Լրահոս

2023-01-20
  • Img default alt hy
    Իրավական
    Երկու եղբայրների մեղադրանք է ներկայացվել Լոռու մարզում ոստիկաններին կյանքից զրկելու փորձի համար
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում լիարժեք պարզելու Լոռու մարզում երկու անձի կողմից առերևույթ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու, բռնությամբ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնության սպառնալիքով ծառայողական զենքը հափշտակելու, գույքը վնասելու, ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու և շրջանառելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ 2023 թվականի հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 24 և 22-ամյա եղբայրները, նույն քաղաքի «Դարպասի ճալ» կոչվող տեղանքում իրացնում են թմրամիջոց: Օպերատիվ տվյալներն ստուգելու նպատակով ոստիկանության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են վերը նշված վայր, որտեղ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում նկատելով եղբայրներին, մոտեցել են, ներկայացել և հորդորել վերջիններիս իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Եղբայրները, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել, ձեռքերով հարվածել են նրանց, իսկ եղբայրներից մեկը այդ ընթացքում հափշտակել է ոստիկանության աշխատակցի «Մակարով» տեսակի ատրճանակը: Դրանից հետո 24-ամյա երիտասարդը, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրանց հաջողվել է խուսանավել, որից հետո երիտասարդը ատրճանակի կոթով ջարդել է հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ապակիները: Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս: Վերջիններս 22-ամյա երիտասարդին փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, սակայն մյուս եղբայրը վերոհիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարելով նրանց ուղղությամբ, բախվել է վերջիններիս ծառայողական ավտոմեքենային և պահանջել բաց թողնել եղբորը, որից հետո դիմել են փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղբայրները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են պարկուճներ, փամփուշտ, օդաճնշիչ ատրճանակ, արնանման հետքեր, թմրանյութի նմանվող նյութով փաթեթներ, տրանսպորտային միջոցներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական, փորձաքննություններ: Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն: Ձեռք բերված փաստերի հիման վրա երկու եղբայրների նկատմամբ դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ նրա 24-ամյա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:54
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետ 16:00-18:00-ը չի սպասարկելու
    ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 16:00-18:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։
    15:47
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը
    Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր: Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: Այսօրվանից Ստեփանակերտի 200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ՝ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների կողմից իրականացվելու է գների և ընթացիկ իրավիճակի վերահսկողություն: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին՝ այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար և կարևորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների և առևտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առևտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչև շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի: Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով և գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նաև էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել: Նա հանձնարարել է նաև ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները՝ Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:
    15:40
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հողաշերտի փլվածք՝ Բերդ քաղաքում․ տուժածի կյանքը փրկել չի հաջողվել
    Հունվարի 20-ին՝ ժամը 14:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։ Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
    15:24
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արարատ Միրզոյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
    ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը փակ է լինելու:
    15:17
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պերուի նախագահը հայտարարել է, որ երկրում իրադրությունը գտնվում է կառավարության վերահսկողության ներքո
    Իշխանությունները Պերուում վերահսկում են իրավիճակը՝ չնայած շարունակվող հակակառավարական ցույցերին, հունվարի 19-ի երեկոյան ժողովրդին հղած ուղերձում ասել է Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն։
    15:10
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարևորվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցության ձևաչափի զարգացումն ու խորացումը
    ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը:
    15:03
    20.01.23
    Ավելին
  • Միջազգային
    Վրաստանում հայրը կրակել է անչափահաս որդու ուղղությամբ, բայց սպանել է 5 օտար մարդկանց
    Հարևան Վրաստանում տեղի ունեցած ողբերգության մասին: Նախկին զինվորականը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա: Արդեն հայտնի է 5 սպանվածի մասին:
    15:00
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները բացահայտել են ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը
    Հունվարի 18-ին պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 28-ամյա մի բնակչի մոտ թմրամիջոց կա: Իրացնելով տեղեկությունը՝ նրանք նույն օրը երիտասարդին հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին:
    14:50
    20.01.23
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիայի հետ պատերազմ Հունաստանը չի ուզում
    «Հունաստանի ու Թուրքիայի միջև ռազմական բախում չի լինի»: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Միցոտակիսը հույս ունի, որ հնարավոր է լուծել երկու երկրների տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ «Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ ու լուծել մեր տարաձայնությունները»,- ասել է Հունաստանի վարչապետը:
    14:46
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
    Արցախի օպերատիվ շտաբից հայտնում են՝ ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
    14:44
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
    Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    14:42
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին քննադատել Է Գերմանիայի կառավարությանը՝ կրկին կոչ անելով մատակարարել Leopard տանկեր
    Կիևին ռազմական օգնություն տրամադրելու շուրջ ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում համաժողովի նախաշեմին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Leopard հիմնական մարտական ​​տանկեր մատակարարել իր երկրին և այդ կապակցությամբ քննադատել Է Գերմանիայի կառավարությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle պարբերականից։
    14:38
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արարատ Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
    Այս մասին տեղեկանում ենք ՆԱՏՕ-ի պաշտոնական հաղորդագրությունից:
    14:34
    20.01.23
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինացիները 17 արկ են արձակել Խերսոնի ուղղությամբ. Կիևը սպասում է գերմանական տանկերի
    Այս գիշեր ուկրաինական զինուժը գնդակոծել է Դնեպրի ձախ ափին գտնվող Խերսոնի շրջանը: Ռուսական կողմը հայտնել է, որ շրջանի 3 քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքները շարքից դուրս են եկել: Ըստ Խերսոնի իշխանության՝ ուկրաինական զորքը 17 արկ է արձակել, որից հինգը Կախովկա քաղաքի ուղղությամբ:
    14:32
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ջեյմս Քեմերոնն ասել է՝ ինչու չպետք է «Ավատար 2»-ը դիտել հեռախոսով
    Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար 2»-ը հեռախոսով դիտելը վնասում է այն զգացմունքների խորությանը, որը հեռուստադիտողը կարող է ստանալ այն դիտելուց, Showbiz.am-ի փոխանցմամբ՝ գրում է Variety-ն։
    14:30
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իրատեսական է համարում մինչև տարեվերջ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում:
    14:26
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գանձախուզություն Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում
    ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները հունվարի 18-ին «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում դամբարանադաշտում արձանագրել են գանձախուզության նոր դեպք։
    14:20
    20.01.23
    Ավելին