Լրահոս

2023-01-18
  • Տարածաշրջան
    Իրանն ու Թուրքիան «կարմիր գծեր» են գծում. Թեհրանը կարող է համաձայնել փոխզիջումների
    Իրանի նախագահ Ռայիսին հնարավոր է՝ այս ամիս այցելի Թուրքիա՝ Էրդողանի հետ տետ-ա-տետ քննարկելու, ինչպես իրանագետներն են բնորոշում, կարմիր գծերը: Իրանի արտգործնախարարի այցը Անկարա, ըստ էության, նախապատրաստական էր: Չավուշօղլուն իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասուլիսում ասել է, որ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է թե Թուրքիայի, թե Իրանի համար։
    22:55
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բնակարանային գողությունը բացահայտվել է
    Հունվարի 17-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 3-ի ժամը 20.00-ից հունվարի 16-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել հանգուցյալ սկեսրայրի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող տուն և գողացել սպասքի պարագաներ, արդուկ, կշեռք, գազի բալոն, ավտոմեքենայի նվագարկիչ և այլ իրեր: Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել են Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 42 և 40 տարեկան երկու բնակիչ: Հունվարի 18-ին նրանք հայտնաբերվել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, 42-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրի խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է:
    22:50
    18.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զոհվել է Ուկրաինայի ՆԳ նախարարը. ուղղաթիռի ողբերգական վթար՝ Ուկրաինայում
    Կիևի մարզի Բրովարի շրջանում, մանկապարտեզի մոտ կործանված ուղղաթիռում է եղել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության վերնախավը՝ նախարարը, նրա տեղակալն ու պետքարտուղարը: Դեռևս հայտնի 18 զոհից երեքը երեխաներ են: Տասնյակից ավելի երեխա վիրավոր է: Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են։
    22:49
    18.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Թող իր շեֆից բողոքի Միրզոյանը». Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է խաղաղություն չբերել
    Վիեննայում ԵԱՀԿ գործընկերների հետ հանդիպումներում Հայաստանի արտգործնախարարի բողոքները կառույցի անտարբերության մասին խորհրդարանական ընդդիմությունը անհիմն է համարում: Ասում են՝ «Հայաստանն ի՞նչ է պահանջում Ադրբեջանից, որ ԵԱՀԿ-ն ինչ պահանջի»: Բացի այդ, կառույցի համար կարևոր սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշման գաղափարը անտեսել ու ստորադասել է իշխանությունը՝ վերածելով տարածքային վեճի:
    22:45
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Թոփ 5 ժամանակակից էսթետիկ միջամտություններ. մասնագետի կարծիքն ու տարիքային սահմանափակումները
    Aysor.am-ը կոսմետոլոգ Ալինա Զաքարյանի հետ փորձել է պարզել, թե որոնք են ժամանակակից էսթետիկ միջամտությունները, որոնք արագ գտնում են իրենց սպառողին, դրանց օգտակարությունն ու հակացուցումները որոշակի տարիքային խմբերում։ «Խալերի, գորտնուկների, պապիլոմաների առկայությունը այն հիմնական խնդիրն է, որով հիվանդների մեծ մասը դիմում է հատուկ մասնագետի։ Մաշկի այս թերությունները միայն էսթետիկ խնդիր չեն։ Արեգակնային ակտիվության աճով մեծանում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։ Այդ իսկ պատճառով խալերը, գորտնուկները և այլ ուռուցքները ենթակա են մանրակրկիտ ախտորոշման, իսկ շատ դեպքերում՝ հեռացման։ Նման նորագոյացություններով հիվանդների համար նախատեսված է կրիոդեստրուկցիայի ժամանակակից մեթոդ՝ սառեցում հեղուկ ազոտով։ Ուռուցքի մակերեսի վրա ցածր ջերմաստիճանի տեղական ազդեցության պատճառով նրա բջիջները մահանում են։ Նրանց տեղում հայտնվում է փոքրիկ պղպջակ՝ լցված շիճուկ-հեմոռագիկ պարունակությամբ։ Դրա տակ տեղի է ունենում պաթոլոգիական բջիջների ապաքինում և փոխարինում նոր առողջ հյուսվածքով»,- բացատրեց մասնագետը։ Խոսելով ժամանակակից միջամտությունների մասին, կոսմետոլոգն առանձնացրեց դրանցից մի քանիսը՝ Թերմոլիֆտինգ Թերմոլիֆթինգը հիանալի արդյունքի և բացարձակապես անվտանգ ոչ վիրահատական ​​էֆեկտի իդեալական համադրություն է։ Պրոցեդուրայի նպատակն է ձգել մաշկը և նվազեցնել կնճիռները։ Մեթոդը հիմնված է ռադիոհաճախականության իմպուլսների ուղղորդված գործողության վրա՝ մաշկի խորը կառուցվածքներին։ Պրոցեդուրայից հետո վերականգնման երկար ժամանակ չի պահանջվում, իսկ արդյունքը պահպանվում է մինչև 3 տարի և հավասար է պլաստիկ վիրահատության արդյունքին։ Տարիքային սահմանափակումներ. Պրոցեդուրան նախատեսված է 30-ից 65 տարեկան խմբի համար։ Քթի, այտոսկրերի, կզակի ձևի ոչ վիրահատական ​​ուղղում Այժմ հայ հասարակության շրջանում լայն տարածում ունի հատկապես շուրթերի և այտոսկրերի ծավալի կամ ձևի փոփոխությունը։ Էֆեկտը կարելի է նկատել պրոցեդուրայից անմիջապես հետո։ Արդյունքը պահպանվում է 6 ամսից մինչև 2 տարի։ Տարիքային սահմանափակումներ չկան։ Տեխնիկան անվտանգ է և իրականացվում է տեղային անզգայացմամբ: Բիոռեվիտալիզացիա Պրոցեդուրայի նպատակը մաշկի վերականգնումն է, մաշկի խորը խոնավացումը։ Բացի կնճիռների շտկումից, այն ակտիվացնում է նաև երիտասարդացման մեխանիզմները։ Կատարվում են բազմաթիվ ներմաշկային ներարկումներ, պատրաստուկներ, որոնք հիմնված են ոչ կայունացված հիալուրոնաթթվի վրա, օգտագործվում է հիալուրոնաթթվի ակտիվ կոնցենտրացիան, որն ամենաբազմակողմանի խոնավեցնող և բարձրացնող բաղադրիչն է: Բարելավում է դեմքի գույնը, խթանում կոլագենի և էլաստինի սինթեզը։ Թևատակերի հիպերհիդրոզի բուժում Քրտնելը կարևոր ֆիզիոլոգիական պրոցես է, որը թույլ է տալիս օրգանիզմին հարմարվել բարձր ջերմաստիճաններին, ինչպես նաև հեռացնել ավելորդ հեղուկը։ Սակայն երբ նկատվում է գերքրտնարտադրություն, դա վկայում է խնդրի մասին, որը նույնպես լուծելի է ոչ վիրահատական միջամտությունների շնորհիվ։ Այս խնդրով մարդիկ մեծ անհանգստություն են զգում՝ կապված մշտապես թաց թևատակերի, ափերի կամ ոտքերի ներբանների հետ: Հիպերհիդրոզի բուժումը բոտոքսով կամ դիսպորտով շատ արդյունավետ և հուսալի մեթոդ է՝ երկար ժամանակ ավելորդ քրտնարտադրությունից ազատվելու համար։ Այս միջոցի մաս կազմող բոտուլինային նյութի պատրաստուկները երկար ժամանակ օգտագործվել են մկանների և նյարդերի պաթոլոգիաների բուժման համար, իսկ ավելի ուշ բացահայտվել է դրանց ազդեցությունը հիպերհիդրոզի վրա։ Խնդրահարույց տարածքի սահմանները որոշելուց հետո դեղերը կիրառվում են ներմաշկային եղանակով: Բոտոքսի կամ Դիսպորտի ներարկումները գործնականում ցավազուրկ են: Ժամանակակից էսթետիկ միջամտությունները օրեցօր տալիս են առավել լայն հնարավորություններ՝ ինչպես երիտասարդացման, այնպես էլ մարդկային գրավչությունն ընդգծելու համար, և բնական է, որ այս շարքը ժամանակի ընթացքում կարող են համալրվել նոր տեխնիկայով և մեթոդներով կատարելագործված ոչ վիրահատական միջամտություններով։
    22:40
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների
    Արցախի Հանրապետության պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում է գտնվել աշխատավայրում: Հնարավորության դեպքում կկատարվեն նաև որոշակի խտացումներ՝ էլեկտրաէներգիան առավելագույնս ռացիոնալ օգտագործելու նպատակով: Մյուս աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն հեռավար եղանակով: Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Հունվարի 17-ից Ադրբեջանն անջատել է նաև Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և գազամատակարարումից: Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին։
    22:35
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենայում հարթափող որսորդական հրացան կար. 27-ամյա տղամարդը «Ռենջ Ռովեր»-ով հանդերձ բաժին է տեղափոխվել
    Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 17-ին, ժամը 02.30-ին, Թևոսյան փողոցում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա հայտնել է, որ մեքենայի սրահում կա MP 135 մոդելի 12 մմ տրամաչափի հարթափող որսորդական հրացան, որը 26-ամյա ազգականինն է: Կազմված փաստաթղթերը, մեքենան և 27-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին:
    22:30
    18.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի ուզածը Փաշինյանն է ասում, Միրզոյանն էլ Թուրքիա է գնում. ընդդիմությունը հարցեր չունի
    Խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, մտածողություն է: Այսպիսի մետաֆիզիկական-փիլիսոփայական հայտարարություն է այսօր խորհրդարանում արել Հայաստանի վարչապետը: Կառավարության հետ հարց ու պատասխանին նա կրկնել է, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ են գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն:
    22:25
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ․ Ադրբեջանի ԱԳՆ
    Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ պայմանագրի տեքստը համաձայնեցնելու նպատակով հանդիպում կազմակերպելու հարցի շուրջ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված խաղաղ գործընթացի հինգ հիմնարար սկզբունքների վրա և մոտ ապագայում անցկացնել հաջորդ բանակցային հանդիպումը՝ որպես այս համաձայնագրի տեքստի նախաձեռնող»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
    22:22
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    BRICS-ը դոլարով վճարումները փոխարինելու հնարավորություններ է փնտրում. ՀԱՀ-ի ԱԳ նախարար
    Միջազգային հաշվարկներում դոլարի գերիշխող դիրքը շահավետ չէ աղքատ երկրների համար. BRICS-ի մեջ մտնող երկրները հնարավորություններ են փնտրում դրամական փոխանակման ավելի արդար համակարգ մշակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Նալեդի Պանդորը։ «Մեզ միշտ անհանգստացրել է դոլարի գերիշխանությունը, և մենք պետք է գտնենք դրա այլընտրանքը: Դա է պատճառներից մեկը, որ մենք ստեղծեցինք BRICS-ի Զարգացման նոր բանկը: Ներկայում գործող համակարգերը, որպես կանոն, նախապատվությունը տալիս են շատ հարուստ երկրներին. դա խնդիր է այնպիսի երկրների համար, ինչպիսին մենք ենք, որոնք պետք է վճարումները կատարեն դոլարով, ինչը շատ ավելի թանկ արժե մեր արժույթների տեսակետից։ Այդ կապակցությամբ ես իսկապես կարծում եմ, որ անհրաժեշտ Է մշակել ավելի արդար համակարգ, և մենք հենց սա ենք քննարկում BRICS-ի նախարարների հետ տնտեսության ոլորտում», - ասել է Պանդորը։ Ինչպես կարծում Է ՀԱՀ-ի ԱԳ նախարարը, Զարգացման նոր բանկը և նմանատիպ մյուս կազմակերպությունները կարող են օգնել BRICS-ի երկրներին՝ մշակելու դրամական փոխանակման ավելի արդար համակարգ։ BRICS-ի երկրների մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
    22:20
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն հրաժարվել է մեկնաբանել Կիևին տանկերի մատակարարման հնարավոր ֆինանսավորումը
    ԵՄ-ն չի մեկնաբանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինա տանկերի մատակարարումը ֆինանսավորելու հնարավորությունը, քանի որ նման քննարկումները գաղտնի են; «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին։ «Ինչ վերաբերում է տանկերին, որոնք պետք է մատակարարվեն Ուկրաինա, ապա ԵՄ-ն ողջունեց Ուկրաինային աջակցելու այս քայլը: Բայց այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, ուստի ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է Մասրալին: Հունվարի 18-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության շարունակման մասին և աջակցել տանկերի մատակարարմանը, ինչի մասին հայտարարել են նաև արևմտյան որոշ երկրներ։
    22:15
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակում է Հայաստանի կանանց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը և Պոլինա Կոբակը: Միավորը կիսեցին Նարիեն Գասպարյանը և Մարիա Գևորգյանը: Մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում շարունակում է մնալ Մարիա Գևորգյանն, ով ունի 4 միավոր: 3,5-ական միավոր են վաստակել Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը, Ասիա Եդիգարյանը և Պոլինա Կոբակը: Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր:
    22:10
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Սարգսյանի վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը․ «Aravot.am»
    «Առավոտը» հունվարի 14-ին հրապարակել էր լուր՝ Արցախում մեր աղբյուրներից, որում մասնավորապես պարունակվում էր պնդում Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանի թեկնածության՝ Արցախի պետնախարարի պաշտոնում Ադրբեջանի համար ընդունելի լինելու վերաբերյալ։ Լուրի այս հատվածը չի համապատասխանում իրականությանը, ինչի համար ներողություն ենք խնդրում Կարեն Սարգսյանից եւ մեր ընթերցողներից։
    22:07
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն ծրագրում է ռուսական գազը փոխարինել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով
    Եվրամիությունը ի վիճակի է իր ստացած ռուսական գազի մնացած ծավալները փոխարինել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը: «Մենք դեռ որոշակի գազ ենք ստանում Ռուսաստանից, բայց մենք կարող ենք այն փոխարինել վերականգնվող էներգիայով»,- ասել է նա։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը անցյալ տարվա ութ ամսում կրճատել է Եվրամիություն գազի մատակարարումների 80%-ը։ Տարածաշրջանի երկրները, նրա խոսքով, կարողացել էն փոխարինել ռուսական երկնագույն վառելիքի ծավալները՝ առանց հոսանքազրկման դիմելու։
    22:05
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողությունն արել էին չորս անչափահաս տղաներ. Սպիտակի ոստիկանների բացահայտումը
    Հունվարի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում Նոյեմբերյան քաղաքի 43-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ կոտրել են Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում կայանված իր «Դեու Նեքսիա» մակնիշի մեքենայի դռան ապակին և սրահից գողացել պայուսակ, որի մեջ 11 հազար ռուբլի, 22 հազար դրամ, բանկային քարտ, այֆոն բջջային հեռախոս, ավտոմեքենայի պահեստային բանալի, ինչպես նաև եղբոր ՀՀ անձնագիրն ու ՌԴ փաստաթղթերն էին: Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկած գործողություններն արդյունք տվեցին մեկ շաբաթ անց: Հունվարի 17-ին ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին եկավ 9-րդ դասարանցի մի տղա: Նա հայտնեց, որ գողությունն արել էին գրեթե հասակակից չորս ընկերներով: Փողը հավասար բաժանել էին, փաստաթղթերը և բանկային քարտը` պատռել, իսկ բջջային հեռախոսը կոտրել և պայուսակի հետ նետել էին աղբարկղը: Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:
    22:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԽ-ն պահանջում է անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով
    Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր: CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը: Զեկույցում. Խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար: Վերահաստատվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից: Համոզմունք է արտահայտվում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Աջակցություն է արտահայտվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությանը:Ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները՝ ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը: Ողջունվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է արվում ԵՄ խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում: Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է լինի պայմանական՝ կախված երկրի կողմից մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների հարգման ուղղությամբ էական առաջընթացի ապահովումից: CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին: ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվեց նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը:
    21:57
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գիրությունը՝ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկ. Ինչպես լուծել խնդիրը
