Լրահոս
Քաղաքական
19:30
18.01.23
83

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը

Img default alt hy

Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ: