Լրահոս
Արցախ
14:00
20.01.23
129

Գիշերային հերթեր՝ Ստեփանակերտում. բլոկադայի 40-րդը օրը սնունդը կվաճառեն կտրոնով

40 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում երրորդ օրն է՝ գազ չկա, էլեկտրաէներգիան էլ օրվա մեջ 4 ժամով անջատում են: Կադրերում երևում է, թե ինչպես են Ստեփանակերտում գիշերով խանութների դիմաց հերթ կանգնում:

Արցախցիները մինչև ուշ երեկո սպասում են լվացքի փոշի, հիգիենայի այլ պարագաներ գնելու համար: Ամեն գնորդի ամեն ապրանքից տալիս են մեկ հատ: Այսօրվանից էլ կտրոնով կտան ձեթը, շաքարավազը, մակարոնեղենն ու բիրնձը: