Լրահոս
Արցախ
21:30
18.01.23
75

Արցախի նախագահը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալի հետ. Լավրովը հիշեցնում է՝ ինչն է մերժել ՀՀ-ն

Ավելի վաղ Արցախի մեր աղբյուրները հաստատել էին, որ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը: Հանդիպումը տեղի է ունեցել երկու օր առաջ ռուսական ռազմաբազայում՝ խաղաղապահների   հրամանատար Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ: 

Տեղեկությունը, որ  Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները շփվել են, այսօր ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝  հույս  հայտնելով, որ Լաչինի ճգնաժամը կհանգուցալուծվի մոտ ժամանակներս: