հայկական Փի Ար ասոցիացիան առաջարկում է նման որոշումների կայացումը քննարկել մասնագիտական համայնքի ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ, որպեսզի պետական մակարդակով մասնագիտական ոլորտին առնչվող որոշումները ծառայեն բացառապես ոլորտի զարգացմանը, այլ ոչ՝ հետընթացին: Հայկական Փի Ար ասոցիացիան պատրաստ է հանձնառել մասնագիտական քննարկումների գործընթացի կազմակերպումը: Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ Հայկական Փի Ար ասոցիացիան միավորում է հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին և կազմակերպություններին, նպաստում է նրանց կրթմանն ու վերապատրաստմանը։ Իրականացնում է ոլորտային հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, նպաստում հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը։
    19:09
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «ՀՀ ոստիկանությանը փաստորեն չեն խաբել». «Ժողովուրդ»
    2022 թվականի դեկտեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել էինք հոդված «ՀՀ ոստիկանությանը խաբել են» վերտառությամբ, որում ներկայացրել էինք ՀՀ ոստիկանությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության արդյունքները, համաձայն որոնց պարեկապահակային ծառայության ավտոմեքենաների համար մրցույթում հաղթած ՍՍ ընկերության կողմից մատակարարված տեսախցիկները չեն համապատասխանում մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրին, ըստ որի տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա մինչև 300կմ/ժ արագությամբ շարժվելիս, սակայն Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է: Սակայն, մեր օրաթերթի կողմից այս տվյալների հետագա ուսումնասիրություններով այդ տեղեկությունները այդպես էլ չհաստատվեցին: Մեր խմբագրությունը կապ հաստատեց ՍՍ ընկերության հետ՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով: Վերջինս էլ իր հերթին կապ է հաստատել ABETECHS GmbH (Grundig Security) ընկերության հետ, որից ձեռք է բերել տեսախցիկները՝ մեր հրապարակման մեջ նշված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: ABETECHS GmbH (Grundig Security) ընկերությունը հավաստիացրել է, որ մատակարարված տեսախցիկները ոչ միայն համապատասխանում են պահանջվող պայմաններին, այլ համապատասխան կարգաբերումների դեպքում կարող են գրանցել նաև մինչև 400 կմ/ժ արագություն, այդ տեսախցիկները կիրառվում են աշխարհի տարբեր երկրների իրավապահ համակարգերում և լավագույնս ծառայում են իրենց առջև դրված խնդիրների լուծմանը: Բացի այդ, ՍՍ ընկերությունը դեկտեմբերի 15-ի հրապարական մեջ տեղ գտած տեղեկատվության առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ ոստիկանությունից խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե ո՞ր լիցենզավորված կազմակերպության կողմից է իրականացվել տեսախցիկների փորձարկումը, ի՞նչ տարբերակով և ի՞նչ մեթոդոլոգիայով, ի՞նչ կարգաբերումներ են կիրառվել փորձարկման ընթացքում, հնարավորության դեպքում փորձարկումն իրականացրած անձանց տվյալները և կատարված փորձարկման արձանագրած արդյունքները: Սակայն ՀՀ ոստիկանության կողմից այդպես էլ որևէ տեղեկատվություն կամ պարզաբանում չի տրամադրվել: Քանի որ ՀՀ ոստիկանության և որևէ այլ մարմնի կամ ընկերության կողմից չի ներկայացվել նախորդ հրապարակման մեջ նշված փաստերը հիմնավորող ապացույցներ և տվյալներ, ուստի ստացվում է, որ ՀՀ ոստիկանությանը ոչ ոք էլ չի խաբել: և նախորդ հրապարակումը հիմնված է եղել չշգրտված տեղեկությունների վրա: Ավելին, մեր ունեցած ըեղեկություններով այդ տեսախցիկների միջոցով պարեկապահակային ծառայությունը մինչ այժմ կարողացել է հայտնաբերել և կանխել բազմաթիվ խախտումներ, ինչը նպաստում է հանրապետությունում օպերատիվ վիճակի վերահսկելիության ուժեղացմանը:
    19:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երջանիկ Ղուբասարյանը կարիերան կշարունակի Նոայում
    «Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա պաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ: Երջանիկը գերմանական ֆուտբոլի սան է, հանդես է եկել «Համբուրգի» Մ-19 և «Լյունեբուրգեր Հանզա» թիմերում, նրա վերջին ակումբը ԲԿՄԱ-ն էր։ Բարի գալուստ «Նոա» ընտանիք»»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։
    18:50
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Հունվարի 17-ին Երևանում լույս աշխարհ է եկել 69 երեխա
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ դեկտեմբերի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 69 երեխա:
    18:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հռչակագրի նպատակը Եվրամիության ռազմական դերի հզորացումն է. Շառլ Միշել
    Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է ԵՄ ռազմական դերի հզորացմանը, այդ թվում՝ ռազմատեխնոլոգիական առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությու ն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ելույթի ժամանակ: «Եվրամիություն-ՆԱՏՕ համագործակցության հռչակագիրը նպատակաուղղված է Եվրամիության ռազմական դերի հզորացմանը: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես՝ նորարարություններին ու նոր տեխնոլոգիաներին», - ասել է Միշելը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև կողմ էր արտահայտվել Ուկրաինա տանկեր ուղարկելուն: «Մենք՝ եվրոպացիներս, կշարունակենք աջակցել ուկրաինացիներին այնքան, որքան դրա կարիքը լինի: Մենք կշարունակենք ռազմական աջակցությունը… Հիմա՛ է ժամանակը: Նրանց հարկավոր են ավելի շատ սարքավորումներ, և ես անձամբ կողմ եմ Ուկրաինային տանկեր մատակարարելուն», - նշել է Միշելը:
    18:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը․ ՊԵԿ
    Կառավարության որոշմամբ հունվարի մեկից՝ վեց ամսով, արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստան ներմուծումն ու արտահանումը: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և գործադիրի որոշմամբ սահմանվել է հատուկ ցանկ։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն իրականացնում է սահմանային հսկողությունը։ Որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։ Շրջակա միջավայրի նախարարությունը վերլուծում է առկա իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կդիտարկի առկա ընթացակարգերի պարզեցման հնարավորությունը։ ՊԵԿ-ը ներմուծող, արտահանողներին հորդորում է՝ նախապես ապահովել արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը` մաքսային մարմիններին ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում։
    18:20
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Դադարեցվել է Վարսեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 18-ին՝ ժամը 15:30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը։
    18:10
    18.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    Թբիլիսիում վերջին հրաժեշտն են տվել Վախթանգ Կիկաբիձեին
    Դերասան, երգիչ և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեին Թբիլիսիում վերջին հրաժեշտն են տվել՝ մարմինը Վրաստանի և Ուկրաինայի դրոշների մեջ փաթաթած: 84-ամյա Կիկաբիձեն 2008-ից Հարավային Օսիայում զինված հակամարտության ավարտից հետո հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուսաստանում:
    18:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավրովը հայտարարեց՝ հանդիպում ա եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի․ Էլիբեգովա
    Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ Լավրովը հայտարարեց, որ հանդիպում ա եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի։ 38 օրվա ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանը մի շարք պահանջներ ա ներկայացրել, որոնց բավարարման դեպքում «կյանքի ճանապարհը» կբացվի։ Հարց Արցախի իշխանությանը #1 Արդյոք Ադրբեջանի որևէ պահանջ այդ ցանկից բավարարվելու համաձայնություն եք տվել։ Հարց Արցախի իշխանությանը #2 Արդյոք ստացել եք միջազգային մակարդակում երաշխիք, որ ճանապարհը նորից չի փակվելու, եթե հանրայնորեն և պաշտոնական մակարդակում հնչեցված պահանջները չկատարվեն։ Հարց Արցախի իշխանությանը #3 Արդյոք կա երաշխիք, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի, եթե հայկական կողմը զիջի Հարց Արցախի իշխանությանը #4 Ով է կրում պատասխանատվությունը պայմանավորվածությունների և դրանց չկատարման համար Հարց Արցախի իշխանությանը #5 Ներիշխանական լարվածությունը կապ ունի այդ բանակցությունների հետ, թե ոչ։
    17:50
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետ դառնալուց հետո մնացել է ԱՆԻՖ-ում. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել. «Hetq.am»
    hetq.am-ը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակում է մնալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) դեկտեմբերի 12-ին վարույթ է հարուցել, որը վերաբերում է Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելուն: Այսինքն՝ ԿԿՀ-ն որոշ հիմքեր է գտել, որոնք թույլ են տալիս արձանագրել, որ Ավինյանի կողմից ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումն, ըստ էության, անթույլատրելի է: Ընդ որում՝ վարույթ հարուցելու որոշումը ԿԿՀ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է վերջերս, չնայած կայացվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա աշնանը, երբ Ավինյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ դառնալուց հետո հայկական մամուլում բարձրացվեց նշված երկու պաշտոնները համատեղելու անթույլատրելիության կամ ապօրինության հարցը: Մամուլի հրապարակումներին ի պատասխան՝ ԱՆԻՖ-ը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փոխքաղաքապետ Ավինյանը ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը համատեղում է օրինական հիմքերով: Որպես հիմնավորում ԱՆԻՖ-ը նշել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը, ըստ որի՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (ինչպիսին է Երեւանի փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։ ԱՆԻՖ-ը նկատել է, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, ինչն, իհարկե, ճիշտ է, մյուս կողմից՝ նշել է, որ որպես տնօրենների խորհրդի նախագահ Տ. Ավինյանը չի վարձատրվում, ինչը մեր կողմից հնարավոր չէ հաստատել կամ հերքել, սակայն այս պարագայում դա չէ գլխավորը: Հարցն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը թույլ է տալիս նման համատեղում, եթե առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդում ընդգրկվելն ուղղակիորեն առնչվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի (այս դեպքում՝ Երեւանի փոխքաղաքապետի) պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ:
    17:45
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիայում բուժքույրերը երկօրյա գործադուլ են սկսել
    Մեծ Բրիտանիայում սկսվել է Առողջապահության ազգային համակարգի 55 միավորումների բուժքույրերի երկօրյա գործադուլը, նրանք շարունակում են պահանջել գնաճից 5 %-ով բարձր աշխատավարձի ավելացում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News-ին։ Բուժքույրերը ևս երկու ակցիա են անցկացրել դեկտեմբեր ամսին: Առողջապահության նախարար Սթիվ Բարքլին հայտարարել է, որ բուժքույրերի աշխատավարձերը բարձրացնելու համար հարկավոր կլինի կրճատել հիվանդների խնամքին հատկացվող գումարը: Կառավարությունն առայժմ հրաժարվում է բանակցել գործադուլավորների հետ։ Հունվարի 18-ին և 19-ին բուժքույրերն աշխատանքը կընդհատեն առավոտյան 7:30-ից մինչև 20:30-ը, գրում է Guardian-ը։ Դրա պատճառով ստիպված են եղել չեղակել մեծ թվով վիրահատություններ և բժիշկների մոտ ընդունելություններ։ Դեկտեմբերին գործադուլների պատճառով շուրջ 30 հազար մարդ զրկվել է բժշկի մոտ պլանավորված այցը կատարելու հնարավորությունից: «Բուժքույրերի թագավորական քոլեջի» արհմիությունը հայտարարել Է, որ եթե Առողջապահության նախարարությունը չհամաձայնի աշխատավարձերի շուրջ բանակցություններ վարել, ապա հաջորդ գործադուլները կանցկացվեն փետրվարի 6-ին և 7-ին՝ Առողջապահության ազգային համակարգի արդեն 73 միավորումներում:
    17:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թայվանը կանանց թույլ կտա մասնակցել վերապատրաստման դասընթացների՝ պահեստազորը համալրելու համար
    Թայվանի զինվորականները ներկայացրել են պլաններ, համաձայն որոնց կանայք առաջին անգամ կարող են կամավորագրվել և մասնակցել պահեստազորի համար վերապատրաստման դասընթացների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ շեշտելով, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Չինաստանը «շարունակում է ուժեղացնել ռազմական ճնշումը ժողովրդավարական ինքնավար կղզու վրա»: Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակից թույլ կտա զորացրված 220 կին զինծառայողների մասնակցել դասընթացներին։ Թայվանի ՊՆ Համապարփակ պաշտպանության մոբիլիզացման գործակալությունից գեներալ-մայոր Յու Վեն Չենը հայտնել է, որ այս քայլը փորձնական կլինի այս տարվա համար: Թայվանի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ պահեստազորի համար վերապատրաստում է միայն տղամարդ զինվորականների, քանի որ բավարար կարողություններ չկան երկու սեռերին տեղավորելու համար: Ըստ թայվանցի օրենսդիրների՝ պահեստազորի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներից կանանց բացառելը գենդերային խտրականություն է: Դեկտեմբերին Թայվանը հայտարարել էր, որ 2024 թ.-ից սկսած՝ կերկարաձգի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը չորս ամսից մինչև մեկ տարի, և այդ պահանջը կտարածվի 2005 թ.-ից հետո ծնված տղամարդկանց վրա։ Թայվանն ունի մոտ 170 000-անոց անձնակազմից բաղկացած ռազմական ուժ, որը հիմնականում կազմված է կամավորներից: Միևնույն ժամանակ Թայվանը վերապատրաստում է տարեկան մոտ 120 000 պահեստազորի զինվորականների: 18-ից 36 տարեկան տղամարդիկ կա՛մ պետք է կամավոր ծառայեն բանակում, կա՛մ պարտադիր ծառայության ժամկետ անցնեն պահեստազորում։ Զորացրվելուց հետո տղամարդիկ ութ տարվա ընթացքում չորս անգամ վերապատրաստում են անցնում: 2021 թ.-ի դրությամբ կանայք կազմում էին Թայվանի բանակի 15%-ը. նրանք հիմնականում ոչ մարտական պարտականություններ են կատարում:
    17:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը Թուրքիայից հրավեր է ստացել և ընդունել է
    «Թուրքիայի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում այս պահին նախատեսված չէ, պայմանավորվածություն դեռևս չկա, բայց ուզում եմ տեղեկացնել, որ կրկին Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և կմասնակցեմ, որտեղ տեղի կունենա հանդիպում ու քննարկում», -այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
    17:24
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
    Երևան հունվարի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հունվարի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին կնվազի 6-8 աստիճանով:
    17:22
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության օրակարգը նենց չի, որ նիրվանա է, սպառնալիքներ կան. Նիկոլ Փաշինյան
    ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ խաղաղության օրակարգը ռեֆորմ, ցավոտ է, դիմադրության տարրեր ունի, ինչպես է ՀՀ իշխանությունը դիմակայալեու դրանց: «Խաղաղության օրակարգը փաստաթուղթ չի, այն մտածողություն է, այդ մտածողությունը մենք չենք որդեգրել, այն մենք որդեգրել ենք, այդ պայքարը մեր մեջ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
    17:19
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Որոշ ժամանակով փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը
    Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Возможно, это изображение 2 человека, памятник и текст
    17:15
    18.01.23
    Ավելին