    Գիրությունը ոչ միայն բարձրացնում է քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, այլև ինքնին հանդիսանում է առողջական խնդիր։ Գիրությունից ազատվելը ենթադրում է հասնել առողջ քաշի և պահպանելն այդ քաշը: Դա բարելավում է ընդհանուր առողջությունն ու նվազեցնում գիրության հետ կապված բարդությունների զարգացման ռիսկը: Բուժմանը կարող են ներգրավվել տարբեր մասնագետներ՝ դիետոլոգը, վարքաբանական խորհրդատուն, որոնք կօգնեն սննդակարգում համապատասխան փոփոխություն կատարել և ակտիվ ֆիզիկական ապրելակերպ զարգացնել: Նախնական բուժման խնդիրն է մարմնի քաշի 5-10%-ոց նվազեցումը: Սա նշանակում է, որ եթե ձեր մարմնի զանգվածը 91 կգ է և ՄԶԳ-ի չափմամբ համարվում եք գեր, ուրեմն կարիք ունեք կորցնելու ավելցուկային 4,5-9 կգ, որից հետո առողջական վիճակը կսկսի բարելավվել: Ընդ որում, որքան շատ հավելյալ կիլոգրամներ կորցնեք, այդքան ավելի հեշտ կլինի առողջ քաշին վերադառնալը: Մարմնի քաշը նվազեցնող բոլոր ծրագրերը պահանջում են, որ մարդիկ փոփոխեն սնվելու սովորությունները և բարձրացնեն ֆիզիկական ակտիվությունը: Նպատակը պետք է լինի առողջ սննդակարգը և բավարար ֆիզիկական ակտիվությունը առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը դարձնելը։ Եթե ցանկանում եք ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից, պետք է կալորիաները կարգավորող սննդակարգը զուգակցեք կանոնավոր վարժանքների հետ։ Ավելցուկային կիլոգրամներից ազատվելու համար մարդկանց մեծ մասը կարիք ունի կրճատելու սննդի միջոցով ընդունվող կալորիաները։ Սա երկարատև և հետևողական գործընթաց է, որի էությունը անառողջ սննդատեսակները առողջով փոխարինելն է։ Արդյունքում սննդակարգը դառնում է հնարավորինս հավասարակշռված։ Սա ներառում է նաև ալկոհոլի օգտագործման սահմանափակում։ Գիրությունը բուժելիս սննդակարգի փոփոխությունները կարող են ներառել՝ կալորիաների կրճատում (կանանց համար՝ մինչև 1200-1500 կալորիա և տղամարդկանց համար՝ մինչև 1500-1800 կալորիա), քիչ կալորիաներով հագեցում (մրգերի և բանջարեղենների մեծ քանակները հագեցնում են քաղցը՝ պարունակելով ավելի քիչ կալորիա), ավելի առողջ մթերքների ընտրություն (անցում բուսական սննդամթերքներին՝ մրգեր, բանջարեղեններ և ամբողջահատիկավորներ, լոբազգիներ, ձկնեղեն, կերակրի աղի և շաքարի սահմանափակում և այլն), որոշ սննդամթերքների կտրուկ սահմանափակում (ածխաջրերով կամ հագեցած ճարպերով հարուստ սննդատեսակներ, ալկոհոլ), մթերքի փոխարինում ցածր կալորիական նախաուտեստներով: Ֆիզիկական ակտիվությունը կարող է ներառել ոչ միայն կրկնվող և հոգնեցուցիչ վարժություններ, այլև ձեր կողմից նախընտրելի ֆիզիկական վարժանքներ՝ կանոնավոր արագ քայլք, զբոսանք, լող, հեծանվավարություն և այլն։ Գիրության վիրահատական բուժումը կամ բարիատրիկ վիրաբուժությունը կարող է օգնել ծանր ճարպակալմամբ որոշ մարդկանց, որ նրանք ստամոքսի վիրահատական ձևափոխման հաշվին կորցնեն ավելցուկային կիլոգրամներ։ Բարիատրիկ վիրահատությունը սովորաբար առաջարկվում է այն դեպքերում, երբ մարդն ունի մարմնի զանգվածի խիստ բարձր ցուցանիշ, չի կարողանում այլ միջոցներով կարգավորել մարմնի քաշը, գիրությունն առաջացնում է սրտանոթային կամ այլ վտանգավոր խանգարումներ կամ բացասաբար է ազդում առօրյա գործառույթների վրա։
    21:50
    18.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Վախեցած էինք, ուշաթափվեց մեկը. արցախցիների ավտոբուսի վրա ադրբեջանական հարձակման մանրամասները
    Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, հայտարարել, որ սա քաղաքական շրջափակում է, միայն ճանապարհի արգելափակում չէ: «Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է սուբյեկտայնության համար»,- ասել է Վարդանյանը: Մոտ 20 ժամ է՝ Արցախում գազ չկա: Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազը: Ջերմաստիճանը գիշերը ցածր է եղել 0-ից: Ադրբեջանցիները միայն էներգետիկ ահաբեկչության չէ, որ ենթարկում են արցախցիներին:
    21:45
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել
    ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են,որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
    21:42
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վաղը ջրանջատում կլինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռայնիսի, Գոգոլի փողոցների՝ ամբողջությամբ, Ռուբինյանց – Կ․Ուլնեցի մայրուղու, Ռուբինյանց 18-28 համարների՝ իրենց կոտորակներով, Նորաշխարհյան, Շովրոյան փողոցների, Մյասնիկյան պողոտայի իրավաբանական բաժանորդների և առանձնատների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    21:40
    18.01.23
    Ավելին