Լրահոս
13:45
20.01.23
193

Իտալական մոդուլային զորանոցների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Պաշտպանության նախարարությունը «Հայլուրին» հայտնել է, որ այրված զինվորական կացարանը ժամանակավոր էր՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին:

Ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ «Հայլուրին» նախարարությունը մոդուլային զորանոցի լուսանկար ու տեսանյութ է տրամադրել և հայտնել է, որ այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո այդ զորանոցները կմոնտաժվեն: