Լրահոս
Աշխարհ
20:40
18.01.23
85

ԱՄՀ-ում հայտարարել են, որ գնաճի համաշխարհային ցուցանիշները հասել են առավելակետին

Img default alt hy

Համաշխարհային գնաճը հասել է առավելակետին, բայց դրա «ամանանենգ բաղադրիչները» դեռ կարող են աճել մի շարք երկրներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեր հաշվարկներով՝ համաշխարհային գնաճն արդեն հասել է իր առավելակետին, բայց ինչ վերաբերում է այս երևույթի ավելի նենգ բաղադրիչներին, օրինակ՝ սպասարկումների ոլորտում գնաճին, կան երկրներ, որտեղ այն դեռ աճում է», - ասել Է նա։

Պաշտոնյան հավելել Է, որ 2023 թ.-ը «ծանր» կլինի աշխարհի համար: Նա միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՀ-ն չի ծրագրում այս տարվա հունվարի վերջին համաշխարհային աճի կանխատեսումը չորրորդ անգամ անընդմեջ նվազեցնել։

«Կանխատեսման նվազեցման երեք փուլերից հետո գոնե այս անգամ մենք վատթարագույն սցենար չենք սպասում», - պարզաբանել Է նա:

2021 թ.-ի հոկտեմբերից ԱՄՀ-ն երեք անգամ նվազեցրել է համաշխարհային աճի իր կանխատեսումը։

Վերջին տվյալների համաձայն՝ հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 2,7 %։ Հունվարի 17-ին ելույթ ունենալով Դավոսի ֆորումում՝ ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան նշել էր, որ այս ցուցանիշը 2023 թ.-ին կհասնի իր ստորին սահմանին, բայց հաջորդ տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կարագանան: