Լրահոս
Քաղաքական
13:13
20.01.23
90

Քրեական վարույթների մանրամասներին ծանոթ չեմ, հասկանալի չէ՝ ինչի մասին է խոսքը. Սեյրան Օհանյան․ News.am

Img default alt hy

Ես տեղեկություն չունեմ այդ գործընթացից, որևէ ծանուցում չեմ ստացել ո՛չ Դատախազությունից, ո՛չ Ազգային ժողովի նախագահից, ո՛չ էլ տարբեր հարցաքննությունների ժամանակ քննչական մարմինները ինձ չեն ասել, որ հնարավոր է իմ նկատմամբ քրեական վարույթ սկսվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի կողմից իր նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով ԱԺ նախագահին ներկայացրած միջնորդագրերին։

«Հենց տեղեկություն ստանամ՝ այն ժամանակ էլ կմեկնաբանեմ այս գործընթացը։ Ժամանակ չկար անգամ ամբողջությամբ ընթերցել Դատախազության հաղորդագրությունը, այնքան զանգեր եմ ստացել։ Միայն հասկացա, որ միջնորդագրերը կապված են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, հափշտակելու հետ, քրեական վարույթների մանրամասներին ծանոթ չեմ, հասկանալի չէ՝ ինչի մասին է խոսքը»,– նշեց Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։