Լրահոս
2023-01-20
-
ԱրցախԳիշերային հերթեր՝ Ստեփանակերտում. բլոկադայի 40-րդը օրը սնունդը կվաճառեն կտրոնով40 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում երրորդ օրն է՝ գազ չկա, էլեկտրաէներգիան էլ օրվա մեջ 4 ժամով անջատում են: Կադրերում երևում է, թե ինչպես են Ստեփանակերտում գիշերով խանութների դիմաց հերթ կանգնում: Արցախցիները մինչև ուշ երեկո սպասում են լվացքի փոշի, հիգիենայի այլ պարագաներ գնելու համար: Ամեն գնորդի ամեն ապրանքից տալիս են մեկ հատ: Այսօրվանից էլ կտրոնով կտան ձեթը, շաքարավազը, մակարոնեղենն ու բիրնձը:Ավելին14:0020.01.23 -
ՀասարակականՄասիս քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել էՀունվարի 20-ին՝ ժամը 11։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում։Ավելին13:5820.01.23 -
ՄիջազգայինԲլինքենը հանդես Է եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունն արագացնելու օգտինԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Շվեդիայի և Ֆինլանդիայի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցության օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունները:Ավելին13:5020.01.23 -
ՄիջազգայինՆազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվելՂազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել, այս մասին հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։Ավելին13:4720.01.23 -
Իտալական մոդուլային զորանոցների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում էՊաշտպանության նախարարությունը «Հայլուրին» հայտնել է, որ այրված զինվորական կացարանը ժամանակավոր էր՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին:Ավելին13:4520.01.23 -
ՍպորտՀաճելի էր տեսնել հին ընկերների․ ՌոնալդուԿրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի դեմ խաղում գրանցած դուբլի մասին։Ավելին13:4020.01.23 -
ԱրցախՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը Արցախի ԱԳ նախարարին է հանձնել Փասադենայի քաղաքապետի զորակցության հայտարարության բնօրինակըՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը հունվարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին և վերջինիս փոխանցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Փասադենայի տեղական ենթահանձնախմբի կողմից ուղարկված Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի հայտարարությունն՝ ի զոկացություն Արցախի ժողովրդի և նրա պայքարի։ 2022թ․ դեկտեմբերի 22ի հայտարարությամբ, որը կրում է քաղաքի դրոշմը, Փասադենայի քաղաքապետը անդրադառնում է 2020թ․ սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմին, Արցախի Հանրապետության շրջափակմանը, հասունացող հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև Փասադենայի հայ համայնքի՝ Ցեղասպանության զոհերի սերունդները լինելու հանգամանքին։Ավելին13:3220.01.23 -
ՀասարակականԱյրվածքներ ստացած երկու զինծառայողները դեռ վերակենդանացման բաժանմունքում են, ծանր վիճակումԵրևանի այրվածաքաբանության ազգային կենտրոն տեղափոխված երկու ժամկետային զինծառայողների վիճակը շարունակում է ծանր մնալ: Նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում են: Ժամկետայինները շնչուղիների խորը այրվածքներ են ստացել: Այրվածքաբանական տեղափոխված սպան հիվանդասենյակում է, նրա վիճակը միջին ծանության է: Բժիշկներն անում են հնարավորը՝ զինծառայողների ապաքինման համար:Ավելին13:3020.01.23 -
ԱրցախՀուսով ենք՝ բանաձևին կհետևեն գործնական քայլերը. Եվրախորհրդարանի հետ Արցախի ԱԺ-ի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներինԵրախտագիտություն ենք հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը:Ավելին13:2820.01.23 -
ՔաղաքականԱՄՆ-ն սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների հարցերումՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:Ավելին13:2420.01.23 -
ՔաղաքականՍերյան Օհանյանի նկատմամբ միջնորդությունը Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար․ ՎարդանյանՍերյան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար։Ավելին13:1820.01.23 -
ԱԹՍ-ով չեն հարվածել զինվորների կացարանին. զինվորական դատախազը բացառում էԶինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը բացառել է, որ զինվորների կացարանին կարող է անօդաչու թռչող սարք հարվածած լինել: Հանրային հեռուստաընկերության եթերում զինդատախազն ասել է, որ ողջ մնացած սպայի ու երկու զինծառայողների հետ զրույցից պարզվել է, որ հրդեհին պայթյուն չի նախորդել:Ավելին13:1520.01.23 -
ՔաղաքականՔրեական վարույթների մանրամասներին ծանոթ չեմ, հասկանալի չէ՝ ինչի մասին է խոսքը. Սեյրան Օհանյան․ News.amԵս տեղեկություն չունեմ այդ գործընթացից, որևէ ծանուցում չեմ ստացել ո՛չ Դատախազությունից, ո՛չ Ազգային ժողովի նախագահից, ո՛չ էլ տարբեր հարցաքննությունների ժամանակ քննչական մարմինները ինձ չեն ասել, որ հնարավոր է իմ նկատմամբ քրեական վարույթ սկսվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի կողմից իր նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով ԱԺ նախագահին ներկայացրած միջնորդագրերին։Ավելին13:1320.01.23 -
ԻրավականՊատահարի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀունվարի 16-ին` ժամը 08.55-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում վրաերթի էր ենթարկել 14 տարեկան երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:Ավելին13:0820.01.23 -
ԻրավականԿապիտանը փորձել է 5 լիտրանոց տարայի բենզինով վառել վառարանը. նոր մանրամասներ է հայտնում ՔԿ-նԳեղարքունիքում զինվորների կացարանի հրդեհի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել քննչական կոմիտեն: Հայտնի է, որ 21 զինծառայողները եղել են երկու սենյականոց մի տանը: Սենյակներից մեկը ծառայել է որպես զինանոց, մյուսը՝ զորանոց: Վառարանը եղել է նախասրահում։ Դեպքի պահին անձնակազմի հիմնական մասը զորանոցում քնած է եղել: 2 ժամկետային գնացել են աղբյուրից ջուր բերելու։Ավելին13:0220.01.23 -
ՀասարակականՀրդեհ՝ Մասին քաղաքի տներից մեկումՀունվարի 20-ին, ժամը 11։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին13:0020.01.23 -
ՄիջազգայինԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ ՄիշելԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումները գնալով ավելի ու ավելի են բարդանում:Ավելին12:5420.01.23 -
ՍպորտՌոնալդուն չի կարողանում խոհարար գտնել իր առանձնատան համար«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդիրներ ունի սպասարկող անձնակազմի հետ կապված:Ավելին12:4720.01.23 -
Հասարակական23-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվելՀունվարի 17-ին՝ ժամը 20.30-ին, Կարմիր բլուր գերեզմանատան մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել էր մայթի մետաղյա ճաղավանդակին ու հայտնվել գերեզմանատանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:Ավելին12:4020.01.23 -
ԱրցախԱրցախում 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներումԱրցախի տեղեկատվական շտաբը վիճակագրական թարմացումներ է ներկայացրել բլոկադայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Ավելին12:3520.01.23