Լրահոս
2023-01-20
-
ՀասարակականԵռաբլուրում բռնության ենթարկված ծնողները պատասխան են պահանջում Քննչական կոմիտեիցԵռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալով բերման ենթարկելու գործով արդեն մեկ ամիս է՝ քննչական կոմիտեն որևէ գործողություն չի անում: Պնդում են ծնողները, որոնք այսօր հավաքվել են քննչականի շենքի մոտ ու պատասխան պահանջել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ասում են, որ իրենց բռնի ուժով բերման ենթարկած ոստիկանների հետ առերեսում չի եղել։ Զոհվածների հարազատների հետ հանդիպել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը։ Հանդիպումն անարդյունք է եղել:Ավելին17:3520.01.23 -
ՔաղաքականՊարգևավճարներ բաժանում են, քաղաքը զարդարում են, բայց բանակի վրա փող չեն ծախսում. ՉալաբյանԶինվորին չի կարելի տեղակայել նման կացարանում, որը հրդեյհային անվտանգության կանոններին որևէ կերպ չի բավարարում: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: «Ունենք փաստ, որ 9 ամսվա տվյալներով պաշտպանության բյուջեն 16 տոկոսով թերակատարվել է, այն պայմաններում, որ մյուս բոլոր ոլորտներում բյուջեն գերակատարվել է, սա աբսուրդային իրավիճակ է»,- ասաց նա:Ավելին17:3220.01.23 -
ՀասարակականՀրդեհի հետևանքով զոհված Գոռ Մարտիրոսյանը ընտանիքի միակ որդին էրNews.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը: Գոռը Դիլիջանից էր: Համայնքապետարանից NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ Գոռը բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ, սովորել էր Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Գոռն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր: Գոռի հայրը շինարար է, մայրն աշխատում է թխվածքի արտադրամասում:Ավելին17:3020.01.23 -
Հասարակական15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր զինվորական կացարանի հրդեհիցՀարգելի հետևորդներ, տեսանյութը նկարահանել է գյուղի անչափահաս բնակիչներից մեկը, նրա ավագ եղբայրը եղել է օգնության հասած տղամարդկանց շարքում: Տեսանյութը տրամադրած քաղաքացին հեղինակի ավագ եղբայրն է, նա վստահեցնում է, որ տեսանյությում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները:Ավելին17:2720.01.23 -
ՔաղաքականՀեռվից է մասնակցել ՔՊ-ականըԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Ազատ գյուղ կայցելի զինվորականների կացարանի հրդեից 5 օր անց միայն: Քոչարյանն այսօր լրագրողներին ասել է, որ ճիշտ է՝ չի գնացել, բայց տեղեկացված է «ամեն գործողություններից», հեռվից է մասնակցել ՔՊ-ականը:Ավելին17:2520.01.23 -
ՀասարակականՔաղաքացիների փաստաթղթերը կընդունվեն մինչև 17:30-ըԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության՝ քաղաքացիների սպասարկման բաժնի Արգիշտիի փողոցի հ. 1 և Փ. Բուզանդի փողոցի հ. 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերում քաղաքացիների սպասարկում իրականացնող գրասենյակներում փաստաթղթերը կընդունվեն մինչև ժամը 17:30-ը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգ մուտքագրելու և արխիվացման նախապատրաստելու նպատակով:Ավելին17:2220.01.23 -
ՀասարակականԻրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ-ում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ավելին17:1920.01.23 -
Միջազգային«Մենք չենք պատերազմի Թուրքիայի դեմ». ՄիցոտակիսԴավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ չնայած վերջին երեք տարում նկատվող մեծ լարվածությանը՝ իրենք Թուրքիայի դեմ չեն պատերազմի, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատասխանելով լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին, թե արդյոք Թուրքիայի հետ պատերազմի վտանգ կա Անթալիայի Քաշ շրջանի դիմաց գտնվող Քըզըլհիսարլի (Մեյս) կղզու պատճառով, Հունաստանի վարչապետն ասել է. «Ընտրություններից հետո մենք պիտի թուլացնենք լարվածությունը և գանք համաձայնության: Մենք չենք պատերազմի Թուրքիայի դեմ: Մենք պետք է կառուցողական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ՝ լուծելով հիմնական տարաձայնությունները, ներառյալ ծովային սահամանազատման հարցերը»:Ավելին17:1520.01.23 -
Քաղաքական«Երկրորդ բանակային կորպուսի գլխատում». 10 զինվորական է աշխատանքից ազատվելԶինվորական կացարանի հրդեհից հետո մոտ 10 զինվորական է աշխատանքից ազատվել. պաշտպանության նախկին նախարարը, քաղաքական գործիչներն ու փորձագետներն իշխանության այս քայլը որակում են «Երկրորդ բանակային կորպուսի գլխատում»: Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի, տեղակալների մեծ մասը հեռացված է:Ավելին17:1220.01.23 -
ԻրավականԱրտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Արտաշատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Մասնավորապես, հունվարի 13-ին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ Արտաշատի Աբովյան փողոցի բնակիչներից մեկը թմրանյութ է պահում և օգտագործում։ Բնակարանի զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա՝ 35 գրամից ավելի քաշով։ Նույն օրը ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին նաև համայնքային ոստիկանները՝ Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի աղավնիների բնում հայտնաբերելով մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Հունվարի 17-ին էլ բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Նրանք տեղեկություն ստացան, որ Արտաշատի Աթաբեկյան փողոցի բնակիչներից մեկը պահում և օգտագործում է թմրանյութ։ Նրա տան զննությամբ հայտնաբերվեց 265 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաձեռնվել են քրեական վարույթներ։Ավելին17:0720.01.23 -
ՔաղաքականԿամ դու գործակալ-դավաճան ես, կամ՝ նախադեպը չունեցող թալանչի․ Սևակ ՀակոբյանYerevan.Toaday-ի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ «Պատերազմից հետո անցած 2 տարվա մեջ Կառավարությունը գրեթե 2-3 միլիարդ դոլարի միայն պետական պարտք է վերցրել։ Անցած տարվա կեսից սկսած մինչ հիմա Փաշինյանը, իր մինիստր Քերոբյանը, ուր նստում՝ ասում են, թե ՀՀ բյուջեն գերակատարել են, աննախադեպ հարկ են հավաքել, տնտեսական երկնիշ աճ, էլ եսիմինչ։ Էդ սաղ որ գումարում ես, դառնում է 2-4, միգուցե 5 միլիարդ ավել փող է մտել ՀՀ պետական բյուջէ։ Ու այսօր՝ 2023 թվականի հունվարին, նայելով էս՝ զիբիլանոց ասեմ, մոխրակույտ ասեմ, ինչ ասեմ, սրան՝ դուրս է գալիս, որ այս իշխանությունը այդ միլիարդավոր դոլարները ուղղակի լափել է։ Այ սա իրոք աննախադեպ ռեկորդ է, 2 տարում 2-5 մլրդ դոլար լափելը իրոք նախադեպը չունեցող երևույթ է։ Տեսեք տրամաբանությունն ինչ է ասում․ եթե այս իշխանությունը դավաճան-գործակալներ չեն, իրոք հայկական պետության շահն են հետապնդում, թեկուզ եթե ընդամենը դիլետանտիզմով պայմանավորված լիներ այս ամենը։ Որքան էլ անտաղանդ լինես, միևնույն է՝ պատերազմից հետո, էլի եմ ասում, ով էլ լինի, պարտք վերցնելուց, առաջինը այդ ավերված զորանոցներն ու զորամասերը կվերականգներ։ Հիմա դուրս ա գալիս, կամ դու գործակալ-դավաճան ես, կամ նախադեպը չունեցող թալանչի, որովհետև այդ միալիարդները ու այս տեսարանը, դրա մասին են վկայում։ Այլ տարբերակ ուղղակի չկա։Ավելին17:0020.01.23 -
ՀասարակականՉարենցավան քաղաքում փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել էՀունվարի 20-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում փայտով բեռնված ավտոմեքենան բռնկվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին16:5520.01.23 -
ՀասարակականԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 մարդ Արցախից Հայաստան է տեղափոխվել, 1-ը՝ հակառակ ուղղությամբԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ»,- ասաց Ամատունին։ ԿԽՄԿ-ի մեքենաներով նաև որոշակի քանակությամբ դեղորայք է տեղափոխվել Արցախ:Ավելին16:5220.01.23 -
ՀասարակականՈսկեվազ համայնքում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին2022 թ. դեկտեմբերի 28-ին Ոսկեվազ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել էր մոտ 55-59 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ՝ առանց բռնության հետքերի: Ըստ Ոսկեվազ համայնքի բնակիչների՝ անունը Սոս էր, աշխատում էր տարբեր անասնագոմերում: Ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է զանգել 1-02 կամ ոստիկանության Աշտարակի բաժին՝ 010-59-06-70 կամ 0232-3-26-24 հեռախոսահամարներով: Դիակի ճանաչումԱվելին16:4520.01.23 -
ԱրցախԱրցախում կտրոններով իրացվող ապրանքատեսակների վրա 15%-ից ավելի վերադիրի կիրառման դեպքում կպատժվենԱրցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ սահմանվել է սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի համաձայն 2023թ. հունվարի 20-ից Արցախի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ ապրանքատեսակները իրացնում են բացառապես սննդամթերքի ձեռքբերման կտրոններով: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով օպերատիվ շտաբի պետի առևտրի կետերում սննդամթերքի կտրոններով իրացման գործընթացի հսկողություն իրականացնելու մասին հանձնարարականը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտներին 📌ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. Կտրոններով իրացվող ապրանքատեսակների վրա 15%-ից ավել վերադիրի կիրառումը Հանձնաժողովը դիտարկելու է որպես տնտեսավարող սուբյեկտների և սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդված): Նման վարքագիծ դրսևորած տնտեսավարող սուբյեկտները Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելուց բացի, կզրկվեն նաև ապրանքների հետագա մատակարարումներից: Սպառողներին հորդորում ենք ստորև ներկայացվող իրացման գներից առավել բարձր գներով ձեռքբերման դեպքում զանգահարել Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55 Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119:Ավելին16:3720.01.23 -
ՔաղաքականԽայտառակ վիճակ է առաջնագծի բազմաթիվ հատվածներում. ընդդիմադիրները եղել են սահմանամերձ բնակավայրերումԸնդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը վերջերս է դիրքերում եղել: Պատգամավորների խոսքով՝ խայտառակ վիճակ է, թե զորքի տեղակայման վայրերում, թե առաջնագծի բազմաթիվ հատվածներում: Եվ սա 44-օրյա պատերազմից ավելի քան 2 տարի անց, երբ շատ բան հնարավոր էր բարելավվել: Պատգամավորները հիշեցնում են, որ պաշտպանական բյուջեն թերակատարվել է՝ ավելի քան 367 միլիարդ դրամից ծախսվել է ընդամենը 170 միլիարդը:Ավելին16:3020.01.23 -
ԱրցախԱրցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է. ԱԳՆԱրցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։ Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։ Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրում։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։ Կարևորում ենք միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը»։Ավելին16:2220.01.23 -
ԱրցախՀրդեհ՝ Ստեփանակերտի շենքերից մեկում. կա տուժածՀունվարի 20-ին ժամը 13:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան 14 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է գազի բալոն: Հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր: Հրդեհը ձեռքի ուժերով մարվել է, լիկվիդացվել՝ ժամը 13:54-ին: Մասնակիորեն այրվել է Գ. Պ.-ին պատկանող սառնարանը և տան շքամուտքում գտնվող մառանի դուռը: Հրդեհի հետևանքով տան բնակիչ Կ. Պ.-ն ստացել է աջ վերնաթաթի և դեմքի աջ կեսի 2% առաջին աստիճանի թերմիկ վնասվածքներ: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր բնակիչներին. Հովհարային անջատումների և հոսանքի հաճախակի տատանումների ժամանակ ցուցաբերել զգոնություն։ Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների, գազի բալոնների օգտագործաման ժամանակ՝ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Ավելին16:1520.01.23 -
Աշխարհ2022 թվականի ամենաբարձր վարձատրվող հայտնիների թոփ 10-ըԱհա 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի թոփ 10-ը, և այս ցուցակի որոշ անուններ կզարմացնեն ձեզ: 10-րդ տեղ՝ Բոբ Դիլան Ամերիկացի երգիչ-երգահան։ Աշխատավարձը՝ 130 մլն դոլար (8,9 մլրդ ռուբլի): 9-րդ տեղ՝ Ռայան Թեդդեր OneRepublic փոփ ռոք խմբի վոկալիստ։ Աշխատավարձը՝ 160 միլիոն դոլար (10,9 միլիարդ ռուբլի): Նա երգեր է գրում ոչ միայն իր խմբի, այլև Բեյոնսեի, Ադելի և շատ ուրիշների համար։ 8-րդ տեղ՝ Թայլեր Փերի Ամերիկացի դերասան, ռեժիսոր, ձեռնարկատեր։ Աշխատավարձը՝ 165 միլիոն դոլար (11,3 միլիարդ դոլար): 7-րդ տեղ՝ Փոլ Սայմոն Ամերիկացի ռոք երաժիշտ։ Աշխատավարձը՝ 200 միլիոն դոլար (13,7 միլիարդ ռուբլի): Անցյալ տարի նա իր հարյուրավոր ստեղծագործություններ վաճառեց Sony Music Publishing-ին մոտ 250 միլիոն դոլարով։ 6-րդ տեղ՝ Թրեյ Փարքեր և Մեթ Սթոուն «South Park» անիմացիոն շարքի ստեղծողները։ Աշխատավարձը՝ 210 մլն դոլար (14,4 մլրդ ռուբլի): 5-րդ տեղ՝ Քանյե Ուեսթ Աշխատավարձը՝ 235 մլն դոլար (16,1 մլրդ ռուբլի): 4-րդ տեղ՝ Դուեյն «The Rock» Ջոնսոն Աշխատավարձը՝ 270 միլիոն դոլար (18,5 միլիարդ ռուբլի): 3-րդ տեղ՝ Ջեյ Զի Աշխատավարձը՝ 340 մլն դոլար (23,3 մլրդ ռուբլի): 2-րդ տեղ՝ Բրյուս Սփրինգսթին The E Street Band խմբի ղեկավար։ Աշխատավարձը՝ 435 միլիոն դոլար (29,8 միլիարդ ռուբլի): Նա վաճառել է իր երգերի կատալոգը Sony Music Group-ին 500 միլիոն դոլարով: 1-ին տեղ՝ Փիթեր Ջեքսոն «Մատանիների տիրակալի» ռեժիսորը։ Աշխատավարձը՝ 580 մլն դոլար (39,6 մլրդ ռուբլի): Իր վիզուալ էֆեկտները Weta Digital ընկերությունը վաճառել է Unity Software-ին 1,6 միլիարդ դոլարով:Ավելին16:0720.01.23